Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇ ...

 

 

041.0852.270717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2017 թվականի N 852-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) որոշման 1-ին կետում «(կցվում է)» բառերը փոխարինել «համաձայն հավելվածի» բառերով.

i

2) կազմի վերևի աջ անկյունում «Հաստատված է» բառերը փոխարինել «Հավելված» բառով.

3) որոշման 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԿԱԶՄ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Սամուելյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Խ. Հակոբյան        - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Բադալյան        - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

    Լ. Շահվերդյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի խորհրդական

 

    Ն. Գրիգորյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ռ. Մինասյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և

                         հողաշինարարության վարչության հողաշինարարության

                         բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.07.2017
N 852-Ա
Որոշում