Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ Բ ...

 

 

040.1202.081017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1208-Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպությունների կողմից ձեռք բերված համապատասխան ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1208-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) դասվող ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մասով վճարված ակցիզային հարկի գումարների (այսուհետ` գումար) փոխհատուցման կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ձեռք բերված է համարվում սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքները:

i

3. Սույն կարգի իմաստով արդյունաբերական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) են համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

4. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են այն կազմակերպություններին, որոնք ապրանքները կօգտագործեն բացառապես սույն կարգի 3-րդ կետում նշված գործունեության իրականացման նպատակով:

5. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված ապրանքների մասով:

6. Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ապրանքներ ձեռք բերող կազմակերպությունը թղթային կրիչով, փոստային կապի միջոցով պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի, ապրանքները ձեռք բերելուց կամ ներմուծելուց հետո վեց ամսվա ընթացքում:

7. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված կազմակերպության լիազորած անձի կողմից.

2) ապրանքի ձեռքբերումը հաստատող հետևյալ փաստաթղթերի պատճենները` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման դեպքում դիմումին կից ներկայացվում է մատակարարի կողմից դուրս գրված` ակցիզային հարկի գումարի վերաբերյալ նշում պարունակող հաշվարկային փաստաթուղթ, ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագիր, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծումների դեպքում` մաքսային հայտարարագիր.

3) ապրանքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն N 5 ձևի:

8. Դիմումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ուսումնասիրության:

i

9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում եզրակացություն` համաձայն N 4 ձևի, դիմումատուի կողմից իրականացվող գործունեության` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ` կցելով դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում եզրակացություն` համաձայն N 3 ձևի:

11. Դիմումի մերժման հիմք են`

1) մատակարարի ներմուծողի կողմից ակցիզային հարկի գումարի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության բացակայությունը.

2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ դիմումի ներկայացումը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եզրակացությունը` 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխհատուցում է կազմակերպությանը կամ մուտքագրում է միասնական գանձապետական հաշվին:

 

Ձև N 1

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել իմ կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ_____________ ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարած_________դրամ ակցիզային հարկը, որից` ______ դրամը մուտքագրելով միասնական հաշվին և (կամ) ______ դրամը փոխանցելով կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _________________ բանկում գտնվող N ___________ հաշվեհամարին:

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) ______________

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն _________________________

 

Իրավաբանական անձի գործունեության դասակարգչի կոդը _________________

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

.___________________________________________________________________.

|NN |ԱՏԳ   |Անվա-|Չափի|Ձեռք- |Ծագման/   |Միավորի|Ընդհանուր|Վճարված  |

|ը/կ|ԱԱ-ի  |նումը|միա-|բերման|արտահանման|արժեքը |արժեքը   |ակցիզային|

|   |ծածկա-|     |վորը|քանակը|երկիրը    |(դրամ) |(դրամ)   |հարկը    |

|   |գիրը  |     |    |      |          |       |         |(դրամ)   |

|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|

| 1 |   2  |  3  |  4 |   5  |     6    |   7   |    8    |    9    |

|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|

|1. |      |     |    |      |          |       |         |         |

|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|

|2. |      |     |    |      |          |       |         |         |

|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|

|3. |      |     |    |      |          |       |         |         |

.___________________________________________________________________.

 

Ձև N 3

 

i

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն____________ կազմակերպության (ՀՎՀՀ`________) կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված ______________ ակցիզային հարկի գումարները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ____________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին և (կամ) ____________ դրամը ենթակա է փոխանցման կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _____________ բանկում գտնվող N_______ հաշվեհամարին:

 

_______________ 201 թ.

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ձև N 4

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________

 

i

«....» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի

N 875-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ «B», «C», «D» և «E» ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ

ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի համաձայն _________________________________ կազմակերպության (ՀՎՀՀ`__________) կողմից իրականացվող գործունեությունը համապատասխանում է (չի համապատասխանում) նշված հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը:

 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ձև N 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ կազմակերպությունների ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ

2710 19 710-2710 19 980 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը)

2. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն

3. Գրանցման (հաշվառման) կոդը

4. Հաշվետու ժամանակաշրջանը

 

._____________________________________________________________________.

|                            Ապրանքի                                  |

|_____________________________________________________________________|

|անվանումը  |ԱՏԳ ԱԱ-ի |ձեռքբերման|օգտագործման|օգտագործված| Մնացորդը   |

|           |ծածկագիրը|ժամկետը / |նպատակը    |քանակը     |            |

|           |         |փաստաթղթի |           |           |            |

|           |         |համարը    |           |           |            |

|___________|_________|__________|___________|___________|____________|

|           |         |          |           |           |            |

._____________________________________________________________________.

 

______________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_______________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1208-Ն
Որոշում