Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0156.150517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017190

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2017 թվականի N 156-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ», «իե» ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 30-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1) Որոշման վերնագրում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «և տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների» բառերը, իսկ «ցանկը» բառը փոխարինել «ցանկերը» բառով.

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի,

2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:».

3) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)` տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով:».

i

4) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

ա. 3-րդ կետում «գծապատկերը» բառից հետո լրացնել «և բազային կայանների աշխարհագրական տեղակայման կոորդինատները (ռադիոկապի դեպքում)» բառերը.

բ. 7-րդ կետը լրացնել 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6) առանցքային մայրուղային ցանցում օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերը (ինտերֆեյսի տիպը).

7) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ակտիվ սարքավորումների տեղակայման պահարանների զբաղվածության ծավալներն` ըստ սարքավորումների քանակի, էլեկտրասնուցման աղբյուրների տեսակները և դրանց լարումները.

8) օգտագործվող աշտարակների ու կայմերի տեսակները և դրանց զբաղվածության վերաբերյալ տեղեկությունները.».

6) Որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի մայիսի 10-ի

N 156-Ն որոշման

 

«Հավելված N 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի փետրվարի 18-ի

N 30-Ն որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ցանցի սպասարկման գոտու աշխարհագրական տեղակայման մասշտաբային գծապատկերը, որն ընդգրկում է մալուխային գծերը, բազային կայանների աշխարհագրական տեղակայման կոորդինատները (ռադիոկապի դեպքում):

2. Ցանցի կառուցվածքային (ներառյալ հեռանկարային զարգացման) և ֆունկցիոնալ (կապի կազմակերպման) սխեմաներն իրենց միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումներով, մալուխներով, ռադիոկապով և այլ ռեսուրսներով, որոնք ապահովում են իրականացվող գործունեության տեսակները:

3. Ցանցով իրականացվող գործունեության տեսակների նկարագիրը:

4. Ցանցի տեխնիկական բնութագրերը, որոնք ընդգրկում են`

1) առանցքային մայրուղային ցանցում օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերը (ինտերֆեյսի տիպը),

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ակտիվ սարքավորումների տեղակայման պահարանների զբաղվածության ծավալներն` ըստ սարքավորումների քանակի, էլեկտրասնուցման աղբյուրների տեսակները և դրանց լարումները,

3) օգտագործվող աշտարակների ու կայմերի տեսակները և դրանց զբաղվածության վերաբերյալ տեղեկությունները,

4) առանցքային մայրուղային ցանցի թողունակությունը,

5) վերջնական օգտվողների առավելագույն թվաքանակը,

6) օգտագործվող ռադիոհաճախականությունները և դրանց բաշխման սխեման (ռադիոկապի դեպքում):»:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.05.2017
N 156-Ն
Որոշում