09/12/2017 - 01/04/2023
040.1440.171117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2017 թվականի N 1440-Ն
i
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.03.2023 թիվ 447-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 30.03.2023 թիվ 447-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 9-ի
i
N 1440-Ն որոշման
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով` պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Էլեկտրոնային հսկողության ծառայությունները պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին ֆինանսավորվելու դեպքում` ֆինանսավորման ծախսերը պետք է համարժեք լինեն պրոբացիայի շահառուի ֆինանսական դրությանը:
3. Միջնորդություն ներկայացնողը դատարան է ներկայացնում առաջարկ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին կիրառելու վերաբերյալ:
4. Պրոբացիայի շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար:
5. Էլեկտրոնային հսկողության ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված պետական միջոցների հաշվին:
6. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը` սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված բանաձևերի համաձայն, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության պաշտոնական կայքէջում:
7. Էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների կիրառման դեպքում` պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՕԾ = ՁԳ+ՊԾ+ՉԾ,
որտեղ`
ՕԾ-ն օրական ծախսն է,
ՁԳ-ն էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՊԾ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է,
ՉԾ-ն չկանխատեսված այլ ծախսերն են, որոնք հնարավոր չէ նախօրոք կանխատեսել (օրինակ, սարքերի պահեստամասերի ձեռքբերում, սպասարկման ծառայությունների շուկայական գների փոփոխություն).
1) էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ա. ՕԳ(1) = ՁԳ/ՕԳԺ,
որտեղ`
ՕԳ(1)-ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳ-ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
բ. ՕԳ(2) = ՁԳ(վ)/Օգգ,
որտեղ`
ՕԳ(2)-ը ֆիքսված վերահսկման սարքակազմի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳ(վ)-ն ֆիքսված վերահսկման սարքակազմի ձեռքբերման գինն է,
ՕԳԳ-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
գ. ՕԳ(3) = ՁԳ(Ա)/ՕԳԺ(1),
որտեղ`
ՕԳ(3)-ը հաղորդող անլար սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳ(Ա)-ն հաղորդող անլար սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ(1)-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
դ. ՕԳ(4)= ՁԳ(Ս)/ՕԳԺ(2)/ՇԹ,
որտեղ`
ՕԳ(4)-ը սերվերի շահագործման օրական գինն է,
ՁԳ(Ս)-ն սերվերի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ(2)-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
ե. ՕԳ(Ծ) = ՁԳ(Ծ)/ՕԳԺ(3)/ՇԹ(Ս), որտեղ` ՕԳ(Ծ)-ն ծրագրի (software)
շահագործման օրական գինն է,
ՁԳ(Ծ)-ն ծրագրի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ(3)-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՇԹ(Ս)-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
զ. ՕԳ(Մ) = ՕԺ(Մ)+ՕՀ(Մ),
որտեղ`
ՕԳ(Մ)-ն մոնիթորինգի իրականացման օրական գինն է,
ՕԺ(Մ)-ն մոնիթորինգի կենտրոնի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկայի փոխհատուցման օրական արժեքն է,
ՕՀ(Մ)-ն մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատավարձի օրական հատուցումն է
2) սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ա. ՕԳ(Ս) = ԱԳ/ՕԹ/ՇԹ(1),
որտեղ`
ՕԳ(Ս)-ն սերվերի սպասարկման օրական գինն է,
ԱԳ-ն սերվերի սպասարկման ամսական գինն է,
ՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՇԹ(1)-ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
բ. ՕԳ(Կ)=ԱՄ(Հ)/ՕԹ(Ա)/ՇԹ(2),
որտեղ`
ՕԳ(Կ)-ն սերվերի` համացանցին կցվելու օրական գինն է (կապուղիների օրական գինը),
i
ԱՄ(Հ)-ն սերվերի` համացանցին կցվելու ամսական գինն է, ՕԹԱ-ն ամսվա օրերի թիվն է,
ՇԹ(2)-ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
գ. ՕԳ(Մհ)=ԱԳ(Մհ)/ՕԹ(1)/ՇԹ(2), որտեղ` ՕԳ(Մհ)-ն մոնիթորինգի կենտրոնի` համացանցին կցվելու օրական գինն է,
ԱԳ(Մհ)-ն մոնիթորինգի կենտրոնի` համացանցին կցվելու ամսական գինն է,
ՕԹ(1)-ն ամսվա օրերի թիվն է,
ՇԹ(2)-ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
դ. ՕԳ(ՏԽ)=ԱԳ(ՏԽ)/ԱՕԹ/ՍՇԹ,
որտեղ`
ՕԳ(ՏԽ)-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման օրական գինն է,
ԱԳ(ՏԽ)-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է, ՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
3) չկանխատեսված այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ՉԾ(Ա)= (ՕԳ(Ռ)+ՕԾ(Պ))* 10%,
որտեղ`
ՉԾ(Ա)-ն չկանխատեսված այլ ծախսերն են,
ՕԳ(Ռ)-ն էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՕԾ(Պ)-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է:
8. Էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների կիրառման դեպքում` պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՕԾ(GPS)=ՕԳ(GPS)+ՕԾ(Պ)(GPS)+ՉԾ(GPS),
որտեղ`
ՕԾ(GPS)-ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների կիրառման օրական ծախսն է,
ՕԳ(GPS)-ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՕԾ(Պ) (GPS)-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է, ՉԾ(GPS)-ը չկանխատեսված այլ ծախսերն են.
1) էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ա. ՕԳ(ԱՆՍ)=ՁԳ(ԱՆՍ)/ՕԳԺ(ԱՆՍ),
որտեղ`
ՕԳ(ԱՆՍ)-ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳ(ԱՆՍ)-ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ(ԱՆՍ)-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
բ. ՕԳ(GPS) = ՁԳ(GPS)/ՕԳԺ(GPS),
որտեղ`
ՕԳ(GPS)-ը GPS արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳ(GPS)-ը GPS արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ(GPS)-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
գ. ՍՀ(ՕԳ)=ՁԳ(Ս)/ՕԳԺ(Ս)/ՇԹՍ(1),
որտեղ`
ՍՀ(ՕԳ)-ն սերվերի շահագործման օրական գինն է,
ՁԳ(Ս)-ն սերվերի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ(Ս)-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՇԹՍ(1)-ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
դ. ՕԳ(sօftware) =ԾԳ/ԾՕԳԺ/ՍՇԹ(1),
որտեղ`
ՕԳ(sօftware)-ն ծրագրի (software) շահագործման օրական գինն է,
ԾԳ-ն ծրագրի ձեռքբերման գինն է,
ԾՕԳԺ-ն ծրագրի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՍՇԹ(1) -ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
ե. ՕԳ(Մ)=ՕԺ+ՕՀ,
որտեղ`
ՕԳ(Մ)-ն մոնիթորինգի իրականացման օրական գինն է,
ՕԺ-ն մոնիթորինգի կենտրոնի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկայի դիմաց փոխհատուցման օրական արժեքն է,
ՕՀ-ն մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատավարձի օրական հատուցումն է.
2) սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ա. ՕԳ=ՍԱԳ/ԱՕԹ/ՍՇԹ,
որտեղ`
ՕԳ-ն սերվերի սպասարկման օրական գինն է,
ՍԱԳ-ն սերվերի սպասարկման ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
բ. ՕԳԿ=ԱԳԿ/ԱՕԹ/ԿՍՇԹ,
որտեղ`
ՕԳԿ-ն սերվերի` համացանցին կցվելու օրական գինն է (կապուղիների օրական գինը),
ԱԳԿ-ն սերվերի` համացանցին կցվելու ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ԿՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
գ. ՕԳ(ՄԿ)=ԱԳ(ՄԿ)/ՕԹ/ՍՇԹ(ՄԿ),
որտեղ`
ՕԳ(ՄԿ)-ն մոնիթորինգի կենտրոնը համացանցին կցելու օրական գինն է,
ԱԳ(ՄԿ)-ն մոնիթորինգի կենտրոնը համացանցին կցելու ամսական գինն է,
ՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՍՇԹ(ՄԿ)-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
դ. ՕԳ ԾՍ=ԱԳՏ(խ)/ԱՕԹ/ՍՇԹ,
որտեղ`
ՕԳ ԾՍ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման օրական գինն է,
ԱԳՏ(խ)-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
ե. GPS-ն արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի քարտի սպասարկման օրական վճարն է.
3) չկանխատեսված այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ՉԾ= (ՕԳ(GPS)+ՕԾ)* 10%,
որտեղ`
ՉԾ-ն չկանխատեսված այլ ծախսերն են,
ՕԳ(GPS)-ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՕԾ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է:
9. Էլեկտրոնային հսկողության միջոցները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 30.03.2023 թիվ 447-Ն որոշում)