Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 58 ...

 

 

040.0055.040200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2000 թվականի N 55

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2000 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու հանգամանքը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրերի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`

ա) հանել 1-ին կետը.

i

բ) 2-րդ կետի 4-րդ սյունակում «140000» թիվը փոխարինել «108300» թվով.

i

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

.____________________________________________________________________.

|7. |Կազմակերպու- |ա) «Հայկական ավիաուղիներ»|66000 |ՀՀ ֆինանսների    |

|   |թյունների    |ՊՓԲԸ-ում հաշվապահական    |      |նախարարություն   |

|   |հաշվապահական |հաշվառման նոր համակարգի  |      |ՀՀ տրանսպորտի    |

|   |հաշվառման նոր|ներդրում.                |      |նախարարություն   |

|   |համակարգի    |                         |      |                 |

|   |ներդրում և   |                         |      |                 |

|   |աուդիտ       |                         |      |                 |

|   |             |բ) ջեռուցման ոլորտի      |100000|ՀՀ տարածքային    |

|   |             |կազմակերպությունների     |      |կառավարման       |

|   |             |տեխնիկական և  ֆինանսական |      |նախարար          |

|   |             |աուդիտի իրականացում      |      |                 |

.____________________________________________________________________.

 

դ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

._______________________________________________________________________.

|8. |ԾԻԳ          |«Արտասահմանյան ֆինանսական | 130000|»ԱՖԾԿԿ» ՊՓԲԸ      |

|   |             |ծրագրերի կառավարման       |       |                  |

|   |             |կենտրոն» ՊՓԲԸ-ի համար     |       |                  |

|   |             |նախատեսված ծախսերի        |       |                  |

|   |             |ֆինանսավորում             |       |                  |

._______________________________________________________________________.

 

ե) նշված ծախսային ուղղությունները լրացնել նոր` 10-րդ կետով.

 

i

._______________________________________________________________________.

|10.|Էներգետիկայի    |Բաշխիչ ցանցերի         |200000 |ՀՀ էներգետիկայի   |

|   |ոլորտում չորս   |սեփականաշնորհման համար |       |նախարարություն    |

|   |բաշխիչ ցանցի    |իրավական խորհրդատուների|       |ՀՀ                |

|   |սեփականաշնորհում|կողմից մատուցվող       |       |սեփականաշնորհման  |

|   |                |ծառայությունների համար |       |նախարարություն    |

|   |                |                       |       |ՀՀ ֆինանսների     |

|   |                |                       |       |նախարարություն    |

|   |                |                       |       |ՀՀ էկոնոմիկայի    |

|   |                |                       |       |նախարարություն    |

._______________________________________________________________________.

 

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` քննարկել մաքսային ձևակերպումների պարզեցման, ավտոմատացման համար ծրագրային ապահովումների մշակման ու ներդրման աշխատանքները (155000 ԱՄՆ-ի դոլար) կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի հաշվին իրականացնելու նպատակահարմարության հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2000
N 55
Որոշում