Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Պ ...

 

 

020.0203.241299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ «ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրում և «Բժշկական ծառայությունների տրամադրման կարգի մասով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 13.12.1999 թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Նիկողոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրը և համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին արձանագրությունն ստորագրվել են 1997 թ. մարտի 27-ին Մոսկվայում` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից:

Համաձայնագիրն ստորագրվել է Կողմերի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու բնագավառում համագործակցության զարգացման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են անհետաձգելի դեպքերում միմյանց քաղաքացիներին անհապաղ բժշկական օգնությունը ցուցաբերել անվճար:

Սույն համաձայնագրով կարգավորվում են Կողմերի քաղաքացիներին ցուցաբերվող պլանային բուժօգնության պայմանները, սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, վճարման չափը և կարգը, ինչպես նաև հիվանդության և վնասվածքների ժամանակ անաշխատունակության կորստի դեպքում Կողմերի քաղաքացիներին ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող փաստաթղթերի տրման կարգն ու պայմանները:

Համաձայնագրով նախատեսվում է ապահովել բժշկական և դեղորայքային այն զեղչերը, որոնք գործել են նախկին ԽՍՀՄ-ում և ճանաչված են Համագործակցության պետությունների կողմից:

Բժշկական ծառայությունների տրամադրման կարգի մասով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին արձանագրությունն ստորագրվել է բժշկական ծառայությունների տրամադրման և դրանց դիմաց ֆինանսական փոխհաշվարկների կատարման կարգ սահմանելու և համաձայնագրի իրականացման արդյունավետ մեխանիզմ ստեղծելու նպատակով:

Արձանագրությունով նախատեսվում են Համագործակցության պետությունների քաղաքացիներին բժշկական օգնության իրականացման կարգն ու տեսակները, շտապ և անհապաղ բժշկական օգնություն ցույց տալու, պլանային բժշկական օգնություն տրամադրելու կարգը, Կողմերի պատասխանատվության հարցերը, արձանագրության իրականացման կարգը:

Համաձայնագիրը և արձանագրությունն ստորագրված են մեկ բնօրինակով` ռուսերեն, դրանք ուժի մեջ են մտնում անհրաժեշտ ներպետական արարողակարգերի կատարումից հետո ավանդապահին համապատասխան ծանուցում հանձնելու օրվանից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Բժշկական ծառայությունների տրամադրման կարգի մասով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 դեկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-203

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.12.1999
N ՍԴՈ-203
Որոշում