Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱ ...

 

 

040.1269.161017

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1269-Ն

 

ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1269-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված իմաստն ու նշանակությունը:

3. Չկատարված հարկային պարտավորությունները հարկային մարմնի ղեկավարի հրամանով համարվում են անհուսալի, և հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնում վարվող անձնական հաշվի քարտում կատարվում է գրառում անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման վերաբերյալ`

1) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթները պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի` գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով ավարտվելու դեպքում` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթն ավարտելու մասին ընդունված որոշումն ստացվելուց հետո.

2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթները պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի` գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով ավարտվելու դեպքում, եթե բացակայում են կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին սնանկ ճանաչելու հիմքերը` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթն ավարտելու մասին ընդունված որոշումն ստացվելուց հետո.

3) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի որևէ ժառանգ չունենալու կամ ժառանգի (ժառանգների) ժառանգությունից հրաժարվելու, նոտարից ժառանգի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում տեղեկատվություն չստացվելու կամ ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքերում հարկային մարմնի սահմանած կարգով տեղեկատվությունն ստացվելուց հետո.

4) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը պետական գրանցում ստանալու կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու կամ նոտարին պաշտոնից ազատելու դեպքերում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման մասին տեղեկությունները կամ նոտարի պաշտոնից ազատման մասին հրամանը հարկային մարմնում ստացվելուց հետո:

4. Չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարվելու ժամկետի սկիզբ է համարվում սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումների ընդունման օրը, 3-րդ ենթակետում նշված դեպքում` նոտարից ժառանգի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում տեղեկատվություն չստացվելու դեպքում` օրենքով սահմանված ժամկետին հաջորդող օրը կամ ժառանգությունից ժառանգի հրաժարվելու վերաբերյալ հարկային մարմնի սահմանած կարգով տեղեկատվություն ստացվելու օրը, իսկ 4-րդ ենթակետում նշված դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրը, նոտարին պաշտոնից ազատելու մասին հրամանի օրը:

 

II. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Անհուսալի համարվող հարկային պարտավորությունը հաշվառելիս` քարտում արտացոլվում է անհուսալի համարվող հարկային պարտավորության չափը` ըստ հարկատեսակների, առաջացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների գծով` ԵՏՄ-ի գործարքի համարը: Քարտին կցվում է նաև հարկային մարմնի ղեկավարի հրամանը` համապատասխան տեղեկատվությամբ:

6. Հարկային մարմնի կողմից իր լիազորությունների սահմաններում եռամսյակային պարբերականությամբ իրականացվում են միջոցառումներ` հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու մասին նոր տեղեկություններ ստացվելու դեպքում հարկային մարմինը չկատարված հարկային պարտավորությունների գանձման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ:

 

III. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

8. Անհուսալի համարվող հարկային պարտավորությունները գանձելու համար հարկային մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նոր կատարողական կամ դատական վարույթներ հարուցվելու դեպքում չգանձված պարտավորությունների դադարեցման համար սահմանված հինգ տարի ժամկետի հաշվարկը շարունակվում է հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշման կամ դատարանի կողմից վճռի ընդունման օրվանից: Հարուցված կատարողական կամ դատական վարույթի ժամանակաշրջանը չգանձված պարտավորությունների դադարեցման համար սահմանված հինգ տարի ժամկետի մեջ չի հաշվարկվում:

9. Հարուցված կատարողական վարույթի ընթացքում անհուսալի համարվող հարկային պարտավորությունն ամբողջությամբ բռնագանձելու դեպքում կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ընդունված որոշումն ստանալուց հետո հարկային մարմնի ղեկավարի հրամանով քարտում կատարվում է համապատասխան գրառում:

10. Անհուսալի համարվող հարկային պարտավորության մասնակի վճարման դեպքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով քարտում կատարվում է անհուսալի համարվող հարկային պարտավորության չափի փոփոխություն:

11. Հարուցված կատարողական վարույթի ընթացքում անհուսալի համարվող հարկային պարտավորության գումար չվճարվելու դեպքում հինգ տարին լրանալուց հետո հարկային մարմնի ղեկավարի հրամանով հարկ վճարողի անհուսալի համարվող չվճարված հարկային պարտավորությունների հաշվառումը դադարեցվում է, և պարտավորությունը հանվում է քարտից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1269-Ն
Որոշում