Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՒԾԱՐՄԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՒԾԱՐՄԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ...

 

 

040.0515.200517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2017 թվականի N 515-Ն

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 515-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼՈՒԾԱՐՄԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմինը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կազմում է օրենքով սահմանված կարգով լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկեր (այսուհետ` ցանկ) և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանք:

3. Ցանկում ներառվում են այն հարկ վճարողները`

1) որոնք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, կամ`

2) որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են, կամ`

3) որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր և միաժամանակ բավարարում են ստորև նշված պայմանները`

ա. չունեն իրենց անվամբ գրանցված գույք (անհատ ձեռնարկատիրոջ մասով` անհատ ձեռնարկատիրոջ անվամբ հաշվառված),

բ. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ընդհանուր պարտավորությունները չեն գերազանցել տասը հազար դրամը:

4. Ցանկերում նշվում են կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը:

5. Հարկային մարմինը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը էլեկտրոնային եղանակով պետական ռեգիստր է ներկայացնում ցանկերը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը` օրենքով սահմանված կարգով լուծարման (պետական հաշվառումից հանման) պետական գրանցումն իրականացնելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2017
N 515-Ն
Որոշում