Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.1379.190917

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 13-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի» կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 17.08.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2017 թվականի հունիսի 13-ին Երևանում, Կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, 2013 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) (ՀՀ կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113)) իրականացումը դյուրացնելու նպատակով:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

(ապահովել, որպեսզի Համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հարցում ուղարկող ՀՀ իրավասու մարմինը հարցում ստացող էստոնական կողմի իրավասու մարմնին հետընդունման դիմումը ներկայացնի էլեկտրոնային փոստի միջոցով, կամ, բացառիկ դեպքերում` ֆաքսի միջոցով (հոդված 5, կետ 1),

(որպես հարցում ստացող Կողմ ապահովել, որպեսզի հարցում ուղարկող էստոնական կողմից ստացված հետընդունման դիմումին պատասխան տրվի Հետընդունման համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` էլեկտրոնային փոստի միջոցով, կամ, բացառիկ դեպքերում` ֆաքսի միջոցով (հոդված 5, կետ 2),

(եթե Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը հարցում ուղարկող Կողմը չի կարող ներկայացնել, որպես հարցում ստացող Կողմ հանդես գալու պարագայում, ապահովել, որպեսզի ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը վերադարձման ենթակա անձի հետ անցկացնի հարցազրույց` հետընդունման դիմումն ստանալու ամսաթվից ամենաուշը 5 աշխատանքային օրվա ընթացքում (հոդված 6, կետ 1),

(որպես հարցում ուղարկող Կողմ հանդես գալու պարագայում ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը Հետընդունման համաձայնագրի 5-րդ հավելվածի համաձայն հարցազրույցի անցկացման վերաբերյալ նշում կատարի հետընդունման դիմումի մեջ (հոդված 6, կետ 1),

(այն դեպքում, երբ հարցում ստացող էստոնական կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչները հարցազրույցն անցկացնում են իրենց դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության շենքից դուրս, հոգալ հարցազրույցի հետ կապված փոխադրման ծախսերը (հոդված 6, կետ 4),

(ապահովել, որպեսզի ցանկացած իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով փոխադրման ժամկետի հետաձգման դեպքում հարցում ուղարկող ՀՀ իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնի հարցում ստացող էստոնական կողմի իրավասու մարմնին (հոդված 8, կետ 2),

(համաձայնել ուղեկցմամբ փոխադրումների կամ տարանցման համար Արձանագրության 9-րդ հոդվածով նախատեսված պայմաններին,

(ապահովել, որպեսզի տարանցման դիմումը ներկայացվի հարցում ստացող էստոնական կողմի իրավասու մարմնին ֆաքսի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` պլանավորված տարանցումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ (հոդված 10, կետ 1.1),

(որպես հարցում ստացող Կողմ հանդես գալու պարագայում ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը պատասխանի տարանցման դիմումն ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ֆաքսի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` տեղեկացնելով տարանցմանն իր համաձայնության մասին և տարանցման նախատեսված ժամկետի, նշանակված սահմանային անցակետի, փոխադրման միջոցների և ուղեկցողների մասին (հոդված 10, կետ 1.2),

(եթե հետընդունման ենթակա անձը տեղափոխվում է օդով և ուղեկցմամբ, որպես հարցում ստացող Կողմ ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը կազմակերպի հետընդունման ենթակա անձի պաշտպանությունն ու օդանավ նստեցնելն իր տարածքում` հնարավորության դեպքում էստոնական կողմի աջակցությամբ (հոդված 10, կետ 1.4),

(Արձանագրության 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում, որպես հարցում ուղարկող Կողմ առանց հետաձգման հետ ընդունել հետընդունման ենթակա անձին (հոդված 10, կետ 2),

(որպես հարցում ուղարկող Կողմ, Հետընդունման համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` կրել Հետընդունման համաձայնագրից բխող` հետընդունման և տարանցման գործողությունների հետ կապված` հիմնավորված և ապացուցված տրանսպորտային ծախսերը մինչև վերջնական նպատակակետ պետության սահման` եվրոյով, հաշիվ-ապրանքագրի հիման վրա, որը ենթակա է վճարման այն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում (հոդված 11, կետ 1):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 13-րդ հոդվածի դրույթներին և միտված են միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հունիսի 13-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 սեպտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1379

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.09.2017
N ՍԴՈ-1379
Որոշում