Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅ ...

 

 

326.0703.140717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 հունիսի 2017 թվականի N 703-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել փրկարարական ծառայության ծառայողին ծառայողական վկայականի տրման, օգտագործման, փոխարինման և վերադարձման կարգն ու ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կադրերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների նախարարի

28 հունիսի 2017 թվականի

N 703-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ՈՒ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայության ծառայողին (այսուհետ` փրկարարական ծառայող) ծառայողական վկայականի (այսուհետ` Վկայական) տրման, օգտագործման, փոխարինման և վերադարձման հետ կապված հարաբերությունները, սահմանվում Վկայականների և Վկայականների հաշվառման մատյանի ձևերը:

2. Փրկարարական ծառայողի Վկայականը փրկարարական ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված փրկարարական ծառայության կոչումը և լիազորությունները հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Փրկարարական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար կարող է ներկայացնել Վկայական:

4. Շահադիտական կամ անձնական բնույթի այլ նպատակների համար Վկայականը ներկայացնելը կամ օգտագործելը, այլ անձանց փոխանցելը կամ կորցնելը, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած Վկայական օգտագործելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության:

5. Փրկարարական ծառայողները պարտավոր են պահպանել իրենց տրված Վկայականներն ու ապահովել դրանց պատշաճ տեսքը:

6. Ջնջումներով, ուղղումներով Վկայականները համարվում են անվավեր, իսկ ջնջումներով կամ ուղղումներով Վկայականներ հանձնած իրավասու պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն:

7. Վկայականներ ձեռք բերելու աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ)` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

8. Վկայականի կազմը մուգ կարմիր գույնի է, պատրաստվում է կաշվից կամ կաշվին փոխարինող նյութի երեսապատումով ստվարաթղթից, բացված վիճակում ունի 6.5X20 սմ չափսեր` համաձայն Ձև 1-ի:

 

Ձև 1

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

9. Վկայականի կազմի աջ կողմի արտաքին միջնամասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի ներքևում` հայերեն մեծատառերով և երեք տողով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը:

10. Վկայականի կազմի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը և տպագրվող տառերը ոսկեգույն են:

11. Վկայականի ներսի ձախ և աջ կողմերում փակցվում են վարդագույն` պաշտպանիչ ցանցով ներդիրներ, որոնց վերևի մասում համապատասխանաբար հայերեն և ռուսերեն մեծատառերով երեք տողով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՈ ՊՕ ՉՐԵԶՎԻՉԱՅՆԻՄ ՍԻՏՈՒԱՑԻՅԱՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ ՍՊԱՍԱՏԵԼՆԱՅԱ ՍԼՈՒԺԲԱ» բառերը` համաձայն Ձև 2-ի և Ձև 4-ի`

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      |ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՈ ՊՕ ՉՐԵԶՎԻՉԱՅՆԻՄ    |

|ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |ՍԻՏՈՒԱՑԻՅԱՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ|

|     ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ           |ՍՊԱՍԱՏԵԼՆԱՅԱ ՍԼՈՒԺԲԱ            |

|_______.                            |                                |

|       |ՎԿԱՅԱԿԱՆ N ______           |   ՈՒԴՈՍՏՈՎԵՐԵՆԻՅԵ N________    |

|       |ՈՒժի մեջ է առ «» 20 թ.     |                                |

|       |ԴԵՅՍՏՎԻՏԵԼՆՈ պօ «» 20 գ.   |Ա.Ա. ____________________       |

|       |Տրված է/Վիդանո «» 20 թ./գ. |Պաշտոն __________________       |

|_______.                            |Կոչում __________________       |

|Հայաստանի Հանրապետության արտակարգ   |Ֆ.Ի. ____________________       |

|իրավիճակների նախարար                |Դոլժնոստ ________________       |

|/Մինիստր պօ չրեզվիչայնիմ սիտուացիյամ|Զվանիյե _________________       |

|Ռեսպուբլիկի Արմենիյա                |                                |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      |ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՈ ՊՕ ՉՐԵԶՎԻՉԱՅՆԻՄ    |

|ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |ՍԻՏՈՒԱՑԻՅԱՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ|

|     ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ           |ՍՊԱՍԱՏԵԼՆԱՅԱ ՍԼՈՒԺԲԱ            |

|_______.                            |                                |

|       |ՎԿԱՅԱԿԱՆ N ______           |   ՈՒԴՈՍՏՈՎԵՐԵՆԻՅԵ N________    |

|       |ՈՒժի մեջ է առ «» 20 թ.     |                                |

|       |ԴԵՅՍՏՎԻՏԵԼՆՈ պօ «» 20 գ.   |Ա.Ա. ____________________       |

|       |Տրված է/Վիդանո «» 20 թ./գ. |Պաշտոն __________________       |

|_______.                            |Կոչում __________________       |

|Հայաստանի Հանրապետության արտակարգ   |Ֆ.Ի. ____________________       |

|իրավիճակների նախարար                |Դոլժնոստ ________________       |

|/Մինիստր պօ չրեզվիչայնիմ սիտուացիյամ|Զվանիյե _________________       |

|Ռեսպուբլիկի Արմենիյա                |                                |

|Տրված է զենք կրելու իրավունք/       |                                |

|Վիդանո ռազրեշենիյե նա նօշենիյե      |                                |

|օռուժիյա                            |                                |

._____________________________________________________________________.

 

Ձև 4

 

._____________________________________________________________________.

|      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      |ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՈ ՊՕ ՉՐԵԶՎԻՉԱՅՆԻՄ    |

|ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |ՍԻՏՈՒԱՑԻՅԱՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ|

|     ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ           |ՍՊԱՍԱՏԵԼՆԱՅԱ ՍԼՈՒԺԲԱ            |

|_______.                            |                                |

|       |ՎԿԱՅԱԿԱՆ N ______           |   ՈՒԴՈՍՏՈՎԵՐԵՆԻՅԵ N________    |

|       |ՈՒժի մեջ է առ «» 20 թ.     |                                |

|       |ԴԵՅՍՏՎԻՏԵԼՆՈ պօ «» 20 գ.   |Ա.Ա. ____________________       |

|       |Տրված է/Վիդանո «» 20 թ./գ. |Պաշտոն __________________       |

|_______.                            |Կոչում __________________       |

|ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն / |Ֆ.Ի. ____________________       |

|Դիրեկտոր Սպասատելնոյ սլուժբի ՄՉՍ ՌԱ |Դոլժնոստ ________________       |

|                                    |Զվանիյե _________________       |

._____________________________________________________________________.

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      |ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՈ ՊՕ ՉՐԵԶՎԻՉԱՅՆԻՄ    |

|ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |ՍԻՏՈՒԱՑԻՅԱՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ|

|     ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ           |ՍՊԱՍԱՏԵԼՆԱՅԱ ՍԼՈՒԺԲԱ            |

|_______.                            |                                |

|       |ՎԿԱՅԱԿԱՆ N ______           |   ՈՒԴՈՍՏՈՎԵՐԵՆԻՅԵ N________    |

|       |ՈՒժի մեջ է առ «» 20 թ.     |                                |

|       |ԴԵՅՍՏՎԻՏԵԼՆՈ պօ «» 20 գ.   |Ա.Ա. ____________________       |

|       |Տրված է/Վիդանո «» 20 թ./գ. |Պաշտոն __________________       |

|_______.                            |Կոչում __________________       |

|ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն / |Ֆ.Ի. ____________________       |

|Դիրեկտոր Սպասատելնոյ սլուժբի ՄՉՍ ՌԱ |Դոլժնոստ ________________       |

|Տրված է զենք կրելու իրավունք/       |Զվանիյե _________________       |

|Վիդանո ռազրեշենիյե նա նօշենիյե      |                                |

|օռուժիյա                            |                                |

._____________________________________________________________________.

 

12. Փրկարարական ծառայողի Վկայականին տրվում է քառանիշ թվով համար, որը նշվում է Վկայականի ներսի ձախ և աջ կողմերում:

13. Վկայականի ձախ ներդիրի ներքևի ձախ եզրային մասում փակցվում է ծառայողի 3,5X4,5 սմ չափի գունավոր դիմահայաց լուսանկարը` հստակ պատկերմամբ:

14. Վկայականում փակցնելու համար`

1) փրկարարական ծառայողը լուսանկարվում է տոնական համազգեստով` առանց գլխարկի.

2) տոնական համազգեստի վրա պետք է ամրացված լինեն փրկարարական ծառայողի ստացած մեդալները և կրծքանշանները.

3) լուսանկարում փրկարարական ծառայողի կոչումը և տարբերանշանները պետք է համապատասխանեն Վկայականի տրման պահին փրկարարական ծառայողի ունեցած կոչմանն ու տարբերանշաններին:

15. Լուսանկարից աջ նշվում է Վկայականի վավերականության ժամկետը (օրը, ամիսը, տարեթիվը):

16. Վկայականի աջ ներդիրի համապատասխան մասում` սև գույնով, հստակ և ընթեռնելի ձեռագրով լրացվում են Վկայականի համարը, հայերեն և ռուսերեն լեզուներով` ծառայողի կոչումը, ազգանունը, անունը, ստորաբաժանման անվանումը և զբաղեցրած պաշտոնը:

17. Վկայականի ձախ ներդիրի ներքևի մասում ստորագրելուց հետո, ձախ և աջ ներդիրները կնքվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով համապատասխան կնիքով:

18. Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ստորին մասում, իսկ մյուս մասը ներդիրի վրա, աջ ներդիրը կնքվում է աջ եզրի կողմում:

19. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով զենք կրելու իրավունք ունեցող փրկարարական ծառայողների Վկայականի ձախ ներդիրի ներքևի մասում կատարվում է այդ իրավունքի մասին գրառում` «Տրված է զենք կրելու իրավունք»` համաձայն Ձև 3-ի և Ձև 5-ի:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Վկայական տրվում է փրկարարական ծառայության անցած և պաշտոնի նշանակված ծառայողներին` փրկարարական ծառայության անցնելու մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում:

21. Վկայականները փոխարինվում են` նոր պաշտոնի նշանակվելու (փոխադրվելու), կոչում ստանալու, կոչումն իջեցնելու, կադրերի ռեզերվում գրանցվելու, ինչպես նաև Վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում:

22. Փրկարարական ծառայողը նոր պաշտոնի նշանակվելու (փոխադրվելու), կոչում ստանալու, կոչումն իջեցնելու, կադրերի ռեզերվում գրանցվելու հրամանին ծանոթանալուց հետո 7-օրյա ժամկետում, իսկ Վկայականի վավերականության ժամկետը լրանալուց 7-օր առաջ պարտավոր է վերադասության կարգով դիմել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կադրերի վարչություն (այսուհետ` Վարչություն) և միաժամանակ ներկայացնել դիմահայաց, 3,5X4,5 սմ չափի երկու գունավոր լուսանկար:

23. Նոր Վկայականը տրվում է լուսանկարը հանձնելուց հետո` 7-օրյա ժամկետում:

24. Նոր Վկայականը տրվում է միայն նախկին Վկայականը Վարչություն հանձնելուց հետո:

25. Փրկարարական ծառայողը Վկայականը Վարչությունից ստանում է անձամբ` ստորագրությամբ:

26. Ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են պարբերաբար իրականացնել ենթակաների մոտ Վկայականների առկայության, դրանց վավերականության և վիճակի ստուգում:

27. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում իր անմիջական ղեկավարին, ով 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարին կամ ըստ վերադասության:

28. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, ինչպես նաև շահադիտական կամ անձնական այլ նպատակներով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու յուրաքանչյուր փաստի առնչությամբ իրավասու ղեկավարի կողմից նշանակվում է ծառայողական քննություն, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում կորած Վկայականը հայտնաբերելու, կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառներն ու պայմանները ճշտելու, շահադիտական կամ անձնական այլ նպատակով Վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

29. Ծառայողական քննության ավարտից հետո ծառայողին տրվում է նոր Վկայական` սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում:

30. Վկայականը կորցնելու կապակցությամբ կատարված ծառայողական քննության արդյունքներով հրամանի պատճենը կցվում է ծառայողի անձնական գործին:

31. Կորցրած Վկայականը հայտնաբերելու դեպքում այն սահմանված կարգով հանձնվում է Վարչություն:

32. Փրկարարական ծառայողը պարտավոր է հանձնել Վկայականը`

1) իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ժամանակահատվածում` ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դեպքում.

2) իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս` լիազորությունների ժամանակավորապես կասեցնելու դեպքում.

3) փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում.

4) սույն Կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերում:

33. Փրկարարական ծառայողը Վկայականն առձեռն հանձնում է`

1) ազատման թերթիկը ստորագրման ներկայացնելիս` Վարչությանը.

2) սույն Կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերում` Վարչությանը.

3) իր վերադաս պետին` Նախարարի` ծառայությունից արձակվող փրկարարական ծառայողների վերջնահաշվարկի թերթիկների ձևերը, վերջնահաշվարկի թերթիկների լրացման և ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորող հրամանով սահմանված կարգով.

4) սույն Կարգի 32-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում`

ա. ծառայողական քննության իրականացնող ստորաբաժանման (հանձնաժողովի) ղեկավարին կամ Վարչությանը.

բ. իր վերադաս պետին` եթե ստորաբաժանումը տեղակայված է Երևան քաղաքից 50 կմ հեռավորության վրա և Վկայականը չի հանձնվել սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պաշտոնատար անձանց:

34. Սույն կարգի 33-րդ կետում սահմանված կարգով ծառայողի կողմից Վկայականը չհանձնելու դեպքում, սույն կարգի 33-րդ կետում նշված պաշտոնատար անձինք պարտավոր են պահանջել և վերցնել Վկայականը:

35. Նախարարի ստորագրությամբ Վկայական տրվում է փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

36. Ծառայության տնօրենի ստորագրությամբ Վկայական տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին:

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. Վկայականի հաշվառումը իրականացվում է Վարչության կողմից:

39. Վկայականների հաշվառման նպատակով Վարչությունում պահվում և վարվում է հաշվառման մատյան (այսուհետ` Մատյան):

40. Մատյանը ձեռք է բերում Աշխատակազմը` Ծառայության կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

41. Մատյանի էջերը համարակալվում են, մատյանը թելակարվում է, վերջին էջում ստորագրվում և կնքվում Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով` կատարելով նշում թելակարման ժամանակի (օր, ամիս, տարեթիվ), էջերի քանակի, ստորագրողի մասին:

42. Մատյանում գրանցվում են Վկայականների տրման, համարի, գործողության ժամկետի (վավերականության), Վկայականը վերցնելու, Վկայականը ոչնչացնելու մասին և այլ տվյալներ` համաձայն Ձև 6-ի`

 

Ձև 6

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՏՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|N|Տրման|Վկայա-|ՈՒմ է  |Կոչումը|Ծառա-|Պաշ-|Տրման|Ստա-  |Նախորդ|Նշում- |

| |ամսա-|կանի  |տրվել  |(աստի- |յու- |տոնը|ժամ- |ցողի  |վկայա-|ներ    |

| |թիվը |համարը|(անուն,|ճանը)  |թյան |    |կետը |ստորա-|կանի  |ոչնչաց-|

| |     |      |ազգա-  |       |վայրը|    |     |գրու- |համարը|նելու  |

| |     |      |նուն,  |       |     |    |     |թյունը|      |մասին  |

| |     |      |հայրա- |       |     |    |     |      |      |       |

| |     |      |նուն)  |       |     |    |     |      |      |       |

|_|_____|______|_______|_______|_____|____|_____|______|______|_______|

|1|  2  |  3   |   4   |   5   |  6  |  7 |  8  |  9   | 10   |  11   |

|_|_____|______|_______|_______|_____|____|_____|______|______|_______|

| |     |      |       |       |     |    |     |      |      |       |

|_|_____|______|_______|_______|_____|____|_____|______|______|_______|

| |     |      |       |       |     |    |     |      |      |       |

._____________________________________________________________________.

«:

 

43. Վարչությունում գտնվող ուժ չունեցող Վկայականների կազմերը կամ Վարչությանը հանձնված և ոչնչացման ենթակա Վկայականները (նրանում փակցված ներդիրներով) ու հաշվառման մատյանները պահվում են չհրկիզվող պահարաններում:

44. Վկայականի կազմերը, ներդիրները, կնիքները և հաշվառման մատյանները պահպանելու, ինչպես նաև Վկայականները ճիշտ ձևակերպելու համար պատասխանատու են Վարչության` վկայական տալու աշխատանքներն անմիջականորեն իրականացնող ծառայողները, նրանց անմիջական և ուղղակի պետերը, Վարչության պետը:

45. Վավերականության ժամկետը լրացած, օգտագործման համար ոչ պիտանի դարձած և սահմանված կարգով հանձնված, ինչպես նաև անվավեր ճանաչված Վկայականները, ոչնչացվում են Ծառայության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:

46. Վարչության պետը նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ ստուգում է վկայականների քանակը, ինչպես նաև հաշվառման մատյանները:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
28.06.2017
N 703-Ն
Հրաման