Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 1993 թ. թիվ 310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմնական ֆոնդերի հաշվեկշռային արժեքը դրանց վերարտադրման գործող պայմաններին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ վերագնահատել իրենց հաշվեկշիռներում արտացոլված հիմնական ֆոնդերի, ինչպես նաև անավարտ շինարարության արժեքը (բացի բնակելի ֆոնդից):

Հիմնական ֆոնդերի վերագնահատումն ավարտել մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը և նյութերը սահմանված ձևով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:

2. Կասեցնել առանց սույն որոշմամբ սահմանված կարգի հիմնական ֆոնդերի վերագնահատման պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության վերակազմավորումն ու լուծարումը, ինչպես նաև պետական գույքի օտարումն ու դուրսգրումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերի:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը`

ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հիմնական ֆոնդերի վերագնահատման կարգը.

բ) սահմանել հիմնական ֆոնդերի վերագնահատման համար դրանց հաշվեկշռային արժեքի վերահաշվարկի գործակիցները, դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ` այդ աշխատանքներում ներգրավելով Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին:

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մինչև 1994 թվականի հունվարի 1-ը ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հիմնական ֆոնդերի վերագնահատման արդյունքները` գերատեսչական կտրվածքով:

5. Հիմնական ֆոնդերի վերագնահատման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային միջոցներից հատկացնել մինչև 2,5 մլն ռուբլի` համապատասխան նախահաշիվ ներկայացնելուց հետո:

6. Սահմանել, որ սույն որոշման համաձայն վերագնահատված հիմնական ֆոնդերի արժեքը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհվող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մեկնարկային գների որոշման, ինչպես նաև 1993 թվականի ընթացքում պետական գույքի վարձակալական պայմանագրերով սահմանված վարձակալական վճարների վերանայման համար:

7. Ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները կարող են անցկացնել հիմնական ֆոնդերի վերագնահատում` սույն որոշմամբ սահմանված կարգով:

8. Սահմանել, որ մինչև 1994 թվականի հունվարի 1-ը հիմնական ֆոնդերի վերագնահատում անցկացրած ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները վերագնահատման արդյունքներն արտացոլում են 1993 թվականի տարեկան հաշվապահական և վիճակագրական հաշվետվություններում:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ սահմանել վերահսկողություն և մեթոդական, գործնական օգնություն ցույց տալ ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին հիմնական ֆոնդերը վերագնահատելու և դրանց արդյունքները հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություններում ժամանակին և ճիշտ արտացոլելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.06.1993
N 310
Որոշում