Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 13 ...

 

 

040.0745.300617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2017 թվականի N 745-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրի իրագործման ծախսերը համաֆինանսավորելու նպատակով Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 140,000.0 հազ. դրամ (250 հազ. եվրոյին համարժեք դրամ)` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.3 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարը Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրագործման նպատակով` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

--------------------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2017
N 745-Ն
Որոշում