Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Սույն Համաձայնագրի կողմերը (այսուհետ` Կողմեր)

 

Ընդունելով պետական գնումների համար արդյունավետ բազմակողմանի շրջանակի անհրաժեշտությունը` նպատակ հետապնդելով հասնել միջազգային առևտրի առավել ազատականացման և ընդլայնման և բարելավել այն վարելու համար շրջանակը,

 

Ընդունելով, որ պետական գնումներին առնչվող միջոցառումները չպետք է մշակվեն, ընդունվեն կամ կիրառվեն այնպես, որ հնարավորություն ընձեռվի պաշտպանել ազգային մատակարարողներին, ապրանքները կամ ծառայությունները, կամ խտրականություն դրվի օտարերկրյա մատակարարողների, ապրանքների կամ ծառայությունների միջև,

 

Ընդունելով, որ պետական գնումների համակարգերի ամբողջականությունը և կանխատեսելիությունը անբաժան են հանրային ռեսուրսների արդյունավետ և գործուն կառավարումից, Կողմերի տնտեսությունների արդյունքներից և բազմակողմ առևտրային համակարգի գործունեությունից,

 

Ընդունելով, որ սույն Համաձայնագրի շրջանակում ընթացակարգային պարտավորությունները պետք է բավականաչափ ճկուն լինեն հաշվի առնելու համար յուրաքանչյուր Կողմի հատուկ հանգամանքները,

 

Ընդունելով զարգացող երկրների, մասնավորապես` առավել թույլ զարգացած երկրների զարգացման, ֆինանսական և առևտրական կարիքները հաշվի առնելու անհրաժեշտությունը,

 

Ընդունելով պետական գնումներին առնչվող թափանցիկ միջոցառումների, գնումները թափանցիկ և անկողմնակալ իրականացնելու և շահերի բախումից ու կոռուպցիոն գործելակերպից խուսափելու կարևորությունը` կիրառելի միջազգային գործիքների համաձայն, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան,

 

Ընդունելով սույն Համաձայնագրի շրջանակում գնումների առնչությամբ էլեկտրոնային միջոցների օգտագործման և դրանց օգտագործումը խրախուսելու կարևորությունը,

 

Նպատակ ունենալով խրախուսել սույն Համաձայնագրի ընդունումը և անդամակցությունը դրա անդամ չհանդիսացող ԱՀԿ անդամների կողմից,

 

Սույնով համաձայնեցին հետևյալի շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ I
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

ա. Առևտրային ապրանքներ կամ ծառայություններ նշանակում է ապրանքների կամ ծառայությունների տեսակ, որն ընդհանուր առմամբ վաճառվում կամ առևտրային շուկայում վաճառքի համար առաջարկվում է ոչ պետական գնորդներին և սովորաբար ձեռք է բերվում նրանց կողմից ոչ պետական նպատակներով:

բ. Կոմիտե նշանակում է Պետական գնումների կոմիտե` հիմնադրված XXI Հոդվածի 1-ին կետի համաձայն:

գ. Շինարարական ծառայություններ նշանակում է ծառայություն, որի նպատակն է ցանկացած եղանակով քաղաքացիական կամ շինարարական աշխատանքների իրականացումը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության Արտադրանքի նախնական կենտրոնական դասակարգչի (CPC) 51-րդ բաժին վրա:

դ. Երկիր տերմինը ներառում է ցանկացած առանձին մաքսային տարածք, որը սույն Համաձայնագրի Կողմ է: Սույն Համաձայնագրի Կողմ հանդիսացող առանձին մաքսային տարածքի դեպքում, երբ սույն Համաձայնագրում արտահայտությունը կուղեկցվի «ազգային» տերմինով, այդ արտահայտությունը պետք է մեկնաբանվի որպես այդ մաքսային տարածքին վերաբերող, եթե այլ բան նախատեսված չէ:

ե. Օր նշանակում է օրացուցային օր:

զ. Էլեկտրոնային աճուրդ նշանակում է կրկնվող գործընթաց, որը ներառում է էլեկտրոնային միջոցների օգտագործում մատակարարների կողմից նոր գների կամ նոր արժեքների ներկայացման նպատակով` գնահատման չափանիշներին առնչվող մրցույթի քանակական ոչ գնային տարրերի համար, կամ երկուսն էլ միասին, ինչը հանդիսանում է մրցույթի դասակարգման կամ վերադասակարգման արդյունք:

է. Գրավոր կերպով կամ գրավոր նշանակում է բառերով կամ թվերով ցանկացած արտահայտություն, որը կարելի է կարդալ, վերարտադրել և հետագայում փոխանցել: Այն կարող է ներառել էլեկտրոնային եղանակով փոխանցված և պահպանված տեղեկատվություն:

ը. Սահմանափակ մրցույթ նշանակում է գնումների այն մեթոդը, երբ պատվիրատուն կապ է հաստատում մատակարարի կամ մատակարարների հետ` իր ընտրությամբ:

թ. Միջոցառում նշանակում է նշված գնման առնչությամբ որևէ օրենք, կանոնակարգ, ընթացակարգ, վարչական ուղեցույց կամ պրակտիկա, կամ պատվիրատուի որևէ գործողություն:

ժ. Բազմակի օգտագործման ցուցակ նշանակում է այն մատակարարների ցուցակ, որոնց պատվիրատուն որոշել է այդ ցուցակում գրանցվելու համար պայմանները բավարարող, և որը պատվիրատուն մտադիր է օգտագործել ավելի քան մեկ անգամ:

ի. Նախատեսված գնումների ծանուցում նշանակում է պատվիրատուի կողմից հրապարակված ծանուցում, որով շահագրգիռ մատակարարները հրավիրվում են ներկայացնելու մասնակցության հայտ, մրցույթի հայտ կամ երկուսն էլ միասին:

լ. Օֆսեթ նշանակում է ցանկացած պայման կամ նախաձեռնություն, որը խրախուսում է տեղական զարգացումը կամ բարելավում է Կողմի վճարման հաշվեկշռի հաշիվները, ինչպիսիք են` տեղական բաղադրիչի օգտագործումը, տեխնոլոգիաների լիցենզավորումը, ներդրումները, բարտերային փոխանակումը և համանման գործողությունները կամ պահանջը:

խ. Բաց մրցույթ նշանակում է գնման մեթոդ, երբ բոլոր շահագրգիռ մատակարարները կարող են մրցույթի հայտ ներկայացնել:

ծ. Անձ նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

կ. Պատվիրատու նշանակում է մարմին, որը սահմանվում է I Հավելվածի` Կողմին վերաբերող 1-ին, 2-րդ կամ 3-րդ Առդիրներում:

հ. Որակավորված մատակարար նշանակում է մատակարար, որին պատվիրատուն ընդունում է, որպես մասնակցության պայմանները բավարարող:

ձ. Ընտրողական մրցույթներ նշանակում է գնման այն մեթոդը, երբ պատվիրատուի կողմից միայն որակավորված մատակարարներն են հրավիրվում ներկայացնելու մրցույթի հայտ:

ղ. Ծառայություններ տերմինը ներառում է շինարարական ծառայությունները, եթե այլ բան նախատեսված չէ:

ճ. Ստանդարտ նշանակում է պատկան մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ, որը նախատեսում է ապրանքների կամ ծառայությունների համար ընդհանուր և կրկնվող օգտագործում, կանոններ, ուղեցույցներ կամ բնութագրեր, կամ առնչվող գործընթացներ և արտադրական մեթոդներ, որոնց հետ համապատասխանությունը պարտադիր չի համարվում: Այն կարող է նաև ներառել կամ առնչվել բացառապես տերմինաբանության, սիմվոլների, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման պահանջներին, որոնք կիրառվում են ապրանքի, ծառայության, գործընթացի կամ արտադրության մեթոդի նկատմամբ:

մ. Մատակարար նշանակում է անձ կամ անձանց խումբ, որոնք տրամադրում կամ կարող են տրամադրել ապրանքներ կամ ծառայություններ, և

յ. Տեխնիկական առանձնահատկություն նշանակում է մրցույթի հայտի պահանջներ, որոնք.

i. սահմանում են գնվելիք ապրանքի կամ ծառայությունների բնութագրերը` ներառյալ որակը, կատարողականը, անվտանգությունը և ծավալը կամ դրանց արտադրության կամ մատակարարման գործընթացները և մեթոդները, կամ

ii. վերաբերում են տերմինաբանության, սիմվոլների, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման պահանջներին, ինչքանով, որ դրանք կիրառվում են ապրանքի կամ ծառայության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ II
ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Համաձայնագրի կիրառումը

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նշված գնման առնչությամբ ցանկացած միջոցառման նկատմամբ, անկախ այն բանից, թե գնումն իրականացվում է բացառապես կամ մասամբ էլեկտրոնային եղանակով.

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար` նշված գնումներ նշանակում է պետական նպատակներից ելնելով գնումներ.

ա. ապրանքների, ծառայությունների կամ դրանց որևէ համակցության,

i. ինչպես սահմանված է I Հավելվածի յուրաքանչյուր Կողմին վերաբերող առդիրներում, և

ii. գնված չեն առևտրային վաճառքի կամ վերավաճառքի նպատակով, կամ առևտրային վաճառքի կամ վերավաճառքի համար ապրանքների կամ ծառայությունների արտադրության կամ մատակարարման ժամանակ օգտագործելու համար,

բ. ցանկացած պայմանագրային եղանակով, այդ թվում` գնման, լիզինգի, և վարձակալման կամ ապառիկ վաճառքի` գնման կամ առանց դրա հնարավորության,

գ. որի համար արժեքը, ինչպես գնահատված է 6-ից 8-րդ կետերի համաձայն, հավասար է կամ գերազանցում է I Հավելվածի` Կողմին վերաբերող առդիրներում նշված համապատասխան շեմը ծանուցման հրապարակման ժամանակ` համաձայն VII Հոդվածի,

դ. պատվիրատուի կողմից, և

ե. որը այլ ձևով հանված չէ 3-րդ պարբերության կիրառելիության շրջանակից կամ I Հավելվածի` Կողմի առդիրներից:

3. Եթե այլ բան նախատեսված չէ I Հավելվածի` Կողմին վերաբերող առդիրներով, սույն Համաձայնագիրը չի կիրառվում.

ա. հողի, առկա շենքերի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության կամ դրանց նկատմամբ իրավունքների առնչությամբ,

բ. ոչ պայմանագրային համաձայնությունների կամ Կողմի կողմից տրամադրված աջակցության ցանկացած ձևի, ներառյալ` համագործակցության համաձայնագրերի, դրամաշնորհների, վարկերի, կապիտալի ինֆուզիայի, երաշխիքների և հարկային խթանների նկատմամբ,

գ. Ֆինանսական գործակալության և պահառուական ծառայությունների, կանոնակարգված ֆինանսական հաստատությունների լուծարման և կառավարման ծառայությունների, կամ վաճառքի, պետական պարտքի, այդ թվում, վարկերի և պետական պարտատոմսերի, մուրհակների և այլ ապահովումների մարման և բաշխման հետ կապված ծառայությունների գնման կամ ձեռքբերման նկատմամբ,

դ. հանրային ծառայության պայմանագրերի նկատմամբ,

ե. Իրականացված գնումների նկատմամբ.

i. միջազգային աջակցություն, ներառյալ զարգացման օգնություն տրամադրելու հատուկ նպատակի համար,

ii. զորքերի տեղակայման կամ ստորագրող երկրների կողմից ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ միջազգային համաձայնագրի հատուկ ընթացակարգի կամ պայմանի ներքո, կամ

iii. միջազգային կազմակերպության հատուկ ընթացակարգի կամ պայմանի ներքո, կամ միջազգային դրամաշնորհներով, վարկերով կամ այլ աջակցությամբ ֆինանսավորված, երբ կիրառելի ընթացակարգը կամ պայմանը անհամապատասխան կլինի սույն Համաձայնագրին:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է առանձնահատուկ նշի հետևյալ տեղեկատվությունը I Հավելվածի իր առդիրներում.

ա. 1-ին Առդիրում` կենտրոնական կառավարման մարմինները, որոնց գնումների համար կիրառվում է սույն Համաձայնագիրը,

բ. 2-րդ Առդիրում` ենթակենտրոնական իշխանության մարմիններ, որոնց գնումների համար կիրառվում է սույն Համաձայնագիրը,

գ. 3-րդ Առդիրում` բոլոր այլ մարմինները, որոնց գնումների համար կիրառվում է սույն Համաձայնագիրը,

դ. 4-րդ Առդիրում` ապրանքները, որոնց համար կիրառվում է սույն Համաձայնագիրը,

ե. 5-րդ Առդիրում` ծառայությունները, բացառությամբ շինարարական ծառայությունների, որոնց համար կիրառվում է սույն Համաձայնագիրը,

զ. 6-րդ Առդիրում` շինարարական ծառայությունները, որոնց համար կիրառվում է սույն Համաձայնագիրը, և

է. 7-րդ Առդիրում` այլ Ընդհանուր ծանոթություններ:

5. Այն դեպքում, եթե պատվիրատուն նշված գնման համատեքստում պահանջում է I Հավելվածի` Կողմին վերաբերող առդիրներում չընդգրկված անձանցից գնում կատարել առանձնահատուկ պահանջների համաձայն, IV Հոդվածը կկիրառվի mutatis mutandis այդ պահանջներին նկատմամբ:

 

Գնահատում

 

6. Գնման արժեքը գնահատելիս, որոշելու համար, թե դրանք նշված գնումներն են, թե ոչ, պատվիրատուն պետք է.

ա. և տարանջատի գնումները առանձին գնումների և չընտրի կամ օգտագործի գնման արժեքը գնահատելու համար գնահատման որոշակի մեթոդ` մտադրություն ունենալով ամբողջապես կամ մասնակի բացառել գնումը սույն Համաձայնագրի կիրառման շրջանակից, և

բ. ներառի գնման ամբողջ տևողության ընթացքում դրա գնահատված առավելագույն ընդհանուր արժեքը, անկախ այն բանից, թե պայմանագիրը մեկ կամ մի քանի մատակարարների հետ է կնքվել` հաշվի առնելով վարձատրության բոլոր ձևերը` ներառյալ.

i. պարգևավճարները, պատվովճարները, միջնորդավճարները և տոկոսավճարներ, և

ii. այն դեպքերում, երբ գնումները նախատեսում են տարբերակների հնարավորություն, նման տարբերակների ընդհանուր արժեքը:

7. Եթե գնման անհատական պահանջը հանգեցնի ավելի քան մեկ պայմանագրի կնքման կամ առանձին հատվածներով կնքվող պայմանագրերի (այսուհետ` կրկնվող պայմանագրեր), գնահատված առավելագույն ընդհանուր արժեքի հաշվարկը պետք է հիմնվի հետևյալի վրա`

ա. նախորդ 12 ամիսների ընթացքում կամ պատվիրատուի նախորդ ֆիսկալ տարում կնքված նմանատիպ ապրանքի կամ ծառայության կրկնվող պայմանագրերի, հնարավորության դեպքում, համապատասխանեցված արժեքի վրա` հաշվի առնելու համար հաջորդող 12 ամիսների ընթացքում գնվելիք ապրանքի կամ ծառայության քանակի կամ արժեքի կանխատեսվող փոփոխությունները, կամ

բ. սկզբնական պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում կամ պատվիրատուի ֆիսկալ տարում կնքվելիք նմանատիպ ապրանքի կամ ծառայության կրկնվող պայմանագրերի գնահատված արժեքի վրա:

8. Լիզինգի, վարձակալման կամ ապառիկ վաճառքի միջոցով ապրանքների կամ ծառայությունների գնումների կամ ընդհանուր գինը չսահմանված գնումների դեպքում, գնահատման հիմք կհանդիսանա հետևյալը`

ա. որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում.

i. երբ պայմանագրի ժամկետը 12 ամիս է կամ դրանից պակաս` գնահատված ընդհանուր առավելագույն արժեքը պայմանագրի տևողության ընթացքում,

ii. երբ պայմանագրի ժամկետը գերազանցում է 12 ամիսը` գնահատված ընդհանուր առավելագույն արժեքը, այդ թվում` ցանկացած գնահատված մնացորդային արժեքը.

բ. երբ պայմանագիրն անորոշ ժամկետով է` գնահատված ամսական մասնավճարը` բազմապատկած 48-ով, և

գ. երբ հստակ չէ, թե պայմանագիրը լինելու է որոշակի ժամկետով` կկիրառվի (բ) ենթակետը:

 

ՀՈԴՎԱԾ III
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտող ցանկացած Կողմին` ձեռնարկելու որևէ գործողություն կամ չբացահայտելու որևէ տեղեկատվություն, որը նա անհրաժեշտ է համարում իր անվտանգության հիմնական շահերը պաշտպանելու համար` կապված զենքի, զինամթերքի կամ պատերազմական նյութերի գնման հետ կամ ազգային անվտանգության կամ ազգային պաշտպանության նպատակների համար անհրաժեշտ գնման հետ:

2. Վերապահումով, որ նման միջոցառումները չեն կիրառվում այնպես, որ Կողմերի միջև կամայական կամ անարդարացի խտրականության միջոց հանդիսանան, երբ նման պայմանները գերակշռում են, կամ հանդիսանան միջազգային առևտրի քողարկված սահմանափակում, սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խոչընդոտի որևէ Կողմին կիրառել կամ հարկադրել միջոցառումներ, որոնք.

ա. անհրաժեշտ են պաշտպանելու համար հասարակական բարքերը, կարգը կամ անվտանգությունը,

բ. անհրաժեշտ են պաշտպանելու համար մարդկային, կենդանական կամ բուսական կյանքը կամ առողջությունը,

գ. անհրաժեշտ են պաշտպանելու համար մտավոր սեփականությունը, կամ

դ. առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց, բարեգործական հաստատությունների կամ բանտային աշխատանքի համար ապրանքներին կամ ծառայություններին:

 

ՀՈԴՎԱԾ IV
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

Խտրականության բացառում

 

1. Նշված գնումներին վերաբերող ցանկացած միջոցառման առնչությամբ, յուրաքանչյուր Կողմ, ներառյալ նրա պատվիրատուները, ցանկացած այլ Կողմի ապրանքներին և ծառայություններին, և ցանկացած այլ Կողմի մատակարարներին, ովքեր ցանկացած Կողմին առաջարկում են ապրանքներ և ծառայություններ, անհապաղ և անվերապահորեն կտրամադրի ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմաններն են, որոնք Կողմը, ներառյալ նրա պատվիրատուները, տրամադրում են.

ա. ազգային ապրանքներին, ծառայություններին և մատակարարներին, և

բ. ցանկացած այլ Կողմի ապրանքներին, ծառայություններին և մատակարարներին:

2. Նշված գնումներին վերաբերող ցանկացած միջոցառման առնչությամբ, Կողմը, ներառյալ նրա պատվիրատուները, չպետք է.

ա. տեղում հիմնադրված մատակարարին տրամադրի պակաս բարենպաստ պայմաններ, քան մեկ այլ տեղում հիմնադրված մատակարարի` ելնելով օտարերկրյա մասնակցության կամ սեփականության աստիճանից, կամ

բ. խտրականություն դրսևորի տեղական մատակարարի նկատմամբ այն հիմքով, որ կոնկրետ գնման համար այդ մատակարարի կողմից առաջարկված ապրանքները կամ ծառայությունները մեկ այլ Կողմի ապրանքներն ու ծառայություններն են հանդիսանում:

 

Էլեկտրոնային միջոցների օգտագործումը

 

3. Նշված գնումներն էլեկտրոնային եղանակով իրականացնելիս, պատվիրատուն պետք է.

ա. ապահովի, որպեսզի գնումներն իրականացվեն` օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգեր և ծրագրային ապահովումներ, այդ թվում` տեղեկատվության նույնականացման և կոդավորման առումով, որոնք ընդհանուր առմամբ, հասանելի են և փոխգործակցող այլ ընդհանուր առմամբ հասանելի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի և ծրագրային ապահովման հետ, և

բ. պահպանի մեխանիզմներ, որոնք ապահովում են մասնակցության և մրցույթների հայտերի ամբողջականությունը, այդ թվում` ստացման ժամանակի հաստատումը և ոչ պատշաճ օգտագործման կանխարգելումը:

 

Գնման իրականացում

 

4. Պատվիրատուն իրականացնում է նշված գնումը թափանցիկ և անկողմնակալ ձևով, որը.

ա. համապատասխանում է սույն Համաձայնագրին` կիրառելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են` բաց մրցույթը, ընտրանքային մրցույթը և սահմանափակ մրցույթը,

բ. խուսափում է շահերի բախումից, և

գ. կանխարգելում է կոռուպցիոն գործելակարգը:

 

Ծագման կանոնները

 

5. Նշված գնման նպատակով, Կողմը այլ Կողմից ներմուծված կամ մատակարարված ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ չպետք է կիրառի ծագման այնպիսի կանոններ, որոնք տարբերվում են այն ծագման կանոններից, որոնք Կողմը կիրառում է միևնույն ժամանակ առևտրի սովորական ընթացքում նույն Կողմից նույն ապրանքների կամ ծառայությունների ներմուծման կամ մատակարարումների նկատմամբ:

 

Օֆսեթ

 

6. Նշված գնման առնչությամբ Կողմը, ներառյալ նրա պատվիրատուները, չպետք է փնտրի, հաշվի առնի, հարկադրի կամ կիրառի օֆսեթային որևէ միջոց:

 

Գնմանը ոչ հատուկ միջոցառումներ

 

7. 1-ին և 2-րդ կետերը չպետք է կիրառվեն` ներմուծման կամ ներմուծմանն առնչվող մաքսատուրքերի և ցանկացած այլ տեսակի վճարների նկատմամբ, նման տուրքերի և վճարների գանձման մեթոդների նկատմամբ, ներմուծման այլ կանոնակարգերի կամ ձևականությունների և այն միջոցառումների նկատմամբ, որոնք, ազդում են ծառայությունների առևտրի վրա, բացառությամբ նշված գնումները կառավարող միջոցառումները:

 

ՀՈԴՎԱԾ V
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրին միանալու բանակցությունների ժամանակ և դրա իրականացման և կառավարման ընթացքում, Կողմերը պետք է հատուկ դիտարկեն զարգացող երկրների և առավել թույլ զարգացած երկրների (այսուհետ` միասին` «զարգացող երկրներ», եթե այլ բան հատուկ սահմանված չէ) զարգացման, ֆինանսական և առևտրային կարիքները, գիտակցելով, որ դա կարող է էականորեն տարբերվել երկրից երկիր: Ինչպես նախատեսված է սույն Հոդվածում և համաձայն դիմումի, Կողմերը պետք է հատուկ և տարբերակված վերաբերմունք ցուցաբերեն.

ա. առավել թույլ զարգացած երկրներին, և

բ. ցանկացած այլ զարգացող երկրի, այն դեպքում և որքանով, այդ հատուկ և տարբերակված վերաբերմունքը բավարարում է դրա զարգացման կարիքներին:

2. Զարգացող երկրի կողմից սույն Համաձայնագրին միանալուց հետո, յուրաքանչյուր Կողմ պետք է անմիջապես այդ երկրի ապրանքներին, ծառայություններին և մատակարարներին տրամադրի առավել բարենպաստ պայմաններ, որոնք Կողմը, I Հավելվածի իր առդիրների համաձայն տրամադրում է սույն Համաձայնագրի ցանկացած այլ Կողմին` Կողմի և զարգացող երկրի միջև բանակցված պայմաններով` սույն Համաձայնագրի շրջանակում հնարավորությունների համապատասխան հավասարակշռությունը պահպանելու նպատակով:

3. Զարգացող երկիրը, ելնելով իր զարգացման կարիքներից և Կողմերի համաձայնությամբ, կարող է ընդունել կամ պահպանել հետևյալ անցումային միջոցառումներից մեկը կամ մի քանիսը` անցումային շրջանում և I Հավելվածի իրեն վերաբերող համապատասխան առդիրներում սահմանված ժամանակացույցի համաձայն, և դրանք կիրառել այնպես, որ խտրականություն չդրվի այլ Կողմերի միջև.

ա. գների նախապատվության ծրագիր, այն պայմանով, որ ծրագիրը.

i. նախապատվություն է տալիս միայն մրցույթի այն մասին, որը ներառում է նախապատվությունը կիրառող զարգացող երկրի ծագման ապրանքները կամ ծառայությունները, կամ այլ զարգացող երկրի ծագում ունեցող ապրանքներն ու ծառայությունները, որոնց համար նախապատվություն կիրառող զարգացող երկիրը, նախապատվության համաձայնագրի ուժով, պարտավորություն ունի տրամադրել ազգային վերաբերմունք, պայմանով, որ, երբ այլ զարգացող երկիրը սույն Համաձայնագրի Կողմ է, նման վերաբերմունքը կենթարկվի Կոմիտեի ամրագրած բոլոր պայմաններին, և

ii. թափանցիկ է, և նախապատվությունն ու գնումներում դրա կիրառումը հստակորեն նկարագրված են նախատեսված գնման ծանուցման մեջ,

բ. օֆսեթ` պայմանով, որ օֆսեթի հարկադրման որևէ պահանջը կամ դրա դիտարկումը, հստակորեն նշված է նախատեսված գնման ծանուցման մեջ,

գ. հատուկ մարմինների կամ հատվածների փուլային համալրում, և

դ. շեմ, որն ավելի բարձր է, քան իր մշտական շեմը:

4. Սույն Համաձայնագրին միանալու բանակցությունների ընթացքում Կողմերը կարող են համաձայնել հետաձգել միացող զարգացող երկրի կողմից սույն Համաձայնագրի որևէ հատուկ պարտականության կիրառումը, բացառությամբ IV Հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի, մինչև այդ երկիրը իրականացնում է պարտականությունը: Իրականացման ժամանակահատվածը լինում է.

ա. առավել թույլ զարգացած երկրի համար` սույն Համաձայնագրին անդամակցելուց հինգ տարի հետո, և

բ. ցանկացած այլ զարգացող երկրի համար` միայն հատուկ պարտականությունը իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը, և չպետք է գերազանցի երեք տարին:

5. Ցանկացած զարգացող երկիր, որը 4-րդ կետի շրջանակներում բանակցել է պարտականության իրականացման ժամանակահատվածի համար, պետք է I Հավելվածի իր 7-րդ Առդիրում նշի համաձայնեցված իրականացման ժամանակահատվածը, հատուկ պարտականությունը, որի համար սահմանվել է իրականացման ժամանակահատված և ցանկացած միջանկյալ պարտականություն, որը նա համաձայն է կատարել իրականացման ժամանակահատվածի ընթացքում:

6. Զարգացող երկրի համար սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կոմիտեն, զարգացող երկրի դիմումով, կարող է.

ա. երկարաձգել անցումային շրջանը 3-րդ կետի շրջանակներում ընդունված կամ պահպանված միջոցառման համար, կամ 4-րդ կետի շրջանակում բանակցված ցանկացած իրականացման ժամանակահատվածը, կամ

բ. հաստատել նոր անցումային միջոցառման ընդունումը 3-րդ կետի շրջանակներում` հատուկ հանգամանքներում, որոնք նախատեսված չեն եղել անդամակցության ընթացքում:

7. Զարգացող երկիրը, որ բանակցել է անցումային միջոցառումը 3-րդ կամ 6-րդ կետերի շրջանակներում, իրականացման ժամանակահատվածը` 4-րդ կետի շրջանակում կամ ցանկացած երկարաձգում` 6-րդ կետի շրջանակում, պետք է անցումային ժամանակահատվածում կամ իրականացման ժամանակահատվածում այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կարող են անհրաժեշտ լինել մինչև նման որևէ ժամանակահատվածի ավարտը սույն Համաձայնագրին համապատասխանությունն ապահովելու համար: Զարգացող երկիրը պետք է անհապաղ ծանուցի Կոմիտեին նման քայլի մասին:

8. Կողմերը պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն զարգացող երկրի կողմից ներկայացված` սույն Համաձայնագրին տվյալ երկրի անդամակցության կամ դրա իրականացման առնչությամբ տեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման համար դիմումը:

9. Կոմիտեն կարող է մշակել ընթացակարգեր սույն Հոդվածի իրականացման համար: Նման ընթացակարգերը կարող են ներառել 6-րդ կետի շրջանակում դիմումների վերաբերյալ որոշումների քվեարկության համար դրույթներ:

10. Կոմիտեն պետք է վերանայի սույն Հոդվածի գործունեությունն ու արդյունավետությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

 

ՀՈԴՎԱԾ VI
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է.

ա. անհապաղ հրապարակի նշված գնմանն առնչվող ցանկացած օրենք, կանոնակարգ, դատական որոշում, ընդհանուր կիրառման վարչական որոշում, օրենքով կամ կանոնակարգով սահմանված և ծանուցումներում կամ մրցութային փաստաթղթերում հղումով ներառված ստանդարտ պայմանագրայինի դրույթ և ընթացակարգ, և դրանց որևէ փոփոխություն պաշտոնապես որոշված էլեկտրոնային կամ թղթային միջոցով, որն ունի լայն տարածում և մնում է հասարակությանը հեշտությամբ հասանելի.

բ. ցանկացած կողմի տրամադրի այս հարցով բացատրություն` վերջինիս դիմումի հիման վրա:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է թվի հետևյալը.

ա. II Հավելվածում` էլեկտրոնային կամ թղթային միջոցը, որում Կողմը հրապարակում է 1-ին կետում նկարագրված տեղեկատվությունը,

բ. III Հավելվածում` էլեկտրոնային կամ թղթային միջոցը, որում Կողմը հրապարակում է VII Հոդվածով, IX Հոդվածի 7-րդ կետով և XVI Հոդվածի 2-րդ կետով պահանջվող ծանուցումները, և

գ. IV Հավելվածում` էլեկտրոնային կայքի հասցեն կամ հասցեները, որտեղ Կողմը հրապարակում է.

i. իր գնման վիճակագրությունը` XVI Հոդվածի 5-րդ կետի համաձայն, կամ

ii. կնքած պայմանագրերին առնչվող իր ծանուցումները` XVI Հոդվածի 6-րդ կետի համաձայն:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է Կոմիտեին անհապաղ ծանուցի II, III կամ IV Հավելվածներում թվարկված Կողմի տեղեկատվության մեջ կատարված ցանկացած փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ VII
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Նախատեսված գնման մասին ծանուցում

 

1. Յուրաքանչյուր նշված գնման համար պատվիրատուն պետք է հրապարակի նախատեսված գնման մասին ծանուցում III Հավելվածում թվարկված համապատասխան թղթային կամ էլեկտրոնային միջոցով` բացառությամբ XIII Հոդվածով նկարագրված հանգամանքների: Այդ միջոցը պետք է լայնորեն տարածվի և նման ծանուցումները պետք է մնան հեշտությամբ հասանելի հանրության համար, առնվազն մինչև ծանուցման մեջ նշված ժամանակահատվածի ավարտը: Ծանուցումները պետք է.

ա. 1-ին Առդիրով նշված պատվիրատուների համար` հասանելի լինեն անվճար էլեկտրոնային եղանակով միակ հասանելիության կետի միջոցով, առնվազն III Հավելվածում սահմանված նվազագույն ժամանակահատվածով, և

բ. 2-րդ կամ 3-րդ Առդիրներով նշված պատվիրատուների համար` էլեկտրոնային միջոցով հասանելիության դեպքում, տրամադրվեն, առնվազն, էլեկտրոնային կայքի հղումների միջոցով, որոնք հասանելի են անվճար:

Կողմերը, այդ թվում` 2-րդ կամ 3-րդ Առդիրներով նշված նրանց պատվիրատուները, քաջալերվում են անվճար հրապարակելու իրենց ծանուցումները էլեկտրոնային եղանակով` միակ հասանելիության կետով:

2. Եթե այլ բան սահմանված չէ սույն Համաձայնագրով, նախատեսված գնման յուրաքանչյուր ծանուցում պետք է ներառի.

ա. պատվիրատուի անունն ու հասցեն և այլ անհրաժեշտ տեղեկատվություն` պատվիրատուի հետ կապ հաստատելու և գնման ու դրա արժեքի ու վճարման պայմանների վերաբերյալ բոլոր համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու համար, եթե այդպիսիք առկա են,

բ. գնման նկարագրությունը, այդ թվում` գնվելիք ապրանքի կամ ծառայությունների բնույթն ու քանակը, իսկ, եթե քանակը հայտնի չէ, կանխատեսվող քանակը,

գ. կրկնվող պայմանագրերի համար, հնարավորության դեպքում, նախատեսված գնման հաջորդ ծանուցումների ժամանակացույցի պլանավորումը,

դ. ցանկացած տարբերակների նկարագրությունը,

ե. ապրանքների կամ ծառայությունների մատակարարման ժամանակացույցը կամ պայմանագրի տևողությունը,

զ. կիրառվելիք գնման մեթոդը և արդյոք այն ներառելու է բանակցություն կամ էլեկտրոնային աճուրդ,

է. եթե կիրառելի է, ապա գնմանը մասնակցելու համար հայտերի ներկայացման հասցեն և վերջնաժամկետը,

ը. մրցույթների հայտերի ներկայացման հասցեն և վերջնաժամկետը,

թ. այն լեզուն կամ լեզուները, որոնցով կարող են ներկայացվել մրցույթների կամ մասնակցության հայտերը, եթե դրանք կարող են ներկայացվել պատվիրատուի Կողմի պետական լեզվից բացի այլ լեզվով,

ժ. մատակարարների մասնակցության համար ցանկացած պայմանների ցանկը և համառոտ նկարագրությունը, այդ թվում` մատակարարների կողմից դրա առնչությամբ տրամադրվելիք հատուկ փաստաթղթեր կամ վկայագրեր ներկայացնելու որևէ պահանջ, եթե միայն նման պահանջները չեն ներառվում մրցութային փաստաթղթերում, որոնք հասանելի են բոլոր հետաքրքրված մատակարարներին նախատեսված գնման ծանուցման հետ միաժամանակ,

ի. այն դեպքում, եթե, IX Հոդվածի համաձայն, պատվիրատուն մտադիր է ընտրել մրցույթին հրավիրվելիք որակավորված մատակարարների սահմանափակ քանակ, այն չափանիշները, որոնք կօգտագործվեն նրանց ընտրելու համար, և, ըստ անհրաժեշտության, մատակարարների քանակի ցանկացած սահմանափակումը, որոնք կթույլատրվեն մասնակցել մրցույթին, և

լ. նշում, որ գնումը սույն Համաձայնագրի կիրառելիության շրջանակում է:

 

Ամփոփ ծանուցում

 

3. Նախատեսված գնման յուրաքանչյուր դեպքում, նախատեսված գնման ծանուցման հրապարակման հետ միաժամանակ, պատվիրատուն պետք է հրապարակի հեշտ հասանելի ամփոփ ծանուցում` ԱՀԿ-ի լեզուներից մեկով: Ամփոփ ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. գնման առարկան,

բ. մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը կամ, եթե կիրառելի է, գնմանը մասնակցելու կամ բազմակի օգտագործման ցուցակում ընդգրկվելու համար հայտերի ներկայացման ցանկացած վերջնաժամկետը, և

գ. հասցեն, որտեղից գնմանն առնչվող փաստաթղթերը կարող են հայցվել:

 

Պլանավորված գնման ծանուցում

 

4. Պատվիրատուները խրախուսվում են հրապարակելու III Հավելվածով թվարկված համապատասխան թղթային կամ էլեկտրոնային կրիչով, հնարավորինս շուտ յուրաքանչյուր ֆիսկալ տարում, իրենց ապագա գնումների պլանների վերաբերյալ ծանուցում (այսուհետ` պլանավորված գնման ծանուցում): Պլանավորված գնման ծանուցումը պետք է ներառի գնման առարկան և նախատեսված գնման ծանուցման հրապարակման պլանավորված ամսաթիվը:

5. 2-րդ կամ 3-րդ Առդիրներում նշված պատվիրատուն կարող է կիրառել պլանավորված գնման ծանուցումը` որպես նախատեսված գնման ծանուցում, պայմանով, որ պլանավորված գնման ծանուցումը ներառում է 2-րդ կետում նշված առավելագույն տեղեկատվություն, որը հասանելի է մատակարարի համար, և հայտարարություն, որ հետաքրքրված մատակարարները պետք է գնման առնչությամբ իրենց հետաքրքրվածությունն արտահայտեն պատվիրատուին:

 

ՀՈԴՎԱԾ VIII
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Պատվիրատուն պետք է սահմանափակի գնմանը մասնակցության ցանկացած պայմանները նրանց համար, ովքեր էական դեր ունեն երաշխավորելու, որ մատակարարն ունի իրավական և ֆինանսական հնարավորություններ և առևտրային ու տեխնիկական կարողություններ` համապատասխան գնումները իրականացնելու համար:

2. Մասնակցության համար պայմաններ սահմանելիս պատվիրատուն.

ա. չպետք է ներկայացնի այնպիսի պայման, որ գնմանը մասնակցելու համար մատակարարը պետք է տվյալ Կողմի պատվիրատուից նախկինում ստացած լինի մեկ կամ մի քանի պայմանագրեր, և

բ. կարող է պահանջել նախկինում ձեռք բերած համապատասխան փորձ, երբ դա էական է գնման պահանջները բավարարելու համար:

3. Գնահատելու համար, թե արդյոք մատակարարը բավարարում է մասնակցության պայմանները, պատվիրատուն.

ա. պետք է գնահատի մատակարարի ֆինանսական հնարավորությունները և առևտրային և տեխնիկական կարողությունները` ելնելով մատակարարի բիզնես գործունեությունից պատվիրատուի Կողմի տարածքում կամ տարածքից դուրս, և

բ. պետք է իր գնահատումը հիմնի այն պայմանների վրա, որոնք պատվիրատուն նախապես նշել է ծանուցումներում կամ մրցութային փաստաթղթերում:

4. Հիմնավոր ապացույցի առկայության պարագայում Կողմը, այդ թվում` իր պատվիրատուն, կարող է բացառել մատակարարին հետևյալ հիմքերով.

ա. սնանկություն,

բ. կեղծ հայտարարագրեր,

գ. ցանկացած առարկայական պահանջի կամ նախկին պայմանագրով կամ պայմանագրերով ստանձնած պարտավորության կատարման հարցում էական կամ հետևողական թերացում,

դ. լուրջ հանցագործությունների կամ այլ լուրջ իրավախախտումների համար վերջնական դատական վճիռներ,

ե. մասնագիտական վատ վարքագիծ կամ գործողություններ կամ բացթողումներ, որոնք բացասաբար են անդրադառնում մատակարարի առևտրային ամբողջականության վրա, կամ

զ. հարկ վճարելու անկարողություն:

 

ՀՈԴՎԱԾ IX
ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

Գրանցման համակարգեր և որակավորման ընթացակարգեր

 

1. Կողմը, այդ թվում` իր պատվիրատուները, կարող է ներդնել մատակարարի գրանցման համակարգ, որի համաձայն հետաքրքրված մատակարարներից պահանջվում է գրանցվել և տրամադրել որոշակի տեղեկատվություն:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ.

ա. իր պատվիրատուները ջանքեր գործադրեն նվազեցնելու համար տարբերությունները որակավորման իրենց ընթացակարգերում, և

բ. երբ պատվիրատուները ներդնում են գրանցման համակարգ, նրանք ջանքեր գործադրեն նվազեցնելու համար տարբերությունները իրենց գրանցման համակարգերում:

3. Կողմը, այդ թվում` իր պատվիրատուները, չպետք է ընդունի կամ կիրառի որևէ գրանցման համակարգ կամ որակավորման ընթացակարգ մյուս Կողմի մատակարարների կողմից իր գնումներում մասնակցության համար անհարկի խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ ազդեցությամբ:

 

Ընտրանքային մրցույթներ

 

4. Այն դեպքում, երբ պատվիրատուն նախատեսում է կիրառել ընտրանքային մրցույթ, ապա նա պետք է.

ա. նախատեսված գնման ծանուցման մեջ ներառի VII Հոդվածի 2-րդ կետի (ա), (բ), (զ), (է), (ժ), (ի) և (լ) ենթակետերում սահմանված տեղեկատվությունը և հրավիրի մատակարարներին ներկայացնել մասնակցության հայտ, և

բ. մրցույթի ժամանակահատվածի մեկնարկի պահին տրամադրի առնվազն VII Հոդվածի 2-րդ կետի (գ), (դ), (ե), (ը) և (թ) ենթակետերում նշված տեղեկատվությունը որակավորված մատակարարներին, որոնց նա ծանուցում է, ինչպես սահմանված է XI Հոդվածի 3(բ) կետով:

5. Պատվիրատուն պետք է բոլոր որակավորված մատակարարներին թույլատրի մասնակցել կոնկրետ գնմանը, այլապես պատվիրատուն նախատեսված գնման ծանուցման մեջ պետք է նշի մրցույթի թույլատրվելիք մատակարարների քանակի սահմանափակ լինելու և սահմանափակ թվով մատակարարներ ընտրելու չափանիշների մասին:

6. Եթե մրցույթի փաստաթղթերը հանրորեն հասանելի չեն 4-րդ կետում նշված ծանուցման հրապարակման օրվանից, ապա պատվիրատուն պետք է ապահովի, որ տվյալ փաստաթղթերը միաժամանակ հասանելի լինեն 5-րդ կետի համաձայն ընտրված բոլոր որակավորված մատակարարներին:

 

Բազմակի օգտագործման ցուցակներ

 

7. Պատվիրատուն կարող է վարել մատակարարների բազմակի օգտագործման ցուցակներ` պայմանով, որ ցուցակում ներառվելու համար հետաքրքրված մատակարարներին հրավիրող ծանուցումը պետք է.

ա. հրապարակվի ամենամյա կտրվածքով, և

բ. եթե հրապարակվում է էլեկտրոնային եղանակով, ապա մշտապես պետք է հասանելի լինի III Հավելվածում սահմանված կրիչով:

8. 7-րդ կետում նախատեսված ծանուցումը պետք է ներառի.

ա. այն ապրանքների կամ ծառայությունների նկարագիրը կամ դրանց դասակարգումները, որոնց համար ցուցակը կարող է օգտագործվել,

բ. մասնակցության պայմանները, որոնք պետք է բավարարեն մատակարարները ցուցակում ընդգրկվելու համար, և այն մեթոդները, որոնք պատվիրատուն օգտագործելու է ստուգելու համար` արդյո՞ք մատակարարը բավարարում է պայմաններին,

գ. պատվիրատուի անունն ու հասցեն և պատվիրատուի հետ կապ հաստատելու և ցուցակին առնչվող բոլոր համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու համար այլ անհրաժեշտ տեղեկատվություն,

դ. ցուցակի վավերականության ժամկետը և դրա վերանայման կամ դադարեցման ձևերը, կամ, եթե վավերականության ժամկետ սահմանված չէ, ապա այն մեթոդի մասին նշում, որով կծանուցվի ցուցակի օգտագործման դադարեցման մասին, և

ե. նշում, որ ցուցակը կարող է օգտագործվել սույն Համաձայնագրով նախատեսված գնումների համար:

9. Չնայած 7-րդ կետի, երբ բազմակի օգտագործման ցուցակը վավերական է լինելու երեք տարի կամ պակաս ժամկետով, պատվիրատուն կարող է հրապարակել 7-րդ կետով սահմանված ծանուցումը միայն մեկ անգամ, ցուցակի վավերականության ժամկետի սկզբից, պայմանով, որ ծանուցումը.

ա. նշում է վավերականության ժամկետը և որ հետագա ծանուցումները չեն հրապարակվելու, և

բ. հրապարակվում է էլեկտրոնային եղանակով և շարունակաբար հասանելի է դրա վավերականության ժամկետի ընթացքում:

10. Պատվիրատուն պետք է թույլատրի մատակարարներին ցանկացած ժամանակ դիմել բազմակի օգտագործման ցուցակում ներառվելու համար և պետք է ցուցակում ներառի բոլոր որակավորված մատակարարներին ողջամիտ կարճ ժամկետում:

11. Այն դեպքում, եթե բազմակի օգտագործման ցուցակում չընդգրկված մատակարարը ներկայացնում է բազմակի օգտագործման ցուցակի հիման վրա գնման մասնակցելու հայտ և պահանջվող բոլոր փաստաթղթերը XI Հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետներում, ապա պատվիրատուն պետք է քննի հայտը: Պատվիրատուն չպետք է մերժի մատակարարի դիտարկումը գնման առնչությամբ այն հիմքով, որ նա բավարար ժամանակ չունի դիմումը քննելու համար, եթե միայն, բացառիկ դեպքերում, երբ ելնելով գնման բարդությունից, պատվիրատուն ի վիճակի չէ իրականացնել հայտի դիտարկումը մրցույթի հայտերի ներկայացան համար սահմանված ժամկետներում:

 

Առդիր 2 և Առդիր 3 Մարմիններ

 

12. 2-րդ կամ 3-րդ առդիրների շրջանակում պատվիրատուն կարող է բազմակի օգտագործման ցուցակում ներառելու նպատակով հայտ ներկայացնելու համար մատակարարներին հրավիրելու ծանուցումը օգտագործել որպես նախատեսված գնման ծանուցում, պայմանով, որ.

ա. ծանուցումը հրապարակվի 7-րդ կետի համաձայն և ներառի 8-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը, որպես VII Հոդվածի 2-րդ կետով պահանջվող առավելագույն տեղեկատվություն, որը հասանելի կլինի, և հայտարարություն այն մասին, որ այն նախատեսված գնման ծանուցում է կամ, որ միայն բազմակի օգտագործման ցուցակում ընդգրկված մատակարարներն են ստանալու բազմակի օգտագործման ցուցակով գնման հետագա ծանուցումներ, և

բ. մարմինը անհապաղ տվյալ գնման առնչությամբ հետաքրքրություն արտահայտած մատակարարներին է տրամադրում բավարար տեղեկատվություն` որը թույլ տա նրանց գնահատել իրենց գնմանը մասնակցելու հետաքրքրվածությունը, այդ թվում` VII Հոդվածի 2-րդ կետով պահանջվող ամբողջ մնացած տեղեկատվությունը, այնքանով, որքանով նման տեղեկատվությունը հասանելի է:

13. 2-րդ կամ 3-րդ առդիրներում ներառված պատվիրատուն կարող է 10-րդ կետի համաձայն բազմակի օգտագործման ցուցակում ներառվելու համար հայտ ներկայացրած մատակարարին թույլատրել մասնակցել տվյալ գնմանը` այն դեպքում, եթե պատվիրատուն բավարար ժամանակ ունենա` դիտարկելու արդյոք մատակարարը բավարարում է մասնակցության պայմաններին:

 

Պատվիրատուի որոշումների մասին տեղեկատվություն

 

14. Պատվիրատուն գնմանը մասնակցելու հայտ ներկայացրած կամ բազմակի օգտագործման ցուցակում ներառվելու համար դիմած ցանկացած մատակարարին անհապաղ տեղեկացնում է հայտի կամ դիմումի առնչությամբ պատվիրատուի որոշման մասին:

15. Երբ պատվիրատուն մերժում է մատակարարի գնմանը մասնակցելու հայտը կամ բազմակի օգտագործման ցուցակում ներառվելու համար դիմումը, դադարում է ընդունել մատակարարին որպես որակավորված կամ հանում է մատակարարին բազմակի օգտագործման ցուցակից, պատվիրատուն պետք է անհապաղ մատակարարին տեղեկացնի և մատակարարի դիմումի հիման վրա, գրավոր բացատրություն տրամադրի իր որոշման պատճառների մասին:

 

ՀՈԴՎԱԾ X
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ԵՎ ՄՐՑԱՌՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Տեխնիկական բնութագրեր

 

1. Պատվիրատուն չպետք է մշակի, ընդունի կամ կիրառի որևէ տեխնիկական բնութագիր կամ սահմանի որևէ համապատասխանության գնահատման ընթացակարգ` միջազգային առևտրին անհարկի խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ ազդեցությամբ:

2. Գնվելիք ապրանքների կամ ծառայությունների համար տեխնիկական բնութագրեր սահմանելիս, պատվիրատուն, անհրաժեշտության դեպքում, պետք է.

ա. սահմանի տեխնիկական բնութագրերը կատարողականի և գործառնական պահանջների առումով և ոչ թե ինժեներական կամ նկարագրական հատկանիշների առումով, և

բ. հիմնվի տեխնիկական բնութագրերի միջազգային չափանիշների վրա, եթե այդպիսիք կան, հակառակ դեպքում` ազգային տեխնիկական կանոնակարգերի, ընդունված ազգային չափորոշիչների կամ շինարարական նորմերի վրա:

3. Եթե տեխնիկական բնութագրերում օգտագործվում են ինժեներական կամ նկարագրական հատկանիշներ, պատվիրատուն, անհրաժեշտության դեպքում, պետք է նշի, որ նա կդիտարկի համարժեք ապրանքների կամ ծառայությունների մրցութային առաջարկները, որոնք ակնհայտորեն բավարարում են գնման պահանջներին` ներառելով մրցառքի փաստաթղթերում այնպիսի բառեր, ինչպես` «կամ համարժեք» բառերը:

4. Պատվիրատուն չպետք է սահմանի այնպիսի տեխնիկական բնութագրեր, որոնք պահանջում կամ հղում են տալիս որոշակի ապրանքային նշանին կամ առևտրային անվանմանը, արտոնագրին, հեղինակային իրավունքին, դիզայնին, տեսակին, հատուկ ծագմանը, արտադրողին կամ մատակարարին, եթե միայն չկա մեկ այլ բավարար չափով ճշգրիտ կամ դյուրըմբռնելի մեթոդ գնման պահանջները նկարագրելու համար և պայմանով, որ նման դեպքերում, կազմակերպությունը ներառում է «կամ համարժեք» բառերը մրցառքի փաստաթղթերում:

5. Ցանկացած տեխնիկական բնութագրի մշակման կամ ընդունման ժամանակ պատվիրատուն չպետք է փնտրի կամ ընդունի, այնպիսի եղանակով, որը կարող է մրցակցությանը խոչընդոտող ազդեցություն ունենալ, խորհուրդ այնպիսի անձից, որը կարող է առևտրային շահ ունենալ գնումներում:

6. Առավել վստահության համար, Կողմը, այդ թվում` իր պատվիրատուն, կարող են սույն Հոդվածի համաձայն մշակել, ընդունել կամ կիրառել տեխնիկական բնութագրեր` բնական ռեսուրսների պահպանումը կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը խրախուսելու համար:

 

Մրցառքի վերաբերյալ փաստաթղթեր

 

7. Պատվիրատուն պետք է հասանելի դարձնի մատակարարի համար մրցառքի փաստաթղթերը, որոնք ներառում են բոլոր այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը մատակարարին հնարավորություն է ընձեռում մշակել և ներկայացնել ընդունելի հայտեր: Եթե նախատեսված գնման ծանուցման մեջ արդեն իսկ սահմանված չէ, նման փաստաթղթերը պետք է ներառեն հետևյալի ամբողջական նկարագրությունը.

ա. գնումը, այդ թվում` գնվելիք ապրանքների կամ ծառայությունների բնույթն ու քանակը, իսկ եթե քանակը հայտնի չէ, ապա գնահատված քանակը և ցանկացած պահանջ, որը պետք է բավարարել, այդ թվում` ցանկացած տեխնիկական առանձնահատկություններ, գնահատման համապատասխանության հավաստագրում, պլաններ, նախագծեր կամ ուղեցուցային նյութեր,

բ. մատակարարների մասնակցության համար ցանկացած պայմաններ, այդ թվում` տեղեկատվության և փաստաթղթերի ցանկ, որոնք մատակարարներից պահանջվում է ներկայացնել մասնակցության պայմանների առնչությամբ,

գ. բոլոր գնահատման չափանիշները, որոնք կազմակերպությունը կիրառելու է պայմանագրեր կնքելու համար, և, բացառությամբ այն դեպքի, երբ գինը միակ չափանիշն է, նման չափանիշի համեմատական կարևորությունը,

դ. եթե պատվիրատուն գնումն իրականացնելու է էլեկտրոնային եղանակով, ապա նույնականացման և կոդավորման պահանջները կամ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ներկայացման հետ կապված ցանկացած այլ պահանջներ,

ե. եթե պատվիրատուն իրականացնելու է էլեկտրոնային աճուրդ, այն կանոնները, որոնցով աճուրդն անցկացվելու է, այդ թվում` գնահատման չափանիշներին առնչվող մրցույթի հայտերի տարրերի նույնացումը,

զ. եթե լինելու է մրցույթի հայտերի հրապարակային բացում, ապա բացման ամսաթիվը, ժամը և վայրը, և, անհրաժեշտության դեպքում, նաև ներկա գտնվելու իրավասություն ունեցող անձինք,

է. այլ ցանկացած դրույթներ կամ պայմաններ, այդ թվում` վճարման պայմանները և մրցույթի հայտեր ներկայացնելու միջոցների սահմանափակումները, ինչպես օրինակ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, և

ը. ցանկացած ամսաթիվ ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման համար:

8. Գնվելիք ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման համար ցանկացած ամսաթիվ սահմանելիս` պատվիրատուն պետք է հաշվի առնի այնպիսի գործոններ, ինչպիսիք են` գնման բարդությունը, ենթադրված ենթապայմանագրերի չափը և իրատեսական ժամկետը, որը պահանջվում է ապրանքների արտադրության, մատակարարման կետից դրանք վերապահեստավորելու և տեղափոխելու կամ ծառայությունների մատուցման համար:

9. Նախատեսված գնման ծանուցման կամ մրցառքի փաստաթղթերում սահմանված գնահատման չափանիշները, ի թիվս այլոց, կարող են ներառել գնային և ծախսային այլ գործոններ, որակը, տեխնիկական արժեքը, բնապահպանական բնութագրերը և առաքման պայմանները:

10. Պատվիրատուն պետք է անհապաղ.

ա. հասանելի դարձնի մրցառքի փաստաթղթերը` ապահովելու համար, որ հետաքրքրված մատակարարները բավարար ժամանակ ունենան ընդունելի հայտեր ներկայացնելու համար,

բ. ըստ դիմումի, տրամադրի մրցառքի փաստաթղթեր ցանկացած հետաքրքրված մատակարարի, և

գ. պատասխանի ցանկացած հետաքրքրված կամ մասնակից մատակարարի կողմից ստացված համապատասխան տեղեկատվություն տրամադրելու ցանկացած ողջամիտ դիմումի, պայմանով, որ նման տեղեկատվությունը տվյալ մատակարարին այլ մատակարարների նկատմամբ առավելություն չի տալիս:

 

Փոփոխություններ

 

11. Այն դեպքում, երբ նախքան պայմանագրի կնքումը, պատվիրատուն փոփոխում է մասնակից մատակարարներին տրամադրված նախատեսված գնման ծանուցման կամ մրցառքի փաստաթղթերում սահմանված չափանիշները կամ պահանջները, կամ լրացնում կամ վերահրապարակում է ծանուցումը կամ մրցառքի փաստաթղթերը, նա պետք է բոլոր նման փոփոխությունները կամ լրացումները կամ վերահրապարակված ծանուցումը կամ մրցառքային փաստաթղթերը գրավոր ձևով տրամադրի.

ա. բոլոր այն մատակարարներին, որոնք մասնակցում են փոփոխության, լրացման կամ վերահրապարակման պահին, եթե նման մատակարարները հայտնի են մարմնին, իսկ մնացած բոլոր դեպքերում, նույն ձևով, ինչպես, որ հասանելի է դարձել սկզբնական տեղեկատվությունը, և

բ. համարժեք ժամանակ տրամադրել նման մատակարարներին, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու և կրկին ներկայացնելու փոփոխված հայտերը:

 

ՀՈԴՎԱԾ XI
ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Պատվիրատուն, իր ողջամիտ կարիքների հետ համատեղելի ձևով, պետք է մատակարարներին տրամադրի բավարար ժամանակ մասնակցությանը պատրաստվելու և ընդունելի մրցութային հայտեր ներկայացնելու համար, հաշվի առնելով հետևյալ գործոնները.

ա. գնման բնույթն ու բարդությունը,

բ. ենթադրվող ենթապայմանագրերի չափը, և

գ. անհրաժեշտ ժամանակը ոչ էլեկտրոնային տարբերակով, որտեղ էլեկտրոնային եղանակներ չեն օգտագործվում, մրցութային հայտերը արտաքին, ինչպես նաև ներքին կետերից փոխանցելու համար:

Նման ժամկետները, այդ թվում` ժամկետների երկարաձգումը, պետք է նույնը լինի բոլոր հետաքրքրված կամ մասնակից մատակարարների համար:

 

Վերջնաժամկետներ

 

2. Ընտրանքային մրցույթներ կիրառող պատվիրատուն պետք է սահմանի, որ մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը սկզբունքորեն չպետք է լինի 25 օրից պակաս` հաշվելով նախատեսված գնման ծանուցման հրապարակման ամսաթվից: Եթե պատվիրատուի կողմից պատշաճորեն հիմնավորված հրատապության հանգամանքից ելնելով` տվյալ ժամկետի պահպանումը դառնում է անհնար, ապա ժամկետը կարող է նվազեցվել մինչև 10 օր:

3. Եթե այլ բան նախատեսված չէ 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում, ապա պատվիրատուն պետք է սահմանի, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետը չպետք է լինի 40 օրից պակաս` հաշվված այն օրվանից, երբ.

ա. բաց մրցույթի դեպքում` նախատեսված գնման ծանուցումը հրապարակվում է, կամ

բ. ընտրանքային մրցույթի դեպքում` մարմինը մատակարարներին ծանուցում է, որ նրանք կհրավիրվեն ներկայացնելու մրցույթի հայտեր` անկախ այն փաստից` նա կիրառում է բազմակի օգտագործման ցուցակ, թե ոչ:

4. Պատվիրատուն կարող է նվազեցնել 3-րդ կետի համաձայն սահմանված մրցույթի ժամկետը` ոչ ավելի, քան 10 օրով, եթե.

ա. պատվիրատուն VII Հոդվածի 4-րդ կետի համաձայն հրապարակել է պլանավորված գնման ծանուցումը նախատեսված գնման ծանուցումից առնվազն 40 օր բայց ոչ ավել, քան 12 ամիս առաջ, իսկ պլանավորված գնման ծանուցումը պարունակում է.

i. գնման նկարագրությունը,

ii. մրցութային հայտերի կամ մասնակցության դիմումների ներկայացման մոտավոր վերջնաժամկետը,

iii. հայտարարություն, որ հետաքրքրված մատակարարները գնման առնչությամբ իրենց հետաքրքրությունը պետք է արտահայտեն պատվիրատուին,

iv. հասցեն, որտեղից գնմանն առնչվող փաստաթղթերը կարող են ձեռք բերվել, և

v. առավելագույն տեղեկատվությունը, որը պահանջվում է VII Հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսված գնման ծանուցման համար, որքանով որ հասանելի է,

բ. կրկնվող պայմանագրերի համար պատվիրատուն նախատեսված գնման նախնական ծանուցման մեջ նշում է, որ հաջորդող ծանուցումները կտրամադրեն մրցույթի ժամկետները` ելնելով սույն կետից, կամ

գ. պատվիրատուի կողմից պատշաճորեն հիմնավորված հրատապության հանգամանքը մրցույթի համար 3-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի պահպանումը դարձնում է անհնարին:

5. Պատվիրատուն կարող է կրճատել մրցույթի համար 3-րդ կետի համաձայն սահմանված ժամկետը հինգ օրով հետևյալ հանգամանքներից յուրաքանչյուրի համար`

ա. նախատեսված գնման ծանուցումը հրապարակված է էլեկտրոնային եղանակով,

բ. բոլոր մրցառքների փաստաթղթերը հասանելի են էլեկտրոնային եղանակով` նախատեսված գնման ծանուցման հրապարակման օրվանից, և

գ. մարմինն ընդունում է մրցույթի հայտերը էլեկտրոնային եղանակով:

6. 5-րդ կետի կիրառումը 4-րդ կետի հետ համատեղ ոչ մի դեպքում չպետք է հանգեցնի 3-րդ կետի համաձայն սահմանված մրցույթի հայտերի ներկայացման ժամկետի կրճատմանը ավելի քան մինչև 10 օր` հաշվված նախատեսված գնման ծանուցման հրապարակման օրվանից:

7. Անկախ սույն Հոդվածի որևէ այլ դրույթից, եթե պատվիրատուն գնում է առևտրային ապրանքներ կամ ծառայություններ, կամ դրանց այլ համակցություն, նա կարող է նվազեցնել 3-րդ կետի համաձայն սահմանված մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը նվազագույնը մինչև 13 օր, պայմանով, որ նա միաժամանակ հրապարակում է էլեկտրոնային եղանակով և նախատեսված գնման ծանուցումը և մրցառքի փաստաթղթերը: Ի լրումն, եթե մարմինը ընդունում է առևտրային ապրանքների կամ ծառայությունների համար մրցույթի հայտերը էլեկտրոնային եղանակով, այն կարող է 3-րդ կետի համաձայն սահմանված ժամկետը կրճատել ոչ պակաս, քան մինչև 10 օրը:

8. Եթե 2-րդ կամ 3-րդ Առդիրներով սահմանված պատվիրատուն ընտրել է բոլոր կամ սահմանափակ թվով որակավորված մատակարարներին, մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը կարող է ֆիքսվել պատվիրատուի և ընտրված մատակարարների փոխհամաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում, ժամանակահատվածը չպետք է լինի 10 օրից պակաս:

 

ՀՈԴՎԱԾ XII
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կողմը կարող է իր պատվիրատուների համար նախատեսել բանակցությունների անցկացում.

ա. եթե մարմինը նախատեսված գնման ծանուցման մեջ, VII Հոդվածի 2-րդ կետի համաձայն, նշել է բանակցություններ անցկացնելու իր մտադրության մասին, կամ

բ. եթե, նախատեսված գնման ծանուցման և մրցառքի փաստաթղթերում սահմանված հատուկ գնահատման չափանիշների հիման վրա գնահատումից պարզ է դառնում, որ հայտերից և ոչ մեկը ակնհայտորեն առավել չէ:

2. Պատվիրատուն պետք է.

ա. ապահովի, որ բանակցություններին մասնակցող մատակարարների բանակցություններից դուրս հանելը իրականացվի նախատեսված գնման ծանուցման և մրցառքի փաստաթղթերում սահմանված հատուկ գնահատման չափանիշների համաձայն, և

բ. երբ բանակցություններն ավարտվում են, ընդհանուր վերջնաժամկետ սահմանի մնացած մասնակից մատակարարների համար նոր կամ վերանայված մրցույթի հայտեր ներկայացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ XIII
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ

 

1. Պայմանով, որ պատվիրատուն չի կիրառում սույն դրույթը մատակարարների միջև մրցակցությունից խուսափելու համար կամ այնպիսի ձևով, որ խտրականություն է դնում որևէ այլ Կողմի մատակարարների նկատմամբ կամ պաշտպանում է տեղական մատակարարներին, պատվիրատուն կարող է կիրառել սահմանափակ մրցառք և կարող է ընտրել չկիրառել VII-ից IX-ը, X (7-ից 11 կետեր), XI, XII, XIV և XV Հոդվածները` միայն հետևյալ հանգամանքներից որևէ մեկի դեպքում.

ա. Եթե.

i. չի ներկայացվել ոչ մի մրցույթի հայտ կամ մատակարարի կողմից մասնակցության դիմում,

ii. չի ներկայացվել մրցառքի փաստաթղթերի էական պահանջներին համապատասխանող ոչ մի մրցույթի հայտ,

iii. ոչ մի մատակարարի կողմից չեն բավարարվել մասնակցության պայմանները, կամ

iv. ներկայացված մրցույթի հայտերը եղել են պայմանավորված,

պայմանով, որ մրցառքի փաստաթղթերի պահանջները էականորեն փոփոխված չեն,

բ. եթե ապրանքներն ու ծառայությունները կարող են մատակարարվել միայն կոնկրետ մատակարարի կողմից, և չկա այլ ողջամիտ այլընտրանք կամ փոխարինող ապրանքներ կամ ծառայություններ գոյություն չունեն հետևյալ պատճառներից որևէ մեկով.

i. պահանջը արվեստի գործի համար է ներկայացված,

ii. արտոնագրերի, հեղինակային իրավունքի կամ այլ բացառիկ իրավունքների պաշտպանություն, կամ

iii. տեխնիկական պատճառներից ելնելով մրցակցություն չկա,

գ. ապրանքների կամ ծառայությունների սկզբնական մատակարարի կողմից հավելյալ մատակարարումների համար, որոնք ընդգրկված չեն եղել նախնական գնման մեջ, եթե մատակարարի փոփոխությունը նման հավելյալ ապրանքների կամ ծառայությունների համար.

i. չի կարող իրականացվել տնտեսական կամ տեխնիկական պատճառներով` ինչպիսիք են` սկզբնական գնման շրջանակում ձեռք բերված առկա սարքավորումների, ծրագրային ապահովման, ծառայությունների կամ կառույցների միջև փոխարինելիության կամ փոխգործունեության պահանջները, և

ii. պատվիրատուի համար կարող է հանգեցնել զգալի անհարմարության կամ ծախսերի էական կրկնապատկման,

դ. խիստ անհրաժեշտության դեպքում, երբ պատվիրատուի կողմից անկանխատեսելի իրադարձություններից առաջացած ծայրահեղ հրատապության պատճառով ապրանքներն ու ծառայությունները չէին կարող ժամանակին ձեռք բերվել բաց կամ ընտրովի մրցութային ընթացակարգերի միջոցով,

ե. ապրանքային շուկայում գնված ապրանքների համար,

զ. երբ պատվիրատուն գնում է նախատիպեր կամ առաջին ապրանք կամ ծառայություն, որոնք մշակվել են նրա խնդրանքով, հետազոտության, փորձի, ուսումնասիրության կամ բացառիկ մշակման համար հատուկ պայմանագրի կատարման ընթացքում և այդ պայմանագրի համար: Առաջին ապրանքի կամ ծառայության բացառիկ մշակումը կարող է ներառել սահմանափակ արտադրություն կամ մատակարարում` պրակտիկ փորձարկման արդյունքները ընդգրկելու նպատակով և ցույց տալու համար, որ ապրանքը կամ ծառայությունը ցանկալի է արտադրության կամ մատակարարման համար` որակի ստանդարտներին համապատասխան քանակով, բայց չի ներառում քանակական արտադրություն կամ մատակարարում` նպատակ ունենալով ապահովել առևտրային կենսունակություն կամ ծածկել հետազոտական և մշակման ծախսերը,

է. բացառիկ շահավետ պայմաններով կատարված գնումների համար, որոնք ծագում են միայն շատ կարճ ժամանակահատվածում, ոչ սովորական գործընթացներից, ինչպիսիք են` օրինակ լուծարման, դատական վարչարարությունից կամ սնանկությունից բխող օտարումների դեպքում, բայց ոչ կանոնավոր մատակարարներից սովորական գնումների դեպքում, կամ

ը. երբ պայմանագիր է կնքվում նախագծի մրցույթի հաղթողի հետ, պայմանով, որ.

i. մրցույթը կազմակերպված է եղել սույն Համաձայնագրի սկզբունքներին համապատասխան ձևով, մասնավորապես նախատեսված գնման ծանուցման հրապարակման մասով, և

ii. մասնակիցները գնահատվում են անկախ մրցութային հանձնաժողովի կողմից` նպատակ ունենալով պայմանագիր կնքել հաղթողի հետ:

2. Պատվիրատուն պետք է պատրաստի գրավոր հաշվետվություն 1-ին կետի համաձայն կնքված յուրաքանչյուր պայմանագրի վերաբերյալ: Հաշվետվությունը պետք է ներառի պատվիրատուի անունը, գնված ապրանքների կամ ծառայությունների արժեքն ու տեսակը և հայտարարություն 1-ին կետում նկարագրված այն հանգամանքների ու պայմանների նշումով, որոնցով հիմնավորվում է սահմանափակ մրցույթի կիրառմամբ:

 

ՀՈԴՎԱԾ XIV
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ

 

1. Եթե պատվիրատուն նախատեսում է իրականացնել նշված գնումը էլեկտրոնային աճուրդի միջոցով, մարմինը, նախքան էլեկտրոնային աճուրդը սկսելը, պետք է յուրաքանչյուր մասնակցին տրամադրի.

ա. ավտոմատ գնահատման մեթոդ, այդ թվում` մաթեմատիկական բանաձև, որը հիմնված է մրցառքային փաստաթղթերում սահմանված գնահատման չափանիշի վրա, և, որը կօգտագործվի ավտոմատ դասակարգման կամ վերադասակարգման համար աճուրդի ընթացքում,

բ. իր մրցառքի տարրերի ցանկացած նախնական գնահատման արդյունքները, եթե պայմանագիրը կնքվելու է առավել բարենպաստ մրցառքի հայտի հիման վրա, և

գ. ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն, որն առնչվում է աճուրդի վարմանը:

 

ՀՈԴՎԱԾ XV
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄ

 

Մրցույթի հայտերի մշակում

 

1. Պատվիրատուն մրցույթի բոլոր հայտերը պետք է ստանա, բացի և մշակի այնպիսի ընթացակարգերով, որոնք երաշխավորում են գնման գործընթացի արդարությունն ու անկողմնակալությունը և մրցույթի հայտերի գաղտնիությունը:

2. Պատվիրատուն չպետք է տուգանի որևէ մատակարարի, որի հայտը ստացվել է մրցույթի հայտերի ստացման ժամկետից հետո, եթե ուշացումը պայմանավորված է բացառապես պատվիրատուի սխալով:

3. Եթե պատվիրատուն հնարավորություն է ընձեռում մատակարարին ուղղել պատահական սխալները մրցույթի հայտերի բացման և պայմանագրերի կնքման միջև, պատվիրատուն պետք է նույն հնարավորությունն ընձեռի բոլոր մասնակից մատակարարներին:

 

Պայմանագրերի կնքում

 

4. Որպեսզի դիտարկվի պայմանագրի կնքման համար` հայտը պետք է ներկայացվի գրավոր և բացման ժամանակ պետք է համապատասխանի ծանուցումներում և մրցութային փաստաթղթերում սահմանված էական պահանջներին և ստացված լինի այն մատակարարից, որը բավարարում է մասնակցության պայմանները:

5. Բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն որոշում է, որ պայմանագրի կնքումը չի բխում հանրային շահերից, մարմինը պետք է պայմանագիր կնքի այն մատակարարի հետ, որին մարմինը որոշել է, որ այն ունակ է կատարելու պայմանագրի պայմանները և որը, հիմնվելով միմիայն ծանուցումներում և մրցութային փաստաթղթերում նշված գնահատման չափանիշների վրա, ներկայացրել է.

ա. Ամենաշատ առավելություն ունեցող մրցութային հայտը, կամ

բ. ամենացածր գինը, երբ գինը միակ չափանիշն է:

6. Եթե պատվիրատուն ստանում է հայտ այնպիսի գնով, որն անսովոր ցածր է, քան այլ հայտերում ներկայացված գները, նա կարող է ստուգել մատակարարին արդյոք վերջինս բավարարում է մասնակցության պայմաններին և կարող է կատարել պայմանագրի պայմանները:

7. Պատվիրատուն չպետք է կիրառի տարբերակներ, չեղյալ համարի գնումը կամ փոփոխի կնքված պայմանագրերը այնպես, որ շրջանցի սույն Համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ XVI
ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

 

Մատակարարներին տրամադրվող տեղեկատվություն

 

1. Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է մասնակից մատակարարներին կազմակերպության` պայմանագրի կնքման որոշման մասին, և, մատակարարի դիմումի հիման վրա, պետք է դա անի գրավոր: XVII Հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, պատվիրատուն պետք է, դիմումի հիման վրա, չհաղթած մատակարարին տրամադրի բացատրություն այն պատճառների մասին, թե ինչու մարմինը չի ընտրել նրա հայտը և որոնք են հաղթող մատակարարի հայտի հարաբերական առավելությունները:

 

Տեղեկատվության հրապարակում պայմանագրի կնքման վերաբերյալ

 

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան 72 օր հետո, պատվիրատուն պետք է հրապարակի ծանուցում համապատասխան թղթային կամ էլեկտրոնային եղանակով` թվարկված III Հավելվածում: Եթե մարմինը ծանուցումը հրապարակում է միայն էլեկտրոնային եղանակով, ապա տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ողջամիտ ժամանակահատվածում:

Ծանուցումը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. գնված ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը,

բ. պատվիրատուի անունն ու հասցեն,

գ. հաղթող մատակարարի անունն ու հասցեն,

դ. հաջողված հայտի արժեքը կամ ամենաբարձր և ամենացածր առաջարկները, որոնք հաշվի են առնվել կոնկրետ պայմանագրի կնքման ժամանակ,

ե. պայմանագրի կնքման ամսաթիվը, և

զ. գնման կիրառված մեթոդի տեսակը և, եթե XIII Հոդվածին համապատասխան սահմանափակ մրցույթ է իրականացվել, սահմանափակ մրցույթի կիրառումը արդարացնող հանգամանքների նկարագրությունը:

 

Փաստաթղթերի վարումը, հաշվետվություններ և էլեկտրոնային հետագծելիություն

 

3. Յուրաքանչյուր պատվիրատու, պետք է, պայմանագիրը կնքելու օրվանից առնվազն երեք տարի ժամկետով, պահպանի.

ա. մրցութային ընթացակարգերի փաստաթղթերը և հաշվետվությունները և նշված գնման առնչությամբ կնքված պայմանագրերը, այդ թվում` XIII Հոդվածով պահանջվող հաշվետվությունները, և

բ. տվյալներ, որոնք ապահովում են նշված գնման իրականացման հետագծելիությունը էլեկտրոնային եղանակով:

 

Վիճակագրության վարում և հաշվետվությունների ներկայացում

 

4. Յուրաքանչյուր կողմ պետք է վարի սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրերի վերաբերյալ վիճակագրություն և հաշվետվություն ներկայացնի Կոմիտեին: Յուրաքանչյուր հաշվետվություն պետք է լինի մեկ տարվա կտրվածքով և ներկայացվի հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո երկու տարվա ընթացքում և պարունակի հետևյալը.

ա. 1-ին Առդիրով սահմանված պատվիրատուների համար.

i. բոլոր նման մարմինների համար սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերի քանակը և ընդհանուր արժեքը,

ii. յուրաքանչյուր նման կազմակերպության կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերի քանակը և ընդհանուր արժեքը` դասակարգված ապրանքների և ծառայությունների կատեգորիաներով` միջազգայնորեն ճանաչված միասնական դասակարգման համակարգի համաձայն, և

iii. յուրաքանչյուր նման կազմակերպության կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում սահմանափակ մրցույթներով կնքված բոլոր պայմանագրերի քանակը և ընդհանուր արժեքը,

բ. 2-րդ և 3-րդ Առդիրներով սահմանված պատվիրատուների համար` Առդիրով դասակարգված յուրաքանչյուր նման կազմակերպության կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերի քանակը և ընդհանուր արժեքը, և

գ. (ա) և (բ) ենթակետերով պահանջվող տվյալների գնահատականը` գնահատականները մշակելու համար օգտագործված մեթոդաբանության բացատրությամբ, եթե հնարավոր չէ տրամադրել այդ տվյալները:

5. Եթե Կողմը պաշտոնական կայքում 4-րդ կետի պահանջներին համապատասխանող ձևով հրապարակում է իր վիճակագրության տվյալները, Կողմը կարող է 4-րդ կետի համաձայն տվյալները ներկայացնելու փոխարեն Կոմիտեին ուղարկել ծանուցում կայքի հասցեով` այդ վիճակագրության հասանելիության և օգտագործման համար անհրաժեշտ բոլոր ցուցումներով:

6. Եթե, Կողմը պահանջում է, որպեսզի կնքված պայմանագրերին առնչվող ծանուցումները 2-րդ կետի համաձայն հրապարակվեն էլեկտրոնային եղանակով և, եթե նման ծանուցումները հանրությանը հասանելի են միակ տվյալների բազայում` կոնկրետ պայմանագրերի վերլուծությունը թույլատրող ձևով, Կողմը կարող է 4-րդ կետի համաձայն տվյալները ներկայացնելու փոխարեն Կոմիտեին ուղարկել ծանուցում կայքի հասցեով` այդ վիճակագրության հասանելիության և օգտագործման համար անհրաժեշտ բոլոր ցուցումներով:

 

ՀՈԴՎԱԾ XVII
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

 

Կողմերին տեղեկատվության տրամադրում

 

1. Ցանկացած այլ Կողմի խնդրանքով, Կողմը պետք է անհապաղ տրամադրի ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն որոշելու համար, թե արդյոք գնումն իրականացվել է արդար, անկողմնակալ ձևով և սույն Համաձայնագրի համաձայն, ներառյալ` տեղեկատվություն հաջողված տենդերի բնորոշիչների և հարաբերական առավելությունների մասին: Այն դեպքում, եթե տեղեկատվության տրամադրումը, կվնասի մրցակցությանը ապագա մրցույթում, Կողմը, որ ստանում է տեղեկատվությունը չպետք է այն բացահայտի որևէ մատակարարի, բացառությամբ, տեղեկատվությունը տրամադրած Կողմի հետ խորհրդակցելուց և վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո:

 

Տեղեկատվության չբացահայտում

 

2. Անկախ սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթի, Կողմը, այդ թվում` նրա պատվիրատուները, չպետք է որևէ հատուկ մատակարարի տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը կարող է վնասել մատակարարների միջև արդար մրցակցությանը:

3. Ոչինչ սույն Համաձայնագրում չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցնող Կողմին, այդ թվում` նրա պատվիրատուներին, լիազոր մարմիններին և վերանայող մարմիններին` բացահայտելու գաղտնի տեղեկատվություն, եթե նման բացահայտումը.

ա. կարող է խոչընդոտել օրենքի կիրարկմանը,

բ. կարող է վնասել մատակարարների միջև արդար մրցակցությանը,

գ. կարող է վնասել որոշակի անձանց օրինական առևտրային շահերը, այդ թվում` մտավոր սեփականության պաշտպանությունը, կամ

դ. այլ ձևով կարող է հակառակ լինել հանրային շահերին:

 

ՀՈԴՎԱԾ XVIII
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի ժամանակին, արդյունավետ, թափանցիկ և անխտրական վարչական կամ դատական քննության ընթացակարգ, որի միջոցով մատակարարը կարող է վիճարկել.

ա. Համաձայնագրի խախտումը, կամ

բ. Կողմի կողմից սույն Համաձայնագրի իրականացման համար ձեռնարկված միջոցների չպահպանումը, եթե մատակարարը իրավունք չունի վիճարկել ուղղակիորեն Համաձայնագրի խախտումը համաձայն Կողմի ներպետական օրենսդրության,

ելնելով նշված գնման համատեքստից, որի առնչությամբ մատակարարը շահ ունի կամ ունեցել է: Բոլոր վիճարկումների համար ընթացակարգային կանոնները պետք է սահմանվեն գրավոր և լինեն ընդհանուր առմամբ, հասանելի:

2. Եթե մատակարարի կողմից ներկայացվում է բողոք 1-ին կետով նշված խախտման կամ դրույթների չպահպանման համար, ելնելով նշված գնման համատեքստից, որի առնչությամբ մատակարարը շահ ունի կամ ունեցել է, ապա գնումն իրականացնող պատվիրատուի Կողմը պետք է քաջալերի կազմակերպությանն ու մատակարարին գտնել հարցի լուծումը խորհրդակցությունների միջոցով: Մարմինը պետք է ապահովի ցանկացած նման բողոքի անկողմնակալ և ժամանակին քննությունը, այնպես, որ չխոչընդոտի մատակարարի մասնակցությանը ընթացիկ կամ հետագա գնմանը, կամ նրա` վարչական կամ դատական քննության ընթացակարգով ուղղիչ միջոցառումների համար դիմելու իրավունքի իրականացմանը:

3. Յուրաքանչյուր մատակարարի պետք է տրամադրվի բավարար ժամանակահատված բողոքը պատրաստելու և ներկայացնելու համար, որը ոչ մի դեպքում չպետք է լինի 10 օրից պակաս` հաշվված այն օրվանից, երբ մատակարարին հայտնի է դարձել կամ ողջամտորեն պետք է հայտնի դառնար բողոքի հիմքը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ստեղծի կամ նշանակի առնվազն մեկ անկողմնակալ վարչական կամ դատական մարմին, որն անկախ է իր պատվիրատուներից, նշված գնման համատեքստում ծագած հարցով մատակարարի կողմից ներկայացված հայցը ստանալու և քննելու համար:

5. Եթե 4-րդ կետում նշված մարմնից բացի այլ մարմին նախապես քննում է հայցը, Կողմը պետք է ապահովի, որ մատակարարը կարողանա բողոքարկել սկզբնական որոշումը անկողմնակալ վարչական կամ դատական այնպիսի մարմնի առջև, որն անկախ է այն պատվիրատուից, որի գնումը խնդրո առարկա հայցն է:

6. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ դատարան չհանդիսացող քննող մարմինը կայացնի իր որոշումը, որը ենթակա է դատական քննության կամ կիրառի այնպիսի ընթացակարգեր, որոնք նախատեսում են, որ.

ա. պատվիրատուն պետք է գրավոր պատասխանի հայցին և քննող մարմնին տրամադրի բոլոր համապատասխան փաստաթղթերը,

բ. վարույթի մասնակիցները (այսուհետ` մասնակիցներ) պետք է իրավունք ունենան արտահայտվելու նախքան քննող մարմնի կողմից հայցի վերաբերյալ որոշում կայացնելը,

գ. մասնակիցները պետք է իրավունք ունենան ներկայացվելու և ուղեկցվելու,

դ. ամբողջ վարույթը պետք է հասանելի լինի մասնակիցների համար,

ե. մասնակիցները պետք է իրավունք ունենան դիմելու, որպեսզի վարույթը տեղի ունենա հրապարակայնորեն, և, որ վկաները կարողանան ներկայանալ, և

զ. քննող մարմինը պետք է իր որոշումները կամ առաջարկները ընդունի ժամանակին, գրավոր և պետք է ներառի յուրաքանչյուր որոշման կամ առաջարկի ընդունման հիմքերի բացատրությունը:

7. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի կամ հետևի ընթացակարգերին, որոնք նախատեսում են.

ա. արագ միջանկյալ միջոցառումներ` պահպանելու համար գնմանը մասնակցելու մատակարարի հնարավորությունը: Նման միջանկյալ միջոցառումները կարող են հանգեցնել գնման գործընթացի կասեցման: Ընթացակարգերը կարող են նախատեսել, որ համապատասխան շահերի, այդ թվում` հանրային շահերի համար գերակա անբարենպաստ հետևանքները կարող են հաշվի առնվել` նման միջոցառումներ կիրառելու որոշում կայացնելիս: Միայն ոչինչ չձեռնարկելու պատճառները պետք է տրամադրվեն գրավոր, և

բ. եթե քննող մարմինը որոշել է, որ տեղի է ունեցել 1-ին կետով նկարագրված խախտում կամ ձախողում, կրած կորստի կամ վնասի համար ուղղիչ գործողություն կամ փոխհատուցում, որոնք կարող են սահմանափակվել մրցույթի նախապատրաստման ծախսերով կամ հայցին առնչվող ծախսերով, կամ երկուսը միասին:

 

ՀՈԴՎԱԾ XIX
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ

 

Առաջարկված փոփոխության մասին ծանուցում

 

1. Կողմը կոմիտեին ծանուցում է ցանկացած առաջարկված ճշգրտման, մարմինը մի առդիրից մյուս առդիրում ներառելու, կազմակերպությանը առդիրից հանելու կամ I Հավելվածի իր առդիրներում այլ փոփոխությունների (դրանցից ցանկացածը այսուհետ` փոփոխություն) մասին: Փոփոխություն առաջարկող Կողմը (այսուհետ` փոփոխող Կողմ) պետք է ծանուցման մեջ ներառի.

ա. I Հավելվածի իր առդիրներից կազմակերպությանը հանելու ցանկացած առաջարկության համար` կազմակերպության նկատմամբ նշված գնման առնչությամբ պետական վերահսկողությունը կամ ազդեցությունը արդյունավետ կերպով վերացվելու հիմքով իր իրավունքներն իրականացնելիս, նման վերացման ապացույցը, կամ

բ. ցանկացած այլ առաջարկվող փոփոխության համար` տեղեկատվություն սույն Համաձայնագրի փոխադարձաբար համաձայնեցված կիրառման շրջանակի փոփոխության հավանական հետևանքների մասին:

 

Առարկություն ծանուցմանը

 

2. Ցանկացած Կողմ, որի սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները կարող են շոշափվել 1-ին կետի համաձայն ծանուցված առաջարկվող փոփոխությամբ, կարող է ծանուցել Կոմիտեին առաջարկված փոփոխության վերաբերյալ ցանկացած առարկության մասին: Նման առարկությունը պետք է ներկայացվի ծանուցումը Կողմերին փոխանցելու օրվանից 45 օրվա ընթացքում, և պետք է ներկայացնի առարկության պատճառները:

 

Խորհրդակցություններ

 

3. Փոփոխող Կողմը և առարկություն ներկայացնող ցանկացած Կողմ (այսուհետ` առարկող Կողմ) պետք է բոլոր փորձերը ձեռնարկեն լուծելու համար առարկության հարցը խորհրդակցությունների միջոցով: Նման խորհրդակցությունների ընթացքում փոփոխող և առարկող Կողմերը պետք է դիտարկեն առաջարկված փոփոխությունը.

ա. 1-ին կետի (ա) ենթակետի շրջանակներում ծանուցման դեպքում` 8-րդ կետի (բ) ենթակետի համաձայն ընդունված ինդիկատիվ չափանիշներին համապատասխան, որը նշում է նշված գնման առնչությամբ կազմակերպության նկատմամբ պետական վերահսկողության կամ ազդեցության արդյունավետ վերացումը, և

բ. 1-ին կետի (բ)-ի ենթակետի շրջանակներում ծանուցման դեպքում` 8-րդ կետի (գ) ենթակետի համաձայն ընդունված ցանկացած չափանիշներին համապատասխան, որը վերաբերում է փոխհատուցման ճշգրտումների մակարդակին, որոնք պետք է առաջարկվեն փոփոխությունների համար` նպատակ ունենալով պահպանել սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների հավասարակշռությունը և փոխադարձաբար համաձայնեցված կիրառելիության շրջանակի համեմատական մակարդակը:

 

Վերանայված փոփոխություն

 

4. Եթե փոփոխող Կողմը և ցանկացած առարկող Կողմ առարկության հարցը լուծում են խորհրդակցությունների միջոցով, և փոփոխող Կողմը վերանայում է իր առաջարկած փոփոխությունը այդ խորհրդակցությունների արդյունքում, փոփոխող Կողմը պետք է ծանուցի այդ մասին Կոմիտեին 1-ին կետի համաձայն, և ցանկացած նման վերանայված փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն սույն Հոդվածի պահանջները կատարելուց հետո:

 

Փոփոխությունների իրականացում

 

5. Առաջարկված փոփոխությունն ուժի մեջ է մտնում միայն երբ,

ա. ոչ մի Կողմ Կոմիտեին չի ներկայացնում գրավոր առարկություն առաջարկված փոփոխության նկատմամբ` 1-ին կետի շրջանակներում առաջարկված փոփոխության մասին ծանուցման շրջանառումից 45 օրվա ընթացքում,

բ. բոլոր առարկող Կողմերը Կոմիտեին ծանուցել են, որ հանում են առաջարկված փոփոխության նկատմամբ իրենց առարկությունները, կամ

գ. 1-ին կետի շրջանակներում առաջարկված փոփոխության մասին ծանուցման շրջանառումից 150 օր է անցել, և փոփոխող Կողմը Կոմիտեին գրավոր տեղեկացրել է փոփոխությունն իրականացնելու իր մտադրության մասին:

 

Կիրառելիության շրջանակից էականորեն համարժեք բացառում

 

6. Երբ 5-րդ կետի (գ) ենթակետի համաձայն, փոփոխությունն ուժի մեջ է մտնում, ցանկացած առարկող Կողմ կարող է կիրառելիության շրջանակից կատարել էականորեն համարժեք բացառում: Չնայած IV Հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի, սույն կետի համաձայն բացառումը կարող է կիրառվել միայն փոփոխող Կողմի նկատմամբ: Ցանկացած առարկող Կողմ գրավոր պետք է տեղեկացնի Կոմիտեին ցանկացած նման բացառման մասին` բացառումն ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ: Սույն կետի համաձայն բացառումը պետք է համապատասխանի Կոմիտեի կողմից 8-րդ կետի (գ) ենթակետ համաձայն ընդունված փոխհատուցման ճշգրտումների մակարդակին առնչվող ցանկացած չափանիշին:

 

Առարկությունների հարցի լուծումը հեշտացնելուն ուղղված արբիտրաժային ընթացակարգեր

 

7. Եթե Կոմիտեն 8-րդ կետի համաձայն ընդունել է առարկությունների հարցի լուծումը հեշտացնելուն ուղղված արբիտրաժային ընթացակարգեր, փոփոխող կամ ցանկացած առարկող Կողմը կարող են դիմել արբիտրաժային ընթացակարգերի` առաջարկված փոփոխության մասին ծանուցման շրջանառումից 120 օրվա ընթացքում.

ա. երբ ոչ մի Կողմ չի դիմում արբիտրաժային ընթացակարգերի սահմանված ժամկետում.

i. չնայած 5-րդ կետի (գ) ենթակետի, առաջարկված փոփոխությունն ուժի մեջ է մտնում, եթե 1-ին կետի համաձայն առաջարկվող փոփոխության մասին ծանուցումը շրջանառելուց անցել է 130 օր, և փոփոխող Կողմը գրավոր տեղեկացրել է Կոմիտեին փոփոխությունն իրականացնելու իր մտադրության մասին, և

ii. ոչ մի առարկող Կողմ չի կարող կատարել կիրառելիության շրջանակից բացառում` համաձայն 6-րդ կետի.

բ. երբ փոփոխող Կողմը կամ առարկող Կողմը դիմել են արբիտրաժային ընթացակարգերի.

i. չնայած 5-րդ կետի (գ) ենթակետի, առաջարկվող փոփոխությունն ուժի մեջ չի մտնի նախքան արբիտրաժային ընթացակարգերի ավարտը,

ii. ցանկացած առարկող Կողմ, որ մտադիր է կիրարկել փոխհատուցման իրավունք կամ, 6-րդ կետի համաձայն` կիրառելիության շրջանակից կատարել էականորեն համարժեք բացառում, պետք է մասնակցի արբիտրաժային ընթացակարգերին,

iii. փոփոխող Կողմը պետք է գործի արբիտրաժային ընթացակարգերի արդյունքներին համապատասխան` 5-րդ կետի (գ) ենթակետի համաձայն ցանկացած փոփոխությունն իրականացնելիս, և

iv. եթե 5-րդ կետի (գ) ենթակետի համաձայն ցանկացած փոփոխությունն իրականացնելիս փոփոխող Կողմը չի գործում արբիտրաժային ընթացակարգերի արդյունքներին համապատասխան, ցանկացած առարկող Կողմ կարող է 6-րդ կետի համաձայն կատարել կիրառելիության շրջանակից էական համարժեք բացառում, պայմանով, որ ցանկացած նման բացառում համապատասխանում է արբիտրաժային ընթացակարգերի արդյունքին:

 

Կոմիտեի պատասխանատվությունը

 

8. Կոմիտեն պետք է ընդունի.

ա. Արբիտրաժային ընթացակարգեր` 2-րդ կետի շրջանակներում առարկությունների հարցի լուծումը դյուրացնելու նպատակով,

բ. Ինդիկատիվ չափանիշներ, որոնք ցույց են տալիս կազմակերպության նշված գնումների նկատմամբ պետական հսկողության կամ ազդեցության արդյունավետ վերացումը,

գ. Փոխհատուցումային ճշգրտումների մակարդակը սահմանող չափանիշներ, որն առաջարկվում է 1-ին կետի (բ) ենթակետի համաձայն կատարված փոփոխությունների համար և էական համարժեք կիրառելիության շրջանակը 6-րդ կետի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ XX
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է բարյացակամորեն դիտարկի սույն Համաձայնագրի գործողության հետ կապված ցանկացած հարցի առնչությամբ մեկ այլ Կողմի դիմումը և համարժեք հնարավորություն ընձեռի դրա վերաբերյալ խորհրդատվությունների համար:

2. Եթե որևէ Կողմ գտնում է, որ սույն Համաձայնագրի շրջանակներում ստացվող ցանկացած ուղղակի կամ անուղղակի օգուտ չեղարկում կամ վտանգում է, կամ սույն Համաձայնագրի որևէ նպատակի իրականացումը խոչընդոտվում է հետևյալի արդյունքում.

ա. սույն Համաձայնագրի շրջանակներում այլ Կողմի կամ Կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարման ձախողում, կամ

բ. այլ Կողմի կամ Կողմերի կողմից ցանկացած այնպիսի միջոցառման կիրառում, որը այս կամ այն կերպ հակասում է սույն Համաձայնագրի դրույթներին,

նա կարող է հարցի առնչությամբ փոխշահավետ լուծման հասնելու համար դիմել «Վեճերի կարգավորումը կանոնակարգող կանոնների և ընթացակարգերի մասին պայմանավորվածություն» փաստաթղթին (այսուհետ` Վեճերը Կարգավորող պայմանավորվածություն):

3. Վեճերի Կարգավորման Պայմանավորվածությունը պետք է կիրառվի սույն Համաձայնագրի շրջանակներում խորհրդակցությունների և վեճերի կարգավորման ժամանակ, բացառությամբ, որ, անկախ Վեճերի Կարգավորման Պայմանավորվածության 22-րդ Հոդվածի 3-րդ կետի, Վեճերի Կարգավորման Պայմանավորվածության 1-ին Հավելվածում թվարկված բացի սույն Համաձայնագիրը ցանկացած այլ Համաձայնագրից ծագող ցանկացած վեճ չհանգեցնի սույն Համաձայնագրի շրջանակներում կոնցեսիաների կամ այլ պարտավորությունների կասեցման, և ցանկացած վեճ, որ ծագում է սույն Համաձայնագրի շրջանակներում չհանգեցնի Վեճերի Կարգավորման Պայմանավորվածության 1-ին Հավելվածում թվարկված ցանկացած այլ համաձայնագրով կոնցեսիաների կամ այլ պարտավորությունների կասեցման:

 

ՀՈԴՎԱԾ XXI
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պետական գնումների կոմիտե

 

1. Պետք է հիմնադրվի Կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից կազմված Պետական գնումների կոմիտե: Այդ Կոմիտեն պետք է ընտրի իր նախագահին և պետք է ժողովներ գումարի ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին 1 անգամ` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել Կողմերին խորհրդակցելու սույն Համաձայնագրի գործողությանը կամ դրա նպատակների իրականացմանն առնչվող ցանկացած հարցի շուրջ, ինչպես նաև Կողմերի կողմից իր վրա դրված այլ պարտականությունների իրականացման նպատակով:

2. Կոմիտեն կարող է հիմնադրել աշխատանքային խմբեր կամ այլ օժանդակ մարմիններ, որոնք կիրականացնեն Կոմիտեի կողմից հանձնարարվող գործառույթներ:

3. Կոմիտեն տարեկան կտրվածքով.

ա. դիտարկում է սույն Համաձայնագրի իրականացումն ու գործողությունը, և

բ. տեղեկացնում է Գլխավոր խորհրդին իր գործունեության մասին` համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման Մարաքեշի համաձայնագրի (այսուհետ` ԱՀԿ համաձայնագիր) IV հոդվածի 8-րդ կետի, և սույն Համաձայնագրի իրականացման և գործողության հետ կապված զարգացումների մասին:

 

Դիտորդներ

 

4. Ցանկացած ԱՀԿ անդամ, որը սույն Համաձայնագրի Կողմ չէ, իրավունք կունենա որպես դիտորդ մասնակցելու Կոմիտեի աշխատանքներին` Կոմիտեին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: ԱՀԿ ցանկացած դիտորդ կարող է Կոմիտեի աշխատանքներին որպես դիտորդ մասնակցելու մասին գրավոր դիմում ներկայացնել Կոմիտեին և կարող է Կոմիտեի կողմից ստանալ դիտորդի կարգավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ XXII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ընդունումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1996թ. հունվարի 1-ից այն կառավարությունների1 համար, որոնց համաձայնեցված կիրառելիության շրջանակը ընդգրկվում է սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածի առդիրներում, և որոնք 1994թ. ապրիլի 15-ին ստորագրմամբ ընդունել են Համաձայնագիրը կամ այդ նույն ամսաթվին ստորագրել են Համաձայնագիրը վավերացման պայմանով և հետագայում վավերացրել են Համաձայնագիրը մինչև 1996թ. հունվարի 1-ը:

 

  1 Սույն Համաձայնագրի նպատակների համար կառավարություն հասկացությունը պետք է հասկանալ Եվրոպական միության իրավասու իշխանություններ  

Միանալը

 

2. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է միանալ սույն Համաձայնագրին` այդ անդամի և Կողմերի միջև համաձայնեցված պայմաններով` ինչպես որ այդ պայմանները սահմանված են Կոմիտեի որոշմամբ: Միանալը կատարվում է ԱՀԿ գլխավոր տնօրենին միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով, արտահայտելով այդպիսով համաձայնեցված պայմանները: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրան միացող Անդամի համար միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո 30-րդ օրը:

 

Վերապահումները

 

3. Ոչ մի Կողմ չի կարող վերապահում կատարել սույն Համաձայնագրի որևէ դրույթի կապակցությամբ:

Ազգային օրենսդրություն

4. Յուրաքանչյուր Կողմ, սույն Համաձայնագիրն իր համար ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, ապահովում է իր օրենքների, կանոնակարգերի և վարչական ընթացակարգերի, ինչպես նաև իր պատվիրատուների կողմից կիրառվող կանոնների, ընթացակարգերի և պրակտիկայի համապատասխանությունը սույն Համաձայնագրի դրույթներին:

5. Յուրաքանչյուր Կողմ պետք է տեղեկացնի Կոմիտեին սույն Համաձայնագրին առնչվող իր օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև այդ օրենքների և կանոնակարգերի կիրառման ցանկացած փոփոխության մասին:

 

Հետագա բանակցություններ և հետագա աշխատանքային ծրագրեր

 

6. Յուրաքանչյուր Կողմ պետք է խուսափի ընդունել կամ շարունակել կիրառել բաց գնումները խախտող խտրական միջոցներ:

7. Պետական գնումների մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2012թ. մարտի 30-ին ընդունված Արձանագրության ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 տարի հետո և դրանից հետո պարբերաբար, Կողմերը կնախաձեռնեն հետագա բանակցություններ` նպատակ ունենալով բարելավել սույն Համաձայնագիրը` աստիճանաբար նվազեցնելով և վերացնելով խտրական միջոցները և, բոլոր Կողմերի միջև փոխադարձության հիման վրա, հասնել դրա կիրառելիության շրջանակի հնարավոր առավելագույն ընդլայնմանը` հաշվի առնելով զարգացող երկրների կարիքները:

8. ա. Կոմիտեն հետագա աշխատանքներ կկատարի սույն Համաձայնագրի իրականացումը և 7-րդ կետով նախատեսված բանակցությունները դյուրացնելու համար` ընդունելով աշխատանքային ծրագրեր հետևյալ հարցերով`

i. փոքր և միջին ձեռնարկություններ,

ii. վիճակագրական տվյալների հավաքագրում և տարածում,

iii. կայուն գնումներ,

iv. Կողմերի առդիրներում բացառումներ և սահմանափակումներ, և

v. միջազգային գնումների անվտանգության ստանդարտներ.

բ. Կոմիտեն`

i. կարող է ընդունել որոշում, որը կներառի լրացուցիչ հարցերով աշխատանքային ծրագրերի ցանկը, որը կարող է պարբերաբար վերանայվել և համալրվել, և

ii. պետք է ընդունի որոշում, որը սահմանում է (ա) ենթակետի շրջանակում յուրաքանչյուր կոնկրետ աշխատանքային ծրագրով և (բ) «i» ենթակետով ընդունված ցանկացած աշխատանքային ծրագրով իրականացվելիք աշխատանքները:

9. Ապրանքների համար ծագման կանոնների ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքային ծրագրի ավարտից հետո, որն իրականացվում է ԱՀԿ Համաձայնագրի 1-Ա հավելվածում նշված ծագման կանոնների մասին Համաձայնագրի շրջանակներում, և ծառայությունների առևտրի շուրջ բանակցությունների ավարտից հետո, Կողմերը հաշվի կառնեն այդ աշխատանքային ծրագրի և այդ բանակցությունների արդյունքները` IV Հոդվածի 5-րդ կետը փոփոխելիս, ըստ անհրաժեշտության:

10. Պետական գնումների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Արձանագրության ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 տարի հետո, Կոմիտեն պետք է վերանայի XX Հոդվածի 2-րդ կետի (բ) ենթակետի կիրառելիությունը:

 

Փոփոխություններ

 

11. Կողմերը կարող են փոփոխել սույն Համաձայնագիրը: Փոփոխություն կատարելու և այն ընդունելու նպատակով Կողմերին փոխանցելու որոշումը պետք է կայացվի կոնսենսուսով: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում`

ա. բացառությամբ «բ» ենթակետով նախատեսված դեպքերի, այն Կողմերի նկատմամբ, որոնք ընդունել են այն` Կողմերի երկու երրորդի կողմից ընդունվելու պահից, իսկ դրանից հետո` յուրաքանչյուր այլ Կողմի համար` փոփոխությունն ընդունելու պահից,

բ. բոլոր Կողմերի համար` Կողմերի երկու երրորդի կողմից ընդունվելու պահից, եթե դա այնպիսի փոփոխություն է, որի վերաբերյալ Կոմիտեն, կոնսենսուսով, որոշել է որ այն իր բնույթով չի փոխում Կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

Համաձայնագրից դուրս գալը

 

12. Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից: Համաձայնագրից դուրս գալն ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին գրավոր ծանուցումը ԱՀԿ գլխավոր տնօրենի կողմից ստացվելու օրվանից 60 օր անցնելուց հետո: Նման ծանուցում ստանալուց հետո յուրաքանչյուր Կողմ կարող է պահանջել Կոմիտեի անհապաղ հանդիպում:

13. Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի Կողմը դադարում է լինել ԱՀԿ անդամ, նա դադարում է նաև լինել սույն Համաձայնագրի Կողմ, ինչն ուժի մեջ է մտնում ԱՀԿ անդամակցության դադարեցման օրվանից:

 

Կոնկրետ Կողմերի միջև սույն Համաձայնագրի չկիրառելը

 

14. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի ցանկացած երկու Կողմերի միջև, եթե Կողմերից մեկը կամ մյուսը սույն Համաձայնագիրն ընդունելիս կամ դրան միանալիս չի տվել իր համաձայնությունը նման կիրառման առնչությամբ:

 

Հավելվածներ

 

15. Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Քարտուղարություն

 

16. Սույն Համաձայնագիրը պետք է սպասարկվի ԱՀԿ քարտուղարության կողմից:

 

Ի պահ տալը

 

17. Սույն Համաձայնագիրը ի պահ է տրվում ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին, ով պետք է անհապաղ յուրաքանչյուր Կողմին փոխանցի սույն Համաձայնագրի, 19-րդ հոդվածի համաձայն դրա ճշգրտման կամ փոփոխման և 11-րդ կետի համաձայն դրա բոլոր փոփոխությունների հաստատված պատճենները, ինչպես նաև յուրաքանչյուր ծանուցում 2-րդ կետի համաձայն Համաձայնագրին միանալու և 12-րդ և 13-րդ կետերի համաձայն Համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ:

 

Գրանցում

 

18. Սույն Համաձայնագիրը պետք է գրանցվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

(նույնական է միայն անգլերեն լեզվով)

 

ԱՌԴԻՐ 1
Պետական կառավարման կենտրոնական մարմիններ

 

 Շեմերը`

 

 Ապրանքներ`

 ՓՀԻ 130,000

 Ծառայություններ`

 ՓՀԻ 130,000

 Շինարարական ծառայություններ`

 ՓՀԻ 5,000,000

 

                             

Մարմինների ցանկը`

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմ

5. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ

6. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ

7. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն

8. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն

9. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (հղում 2)

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (հղում 3)

13. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

16. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

18. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

21. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

22. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

23. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

24. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

25. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

26. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

27. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

28. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

29. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (հղում 3)

30. Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության ծառայություն (հղում 3)

31. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

32. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

33. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

34. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչություն

35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

36. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (հղում 3)

37. Հայաստանի փրկարար ծառայություն

38. Պետական ջրային կոմիտե

39. Գիտությունների պետական կոմիտե

40. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով

41. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով

42. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության հանձնաժողով

43. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

44. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

45. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

46. Հայաստանի Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողով

47. Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդ

48. Արագածոտնի մարզպետարան

49. Արարատի մարզպետարան

50. Արմավիրի մարզպետարան

51. Գեղարքունիքի մարզպետարան

52. Լոռու մարզպետարան

53. Կոտայքի մարզպետարան

54. Շիրակի մարզպետարան

55. Սյունիքի մարզպետարան

56. Վայոց ձորի մարզպետարան

57. Տավուշի մարզպետարան

 

1-ին Առդիրի ծանոթագրություն

 

1. Սույն ցանկը վերաբերում է «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության շրջանակում գտնվող` պետական կառավարման բոլոր կենտրոնական մարմիններին և ստորադաս կազմակերպություններին:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ. Համաձայնագիրը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այն ձեռքբերումների կամ գնումների նկատմամբ, որոնք առնչվում են պետական պարտքի` ներառյալ վարկերի և պետական պարտատոմսերի, մուրհակների և այլ արժեթղթերի վաճառքին, մարմանը և բաշխմանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն. Նշված մարմինների համար Համաձայնագիրը կիրառվում է միայն հետևյալ կատեգորիաների գնումների վրա, պայմանով, որ դրանք կսահմանվեն III Հոդվածի 1-ին կետով:

 

 

 ՖՄԴ համարը

 Նկարագիր

 1.

 22.

 Երկաթգծերի սարքավորումներ

 2.

 23.

 Շարժիչային փոխադրամիջոցներ, կցանքներ (բացառությամբ 2310-ի ավտոբուսների)

 3.

 24.

 Քարշակներ

 4.

 25.

 Փոխադրական սարքավորումների բաղադրիչներ

 5.

 26.

 Անվադողեր և խողովակներ

 6.

 29.

 Շարժիչի պարագաներ

 7.

 30.

 Մեխանիկական էներգիայի փոխանցման սարքավորումներ

 8.

 32.

 Փայտամշակման մեքենաներ և սարքավորումներ 

 9.

 34.

 Մետաղամշակման մեքենաներ

 10.

 35.

 Ծառայությունների և առևտրի սարքավորումներ

 11.

 36.

 Հատուկ արդյունաբերության մեքենաներ

 12.

 37.

 Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ

 13.

 38.

 Շինարարական, հանքարդյունաբերության, պեղումների և խճուղու սպասարկման սարքավորումներ

 14.

 39.

 Նյութերի բեռնման և բեռնաթափման սարքավորումներ

 15.

 40.

 Պարան, մալուխ, շղթա և կցամասեր

 16.

 41.

 Սառնարանային և օդորակման սարքավորումներ

 17.

 42.

 Հրշեջ, փրկարարական և անվտանգության սարքավորումներ

 18.

 43.

 Պոմպեր և կոմպրեսորներ

 19.

 44.

 Հնոց, գոլորշու գեներատոր, չորացման սարքավորումներ և միջուկային ռեակտորներ

 20.

 45.

 Ջրմուղ, ջեռուցման և կոյուղու սարքավորումներ

 21.

 46.

 Ջրի մաքրման և կեղտաջրերի մշակման սարքավորումներ

 22.

 47.

 Խողովակ, ռետինե խողովակ, փողրակ և կցամասեր

 23.

 48.

 Փականներ

 24.

 49.

 Տեխնիկական սպասարկման և վերանորոգման սարքավորում

 25.

 53.

 Սարքավորումներ և հղկաքար

 26.

 54.

 Հավաքովի կոնստրուկցիաներ և փայտամած

 27.

 55.

 Անտառանյութ, հյուսնային իրեր, նրբատախտակ և երեսպատման նյութեր

 28.

 56.

 Շինանյութեր և կառուցապատման նյութեր

 29.

 61.

 Էլեկտրական լարեր, էներգետիկ և բաշխիչ սարքավորումներ

 30.

 62.

 Լուսավորող սարքեր և լամպեր

 31.

 63.

 Տագնապային և ազդանշանային համակարգեր

 32.

 65.

 Բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքավորումներ և պարագաներ

 33.

 66.

 Գործիքներ և լաբորատոր սարքավորումներ

 34.

 67.

 Լուսանկարչական սարքավորումներ

 35.

 68.

 Քիմիկատներ և քիմիական արտադրանքներ

 36.

 69.

 Ուսումնական օժանդակ միջոցներ և սարքեր

 37.

 70.

 Ընդհանուր նպատակների ծառայող տվյալների ավտոմատ մշակման սարքավորումներ, ծրագրային ապահովման պարագաներ և օժանդակ սարքավորումներ

 38.

 71.

 Կահույք

 39.

 72.

 Կենցաղային և առևտրային կահավորանք և տեխնիկա

 40.

 73.

 Սննդի պատրաստման և մատուցման սարքավորումներ

 41.

 74.

 Գրասենյակային սարքավորումներ, տեսագրման սարքավորումներ և տվյալների ավտոմատ մշակման սարքավորումներ

 42.

 75.

 Գրասենյակային պարագաներ և սարքեր

 43.

 76.

 Գրքեր, քարտեզներ և այլ հրատարակություններ

 44.

 77.

 Երաժշտական գործիքներ, ձայնագրիչներ և ռադիոներ

 45.

 78.

 Ժամանցային և մարզական սարքավորումներ

 46.

 79.

 Մաքրման սարքավորումներ և պարագաներ

 47.

 80

 Խոզանակներ, ներկեր, հերմետիկ ծածկող և սոսնձող նյութեր

 48.

 81.

 Բեռնարկղեր և փաթեթավորման պարագաներ

 49.

 85.

 Զուգարանային պարագաներ

 50.

 87.

 Գյուղատնտեսական պարագաներ

 51.

 88.

 Կենդանի անասուններ

 52.

 91.

 Վառելանյութեր, քսուքներ, յուղեր և մեղրամոմ

 53.

 93.

 Ոչ մետաղական ֆաբրիկատ նյութեր

 54.

 94.

 Ոչ մետաղական չմշակված նյութեր

 55.

 96.

 Հանքաքար, հանածոներ և դրանց հիմնական արդյունքները

 56.

 99.

  այլ

 

ԱՌԴԻՐ 2
Ենթակենտրոնական իշխանության մարմիններ

 

 Շեմերը`

 

 Ապրանքներ`

 ՓՀԻ 200,000

 Ծառայություններ`

 ՓՀԻ 200,000

 Շինարարական ծառայություններ`

 ՓՀԻ 5,000,000

 

Մարմինների ցանկը

1995 թվականի նոյեմբերի 7-ի հմ. Ն-062-1 «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետևյալ տեղական իշխանության մարմիններն են.

1. Երևանի քաղաքապետարան

2. Աշտարակի քաղաքապետարան

3. Ապարանի քաղաքապետարան

4. Թալինի քաղաքապետարան

5. Արտաշատի քաղաքապետարան

6. Արարատի քաղաքապետարան

7. Մասիսի քաղաքապետարան

8. Վեդիի քաղաքապետարան

9. Արմավիրի քաղաքապետարան

10. Վաղարշապատի քաղաքապետարան

11. Մեծամորի քաղաքապետարան

12. Գավառի քաղաքապետարան

13. Ճամբարակի քաղաքապետարան

14. Մարտունու քաղաքապետարան

15. Սևանի քաղաքապետարան

16. Վարդենիսի քաղաքապետարան

17. Վանաձորի քաղաքապետարան

18. Ալավերդու քաղաքապետարան

19. Ախթալայի քաղաքապետարան

20. Թումանյանի քաղաքապետարան

21. Սպիտակի քաղաքապետարան

22. Ստեփանավանի քաղաքապետարան

23. Տաշիրի քաղաքապետարան

24. Հրազդանի քաղաքապետարան

25. Աբովյանի քաղաքապետարան

26. Բյուրեղավանի քաղաքապետարան

27. Եղվարդի քաղաքապետարան

28. Ծաղկաձորի քաղաքապետարան

29. Նոր Հաճնի քաղաքապետարան

30. Չարենցավանի քաղաքապետարան

31. Գյումրու քաղաքապետարան

32. Արթիկի քաղաքապետարան

33. Մարալիկի քաղաքապետարան

34. Կապանի քաղաքապետարան

35. Ագարակի քաղաքապետարան

36. Գորիսի քաղաքապետարան

37. Դաստակերտի քաղաքապետարան

38. Մեղրիի քաղաքապետարան

39. Սիսիանի քաղաքապետարան

40. Քաջարանի քաղաքապետարան

41. Եղեգնաձորի քաղաքապետարան

42. Ջերմուկի քաղաքապետարան

43. Վայքի քաղաքապետարան

44. Իջևանի քաղաքապետարան

45. Բերդի քաղաքապետարան

46. Դիլիջանի քաղաքապետարան

47. Նոյեմբերյանի քաղաքապետարան

 

ԱՌԴԻՐ 3
Այլ մարմիններ

 

 Շեմերը`

 

 Ապրանքներ`

 ՓՀԻ 400,000

 Ծառայություններ`

 ՓՀԻ 400,000

 Շինարարական ծառայություններ`

 ՓՀԻ 5,000,000

                                  

Մարմինների ցանկ

Հանրային օրենքով ղեկավարվող բոլոր իրավաբանական անձինք (իշխանության մարմիններ, ձեռնարկություններ և հիմնադրամներ), մասնավորապես`

ա. Պետական կամ համայնքային ոչ առևտրային (շահույթ չհետապնդող) կազմակերպություններ.

բ. 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններ.

գ. Հանրային ծառայություններ` ներառյալ կոմունալ հատվածի ընկերությունները, որոնց գնումների վրա տարածվում է գնումների մասին օրենքը:

 

3-րդ Առդիրի ծանոթագրություն

Հանրային օրենքով կարգավորվող իրավաբանական անձանց այս ցանկը պետք է հրատարակվի «Գնումների մասին» պաշտոնական էլեկտրոնային տեղեկագրում` www.procurement.am:

 

ԱՌԴԻՐ 4
Ապրանքներ

 

Եթե այլ բան սահմանված չէ, սույն Համաձայնագիրը տարածվում է 1-ից 3-րդ Առդիրներում ընդգրկված մարմինների կողմից գնվող բոլոր ապրանքների վրա:

 

ԱՌԴԻՐ 5
Ծառայություններ

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է MTN.GNS/W/120 փաստաթղթում պարունակվող Միավորված ազգերի կազմակերպության արտադրանքի նախնական կենտրոնական դասակարգչի (CPC Prov.) համաձայն սահմանված բոլոր ծառայությունների վրա:

 

ԱՌԴԻՐ 6
Շինարարական ծառայություններ

 

Շինարարական ծառայությունների ցանկը (CPC Prov., 51-րդ բաժին)

CPC 51-րդ բաժնում թվարկված բոլոր ծառայությունները:

 

ԱՌԴԻՐ 7
Ընդհանուր ծանոթագրություններ

 

Սույն ընդհանուր ծանոթագրությունը կիրառվում է առանց բացառության սույն Համաձայնագրի նկատմամբ, ներառյալ 1-ից 6-րդ Առդիրները.

1. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի գյուղատնտեսական ապրանքների գնման վրա, որը կատարվել է գյուղատնտեսությանն աջակցության ծրագրերին և մարդկանց սննդապահովման ծրագրերին օժանդակելու նպատակով:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 5-ին

 

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր