Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ N ...

05.07.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.10.2017  -ից մինչեւ   05.07.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 28.06.18 թիվ 738-Ա որոշում)

i

040.1330.231017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1330-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 26 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համարը` 26.210.02100, գրանցման օրը` 22.01.2003 թ.) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը` 26.210.02102, գրանցման օրը` 22.01.2003 թ.):

2. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հանձնումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխություններով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության մշակումը.

3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումը.

4) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտների` հանրակրթական հիմնական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2017
N 1330-Ա
Որոշում