Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 1993 թ. թիվ 165

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Պաշտոնական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական կառավարման մարմինների ապարատի պատասխանատու աշխատողների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների ատեստավորում անցկացնելու մասին» թիվ 495 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

ապրիլի 17-ի թիվ 165 որոշմամբ

 

i

Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգումը (այսուհետև` ատեստավորում) իրականացվում է պետական ապարատն ամրապնդելու, կադրերի պատրաստումը, ընտրությունը և տեղաբաշխումը բարելավելու նպատակով:

i

2. Հայաստանի Հանրապետությունում ատեստավորման ենթակա չեն այն պետական ծառայողները, որոնք`

ա) ընտրվում են պաշտոնում

բ) նշանակվում են պաշտոնում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

/փոփ. 15.01.96 թիվ 11 որոշում/

3. Երկակի ենթակայության պետական կառավարման մարմինների պետական ծառայողների ատեստավորումն իրականացվում է վերադաս պետական կառավարման մեկ մարմնի կողմից` մյուսի հետ համաձայնեցնելով:

4. Հերթական ատեստավորման ենթակա չեն այն պետական ծառայողները, որոնք աշխատել են տվյալ պետական մարմնում 1 տարուց ոչ ավելի, հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք: Հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կանայք ենթակա են ատեստավորման աշխատանքի դուրս գալուց հետո ոչ շուտ, քան 1 տարի անց:

 

II. Ատեստավորող հանձնաժողովի կազմավորումը,

ատեստավորման անցկացման ժամկետները

 

5. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների ատեստավորումն իրականացնում են ատեստավորող հանձնաժողովները: Ատեստավորող հանձնաժողովները կազմվում են նախագահից, քարտուղարից, անդամներից`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի հրամաններով.

բ) գործադիր իշխանության մյուս մարմիններում` այդ մարմինների ղեկավարների հրամաններով:

/փոփ. 15.01.96 թիվ 11 որոշում/

6. Պետական ծառայողների ատեստավորումն անցկացվում է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ: Ատեստավորող հանձնաժողովները հաստատում են ատեստավորման կոնկրետ ժամկետները, դրանց անցկացման գրաֆիկները: Ատեստավորող պետական ծառայողը ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման մասին:

 

III. Ատեստավորման անցկացման կարգը

 

7. Մինչ ատեստավորումը` ոչ ուշ քան 2 շաբաթ առաջ, յուրաքանչյուր պետական ծառայողի համար կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ատեստավորող հանձնաժողովին է ներկայացվում բնութագիր:

Ատեստավորող պետական ծառայողը, որպես կանոն, մինչ ատեստավորումը ծանոթանում է ներկայացված բնութագրին:

8. Պետական ծառայողի ատեստավորումն անց է կացվում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պարտադիր մասնակցությամբ:

9. Ատեստավորող հանձնաժողովը լսում է ատեստավորողի հաշվետվությունն իր աշխատանքի մասին և քննության է առնում ներկայացված նյութերը:

10. Ատեստավորող հանձնաժողովի նիստին ոչ հարգելի պատճառով պետական ծառայողի չներկայանալու դեպքում հանձնաժողովն իրավասու է ատեստավորումն անցկացնել նրա բացակայությամբ:

11. Պետական ծառայողի գործնական և բարոյական հատկանիշների, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ նրա վերաբերմունքի բազմակողմանի, օբյեկտիվ քննարկման հիման վրա ատեստավորող հանձնաժողովը նրա գործունեությանը տալիս է հետևյալ գնահատականներից մեկը`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

12. Պետական ծառայողի գործունեության գնահատականը և հանձնաժողովի հանձնարարականներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, ատեստավորվողի բացակայությամբ: Ատեստավորումն ու քվեարկումն անց են կացվում ատեստավորող հանձնաժողովի հաստատված կազմի անդամների թվի ոչ պակաս, քան 2/3-ի առկայությամբ: Քվեարկության արդյունքները որոշվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ատեստավորվող պետական ծառայողը ճանաչվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող: Ատեստավորման արդյունքները պետական ծառայողին հայտնվում են քվեարկությունից անմիջապես հետո: Ատեստավորման արդյունքները (գնահատականն ու հանձնարարականները) գրանցվում են ատեստավորման թերթիկի մեջ, որը լրացվում է մեկ օրինակից (կցվում է) և ստորագրվում է ատեստավորող հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների կողմից:

Ատեստավորում անցած պետական ծառայողի ատեստավորման թերթիկն ու բնութագիրը կցվում են նրա անձնական գործին:

 

IY. Ատեստավորման արդյունքներն ու հետևանքները

 

13. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարը, իսկ գործադիր իշխանության մյուս մարմիններում` այդ մարմինների ղեկավարները, հիմք ընդունելով ատեստավորման արդյունքները, Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշում են կայացնում պետական ծառայողի նյութական կամ բարոյական խրախուսման, աշխատանքից ազատման կամ նրա համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրման մասին: Նշված որոշումներն ընդունվում են, եթե ատեստավորման օրից չի անցել 1 ամսից ավելի, չհաշված պետական ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո ատեստավորման արդյունքներով պետական ծառայողի նկատմամբ որևէ որոշում ընդունելն անթույլատրելի է:

/փոփ. 15.01.96 թիվ 11 որոշում/

14. Ատեստավորման հետ կապված վեճերը լուծվում են աշխատանքային վեճերի լուծման կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________

_________________________________________________________________________

 

2. Ծննդյան թիվը ______________________________________________________

 

3. Տեղեկություններ կրթության և որակավորման բարձրացման մասին _________

_________________________________________________________________________

        (ինչ է ավարտել և երբ, մասնագիտությունն ու որակավորումն

_________________________________________________________________________

        ըստ կրթության, գիտական աստիճանը, գիտական կոչումը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

4. Զբաղեցրած պաշտոնն ատեստավորման պահին և այդ պաշտոնին նշանակման ամսաթիվը ________________________________________________________________

 

5. Ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում աշխատանքի ստաժն ապարատում

_________________________________________________________________________

 

6. Հարցեր ատեստավորողին և դրանց պատասխանները ________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

7. Ատեստավորող հանձնաժողովի անդամների արած դիտողություններն ու առաջարկությունները ______________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

8. Աշխատողի գործունեության գնահատականը` քվեարկության արդյունքներով

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Ձայների թիվը. կողմ` ________________, դեմ` ________________

 

9. Ատեստավորող հանձնաժողովի հանձնարարականները ________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

10. Ծանոթագրություններ _______________________________________________

_________________________________________________________________________

 

   Ատեստավորող հանձնաժողովի       ստորագրությունը       ստորագրության

           նախագահ                                      վերծանումը

 

   Ատեստավորող հանձնաժողովի       ստորագրությունը       ստորագրության

          քարտուղար                                     վերծանումը

 

   Ատեստավորող հանձնաժողովի      ստորագրությունները     ստորագրությունների

           անդամներ                                     վերծանումը

 

Ատեստավորման ամսաթիվը ________________________________________________

 

Ատեստավորման թերթի հետ ծանոթացա` _____________________________________

_________________________________________________________________________

              (ատեստավորողի ստորագրությունն ու ամսաթիվը)

 

11. Ղեկավար մարմնի որոշումը` ատեստավորման արդյունքներով և այն ընդունելու ամսաթիվը _____________________________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.1993
N 165
Որոշում