Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄ ...

03.12.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.06.1993  -ից մինչեւ   03.12.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 03.12.96 թիվ 638 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 1993 թ. թիվ 311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» թիվ 23 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, դատական և դատախազական մարմինների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ապարատների աշխատողների թվաքանակը:

/փոփ. 12.09.94 թիվ 425 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության ակտերը սույն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

հունիսի 19-ի թիվ 311 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, դատական, դատախազական մարմինների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ապարատների աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Այդ մարմինների (բացառությամբ պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների) աշխատողների թվաքանակի որոշման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված հաշվարկման համար ընդունված աշխատողների թվաքանակը:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների աշխատողների թվաքանակը հաստատելիս հիմք են ընդունվում ՀՀ կառավարության որոշումներով նրանց համար հաստատված աշխատողների ընդհանուր թվաքանակի սահմաններում համապատասխան շրջանային և քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների կողմից հաստատված միավորները, իսկ պատգամավորների գյուղական և ավանային խորհուրդների գործկոմների համար` ելնելով հետևյալ նորմատիվներից.

մինչև 1000 բնակչություն ունեցող պատգամավորների խորհուրդների գործկոմների համար` 3 միավոր

1000-2500 բնակչություն ունեցող` պատգամավորների խորհուրդների գործկոմների համար` 5 միավոր

2500-7500 բնակչություն ունեցող պատգամավորների խորհուրդների գործկոմների համար` 7 միավոր

7500-ից բարձր բնակչություն ունեցող պատգամավորների խորհուրդների գործկոմների համար` 8 միավոր:

/փոփ. 12.09.94 թիվ 425 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, հարկային պետական տեսչությունը, գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը և Հայաստանի Հանրապետության դատախազությունը հաստատում են իրենց կենտրոնական ապարատի կառուցվածքը, ելնելով նրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աշխատողների թվաքանակից` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

/փոփ. 12.09.94 թիվ 425 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և նրանց տեղակալների թվաքանակը չպետք է գերազանցի այդ մարմիններում սահմանված հաստիքային միավորների ընդհանուր թվաքանակի 15 տոկոսը:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում, հարկային պետական տեսչությունում և գերատեսչություններում ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներից ոչ առաջատար համարել այդ ապարատին սպասարկող ստորաբաժանումները (առաջին, տնտեսական, ընդհանուր բաժիններ, գրասենյակ, նախարարին կից տեսչություն, քարտուղարություն): Եթե դրույքաչափերի հաշվարկման հաստատված սանդղակում ոչ առաջատար վարչություն կամ բաժին չի նախատեսված, սակայն ստեղծված են նույնատիպ կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա նրանց ղեկավարների, ինչպես նաև նախարարությունների, պետական վարչությունների և դատական մարմինների գործերի կառավարչության կազմում եղած կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկվում է` կիրառելով գլխավոր մասնագետների համար սահմանված գործակիցները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատողների թվաքանակի սահմաններում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների ապարատների կառուցվածքը հաստատվում է պատգամավորների համապատասխան խորհրդի գործկոմի կողմից:

Նշված մարմինների ապարատներում ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր, նամակների, տնտեսական բաժինների, գրասենյակի, ընդունարանի և սպասարկող այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել` կիրառելով 1-ին կամ 2-րդ կարգի մասնագետների համար սահմանված գործակիցները, ելնելով աշխատանքի կոնկրետ պայմաններից և ծավալից:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ֆիզկուլտուրայի կոմիտեի նախագահի և գլխավոր ճարտարապետի պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել` կիրառելով առաջատար վարչությունների և բաժինների պետերի համար սահմանված գործակիցները, իսկ զագսի վարիչի պաշտոնային դրույքաչափը հաշվարկել` կիրառելով առաջատար վարչության, բաժնի պետերի տեղակալների համար սահմանված գործակիցը: Եթե պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ապարատների հաստիքներում նախատեսված են առանձին պաշտոններ (քաղպաշտպանության շտաբի պետ, հատուկ աշխատանքների, կադրերի գծով տեսուչներ, ղեկավարի օգնական, անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու քարտուղար, արխիվի վարիչ), ապա նրանց պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել` կիրառելով 1-ին կամ 2-րդ կարգի մասնագետների համար սահմանված գործակիցները, ելնելով աշխատանքի կոնկրետ պայմաններից և ծավալից:

/փոփ. 12.09.94 թիվ 425 որոշում/

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում, հարկային պետական տեսչությունում, դատական և դատախազական մարմիններում, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ապարատներում գլխավոր մասնագետի պաշտոն կարող է սահմանվել կառուցվածքային ստորաբաժանումներից յուրաքանչյուրում. մինչև 5 միավորի դեպքում` մեկ միավոր, 5-ից ավելիի դեպքում` երկու միավոր:

Առանձին դեպքերում, եթե գլխավոր մասնագետները կատարում են կառուցվածքային ստորաբաժանման ֆունկցիա և չեն մտնում որևէ կառուցվածքային ստորաբաժանման մեջ, ապա նրանց թվաքանակը չպետք է գերազանցի տվյալ ապարատի աշխատողների ընդհանուր թվաքանակի մինչև 3 տոկոսը:

Առաջատար մասնագետների և 1-ին կարգի մասնագետների թվաքանակի հարաբերակցությունը սահմանել 1-ը 2-ի, իսկ 1-ին կարգի մասնագետների և 2-րդ կարգի մասնագետների միջև հարաբերակցությունը` 2-ը 1-ի:

7. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կենտրոնական ապարատների, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների վարչությունների և բաժինների տեսուչների (դպրոցական և բժշկական) պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել` կիրառելով համապատասխան մասնագետների համար սահմանված գործակիցները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.06.1993
N 311
Որոշում