Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2018 - 01.01.2018} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
{01.01.2018 - 01.01.2018} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.01.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 
01.01.2018 - 01.01.2018

124.0220.250717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«25»   07   2017 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417286

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

i

13 հուլիսի 2017 թվականի N 220-Ն

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. հուլիսի 13-ի

N 220-Ն հրամանի

Ձև

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________.

|            ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ           |

|_____________________________________________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը|                       |

|_____________________________________|_______________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը        |  |  |  |  |  |  |  |  |

._____________________________________________________________.

._____________________________________________________________.

|           ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ          |

|_____________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը կամ անհատ  |                       |

|ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր  |                       |

|չհանդիսացող ֆիզիկական անձի անունը,   |                       |

|ազգանունը                            |                       |

|_____________________________________|_______________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը        |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________|_______________________|

|Կազմակերպության գտնվելու վայրը կամ   |                       |

|անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ        |                       |

|ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական    |                       |

|անձի բնակության վայրը                |                       |

._____________________________________________________________.

._____________________________________________________________.

|ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ  |

|ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |

|_____________________________________________________________|

|1. Պարտապանի գույքի|2. Պարտապանի գույքի   |3. Հարկային պարտա-|

i

|վաճառքի (օտարման)  |վաճառքից (օտարումից)  |վորությունները    |

|ամսաթիվը, ամիսը,   |ստացված (փոխհատուցված)|(դրամ)            |

|տարեթիվը           |միջոցները (դրամ)      |__________________|

|                   |                      |4. Ակցի-|Ավելացված|

|                   |                      |զային   |արժեքի   |

|                   |                      |հարկ    |հարկ     |

|___________________|______________________|________|_________|

| |  |  |  |  | | | |                      |        |         |

|_|__|__|__|__|_|_|_|______________________|________|_________|

|6. Ընդամենը        |                      |        |         |

|__________________________________________|__________________|

|7. պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), |8. Հարկերի և      |

|կառավարումից և  տնօրինումից առաջացող      |(կամ) վճարների    |

|լրացուցիչ այլ հարկերի և  (կամ) վճարների   |պարտավորություններ|

|տեսակները                                 |(դրամ)            |

|__________________________________________|__________________|

|                                          |                  |

|9. Ընդամենը                               |                  |

._____________________________________________________________.

._____________________________________________________________.

|   Տեղեկություններ ներկայացնող սնանկության գործով կառավարիչ` |

|               ________________________________              |

|                        Ստորագրությունը                      |

._____________________________________________________________.

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

1. Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:

2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար: Տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և (կամ) վճարների) գծով հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներում:

3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին:

4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:

6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունները` 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:

7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:

8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում` պարտավորությունների համապատասխան գումարները:

9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում է 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.07.2017
N 220-Ն
Հրաման