Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱ ...

 

 

040.0404.210417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2017 թվականի N 404-Ն

 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 20-ի

N 404-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի (այսուհետ` վերասոցիալականացման միջոցառում) մշակման կարգի հետ կապված իրավահարաբերությունները:

2. Վերասոցիալականացման միջոցառումների մշակման նպատակներն են`

1) պրոբացիայի շահառուների կողմից նոր հանցագործությունների կանխումը.

2) պրոբացիայի շահառուների համար օգտակար հանրային կապեր և շփումներ ստեղծելը, պահպանելը և զարգացնելը.

3) պրոբացիայի շահառուների սոցիալական պաշտպանվածությանը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանը նպաստելը.

4) պրոբացիայի շահառուների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, ստեղծագործական գործունեության զարգացմանը նպաստելը.

5) պրոբացիայի շահառուների հոգեբանական պահանջմունքների բավարարմանը նպաստելը.

6) պրոբացիայի շահառուների օրինապահ վարքագծի դրսևորմանը, իրավագիտակցության բարձրացմանը նպաստելը.

7) պրոբացիայի շահառուների` հասարակություն վերաինտեգրվելուն նպաստելը:

3. Վերասոցիալականացման միջոցառումները մշակվում և իրականացվում են օրինականության, մարդասիրության, պրոբացիայի շահառուի իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը հարգելու, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը, սպորտային, առողջապահական, հոգեբանական, վարքաբանական և զբաղվածությանն ուղղված աշխատանքների անհատականացման, տարբերակման և շարունակականության սկզբունքների հիման վրա:

4. Վերասոցիալականացման միջոցառումները տարբերակվում են` ելնելով կատարած հանցագործության բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից, և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի սեռը, տարիքը, սոցիալ-հոգեբանական վիճակը, պրոբացիայի շահառուի վերաբերմունքն իր կողմից կատարված հանցագործությանը, ինչպես նաև պրոբացիայի շահառուի անձի այլ առանձնահատկությունները:

5. Պրոբացիայի անչափահաս շահառուների համար նախատեսված վերասոցիալականացման միջոցառումները մշակվում և իրականացվում են` հաշվի առնելով նրանց լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև անչափահաս շահառուի զարգացմանը` հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ինչպես նաև անչափահաս շահառուի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում ու այլ կարիքներ և պահանջներ:

6. Վերասոցիալականացման միջոցառումները մշակելու և սույն կարգի 2-րդ կետով նախատեսված նպատակներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունը (այսուհետ` պրոբացիայի ծառայություն) անհրաժեշտության դեպքում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, հասարակական և այլ կազմակերպությունների հետ:

7. Վերասոցիալականացման միջոցառումների մշակման ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, պրոբացիայի ծառայության հետ համագործակցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկում են համապատասխան միջոցներ պրոբացիայի շահառուի վերասոցիալականացման միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար:

 

II. ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

8. Պրոբացիայի շահառուների համար նախատեսված վերասոցիալականացման միջոցառումներն իրականացվում են անհատական ծրագրի միջոցով, որը բաղկացած է երկու փուլերից`

1) վերասոցիալականացման միջոցառումների մշակման փուլ.

2) վերասոցիալականացման միջոցառումների իրականացման փուլ:

9. Վերասոցիալականացման միջոցառումների մշակման փուլը ներառում է պրոբացիայի շահառուի ռիսկերի և պահանջմունքների գնահատումը և դրա հիման վրա վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագրի կազմումը:

10. Պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագրում ընդգրկված վերասոցիալականացման միջոցառումներից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առնվազն երեք ամիս ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ:

11. Պրոբացիայի շահառուի հետ իրականացված վերասոցիալականացման միջոցառումների ժամկետի լրանալուց հետո իրականացվում է կատարված աշխատանքների արդյունավետության գնահատում: Պրոբացիայի շահառուի ռիսկերի և պահանջմունքների պարբերական գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը կարող է երկարաձգել և (կամ) փոփոխել պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:

12. Ռիսկերի և պահանջմունքների գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում դրական կամ բացասական փոփոխությունների դեպքում:

13. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների ընթացքն ամրագրում է պրոբացիայի շահառուի վերահսկողության պլանում:

14. Վերասոցիալականացման միջոցառումների իրականացման փուլը ներառում է`

1) պրոբացիայի շահառուի տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն (հեռակա) կրթությունը կազմակերպելու կամ շարունակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցումը.

2) մարզական միջոցառումներում ընդգրկումը.

3) մշակութային ծրագրերում ընդգրկումը.

4) պրոբացիայի շահառուների զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարումը.

5) ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից պրոբացիայի շահառուին բուժելու ուղղությամբ հոգեբանական, սոցիալական և առողջապահական ծրագրերի իրականացումը` անհատական և խմբային տարբերակով:

 

III. ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

15. Վերասոցիալականացման միջոցառումները մշակվում են պրոբացիայի ծառայության կողմից: Վերասոցիալականացման միջոցառումների մշակման գործընթացում կարող են ներգրավվել նաև մասնագիտացված կազմակերպություններ:

16. Վերասոցիալականացման միջոցառումները դրվում են հանրային քննարկման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև ներկայացվում են համապատասխան շահագրգիռ մարմիններին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2017
N 404-Ն
Որոշում