Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 410-Ն ...

 

 

040.1189.031017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2017 թվականի N 1189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս` զինծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը «զինծառայողի» բառից հետո լրացնել «և փրկարարական ծառայողի» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետը «պաշտպանության նախարարության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության,» բառերով.

3) որոշման հավելվածի`

i

ա. 1-ին կետը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «և փրկարարական ծառայողներին (այսուհետ` զինծառայող)» բառերով,

i

բ. 3-րդ կետը «պաշտպանության նախարարությանը» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2017
N 1189-Ն
Որոշում