Սեղմել Esc փակելու համար:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄ ...

 

 

020.0195.141299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Գ. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Վարդանյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թ. ապրիլի 12-ին Մոսկվայում` բնակչության առողջության և շրջակա բնական միջավայրի պահպանության, ինչպես նաև վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային տեղափոխումների նկատմամբ համակարգված հսկողություն իրականացնելու նպատակով:

Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի տարածքով վտանգավոր և այլ թափոնների ներմուծման և արտահանման հսկողության, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես անվտանգ անդրսահմանային փոխադրումների ապահովման և դրանց փոխադրման համար պատասխանատու իրավասու մարմինների միջև փոխհարաբերությունների հաստատման, վտանգավոր և այլ թափոնների տեղափոխման ընթացքում առաջացած վթարների հետևանքների վերացման, սակավաթափոն տեխնոլոգիաների մշակման և ներդրման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:

Համաձայնագրով նախատեսվում է վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային տեղափոխումների ընթացքում տեղի ունեցած վթարներից շրջակա բնական միջավայրին և բնակչության առողջությանը հասցված վնասի հատուցման և այդ թափոնների տեղափոխումների` ապահովագրությամբ կամ այլ երաշխիքով ապահովման կարգը:

Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում դրան կից երկու հավելվածները, որոնցում սահմանվում են վտանգավոր թափոնների հիմնական խմբերն ու վտանգավոր հատկությունների ցանկը:

Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրի վերաբերյալ վերապահում է արել, համաձայն որի այն իր համար ուժի մեջ կմտնի վավերացումից հետո:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերեն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 դեկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-195

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.12.1999
N ՍԴՈ-195
Որոշում