Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2018 - 13.08.2023} ԱՎԵԼԱՑՎԱԾ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2018 - 13.08.2023} ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Կ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   13.08.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.01.2018 - 13.08.2023

040.1317.231017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1317-Ն

 

i

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարման, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը` համաձայն N 1 հավելվածի.

2) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցման, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը` համաձայն N 2 հավելվածի.

3) դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարման, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1317-Ն որոշման

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՅԻ ՏԵՏՐԵՐԻ, ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱԼԲՈՄՆԵՐԻ, ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈՒՀԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի` ավելացված արժեքի հարկից ազատվում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարումը:

i

2. Դպրոցական գրելու տետրեր են համարվում մինչև 6 տպագրական մամուլ (98 էջ) ծավալով տողավորված կամ վանդակավոր էջերով տետրերը:

3. Մանկական գրականությանն է դասվում նախադպրոցական (մինչև 6 տարեկան) տարիքի, տարրական (1-4-րդ դասարանցի) և միջին (5-9-րդ դասարանցի) դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գրականությունը: Մանկական գրականության տեսակ է նաև գիրք-խաղալիքը: Մանկական գրականության տիտղոսաթերթում կարող է կատարվել համապատասխան գրառում: Հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե տվյալ գրականությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել է որպես մանկական:

4. Դպրոցական գրականություն է համարվում տարրական, միջին և ավագ դպրոցների սովորողների համար նախատեսված և ուսումնական ծրագրային նյութի յուրացման համար անհրաժեշտ ուսումնաօժանդակ գրականությունը: Որպես ուսումնաօժանդակ գրականություն դիտվում են ուսումնադիտողական պարագաները, ուսումնադիդակտիկ նյութերը, շտեմարանները, թեստերը, վարժությունների ժողովածուները, քրեստոմատիաները, խնդրագրքերը (խնդիրների ժողովածուները), քարտեզները, ուսումնական ծրագրերի յուրացման համար նախատեսված բառարանները, ատլասները, տեղեկատուները, մեթոդական ձեռնարկները: Դպրոցական հրատարակությունների օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից` որպես դպրոցական:

5. ՈՒսումնական հրատարակությունը հրատարակության տեսակ է, որը պարունակում է գիտական կամ կիրառական բնույթի համակարգված տեղեկություններ` շարադրված ուսումնասիրման և դասավանդման համար հարմար ձևով և նախատեսված է տարբեր տարիքի և ուսուցման աստիճանի սովորողների համար: ՈՒսումնական հրատարակության տեսակներ են դասագիրքը, ուսումնական ձեռնարկը, ուսումնամեթոդական ուղեցույցները, քրեստոմատիան, ուսումնական դիտողական ձեռնարկը, ուսումնամեթոդական ձեռնարկը, ուսումնական ծրագիրը, պրակտիկումը: ՈՒսումնական հրատարակությունների օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:

6. Մասնագիտացված գիտական կազմակերպություն է ճանաչվում գիտական գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևերից, ինչպես նաև գիտական աշխատողների հասարակական միավորումը: Գիտական կազմակերպությունները դասակարգվում են գիտահետազոտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական թանգարանների և գրադարանների, փորձարարակոնստրուկտորական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական և գիտական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների:

7. Գիտական հրատարակությունը հրատարակության տեսակ է, որը պարունակում է տեսական և (կամ) փորձարարական հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև գիտական եղանակներով ու մեթոդներով հրատարակության պատրաստված մշակութային և պատմական հուշարձաններին վերաբերող նյութեր: Գիտական հրատարակության տեսակներ են գիտական մենագրությունը, ատենախոսության սեղմագիրը (ավտոռեֆերատ), պրեպրինտը, գիտական համաժողովի (համագումարի, գիտաժողովի) զեկուցումների (հաղորդումների) թեզիստները, համաժողովի (համագումարի, գիտաժողովի) նյութերը, հոդվածները, գիտական աշխատանքների (աշխատությունների) ժողովածուն, ինչպես նաև գիտության որևէ բնագավառին վերաբերող հին կամ նոր բնագրի (տեքստի) մեկնաբանված, բացատրված, ծանոթագրված և անհրաժեշտ ցուցիչ-ցանկերով օժտված հրատարակությունը, թանգարանային-մշակութային արժեքների ընդունված կամ հատուկ մշակված սկզբունքներով արված նկարագրություն-մեկնաբանությունները, մեկնաբանությունները: Գիտական հրատարակության տեսակ է նաև գիտական ամսագիրը: Գիտական է համարվում այն ամսագիրը, որը պարունակում է տեսական և կիրառական բնույթի հետազոտություններ, հոդվածներ և նյութեր ու նախատեսված է գիտաշխատողների համար (նպատակային նշանակությունից կախված` գիտական ամսագրերը լինում են գիտատեսական, գիտագործական և գիտամեթոդական: Այն գիտագործական ամսագիրը, որը պարունակում է տեխնիկական գիտություններին վերաբերող հոդվածներ, նյութեր և ռեֆերատներ, կոչվում է գիտատեխնիկական ամսագիր):

8. Գիտական և ուսումնական հրատարակությունները պետք է պարունակեն անհրաժեշտ ելքային տվյալներ: Մասնավորապես` դրանց մեջ պարտադիր պետք է նշվեն գիտական հրատարակության մասնագետ գրախոսների, խմբագրական հանձնախմբի (կոլեգիայի) (առկայության դեպքում) անդամների անուններն ու ազգանունները, տեղեկություններ գիտական հրատարակության նպատակային նշանակության մասին (ներառյալ ուսումնական կամ գիտական համարվելու մասին), հրատարակչի և այն գիտական կազմակերպության անվանումները, որի անունով հրատարակվում է տվյալ հրատարակությունը, տեղեկություն հրատարակությունը որպես ուսումնական հաստատվելու մասին և այլն: Հրատարակության տիտղոսաթերթի դարձերեսին կամ վերջին էջում տրվում է գրքի բովանդակությունը համառոտ ներկայացնող ծանուցում (անոտացիա):

9. Գիտական ամսագրերը, ժողովածուները և տեղեկատվական հրատարակությունները պետք է պարունակեն «Ամսագրեր, ժողովածուներ, տեղեկատվական հրատարակություններ. Հրատարակվող նյութերի հրատարակչական ձևավորում» ԳՕՍՏ 7.5-98 ստանդարտով պահանջվող տվյալներ: Հրատարակչի մոտ պետք է պահվեն հրատարակության գիտականությունը հիմնավորող կամ ուսումնական համարվելը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (գիտական կազմակերպության (գիտական խորհրդի) միջնորդագիրը կամ որոշումը նյութը տպագրելու վերաբերյալ, գիտական փորձագետների (հանձնաժողովի) կարծիքները, մասնագետների գրախոսականները և այլն):

10. Այն հրատարակությունները, որոնք կարող են դասակարգվել և որպես գիտական կամ ուսումնական, և որպես այլ տիպի հրատարակություն, ավելացված արժեքի հարկից ազատվում են, եթե դրանք Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից պաշտոնապես հաստատվել են որպես գիտական և (կամ) ուսումնական հրատարակություն:

11. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարմանն առնչվող հասկացությունները մեկնաբանվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների իմաստով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1317-Ն որոշման

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ, ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ, ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ ԽՆԱՄՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԾԵՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՆՏԵՂ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1. Ավելացված արժեքի հարկից ազատվում է նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու հետ կապված` այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունների (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունների) մատուցումը: Նախադպրոցական հիմնարկներ են համարվում 0-ից մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական ուսումնադաստիարակչական հիմնարկները (հաստատությունները), այդ թվում` պետական (համայնքային) և գերատեսչական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները, երեխաներին պահելու հետ կապված ծառայություններ մատուցող ոչ պետական քոլեջները, ստուդիաները, վարժարանները, մանկապարտեզները, պարտեզները: Նախադպրոցական ուսումնադաստիարակչական հաստատությունները դասակարգվում են սովորական և հատուկ նշանակության (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող):

2. Ավելացված արժեքի հարկից ազատվում է տուն-ինտերնատներում (բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ տիպի տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում) գտնվող անձանց խնամքի հետ կապված` այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունների մատուցումը:

3. Ավելացված արժեքի հարկից ազատվում են մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում (բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում) գտնվող անձանց խնամքի հետ կապված այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունները (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունները): Արատներ ունեցող երեխաներ խնամող հաստատություններ են համարվում այն հիմնարկները, որտեղ իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մինչև 16 տարեկան երեխաների խնամքը, կրթությունը, բուժսպասարկումը և այլն: Արատներ ունեցող երեխաներ խնամող հաստատություններ են խոսքի ծանր խանգարումով, լեզվի հնչարտաբերման թերություններով, թույլ տեսնող, կույր, թույլ լսող, խուլ, հենաշարժական համակարգի խանգարումներով, մտավոր թերզարգացած, հոգեպես թերզարգացած, հաճախակի հիվանդացող, տարբեր շեղումների ծանր զուգակցումով հիվանդ երեխաների համար նախատեսված դպրոցները և նախադպրոցական ուսումնադաստիարակչական հաստատությունները:

i

4. Ավելացված արժեքի հարկից ազատվում են սույն հավելվածի 1-4-րդ կետերում նշված հաստատություններում խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1317-Ն որոշման

 

ԴՈՆՈՐԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԻ, ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը:

2. Մայրական կաթի փոխարինիչները համարվում են «մանկական սնունդ» և ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության առումով հաշվի չեն առնվում:

i

3. Բժշկական նշանակության ապրանքները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող այն բժշկական նշանակության ապրանքներն են, որոնք`

1) դասվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 3005, 3006, 3701 10, 3702 10, 3707 90, 4014, 5601 21, 5601 22 ծածկագրերին.

2) ներառված են սույն հավելվածի բժշկական նշանակության ապրանքների ցանկում:

4. Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով պրոթեզաօրթոպեդիկ պարագաներին դասվում են`

1) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9021 խմբին դասվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաները.

2) հաշմանդամի սայլակը.

i

3) օրթոպեդիկ կոշիկները.

4) պրոթեզի կոշիկը:

i

5. Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորում: Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով բժշկական տեխնիկային դասվում են`

1) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին դասվող բժշկական տեխնիկան.

2) ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:

6. Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով ավելացված արժեքի հարկից ազատվում են բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: Պացիենտ է համարվում բժշկական օգնության և սպասարկման սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձը:

 

ՑԱՆԿ

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Տարբեր տեսակի և չափի ռետինե բալոններ

2. Տարբեր չափերի Մարտենսի վիրակապեր (բինտ)

3. Տարբեր տեսակի և չափի ռետինե ջեռակներ

4. Տարբեր տեսակի և չափի բժշկական, կենցաղային ռետինե սպունգ

5. «Կեռա» տիպի T-ձև դրենաժներ

6. Էսմարխի տիպի ռետինե արնեկանգ լարան (ժգուտ) մետաղական ճարմանդ և շղթայիկով

7. Նույնը պլաստմասսայե սևեռակով և ճարմանդով

8. Տարբեր տեսակի և չափի արնեկանգ լարաններ

9. Տարբեր տեսակի և չափի ստամոքսի, սնուցող, դուոդենալ զոնդեր

10. Տրանսալային ինտուբատորներ

11. Տարբեր տեսակի և չափի կղկղանքընդունիչներ

12. Տարբեր տեսակի և չափի կոլպեյռիներներ լատեքսից

13. Տարբեր տեսակի և չափի կատետրներ

14. Մոմլաթ` բժշկական, պոլիքլորվինիլային (պլաստիկատ կոմպրեսային)

15. Փոքրիկ թասակ «ԿՌ» և կանացի միջոց անձնական նախապահպանության (պրոֆիլակտիկայի) համար

16. Օղակ` արգանդի

17. Ռետինե օղակ և բռնիչ (դեղորայքի փաթեթների ամրացման համար)

18. Օղակ` մանկական, ռետինե

19. Տարբեր չափերի «Պարույր» տեսակի ներարգանդային հակաբեղմնավորիչներ

20. Ծորակներ` էբոնիտե թթվածնային բարձերի համար

21. Տարբեր չափի ռետինե շրջանաձև տակդիրներ

22. Տարբեր տեսակի և չափի ռետինե «էսմարխի» գավաթներ

23. Տարբեր չափի մետրեյռինտերներ` լատեքսից

24. Ռետինե պարկեր` երկբալոն հեղուկացրիչի (պուլվերիզատորի) համար

25. Պարկեր` գազափոխանակության համար

26. Պլաստմասսայե պարկ և ամբար` կղկղանքընդունիչի համար

27. Կաթնածծիչ` ապակե կազմությամբ (թասիկով և ռեզերվուարով)

28. Տարբեր տեսակի և չափի միզընդունիչներ

29. Տարբեր տեսակի և չափի ռետինե ծայրակալներ` ձեռնափայտի, հենակի և ոտքի պրոթեզների համար

30. Տարբեր տեսակի ռետինե բժշկական մատնոցներ

31. Տարբեր չափի ռետինե անատոմիական ձեռնոցներ

32. Տարբեր չափի ռետինե վիրաբուժական ձեռնոցներ

33. Լոգարանի համար ռետինե փչովի բարձեր

34. Թթվածնի համար տարբեր տարողության ռետինե և գործվածքային բարձեր

35. Ռետինե հիգիենիկ գոտի

36. Ցնցուղ (պոլիվիկ)` բժշկական նշանակության, տերմոպլաստե նյութից

37. Տարբեր տեսակի և չափի նախապահպանակ (պրեզերվատիվ)

38. Ռետինե խցաններ` կաթի շշի համար

39. Տարբեր չափի ռետինե պարկ` սառույցի համար

40. Տարբեր չափի և տեսակի ռետինե պարկ` աչքի համար

41. Կաթի մանկական ծծակ

42. Փուչ ռետինե ծծակ (պուստիշկա)

43. Տարբեր տեսակի և չափի ցնցուղիչ

44. Տարբեր չափերի ռետինե տակդիր անոթ

45. Ռետինե բժշկական խողովակներ տարբեր տրամաչափի` վակուումային, դրենաժային, լսողական, արյան փոխներարկման համար և ուրիշներ

46. Ներարկիչ` ներարգանդային «Պարույր» տեսակի հակաբեղմնավորիչ մտցնելու համար

47. Օժանդակ իրեր` բժշկական, պոլիէթիլենային

48. Պոլիէթիլենային ծորակ` «էսմարխի» գավաթի համար

49. Պոլիէթիլենային ծայրադիր «էսմարխի» գավաթի համար

50. Պոլիէթիլենային ձագար` թթվածնային բարձի համար

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1317-Ն
Որոշում