Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն Ո ...

 

 

040.0514.200517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2017 թվականի N 514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների բաժինը, հարկային (տարածքային) տեսչությունները (մարմինները), մաքսատները և մաքսային կետերը:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման վարչություն, փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, հյուսիսային մաքսատուն-վարչություն, հարավային մաքսատուն-վարչություն, արևելյան մաքսատուն-վարչություն, արևմտյան մաքսատուն-վարչություն, արարատյան մաքսատուն-վարչություն, ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին ու գնումների համակարգման բաժին:

3. Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն, իսկ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը` մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի (այսուհետ` հավելված) 18-րդ կետի 17-րդ ենթակետից հանել «, հարկային (տարածքային) տեսչությունների, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի» բառերը.

2) հավելվածի 35-րդ կետից հանել «, հարկային տեսչություններ, մաքսատներ ու մաքսային կետեր և առանձնացված ստորաբաժանումներ» բառերը.

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 514-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 10-ի

N 224-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչություն

Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչություն

Կազմակերպման և հսկողության վարչություն

Հարկ վճարողների սպասարկման վարչություն

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն

Մաքսային հսկողության վարչություն

Հետբացթողումային հսկողության վարչություն

Նախաբացթողումային հսկողության վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն

Իրավաբանական վարչություն

Քննչական վարչություն

Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների

իրականացման վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Ներքին անվտանգության վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն

Հյուսիսային մաքսատուն-վարչություն

Հարավային մաքսատուն-վարչություն

Արևելյան մաքսատուն-վարչություն

Արևմտյան մաքսատուն-վարչություն

Արարատյան մաքսատուն-վարչություն

 

2. Բաժիններ

 

Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին

Գնումների համակարգման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Առաջին բաժին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2017
N 514-Ն
Որոշում