Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.05.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 1993 թ. թիվ 287

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան, ինչպես նաև ելնելով ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից տարբեր հարկատեսակների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների հաշվարկների կատարման ուղղությամբ վերահսկողական աշխատանքներն արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Սահմանել հանրապետության տարածքում գրանցված և գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տեղեկություններ ներկայացնելու հետևյալ կարգը`

ա) հանրապետության տարածքում գրանցված և գործող բանկերը հաշվետու տարվա արդյունքներով մինչև ընթացիկ տարվա փետրվարի 10-ը պարտավոր են տեղեկություններ ներկայացնել սպասարկվող հաճախորդների կողմից ռուբլով և տարադրամով ֆինանսատնտեսական գործառնությունների հաշիվների վերաբերյալ, համաձայն թիվ 1 և 2 ձևերի (կցվում են):

բ) Ձեռնարկություններում, կազմակերպություններում և ֆիզիկական անձանց մոտ փաստաթղթային ստուգումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հարցում է արվում համապատասխան բանկային հիմնարկություններին, և վերջիններիս կողմից, համաձայն 3 և 4 ձևերի (կցվում են) կամ այդ ձևերում նշված կոնկրետ տվյալների, 10-օրյա ժամկետում ներկայացվում են տեղեկություններ:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինները պարտավոր են պահպանել բանկերից ստացվող տեղեկությունների գաղտնիությունը:

Տեղեկությունների հրապարակումը կամ այլ ձևով հայտնի դարձնելը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

 

----------------------- բանկի կողմից սպասարկվող

հաճախորդների վերաբերյալ

տվյալներ

 

-------------------------------------------------------------------------

Ձեռն., կազմ. Իրավ.   Տնօրենի   Հաշվ.  Հաշվ.          Փոխատվական

անվանումը    հասցեն  ազգ.,     հ.հ.   հաշվի          վարկային

                     անունը,          մնացորդը       հաշվի

                     հայրանունը       առ 01.01.93թ.  առկայությունը

                                                     -------------- Ծանոթ.

                                                       այո     ոչ

--------------------------------------------------------------------------

       1       2         3        4        5            6       7      8

--------------------------------------------------------------------------

 

Ձև 2

 

------------------------------ բանկի կողմից սպասարկվող

և տարադրամով

գործառնություններ

կատարող հաճախորդների

վերաբերյալ տվյալներ

 

--------------------------------------------------------------------------

Հաճախորդի  Իրավաբ.  Տնօրենի      Տարադրամային   Տարադրամային հաշվի

անվանումը  հասցեն   ազգանունը,   հաշվի համարը   մնացորդը

                    անունը,                     --------------------------

                    հայրանունը                   առ 01.01.92թ. 01.01.93թ.

--------------------------------------------------------------------------

     1       2          3             4                5           6

--------------------------------------------------------------------------

 

Ձև 3

 

Ի պատասխան Ձեր --------------------------------------- նամակի

(նամակի ամիսը, ամսաթիվը)

 

ներկայացնում ենք ---------------------------------------------------------

(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)

 

մասին հետևյալ տեղեկությունները`

1. Հաշվարկային հաշվի համարը -------------------------------------------

2. Սահմանաքանակային գրքույկով գործառնությունների հաշվի համարը

 

---------------------------------------------------------------------------

3. Վարկային  (փոխատվական)  հաշվի համարը --------------------------------

ա) կարճատև

բ) երկարատև

4. Հաշվարկային հաշվի մնացորդը առ ------------ 19  թ. ------------

(ամսաթիվը) հազ. ռուբ.

5. Վարկի պարտքի մնացորդը առ ------------- 19 թ. --------------

(ամսաթիվը) հազ. ռուբ.

Այդ թվում ժամկետանց վարկի գծով` -------------------- հազ. ռուբ.

 

6. -------------------------------- կանխիկ ստացված գումարը

(ժամանակաշրջանը) հազ. ռուբ.

Այդ թվում`

Աշխատավարձը և նրան հավասարեցված միջոցները ------------- հազ.ռուբ.

 

7. Կանոնադրությունը գրանցված է ---------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաստատող կազմակերպության անվանումը)

 

Ձև 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ, ՎԱՐԿԱՅԻՆ (ՓՈԽԱՏՎԱԿԱՆ), ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

--------------------------------------------------------------------------

Ամիսը,   Ձեռն.,  Հաշ.  Հաշվ.   Ն.թ.կանխիկ  Վարկ.  Ձեռ.    Սահմ. Փոխ.է Գում.

ամսաթիվը կազմ.,  հ.հ.  հաշվի   ստացված և  (փոխ.) կազմ.   քանակ. (ձեռ.

         անվանումը     շարժը   վճ.գումարը   հ.հ.  փոխանց. չեկի    կազմ.

                       (հազ.ռ.) (հազ.ռ.)          գումարը  հ.հ.   անվ.)

                       -------------------        (հազ.ռ.)

                       ստ. վճ.    ստ. վճ.

--------------------------------------------------------------------------

   1       2       3    4   5     6    7      8      9     10      11   12

--------------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.1993
N 287
Որոշում