040.0917.070817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2017 թվականի N 917-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սույն քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերի ծածկագրերին համապատասխան` հետևյալ քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների խմբերի վրա`
9302 00 000 0-ից Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ
թվում` ռետինե գնդակներով, փամփուշտներով
կրակելու հնարավորությամբ,
9302 00 000 0-ից Ակոսափող սպորտային ատրճանակներ և
ռևոլվերներ,
9302 00 000 0-ից Ակոսափող ծառայողական ատրճանակներ և
(բացառությամբ ռևոլվերներ,
ռազմական
նշանակության
արտադրանքի)
9303 20-ից Սպորտային ողորկափող հրազեն,
9303 30 000 0-ից Սպորտային ակոսափող հրազեն,
9303 20 100 0-ից Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն,
9303 20 950 0-ից Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն,
9303 30 000 0-ից
9303 20 950 0-ից Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ
թվում` տարբեր տրամաչափի փողերով,
9303 30 000 0-ից Որսորդական ակոսափող հրազեն,
9303 20 950 0-ից
9304 00 000 0-ից Որսորդական օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25
ջոուլ փողային էներգիայով,
9304 00 000 0-ից Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք` 3 ջոուլից
ավելի փողային էներգիայով
9304 00 000 0-ից Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և
ռևոլվերներ` 3 ջոուլից ավելի փողային
էներգիայով,
9306 21 000 0-ից Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի
փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ,
9306 30 100 0-ից Սպորտային, ծառայողական ատրճանակների և
(բացառությամբ ռևոլվերների փամփուշտներ,
ռազմական
նշանակության
արտադրանքի),
9306 30 900 0-ից Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի
(բացի ատրճանակներից և ռևոլվերներից),
ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ,
այդ թվում` փորձարկիչ,
9307 00 000 0-ից Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական
8211-ից դանակներ և դաշույններ),
9307 00 000 0-ից Սպորտային սառը շեղբավոր զենք,
93 07 00 000 0-ից Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք`
նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ,
ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության
անդամ պետությունների ազգային տարազների հետ`
նախատեսված հավաքածուներ կազմելու համար,
95 06 99 900 Սպորտային աղեղներ և արբալետներ,
9304 00 000 0-ից Հայաստանի Հանրապետության ստանդարտացման,
չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական
գործադիր մարմնի պահանջներին և
առողջապահության հանրապետական մարմնի
սահմանած նորմերին համապատասխանող
էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,
9303-ից Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ
ձայնային ազդանշաններ արձակելու համար
նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի
ազդանշանային զենք.
i
2) 4-րդ կետի «երկարափող հրազեն» և «կարճափող հրազեն» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկարափող հրազեն` 300 մմ և ավելի երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,
կարճափող հրազեն` մինչև 300 մմ երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն».
3) 4-րդ կետից հանել «անփող հրազեն» տերմինը և դրա հասկացությունը.
4) հանել 8-րդ կետը.
i
5) 23-րդ կետից հանել «ինքնապաշտպանական անփող հրազենի» բառերը և «լուսաձայնային» բառը փոխարինել «լուսային, ծխային կամ ձայնային» բառերով.
i
6) IX գլխի ստանդարտների ցանկից հանել «ԳՕՍՏ 30520 Հրազեն ձեռքի. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ», «ԳՕՍՏ Ռ 51589 Հրազեն ինքնապաշտպանական անփող. («ՕՍԱ» համալիր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ)», «ԳՕՍՏ Ռ 51611 Փամփուշտներ հատուկ ինքնապաշտպանական անփող հրազենի. (»ՕՍԱ» համալիր) համար. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ» տողերը, և ցանկը լրացնել նոր տողով` «ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50529 Հրազեն քաղաքացիական և ծառայողական. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ