Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0443.131017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2017 թվականի N 443-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի`

1) 4-րդ կետի 8-րդ և 20-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8) 6765-6795 կՀց, 13,553-13,567 ՄՀց, 26,957-27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 10 մՎտ հզորությամբ, 169,400-169,475 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875 ՄՀց և 169,4875-169,8125 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող 10մ Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434.79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 10մ Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863-870 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 25 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 25 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65 ՄՀց 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,».

«20) 13,553-13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 865-865,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, (865,6-867,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող հարցումներ հաղորդող, մինչև 2 Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), թույլատրվում է միայն 865,7 ՄՀց, 866,3 ՄՀց, 866,9 ՄՀց և 867,5 ՄՀց ռադիոհաճախականությունների կենտրոնացած չորս ալիքներում` յուրաքանչյուրը 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ), 867,6-86 8 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 2446-2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) ռադիոհաճախականային նույնացման (RFID) սարքավորումների օգտագործման համար,».

i

2) 5-րդ կետում «4-րդ կետի 4-8-րդ, 10-15-րդ, 17-20-րդ, 22-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «4-րդ կետում» բառերով.

3) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

i

«19. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ընթացքում օգտագործվող ազդականչը` _____________________:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
11.10.2017
N 443-Ն
Որոշում