Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

25.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.2004  -ից մինչեւ   25.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)

i

600.0034.291199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1999 թվականի թիվ 34

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը և հաշվի առնելով, որ`

- Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի սեփականատերը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն է.

- Հայաստանի Հանրապետությունում բնական գազի փոխադրման և բաշխման

լիցենզավորված գործունեություններն իրականացնում են «ՀայՌուսգազարդ»

ՓԲԸ-ի կողմից հիմնադրված «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները.

- բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված գործունեություններն

իրականացվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող

գույքային համալիրով, որը հանձնված է «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ»

ՍՊԸ-ներին` հավատարմագրային կառավարման.

- բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը սպառողներին

իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն.

- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով

բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը իրականացնում է

«Հայգազարդ» ՓԲԸ-ն:

Ինչպես նաև ուսումնասիրելով բնական գազի վաճառքի և ծառայությունների իրականացման սակագների վերաբերյալ բնական գազի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունների հայտերը,

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

 

1. Սահմանել`

1.1. Բնական գազի վաճառքի սակագինը`

(1-ին կետի 1.1-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

i

1.2. Բնական գազի փոխադրման սակագինը` 5.783 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:

Ընդ որում`

ա) (1.2-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

բ) (1.2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

1.3. Բնական գազի բաշխման սակագինը` 6.126 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:

Ընդ որում`

ա) (1.3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

բ) (1.3-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

i

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 09.01.04 թիվ 2-Ն որոշում)

i

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 8-ի թիվ 7 և 1997թ. հոկտեմբերի 24-ի թիվ 14 որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.11.1999
N 34
Որոշում