Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱԶ ...

 

 

020.1369.250517

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 մայիսի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

Մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հունիսի 7-ին Բիշկեկում ստորագրված` Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2017 թվականի ապրիլի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2016թ. հունիսի 7-ին` Բիշկեկում, որի նպատակը Սանկտ Պետերբուրգում 2011թ. հոկտեմբերի 18-ին ԱՊՀ շրջանակներում ստորագրված` «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի (ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 11.09.2012թ.) մասնակից պետությունների միջև ծառայությունների և ապրանքների ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելն է:

2. Արձանագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել գնումների համար հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործումը (1-ին հոդված),

- ապահովել գնումների հրապարակայնությունը և թափանցիկությունը, այդ թվում` համացանցային կայքի ստեղծման, գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանը (այդ թվում` ռուսերենով) համացանցային կայքում հրապարակելու (տեղադրելու) միջոցով, գնումների մասին նորմատիվ իրավական ակտերի` համացանցային կայքում (այդ թվում` ռուսերենով) հրապարակելու (տեղադրելու) և այլ միջոցներով (3-րդ հոդված, մաս 20),

- ապահովել Արձանագրության մասնակից պետությունների պոտենցիալ մատակարարների համար էլեկտրոնային ձևաչափով անցկացվող գնումներին մասնակցելու անարգել և հավասար հասանելիություն` Արձանագրության մասնակից ցանկացած պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային ստորագրությունը ճանաչելու միջոցով (1-ին հոդված),

- ապահովել գնումների ոլորտում կարգավորող և վերահսկող իշխանության լիազոր մարմինների առկայություն (1-ին հոդված),

- սահմանել պատասխանատվություն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության խախտման համար (1-ին հոդված), ձեռնարկել միջոցներ այդ խախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով (4-րդ հոդված),

- գնումների մասին օրենսդրությամբ նախատեսել անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանի կազմման և վարման մասին նորմեր` Արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն,

- գնումների մասին օրենսդրությամբ սահմանել արգելք` պոտենցիալ մատակարարներին ներկայացվող գնումների պայմաններում քանակապես անհաշվելի որևէ պահանջի ներառման, գնումների փաստաթղթային պահանջներին չհամապատասխանող պոտենցիալ մատակարարների` գնումներին մասնակցության թույլտվության, գնումների անցկացման մասին ծանուցման և (կամ) գնումների մասին փաստաթղթերով չնախատեսված հիմքերով պոտենցիալ մատակարարների` գնումների ընթացակարգին մասնակցության թույլտվությունը մերժելու համար (3-րդ հոդված, մաս 7-րդ),

- գնումների մասին օրենսդրությամբ սահմանել գնումներին մասնակցելու հայտի ապահովման և գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովման ձևերը, գնման մասին պայմանագրի հետ կապված կարգավորումները` Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն:

3. Արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն` Արձանագրությունն իրագործվելու է հետևյալ փուլերով.

- առաջին փուլ` մինչև 2018թ. հունվարի 1-ը մասնակից յուրաքանչյուր պետության օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում` ուղղված մասնակից յուրաքանչյուր պետության օրենսդրության ներդաշնակեցմանը Արձանագրությանը, եթե մասնակից պետությունների օրենսդրության դրույթներն ունեն Արձանագրությամբ սահմանված իմաստից տարբերվող իմաստ,

- երկրորդ փուլ` մինչև 2019թ. հունվարի 1-ը գնումների տեղեկատվական հասանելիությունը և թափանցիկությունն ապահովող տեխնոլոգիաների ներդրում, տեխնոլոգիական հարթակների համատեղելիություն, Կողմերի` գնումներին մասնակցելու տեխնիկական հնարավորություն ստանալու նպատակով, ինչպես նաև Կողմերի կողմից ազգային ռեժիմի կիրառման պայմանների քննարկում:

4. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր անց:

5. Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է վերապահումով, համաձայն որի` «Պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի` Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև Արձանագրության 3-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներն իրագործելիս գնումների մասին տեղեկատվությունը վեբ-պորտալում հրապարակելու (տեղադրելու) մասով Հայաստանի Հանրապետության կողմից կապահովվի միայն գնումների ընթացակարգի կազմակերպման վերաբերյալ հայտարարությունների ռուսերեն հրապարակումը»:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) 13-րդ հոդվածի դրույթներին և միտված են միջազգային իրավունքի հիման վրա` պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2016 թվականի հունիսի 7-ին Բիշկեկում ստորագրված` Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 մայիսի 2017 թվականի

ՍԴՈ-1369

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.05.2017
N ՍԴՈ-1369
Որոշում