Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՐՈՇՈՒՄ

 

Գլխավոր խորհուրդը,

 

հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագիր) X հոդվածի 1-ին պարբերությունը,

 

իրականացնելով Նախարարական համաժողովի գործառույթները ժողովների միջև ընկած ժամանակահատվածում` ԱՀԿ համաձայնագրի IV հոդվածի 2-րդ պարբերության համաձայն,

 

վկայակոչելով Գլխավոր խորհրդի 2004 թվականի օգոստոսի 1-ին ընդունած որոշումը` բանակցություններ սկսել այդ որոշման Դ հավելվածում սահմանված եղանակներով, ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբերի 7-ի Նախարարական որոշումը` մշակել Փոփոխող արձանագրություն` Առևտրի դյուրացման համաձայնագիրը ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկելու նպատակով (Արձանագրություն),

 

վկայակոչելով 2001 թվականի նոյեմբերի 20-ի` Դոհայի Նախարարական հռչակագրի 47-րդ պարբերությունը,

 

վկայակոչելով Դոհայի Նախարարական հռչակագրի 2-րդ և 3-րդ պարբերությունները, Գլխավոր խորհրդի` 2004 թվականի օգոստոսին ընդունած որոշման Դ հավելվածը և Առևտրի դյուրացման համաձայնագրի 13.2-րդ հոդվածը` զարգացող և առավել թույլ զարգացած երկրներին կարողությունների զարգացմանը միտված անհրաժեշտ աջակցություն և օժանդակություն տրամադրելու կարևորության մասին` Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացման գործում,

 

ողջունելով Գլխավոր տնօրենի հայտարարությունը, որով ԱՀԿ գործող կառուցվածքի շրջանակում ստեղծվում է Առևտրի դյուրացման համաձայնագրի գործիք` Անդամների կողմից ԱՀԿ-ին կամավոր հիմունքներով տրամադրվող օժանդակությունը կառավարելու նպատակով, Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթներն իրականացնելու գործում հավելյալ աջակցություն տրամադրելու համար և դյուրացնելու համար աջակցության կապակցվածությունը Դ հավելվածի և գործակալությունների հետ,

 

ուսումնասիրելով Առևտրի դյուրացման հարցերով Նախապատրաստական կոմիտեի ներկայացրած համաձայնագիրը (WT/L/931),

 

հաշվի առնելով համաձայնությունը` ներկայացնել առաջարկվող սույն փոփոխությունը Անդամների ընդունման համար,

 

որոշեց հետևյալը.

 

1. Սույն որոշմանը կից ներկայացված` ԱՀԿ համաձայնագիրը փոփոխող Արձանագրությունը սույնով ընդունվում և ընդունման համար ներկայացվում է Անդամներին:

 

2. Արձանագրությունը սույնով բաց է Անդամների ընդունման համար:

 

3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ԱՀԿ համաձայնագրի X հոդվածի 3-րդ պարբերության դրույթներին համապատասխան:

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Առևտրի համաշխարհային կազմակերպության Անդամները,

 

հղում կատարելով Առևտրի դյուրացման համաձայնագրին,

 

հաշվի առնելով WT/L/940 փաստաթղթում նշված Գլխավոր խորհրդի որոշումը, որն ընդունվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագիր) X հոդվածի 1-ին պարբերության համաձայն,

 

սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

1. 4-րդ պարբերության համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ԱՀԿ համաձայնագրի 1Ա Հավելվածը պետք է փոփոխվի` իր մեջ ներառելով Առևտրի դյուրացման համաձայնագիրը, ինչպես սահմանված է սույն Արձանագրության Հավելվածում, և պետք է զետեղվի Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրից հետո:

 

2. Սույն Արձանագրության որևէ դրույթի առնչությամբ չեն կարող կատարվել վերապահումներ` առանց մյուս Անդամների համաձայնության:

 

3. Սույն Արձանագրությունն այսպիսով բաց է Անդամների ընդունման համար:

 

4. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ԱՀԿ համաձայնագրի X հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան:1

 

5. Սույն Արձանագրությունն ի պահ է տրվում Առևտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին, որը դրա վավերացված պատճենը և ընդունման մասին յուրաքանչյուր ծանուցում պատշաճ ժամկետում տրամադրում է յուրաքանչյուր Անդամի` 3-րդ պարբերության համաձայն:

 

6. Սույն Արձանագրությունը պետք է գրանցվի` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Կատարված է Ժնևում երկու հազար տասնչորս թվականի նոյեմբերի քսանյոթին, մեկ բնօրինակով` անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:


1 ԱՀԿ համաձայնագրի X.3-րդ հոդվածով նախատեսված ընդունումների թիվը հաշվարկելու նպատակով Եվրոպայի միության կողմից ներկայացված ընդունման փաստաթուղթը` Եվրոպայի միության և նրա Անդամ պետությունների առնչությամբ. համարվում է ընդունում Եվրոպայի միության այն Անդամ պետությունների թվով, որոնք ԱՀԿ անդամ են:

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Նախաբան

 

Անդամները,

 

հաշվի առնելով Դոհայի Նախարարական հռչակագրով մեկնարկած բանակցությունները,

 

վկայակոչելով և վերահաստատելով Դոհայի Նախարարական հռչակագրի (WT/MIN(01)/DEC/1) 27-րդ պարբերությունում և Գլխավոր խորհրդի կողմից 2004 թվականի օգոստոսի 1-ին ընդունված` Դոհայի Աշխատանքային ծրագրի վերաբերյալ որոշման (WT/L/579) Դ հավելվածում, ինչպես նաև Հոնգկոնգի Նախարարական հռչակագրի (WT/MIN(05)/DEC) 33-րդ պարբերությունում և Ե հավելվածում նշված մանդատը և սկզբունքները, ցանկանալով պարզաբանել և բարելավել 1994 թվականի ՍԱԳՀ-ի V, VIII և X հոդվածների համապատասխան ասպեկտները` նպատակ ունենալով ավելի արագացնելու ապրանքների, այդ թվում` տարանցիկ փոխադրումով ապրանքների շարժը, բացթողումը և մաքսազերծումը,

 

գիտակցելով զարգացող և հատկապես առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների առանձնահատուկ կարիքները և ցանկանալով ամրապնդել այս ոլորտում կարողությունների զարգացմանը միտված աջակցությունն ու օժանդակությունը,

 

գիտակցելով առևտրի դյուրացման ու մաքսային համապատասխանության հարցերի շուրջ Անդամների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը,

 

սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ԲԱԺԻՆ I

 

ՀՈԴՎԱԾ 1.
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հրապարակումը

 

1.1. Յուրաքանչյուր Անդամ ոչ խտրական և հեշտ հասանելի եղանակով պատշաճ ժամկետում հրապարակում է հետևյալ տեղեկությունները` կառավարություններին, առևտրով զբաղվող անձանց և այլ շահագրգիռ կողմերին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելու նպատակով.

ա) ներմուծման, արտահանման և տարանցման ընթացակարգերը (այդ թվում` նավահանգստի, օդանավակայանի և մուտքի այլ կետերի հետ կապված ընթացակարգերը) և պահանջվող ձևերն ու փաստաթղթերը,

բ) ներմուծման կամ արտահանման համար կամ դրանց առնչությամբ գանձվող ցանկացած տեսակի տուրքի և հարկի կիրառելի դրույքաչափերը,

գ) ներմուծման, արտահանման կամ տարանցման համար կամ դրանց առնչությամբ կառավարական գերատեսչությունների կողմից կամ դրանց համար գանձվող վճարները և գանձումները,

դ) մաքսային նպատակներով ապրանքների դասակարգման կամ գնահատման կանոնները,

ե) ծագման կանոնների վերաբերյալ օրենքները, կանոնակարգերը և ընդհանուր կիրառման վարչական ակտերը,

զ) ներմուծման, արտահանման կամ տարանցման սահմանափակումները կամ արգելքները,

է) ներմուծման, արտահանման կամ տարանցման ձևակերպումների խախտման դեպքում տույժերի վերաբերյալ դրույթները,

ը) բողոքարկման կամ վերանայման ընթացակարգերը,

թ) ներմուծման, արտահանման կամ տարանցման վերաբերյալ որևէ երկրի կամ երկրների հետ կնքված համաձայնագրերը կամ դրանց մասերը, և

ժ) սակագնային քվոտաների կիրառման հետ կապված ընթացակարգերը:

1.2. Սույն դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Անդամի լեզվից տարբեր այլ լեզվով տեղեկություններ հրապարակելու կամ տրամադրելու պահանջ` բացառությամբ 2.2-րդ պարբերության մեջ նշված դեպքերի:

 

2. Համացանցում հասանելի տեղեկությունները

 

2.1. Յուրաքանչյուր Անդամ համացանցում հասանելի է դարձնում և հնարավորության սահմաններում և նպատակահարմարության դեպքում թարմացնում է հետևյալը.

ա) ներմուծման, արտահանման և տարանցման իր ընթացակարգերի նկարագրությունը2, այդ թվում` բողոքարկման կամ վերանայման ընթացակարգերը, որոնցով կառավարությունները, առևտրով զբաղվող անձինք և շահագրգիռ այլ կողմեր տեղեկացվում են ներմուծման, արտահանման և տարանցման համար անհրաժեշտ գործնական քայլերի մասին,

բ) տվյալ Անդամի տարածք ներմուծելու, այդ տարածքից արտահանելու կամ այդ տարածքով տարանցիկ փոխադրման համար պահանջվող ձևերը և փաստաթղթերը,

գ) տեղեկատվական կետի (կետերի) կոնտակտային տվյալները:

2.2. Գործնականում հնարավոր լինելու դեպքում 2.1-ին «ա» ենթապարբերության մեջ նշված նկարագրությունը պետք է հասանելի լինի նաև ԱՀԿ պաշտոնական լեզուներից որևէ մեկով:

2.3. Խրախուսվում է, որ Անդամները համացանցի միջոցով հասանելի դարձնեն առևտրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առևտրին առնչվող համապատասխան օրենսդրության և 1.1-ին պարբերության մեջ նշված այլ կետերի վերաբերյալ տեղեկություններ:


2 Յուրաքանչյուր Անդամ, իր հայեցողությամբ, իր կայքում նշում է այս նկարագրության իրավական սահմանափակումները:

 

3. Տեղեկատվական կետեր

 

3.1. Յուրաքանչյուր Անդամ իր առկա հնարավորությունների սահմաններում հիմնում կամ պահում է մեկ կամ մեկից ավելի տեղեկատվական կետ` կառավարությունների, առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերի` 1.1-ին պարբերությամբ նախատեսված հարցերի վերաբերյալ ողջամիտ հարցումներին պատասխանելու և 1.1-ին «ա» ենթապարբերության մեջ նշված ձևերն ու փաստաթղթերը տրամադրելու նպատակով:

3.2. Մաքսային միության կամ տարածաշրջանային ինտեգրման գործընթացում ներգրավված Անդամները կարող են հիմնել կամ պահել տարածաշրջանային մակարդակով ընդհանուր տեղեկատվական կետեր` ընդհանուր ընթացակարգերի համար 3.1-ին պարբերության պահանջը բավարարելու նպատակով:

3.3. Խրախուսվում է, որ Անդամները չպահանջեն վճարներ` հարցումներին պատասխանելու և հայցվող ձևերն ու փաստաթղթերը տրամադրելու համար: Այդպիսի վճարի առկայության դեպքում Անդամները պետք է իրենց վճարների և գանձումների չափը համապատասխանեցնեն մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքին:

3.4. Տեղեկատվական կետերը պատասխանում են հարցումներին և տրամադրում ձևերն ու փաստաթղթերը յուրաքանչյուր Անդամի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում, որը կարող է տարբեր լինել` կախված հայցի բնույթից կամ բարդությունից:

 

4. Ծանուցումը

 

Յուրաքանչյուր Անդամ 23-րդ հոդվածի 1.1-ին պարբերության համաձայն ստեղծված` Առևտրի դյուրացման կոմիտեին (սույն Համաձայնագրում այսուհետ` Կոմիտե) ծանուցում է.

ա) պաշտոնական այն վայրի (վայրերի) մասին, որտեղ հրապարակվել են 1.1-ին «ա» - «ժ» ենթապարբերություններում նշված կետերը,

բ) 2.1-ին պարբերությունում նշված` կայքի (կայքերի) ռեսուրսների միասնականացված հասցեավորիչի մասին և

գ) 3.1-ին պարբերությունում նշված տեղեկատվական կետերի կոնտակտային տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 2.
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՆՉԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Դիտողություններ ներկայացնելու հնարավորությունը և մինչև ուժի մեջ մտնելը տեղեկությունների տրամադրումը

 

1.1. Յուրաքանչյուր Անդամ, այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է և համապատասխանում է իր ներպետական օրենսդրությանն ու իրավական համակարգին, հնարավորություն է ընձեռում և համապատասխան ժամկետ է տրամադրում առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերին` ներկայացնելու դիտողություններ ապրանքների, այդ թվում` տարանցիկ փոխադրումով ապրանքների շարժին, բաց թողնելուն և մաքսազերծմանն առնչվող` ընդհանուր կիրառության օրենքներ և կանոնակարգեր ներդնելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

1.2. Յուրաքանչյուր Անդամ, այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է և համապատասխանում է իր ներպետական օրենսդրությանն ու իրավական համակարգին, ապահովում է, որ ապրանքների, այդ թվում` տարանցիկ փոխադրումով ապրանքների շարժին, բաց թողնելուն և մաքսազերծմանն առնչվող` ընդհանուր կիրառության նոր կամ փոփոխված օրենքներն ու կանոնակարգերը հնարավորինս շուտ հրապարակվեն, կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները որևէ այլ կերպով հասանելի դարձվեն հանրությանը մինչև դրանց ուժի մեջ մտնելը` առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելու նպատակով:

1.3. 1.1-ին և 1.2-րդ պարբերություններում ներառված չեն տուրքերի դրույքաչափերի կամ սակագների դրույքաչափերի փոփոխությունները, մեղմացնող ազդեցությամբ միջոցները, այն միջոցները, որոնց արդյունավետությունը կնվազեր 1.1-ին կամ 1.2-րդ պարբերություններին համապատասխանության դեպքում, անհետաձգելի հանգամանքների դեպքում կիրառվող միջոցները կամ ներպետական օրենսդրության մեջ և իրավական համակարգում աննշան փոփոխությունները:

 

2. Խորհրդակցությունների անցկացումը

 

Յուրաքանչյուր Անդամ նպատակահարմարության դեպքում նախատեսում է կանոնավոր խորհրդակցություններ` սահմանային վերահսկողություն իրականացնող իր մարմինների և իր տարածքում գտնվող` առևտրով զբաղվող անձանց կամ շահագրգիռ այլ անձանց միջև:

 

ՀՈԴՎԱԾ 3.
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Անդամ ողջամիտ և հստակ սահմանված ժամկետում տրամադրում է նախնական որոշում յուրաքանչյուր դիմումատուի, որը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարունակող գրավոր դիմում: Եթե Անդամը մերժում է տրամադրել նախնական որոշում, ապա պետք է պատշաճ ժամկետում գրավոր ծանուցի դիմումատուին` նշելով համապատասխան փաստերը և որոշման հիմքերը:

2. Անդամը կարող է մերժել դիմումատուին նախնական որոշում տրամադրել, եթե դիմումում ներկայացված հարցը.

ա) արդեն իսկ քննվում է դիմումատուի գործի շրջանակներում` որևէ կառավարական գործակալությունում, վերաքննիչ ատյանում կամ դատարանում, կամ

բ) դրա վերաբերյալ արդեն կայացվել է որոշում վերաքննիչ ատյանի կամ դատարանի կողմից:

3. Նախնական որոշումը վավերական է տրամադրելուց հետո ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում, եթե չեն փոխվել տվյալ որոշման համար հիմք ծառայող օրենքը, փաստերը կամ հանգամանքները:

4. Եթե Անդամը չեղարկում, փոփոխում կամ անվավեր է ճանաչում նախնական որոշումը, նա պետք է դիմումատուին տրամադրի գրավոր ծանուցում` ներկայացնելով համապատասխան փաստերը և իր որոշման հիմքերը: Եթե Անդամը չեղարկում, փոփոխում կամ անվավեր է ճանաչում նախնական որոշումը հետադարձ ուժով, դա պետք է կատարվի միայն այն դեպքում, երբ որոշումը կայացվել է թերի, սխալ, կեղծ կամ մոլորեցնող տեղեկությունների հիման վրա:

5. Անդամի կողմից տրամադրված նախնական որոշումը պարտադիր է այդ Անդամի համար` այդ որոշման համար դիմում ներկայացրած դիմումատուի մասով: Անդամը կարող է նախատեսել, որ նախնական որոշումը պարտադիր լինի դիմումատուի համար:

6. Յուրաքանչյուր Անդամ պետք է առնվազն հրապարակի`

ա) նախնական որոշում ստանալու համար դիմումին ներկայացվող պահանջները` ներառյալ տրամադրվելիք տեղեկությունները և ձևաչափը,

բ) այն ժամանակահատվածը, որի ընթացքում տրամադրվելու է նախնական որոշումը, և

գ) այն ժամանակահատվածը, որի ընթացքում նախնական որոշումը վավերական է:

7. Յուրաքանչյուր Անդամ դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է նախնական որոշման կամ նախնական որոշումը չեղարկելու, փոփոխելու կամ անվավեր ճանաչելու մասին որոշման վերանայման արդյունքները:3

8. Յուրաքանչյուր Անդամ ջանում է հանրությանը հասանելի դարձնել նախնական որոշումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը համարվում է այլ շահագրգիռ կողմերի համար զգալի հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն` հաշվի առնելով առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները պաշտպանելու անհրաժեշտությունը:

9. Հասկացությունները և գործողության ոլորտը.

ա) Նախնական որոշումը գրավոր որոշում է, որը Անդամի կողմից տրամադրվում է դիմումատուին նախքան դիմումի մեջ նշված ապրանքի ներմուծումը, և որով սահմանվում է ներմուծման պահին Անդամի կողմից տվյալ ապրանքի նկատմամբ կիրառվող ռեժիմը`

i) ապրանքի սակագնային դասակարգման և

ii) ապրանքի ծագման առնչությամբ:4

բ) «ա» ենթապարբերության մեջ նշված նախնական որոշումներից բացի` խրախուսվում է, որ Անդամները նախնական որոշումներ տրամադրեն`

i) համապատասխան այն մեթոդի կամ չափորոշիչների և դրանց կիրառման մասին, որոնք պետք է օգտագործվեն կոնկրետ փաստերի պայմաններում մաքսային արժեքը որոշելու համար,

ii) մաքսատուրքերը մեղմացնելու կամ դրանցից ազատվելու համար Անդամի սահմանած պահանջների կիրառելիության մասին,

iii) քվոտաների, այդ թվում` սակագնային քվոտաների նկատմամբ Անդամի սահմանած պահանջների կիրառման մասին, և

iv) լրացուցիչ այլ հարցերի մասին, որոնց համար Անդամը հարկ է համարում նախնական որոշում կայացնել:

գ) Դիմումատուն արտահանող է, ներմուծող կամ հիմնավոր պատճառ ունեցող ցանկացած անձ է կամ նրա ներկայացուցիչը:

դ) Անդամը կարող է պահանջել, որ դիմումատուն իր տարածքում ունենա իրավաբանական ներկայացուցչություն կամ գրանցում: Հնարավորության սահմաններում նման պահանջները չպետք է սահմանափակեն նախնական որոշում ստանալու համար դիմելու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները` հատկապես հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկությունների առանձնահատուկ կարիքները: Այս պահանջները պետք է լինեն հստակ ու թափանցիկ և չպետք է լինեն կամայական կամ չարդարացված խտրականության միջոց:


3 Սույն պարբերության համաձայն` ա) վերանայման արդյունքները կարող են տրամադրվել որոշման կատարումից առաջ կամ հետո` այդ որոշումը կայացրած պաշտոնյայի, գրասենյակի կամ մարմնի կողմից, ավելի բարձր կամ անկախ վարչական մարմնի կողմից կամ դատական մարմնի կողմից, և բ) Անդամից չի պահանջվում դիմումատուին ընձեռել 4-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներից օգտվելու հնարավորություն:

4 Սա նշանակում է, որ ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կարող է ծագման գնահատում լինել` Ծագման կանոնների մասին համաձայնագրի նպատակներով, եթե որոշումը բավարարում է սույն Համաձայնագրի և Ծագման կանոնների մասին համաձայնագրի պահանջները: Նմանապես, ծագման կանոնների մասին համաձայնագրին համապատասխան ծագման գնահատումը կարող է նախնական որոշում լինել սույն համաձայնագրի նպատակներով ապրանքի ծագման մասին, եթե այդ որոշումը բավարարում է երկու համաձայնագրերի պահանջները: Անդամներից չի պահանջվում սույն դրույթի շրջանակներում հաստատել առանձին կարգավորումներ` ի լրումն այն կարգավորումների, որոնք սահմանվել են Ծագման կանոնների մասին համաձայնագրին համապատասխան` ծագումը գնահատելու առնչությամբ` պայմանով, որ կատարվեն սույն հոդվածի պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 4.
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ ցանկացած անձ, որին մաքսային մարմինը տրամադրում է վարչական որոշում5, այդ Անդամի տարածքում ունենա իրավունք`

ա) դիմելու որոշումը կայացրած պաշտոնատար անձից կամ գրասենյակից անկախ կամ ավելի բարձր մարմնի` վարչական կարգով որոշումը բողոքարկելու կամ վերանայելու

և/կամ

բ) դիմելու դատական կարգով որոշումը բողոքարկելու կամ այն վերանայելու:

2. Անդամի օրենսդրությամբ կարող է պահանջվել, որ վարչական կարգով բողոքարկում կամ վերանայում կատարվի նախքան դատական կարգով բողոքարկումը կամ վերանայումը:

3. Յուրաքանչյուր Անդամ պետք է ապահովի, որ բողոքարկման կամ վերանայման իր ընթացակարգերն իրականացվեն ոչ խտրական ձևով:

4. Յուրաքանչյուր Անդամ պետք է ապահովի, որ, եթե 1 «ա» ենթապարբերությունում նշված բողոքարկման կամ վերանայման մասին որոշումը չի կայացվել`

ա) կամ սահմանված ժամկետներում` իր օրենքներում և կանոնակարգերում նշված դրույթների համաձայն, կամ

բ) առանց անհարկի հետաձգման,

հայցվորն իրավունք ունի կրկին դիմելու վարչական մարմին կամ դատական մարմին` բողոքարկման կամ վերանայման համար, կամ որևէ այլ կերպ դիմելու դատական մարմիններին:6

5. Յուրաքանչյուր Անդամ պետք է ապահովի, որ 1-ին պարբերությունում նշված անձին տրամադրվեն վարչական որոշման հիմքերը, որպեսզի տվյալ անձը անհրաժեշտության դեպքում ունենա բողոքարկման կամ վերանայման ընթացակարգերին դիմելու հնարավորություն:

6. Խրախուսվում է, որ յուրաքանչյուր Անդամ սույն հոդվածի դրույթները կիրառելի դարձնի մաքսային մարմին չհանդիսացող` սահմանային այլ համապատասխան մարմնի կողմից կայացված վարչական որոշումների նկատմամբ:


5 Սույն հոդվածում վարչական որոշում նշանակում է` իրավաբանական ուժ ունեցող որոշում, որն առանձին դեպքում ազդում է կոնկրետ անձի իրավունքների և պարտավորությունների վրա: Սա նշանակում է, որ սույն հոդվածում վարչական որոշումն ընդգրկում է վարչական գործողությունը` 1994 թվականի ՍԱԳՀ-ի X հոդվածի իմաստով, կամ վարչական գործողություն կամ որոշում ձախողելը, ինչպես նախատեսված է Անդամի ներպետական օրենսդրությամբ և իրավական համակարգում: Նման հարցերը կարգավորելու նպատակով Անդամները կարող են ունենալ այլընտրանքային վարչական մեխանիզմ կամ դատարան դիմելու հնարավորություն` ուղղորդելով, որ մաքսային մարմինը պատշաճ ժամկետում վարչական որոշում կայացնի` 1 «ա» ենթապարբերությամբ նախատեսված բողոքարկման կամ վերանայման իրավունքի փոխարեն:

6 Սույն պարբերությունում նշված որևէ դրույթ չի խոչընդոտում Անդամին` ընդունելու բողոքարկման կամ վերանայման հետ կապված «վարչական լռությունը» որպես հայցվորի օգտին կայացված որոշում` իր օրենքների և կանոնակարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5.
ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Ուժեղացված հսկողության կամ ստուգումների մասին ծանուցումները

 

Եթե Անդամն ընդունում կամ վարում է իր պատկան մարմիններին ծանուցելու կամ ուղղորդելու համակարգ` նպատակ ունենալով ուժեղացնելու ծանուցումներում և ցուցումներում նշված` սննդամթերքի, ըմպելիքների կամ անասնակերի նկատմամբ սահմանային վերահսկողության կամ ստուգումների մակարդակը` իր տարածքում մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար, դրանց տրամադրման, դադարեցման կամ կասեցման կարգի առնչությամբ կիրառվում են հետևյալ կանոնները.

ա) Անդամը կարող է նպատակահարմարության դեպքում ծանուցում կամ ցուցում տրամադրել` հիմք ընդունելով ռիսկը,

բ) Անդամը կարող է ծանուցում կամ ցուցում տրամադրել, որպեսզի այն հավասարապես կիրառվի միայն մուտքի այն կետերում, որտեղ կիրառվում են ծանուցման կամ ցուցման համար հիմք հանդիսացած` սանիտարական և բուսասանիտարական պայմանները,

գ) Անդամը պատշաճ ժամկետում դադարեցնում կամ կասեցնում է ծանուցումը կամ ցուցումը, եթե այլևս առկա չեն դրա հիմքում ընկած հանգամանքները, կամ եթե փոփոխված հանգամանքները կարելի է կարգավորել ավելի մեղմ առևտրային սահմանափակումների միջոցով, և

դ) եթե Անդամը որոշում է դադարեցնել կամ կասեցնել ծանուցումը կամ ցուցումը, նպատակահարմարության դեպքում ոչ խտրական և հեշտ հասանելի եղանակով պատշաճ ժամկետում հայտարարություն է հրապարակում դադարեցման կամ կասեցման մասին կամ արտահանող Անդամին կամ ներմուծողին տեղեկացնում է այդ մասին:

 

2. Արգելանքի տակ վերցնելը

 

Անդամը պատշաճ ժամկետում տեղեկացնում է փոխադրողին կամ ներմուծողին մաքսային կամ այլ իրավասու մարմնի կողմից ներմուծման համար հայտարարագրված ապրանքները ստուգման համար արգելանքի տակ վերցնելու մասին:

 

3. Ստուգման ընթացակարգերը

 

3.1. Անդամը, ըստ պահանջի, կարող է երկրորդ ստուգման հնարավորություն ընձեռել այն դեպքում, երբ ներմուծման համար հայտարարագրված ապրանքների ժամանման պահին վերցված նմուշի առաջին ստուգման արդյունքը բացասական է:

3.2. Անդամը ոչ խտրական և հեշտ հասանելի եղանակով հրապարակում է այն լաբորատորիայի անվանումը և հասցեն, որտեղ կարող է իրականացվել ստուգումը, կամ այս տեղեկությունները տրամադրում է ներմուծողին, եթե ընձեռվել է 3.1-ին պարբերությամբ նախատեսված հնարավորությունը:

3.3. Անդամը հաշվի է առնում 3.1-ին պարբերության համաձայն անցկացված երկրորդ ստուգման արդյունքը, եթե այդպիսին առկա է, ապրանքները բաց թողնելու և մաքսազերծման համար և նպատակահարմարության դեպքում կարող է ընդունել նման ստուգման արդյունքները:

 

ՀՈԴՎԱԾ 6.
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻՆ ՈՒ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Ներմուծման և արտահանման համար կամ դրանց առնչությամբ գանձվող վճարներին և գանձումներին վերաբերող ընդհանուր կանոններ

 

1.1. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են ներմուծման և արտահանման տուրքերից տարբեր և 1994 թվականի ՍԱԳՀ-ի III հոդվածի գործողության շրջանակներում ներառված հարկերից տարբեր բոլոր վճարների և գանձումների նկատմամբ, որոնք գանձվում են Անդամների կողմից` ապրանքների ներմուծման կամ արտահանման համար կամ դրանց առնչությամբ:

1.2. Վճարների և գանձումների մասին տեղեկությունները հրապարակվում են 1-ին հոդվածին համապատասխան: Այս տեղեկությունները ներառում են կիրառվելիք վճարները և գանձումները, այդ վճարների և գանձումների հիմքերը, պատասխանատու մարմինը և երբ ու ինչպես պետք է կատարել վճարումը:

1.3. Նոր կամ փոփոխված վճարների և գանձումների հրապարակումից հետո բավարար ժամանակ է տրամադրվում մինչև դրանց ուժի մեջ մտնելը` բացառությամբ անհետաձգելի հանգամանքների: Այդ վճարները և գանձումները չեն կիրառվում մինչև դրանց մասին տեղեկությունների հրապարակվելը:

1.4. Յուրաքանչյուր Անդամ պարբերաբար վերանայում է իր վճարները և գանձումները` դրանց քանակը կամ տեսակները նվազեցնելու նպատակով, որքանով դա գործնականում հնարավոր է:

 

2. Ներմուծման և արտահանման համար կամ դրանց առնչությամբ մաքսային ձևակերպումների համար գանձվող վճարներին և գանձումներին վերաբերող հատուկ կանոններ

 

Մաքսային ձևակերպումների համար վճարները և գանձումները`

i) պետք է սահմանափակվեն տվյալ ներմուծման կամ արտահանման գործողության համար կամ դրա առնչությամբ մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքով, և

ii) պարտադիր չէ, որ կապված լինեն ներմուծման կամ արտահանման կոնկրետ գործողության հետ` պայմանով, որ դրանք գանձվեն ապրանքների մաքսային ձևակերպումներին սերտորեն առնչվող ծառայությունների համար:

 

3. Տույժերին վերաբերող կանոններ

 

3.1. 3-րդ պարբերության նպատակներով «տույժեր» հասկացությունը նշանակում է` այն տույժերը, որոնք գանձվում են Անդամի մաքսային ծառայության կողմից` Անդամի մաքսային օրենքները, կանոնակարգերը կամ ընթացակարգային պահանջները խախտելու համար:

3.2. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ մաքսային օրենքի, կանոնակարգի կամ ընթացակարգային պահանջի խախտման համար տույժերը միայն նշանակվեն այդ խախտման համար պատասխանատու անձի (անձանց) նկատմամբ` տվյալ Անդամի օրենքների համաձայն:

3.3. Գանձվող տույժը կախված է տվյալ դեպքի փաստերից ու հանգամանքներից և պետք է համաչափ լինի խախտման աստիճանին ու լրջությանը:

3.4. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ ձեռնարկվեն այնպիսի միջոցներ, որոնցով հնարավոր է խուսափել`

ա) տույժերի և տուրքերի գնահատման ու հավաքագրման ընթացքում շահերի բախումից, և

բ) 3.3-րդ պարբերությանը հակասող տույժի գնահատման և հավաքագրման համար խթան ստեղծելուց:

3.5. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ մաքսային օրենքները, կանոնակարգերը կամ ընթացակարգային պահանջները խախտելու համար տույժ սահմանելիս գրավոր բացատրություն տրամադրվի այն անձին (անձանց), որի (որոնց) նկատմամբ սահմանվել է տույժը` նշելով խախտման բնույթը և կիրառելի այն օրենքը, կանոնակարգը կամ ընթացակարգը, որի համաձայն սահմանվել է խախտման համար տույժի գումարը կամ սահմանները:

3.6. Եթե անձը կամավոր կերպով Անդամի մաքսային ծառայությանը բացահայտում է մաքսային օրենք, կանոնակարգ կամ ընթացակարգային պահանջ խախտելու հանգամանքները նախքան մաքսային ծառայության կողմից խախտման հայտնաբերումը, խրախուսվում է, որ Անդամը նպատակահարմարության դեպքում հաշվի առնի այս փաստը` որպես հնարավոր մեղմացուցիչ գործոն, այդ անձի համար տույժ սահմանելիս:

3.7. Սույն պարբերության դրույթները կիրառվում են տարանցիկ փոխադրման համար տույժերի նկատմամբ, ինչպես նշված է 3.1-ին պարբերության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 7.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ ԵՎ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄԸ

 

1. Մինչև ժամանումը կատարվող ձևակերպումները

 

1.1. Յուրաքանչյուր Անդամ ընդունում և վարում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնելու ներմուծման փաստաթղթերը և պահանջվող այլ տեղեկություններ, այդ թվում` բեռնագրերը, մինչև ապրանքների ժամանումը ձևակերպումներն սկսելու համար` ապրանքների ժամանման պահին դրանք բաց թողնելու գործընթացն արագացնելու նպատակով:

1.2. Յուրաքանչյուր Անդամ նպատակահարմարության դեպքում փաստաթղթերը տրամադրում է էլեկտրոնային ձևաչափով նախապես ներկայացնելու հնարավորություն` մինչև փաստաթղթերի ժամանումը դրանց ձևակերպումները կատարելու համար:

 

2. Էլեկտրոնային վճարումը

 

Յուրաքանչյուր Անդամ, այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է, ընդունում և վարում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ներմուծման և արտահանման առնչությամբ առաջացած` մաքսային մարմինների կողմից հավաքագրվող տուրքերը, հարկերը, վճարները և գանձումները վճարել էլեկտրոնային եղանակով:

 

3. Բաց թողնելու գործընթացը մաքսային տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների վերաբերյալ վերջնական որոշման գործընթացից առանձնացնելը

 

3.1. Յուրաքանչյուր Անդամ ընդունում կամ վարում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բաց թողնել ապրանքները մինչև մաքսային տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների վերաբերյալ վերջնական որոշումը, եթե դա չի կատարվել մինչև ժամանումը կամ ժամանման պահին կամ` ժամանումից հետո` հնարավորինս արագ ժամկետներում և պայմանով, որ բավարարվեն կանոնակարգային բոլոր այլ պահանջները:

3.2. Որպես այդպիսի բաց թողնելու պայման` Անդամը կարող է պահանջել.

ա) մինչև ապրանքների ժամանումը կամ դրանց ժամանման պահին սահմանված մաքսային տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների վճարում և երաշխիք` դեռևս չսահմանված գումարների վճարման մասով` գրավի, դեպոզիտի կամ Անդամի օրենքներով և կանոնակարգով նախատեսված որևէ այլ համապատասխան գործիքի միջոցով, կամ

բ) երաշխիք` գրավի, դեպոզիտի կամ Անդամի օրենքներով և կանոնակարգով նախատեսված որևէ այլ համապատասխան գործիքի միջոցով:

3.3. Այդ երաշխիքը չպետք է գերազանցի մաքսային տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների վճարումն ապահովելու համար Անդամի կողմից պահանջվող այն գումարը, որը, ի վերջո, ենթակա է վճարման երաշխիքով ապահովված ապրանքների համար:

3.4. Այն դեպքերում, երբ հայտնաբերվել է խախտում, որի առնչությամբ սահմանվում են դրամական տույժեր կամ տուգանքներ, կարող է պահանջվել երաշխիք այն տույժերի կամ տուգանքների համար, որոնք կարող են սահմանվել:

3.5. 3.2-րդ և 3.4-րդ պարբերություններում նշված երաշխիքը կասեցվում է, եթե այլևս չկա դրա անհրաժեշտությունը:

3.6. Սույն դրույթները որևէ կերպ չեն ազդում Անդամի` ապրանքները զննելու, արգելանքի տակ վերցնելու, առգրավելու կամ բռնագրավելու իրավունքի կամ Անդամի` ԱՀԿ շրջանակներում ունեցած իրավունքներին և պարտավորություններին որևէ կերպով չհակասող այլ եղանակով ապրանքների հետ վարվելու իրավունքի վրա:

 

4. Ռիսկերի կառավարումը

 

4.1. Յուրաքանչյուր Անդամ հնարավորության սահմաններում ներդնում կամ վարում է ռիսկերի կառավարման համակարգ մաքսային հսկողություն համար:

4.2. Յուրաքանչյուր Անդամ մշակում և իրականացնում է ռիսկերի կառավարումն այնպես, որ հնարավոր լինի խուսափել կամայական կամ չարդարացված խտրականությունից կամ միջազգային առևտրի քողարկված սահմանափակումից:

4.3. Յուրաքանչյուր Անդամ պետք է կենտրոնացնի մաքսային հսկողությունը և հնարավորության սահմաններում սահմանային վերահսկողության այլ համապատասխան միջոցները բարձր ռիսկայնության բեռների վրա և արագացնի ցածր ռիսկայնության բեռները բաց թողնելը: Անդամը նաև կարող է պատահականության սկզբունքով ընտրել բեռներ այդպիսի հսկողության համար` որպես իր` ռիսկերի կառավարման գործընթացի մաս:

4.4. Յուրաքանչյուր Անդամ ռիսկի կառավարումն իրականացնում է համապատասխան ընտրողականության չափորոշիչների միջոցով կատարված ռիսկերի գնահատման հիման վրա: Այդ ընտրողականության չափորոշիչները կարող են ներառել, ի թիվս այլնի, Ներդաշնակեցված համակարգի ծածկագիրը, ապրանքների բնույթը և նկարագրությունը, ծագման երկիրը, այն երկիրը, որտեղից առաքվել են ապրանքները, ապրանքների արժեքը, առևտրով զբաղվող անձանց` համապատասխանության մասին վկայող փաստաթղթերը և տրանսպորտային միջոցի տեսակը:

 

5. Մաքսազերծումից հետո իրականացվող աուդիտը

 

5.1. Ապրանքները բաց թողնելու գործընթացն արագացնելու նպատակով յուրաքանչյուր Անդամ ընդունում կամ վարում է մաքսազերծումից հետո աուդիտի ընթացակարգ` մաքսային և հարակից այլ օրենքների ու կանոնակարգերի հետ համապատասխանությունն ապահովելու համար:

5.2. Յուրաքանչյուր Անդամ ընտրում է որևէ անձի կամ բեռ` մաքսազերծումից հետո ռիսկերի վրա հիմնված աուդիտ իրականացնելու համար, ինչը կարող է ներառել ընտրողականության համապատասխան չափորոշիչները: Յուրաքանչյուր Անդամ մաքսազերծումից հետո աուդիտն անցկացնում է թափանցիկ եղանակով: Եթե անձ է ներգրավված աուդիտի գործընթացում, և ձեռք են բերվել եզրափակիչ արդյունքները, Անդամը, առանց հետաձգելու, այդ արդյունքների, տվյալ անձի իրավունքների և պարտավորությունների և այդ արդյունքների հիմքերի մասին ծանուցում է այն անձին, որի փաստաթղթերը ենթարկվել են աուդիտի:

5.3. Մաքսազերծումից հետո անցկացվող աուդիտի միջոցով ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել հետագա` վարչական կամ դատական ընթացակարգերում:

5.4. Անդամները, եթե գործնականում դա հնարավոր է, մաքսազերծումից հետո անցկացվող աուդիտի արդյունքներն օգտագործում են ռիսկերի կառավարումն իրականացնելիս:

 

6. Բաց թողնելու միջին ժամանակի սահմանումը և հրապարակումը

 

6.1. Խրախուսվում է, որ Անդամները պարբերաբար և հետևողականորեն գնահատեն և հրապարակեն ապրանքները բաց թողնելու միջին ժամանակը` օգտագործելով, ի թիվս այլնի, այնպիսի գործիքներ, ինչպիսին է, օրինակ` Համաշխարհային մաքսային կազմակերպության (այսուհետ սույն Համաձայնագրում` ՀՄԿ)` Բաց թողնելու ժամանակի ուսումնասիրությունը:7

6.2. Խրախուսվում է, որ Անդամները Կոմիտեի հետ կիսեն իրենց փորձառությունը` բաց թողնելու միջին ժամանակի չափման, այդ թվում` օգտագործված մեթոդաբանության, հայտնաբերված դժվարությունների և արդյունավետության վրա ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ:


7 Յուրաքանչյուր Անդամ կարող է որոշել բաց թողնելու միջին ժամանակի չափման շրջանակը և մեթոդաբանությունը` իր կարիքներին և կարողությանը համապատասխան:

 

7. Լիազորված օպերատորների համար առևտրի դյուրացման միջոցները

 

7.1. Յուրաքանչյուր Անդամ ներմուծման, արտահանման կամ տարանցման ձևակերպումների և ընթացակարգերի առնչությամբ, 7.3-րդ պարբերությանը համապատասխան, տրամադրում է առևտրի դյուրացման լրացուցիչ միջոցներ այն օպերատորներին, որոնք համապատասխանում են առանձնանշված չափորոշիչներին, այսուհետ` լիազորված օպերատորներին: Որպես այլընտրանք` Անդամը կարող է առևտրի դյուրացման այդպիսի միջոցներ առաջարկել բոլոր օպերատորներին` լայնորեն հասանելի մաքսային ընթացակարգերի միջոցով և պարտավոր չէ ստեղծել առանձին սխեմաներ:

7.2. Որպես լիազորված օպերատոր որակավորվելու համար սահմանված չափորոշիչները պետք է կապված լինեն համապատասխանության կամ անհամապատասխանության ռիսկի հետ, իսկ պահանջները պետք է սահմանվեն Անդամի օրենքներում, կանոնակարգերում կամ ընթացակարգերում:

ա) Հրապարակվող չափորոշիչները կարող են ներառել.

i) մաքսային և հարակից այլ օրենքների ու կանոնակարգերի հետ համապատասխանության մասին վկայող համապատասխան փաստաթղթեր,

ii) փաստաթղթերի կառավարման համակարգ, ինչը հնարավորություն կտա իրականացնելու անհրաժեշտ ներքին ստուգումներ,

iii) ֆինանսական վճարունակություն` ներառյալ, նպատակահարմարության դեպքում, բավարար գրավի կամ երաշխիքի տրամադրումը, և

iv) մատակարարման շղթայի անվտանգություն:

բ) Այս չափորոշիչները չպետք է.

i) մշակվեն կամ կիրառվեն այնպես, որ օպերատորների միջև կամայական կամ չարդարացված խտրականություն թույլատրվի կամ ստեղծվի նույն պայմանների գերակայության դեպքում, և

ii) այնքանով, որքանով հնարավոր է, սահմանափակեն փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը:

7.3. 7.1-ին պարբերության համաձայն նախատեսված` առևտրի դյուրացման միջոցները պետք է ներառեն հետևյալ միջոցներից առնվազն երեքը.8

ա) փաստաթղթերին և տվյալներին ներկայացվող պահանջների ցածր մակարդակ` նպատակահարմարության դեպքում,

բ) ֆիզիկական ստուգումների և զննումների ցածր հաճախականություն` նպատակահարմարության դեպքում,

գ) բաց թողնելու արագ ժամանակ` նպատակահարմարության դեպքում,

դ) տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների հետաձգված վճարում,

ե) համապարփակ երաշխիքների կամ նվազեցված երաշխիքների կիրառում,

զ) մեկ մաքսային հայտարարագիր` տվյալ ժամանակահատվածում բոլոր ներմուծումների և արտահանումների համար,

է) ապրանքների մաքսազերծում լիազորված օպերատորի տարածքում կամ մաքսային մարմնի կողմից թույլատրված այլ վայրում:

7.4. Խրախուսվում է, որ Անդամները մշակեն լիազորված օպերատորի սխեմաներ միջազգային ստանդարտների հիման վրա, եթե այդպիսի ստանդարտներ առկա են, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ստանդարտները նպատակահարմար կամ արդյունավետ չէին լինի հետապնդվող իրավաչափ նպատակներն իրականացնելու համար:

7.5. Օպերատորներին տրամադրվող` առևտրի դյուրացման միջոցներն ամրապնդելու նպատակով Անդամները մյուս Անդամներին ընձեռում են լիազորված օպերատորի սխեմաների փոխադարձաբար ճանաչման շուրջ բանակցելու հնարավորություն:

7.6. Անդամները Կոմիտեի շրջանակներում փոխանակում են լիազորված օպերատորի գործող սխեմաների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ:


8 7.3 պարբերության (ա)-ից (է) ենթապարբերություններում նշված միջոցը համարվում է տրամադրված լիազորված օպերատորներին, եթե այն ընդհանրապես հասանելի է բոլոր օպերատորներին:

 

8. Արագացված առաքումները

 

8.1. Յուրաքանչյուր Անդամ ընդունում կամ վարում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու առնվազն օդային բեռնափոխադրումների միջոցով մուտք գործած բեռների արագացված բացթողումը այն անձանց համար, որոնք դիմել են նման ռեժիմի համար, միաժամանակ ապահովելով մաքսային հսկողությունը:9

Եթե Անդամը կիրառում է չափորոշիչներ10` սահմանափակելով դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ապա Անդամը կարող է հրապարակված չափորոշիչներում պահանջել, որ դիմողը, որպես 8.2-րդ պարբերության մեջ նկարագրված ռեժիմն իր արագացված առաքումների համար կիրառելու պայմաններ`

ա) ապահովի պատշաճ ենթակառուցվածք և արագացված առաքումների ձևակերպումների հետ կապված մաքսային ծախսերի վճարում այն դեպքերում, երբ դիմումատուն բավարարում է Անդամի պահանջները, որպեսզի այդ ձևակերպումներն իրականացվեն հատուկ նշանակության վայրում,

բ) նախապես` մինչև արագացված առաքման ժամանումը, ներկայացնի բաց թողնելու համար անհրաժեշտ տեղեկությունները,

գ) 8.2-րդ պարբերության մեջ նկարագրված ռեժիմի կիրառումն ապահովելու նպատակով գնահատվող վճարները սահմանափակի մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքը չգերազանցող գումարի չափով,

դ) արագացված առաքումների նկատմամբ իրականացնի հսկողության բարձր աստիճան` բեռնման պահից մինչև հանձնումը ներքին անվտանգության, նյութատեխնիկական ապահովման և առաքման ընթացքին հետևելու տեխնոլոգիաներ կիրառելու միջոցով,

ե) ապահովի արագացված առաքում բեռնման պահից մինչև հանձնումը,

զ) ստանձնի ապրանքների համար սահմանված բոլոր մաքսային տուրքերը, հարկերը, վճարները և գանձումները մաքսային մարմնին վճարելու պարտավորություն,

է) ունենա մաքսային և այլ հարակից օրենքներին ու կարգավորումներին համապատասխանության լավ պատմություն,

ը) բավարարի Անդամի օրենքների, կանոնակարգերի և ընթացակարգային պահանջների արդյունավետ կիրառմանն ուղղակիորեն առնչվող մյուս պայմանները, որոնք հատկապես վերաբերում են 8.2-րդ պարբերությունում նկարագրված ռեժիմը տրամադրելուն:

8.2. 8.1-ին և 8.3-րդ պարբերությունների համաձայն` Անդամները.

ա) նվազագույնի են հասցնում արագացված առաքումները բաց թողնելու համար պահանջվող փաստաթղթերը` 10-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն, և հնարավորության սահմաններում նախատեսում են ապրանքների բացթողումը կոնկրետ առաքումների վերաբերյալ տեղեկությունների մեկանգամյա տրամադրման հիման վրա,

բ) նախատեսում են, որ արագացված առաքումները բաց թողնելը սովորական հանգամանքների դեպքում իրականացվի ժամանումից հետո հնարավորինս արագ ժամկետներում` պայմանով, որ ներկայացվեն բաց թողնելու համար պահանջվող տեղեկությունները,

գ) ջանում են կիրառել «ա» և «բ» ենթապարբերություններում նշված ռեժիմը ցանկացած քաշով կամ արժեքով առաքումների նկատմամբ` ընդունելով, որ Անդամը կարող է պահանջել մուտքի լրացուցիչ ընթացակարգեր, այդ թվում` հայտարարագրեր ու հիմնավորող փաստաթղթեր և տուրքերի ու հարկերի վճարում, և սահմանափակել այդ ռեժիմը` ելնելով ապրանքի տեսակից` պայմանով, որ ռեժիմի կիրառումը չսահմանափակվի այնպիսի փոքրարժեք ապրանքներով, ինչպիսիք փաստաթղթերն են, և

դ) հնարավորության սահմաններում նախատեսում են նվազագույն (de minimis) առաքման արժեք կամ գանձման ենթակա գումար, որի համար չեն հավաքագրվում մաքսային տուրքեր և հարկեր` բացառությամբ որոշ սահմանված ապրանքների: Սույն դրույթը չի տարածվում ներքին հարկերի վրա, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկերը և ակցիզային հարկերը, որոնք, 1994 թվականի ՍԱԳՀ-ի III հոդվածին համապատասխան, կիրառվում են ներմուծվող ապրանքների համար:

8.3. 8.1-ին և 8.2-րդ պարբերությունների դրույթները որևէ կերպ չեն ազդում Անդամի` ապրանքները զննելու, արգելանքի տակ վերցնելու, առգրավելու, բռնագրավելու կամ դրանց մուտքն արգելելու կամ մաքսազերծումից հետո աուդիտ իրականացնելու իրավունքի վրա, այդ թվում` ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման առնչությամբ: Ավելին, 8.1-ին և 8.2-րդ պարբերությունների դրույթները Անդամին որևէ կերպ չեն խոչընդոտում պահանջել, որ, որպես բաց թողնելու պայման, ներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ և կատարվեն ոչ ինքնաբերական լիցենզավորման պահանջները:


9 Այն դեպքերում, երբ Անդամն ունի գործող ընթացակարգ, որով տրամադրում է 8.2-րդ պարբերության մեջ նշված ռեժիմը, ապա սույն դրույթով չի պահանջվում, որ Անդամը ներդնի արագացված բաց թողնելու առանձին ընթացակարգեր:

10 Այդ կիրառման չափորոշիչը, եթե այդպիսին առկա է, օգտագործվում է` ի հավելումն օդային բեռնափոխադրումների եղանակով մուտք գործած բոլոր ապրանքների կամ բեռների նկատմամբ կիրառվող պահանջների:

 

9. Արագ փչացող ապրանքները 11

 

9.1. Արագ փչացող ապրանքների` խուսափելի կորուստը կամ փչանալը կանխելու նպատակով և պայմանով, որ բավարարվել են կանոնակարգային բոլոր պահանջները, յուրաքանչյուր Անդամ նախատեսում է արագ փչացող ապրանքների բացթողումը.

ա) սովորական հանգամանքներում` հնարավորինս կարճ ժամանակում, և

բ) բացառիկ հանգամանքներում, եթե նպատակահարմար է այդպես վարվել, մաքսային և այլ համապատասխան մարմինների աշխատանքային ժամերից դուրս:

9.2. Յուրաքանչյուր Անդամ պատշաճ առաջնահերթություն է տալիս արագ փչացող ապրանքներին, երբ ծրագրում է պահանջվող զննումները:

9.3. Յուրաքանչյուր Անդամ կազմակերպում կամ թույլ է տալիս ներմուծողին կազմակերպել բացթողման սպասող` արագ փչացող ապրանքների պատշաճ պահեստավորում: Անդամը կարող է պահանջել, որ ներմուծողի կողմից կազմակերպված պահեստավորման հարմարությունները հաստատվեն կամ հատկացվեն Անդամի համապատասխան մարմինների կողմից: Ապրանքների տեղափոխումը պահեստավորման այդ տարածքներ, այդ թվում` ապրանքները տեղափոխող օպերատորին տրամադրվող թույլտվությունները, ըստ պահանջի, կարող են ենթակա լինել համապատասխան մարմինների հաստատմանը: Անդամը, ներմուծողի պահանջի հիման վրա, նախատեսում է ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողումը պահեստավորման այդ տարածքներում իրականացնելու համար, եթե գործնականում դա հնարավոր է և համապատասխանում է իր ներպետական օրենսդրությանը:

9.4. Արագ փչացող ապրանքների բացթողման զգալի հետաձգման դեպքերում, գրավոր պահանջի հիման վրա, ներմուծող Անդամը տրամադրում է տեղեկություն հետաձգման պատճառների մասին, եթե գործնականում դա հնարավոր է:


11 Սույն դրույթի նպատակներով արագ փչացող ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք իրենց բնական հատկանիշների պատճառով արագ են փչանում հատկապես պահեստավորման համապատասխան պայմանների բացակայության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 8.
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ սահմանային վերահսկողության և ապրանքների ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանն առնչվող ընթացակարգերի իրականացման համար պատասխանատու իր մարմինները և գործակալությունները համագործակցեն միմյանց հետ և համակարգեն իրենց գործողությունները` առևտրի դյուրացման նպատակով:

2. Յուրաքանչյուր Անդամ, եթե հնարավոր է և գործնականում կիրառելի, համագործակցում է ընդհանուր սահման ունեցող մյուս Անդամների հետ փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով` միջսահմանային առևտուրը դյուրացնելու նպատակով` սահմանը հատելիս կիրառվող ընթացակարգերը համակարգելու համար: Այդպիսի համագործակցությունը և համակարգումը կարող է ներառել.

ա) աշխատանքային օրերի և ժամերի համապատասխանեցում,

բ) ընթացակարգերի և ձևակերպումների համապատասխանեցում,

գ) ընդհանուր հարմարությունների ստեղծում և համատեղ օգտագործում,

դ) համատեղ վերահսկողություն,

ե) «մեկ կանգառի» սկզբունքով սահմանային անցակետում հսկողության իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 9.
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

Յուրաքանչյուր Անդամ թույլատրում է, որքանով գործնականում հնարավոր է և պայմանով, որ բավարարվել են կանոնակարգային բոլոր պահանջները, որ ներմուծման համար նախատեսված ապրանքները մաքսային հսկողության ներքո իր տարածքում տեղաշարժվեն մուտքի մաքսակետից իր տարածքում գտնվող այլ մաքսակետ, որտեղից ապրանքները բաց կթողնվեն կամ որտեղ կմաքսազերծվեն:

 

ՀՈԴՎԱԾ 10.
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

 

1. Ձևակերպումները և փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

1.1. Նպատակ ունենալով նվազեցնելու ներմուծման, արտահանման ու տարանցման ձևակերպումների թիվն ու բարդությունը և կրճատելու և պարզեցնելու ներմուծման, արտահանման և տարանցման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, հաշվի առնելով մաքսային քաղաքականության իրավաչափ նպատակները և այլ գործոններ, ինչպիսիք են փոփոխված հանգամանքները, համապատասխան նոր տեղեկությունները, ձեռնարկատիրական գործելակերպերը, տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների հասանելիությունը, միջազգային լավագույն գործելակերպերը և շահագրգիռ կողմերի ներդրումները, յուրաքանչյուր Անդամ վերանայում է այդ ձևակերպումները և փաստաթղթերին ներկայացվող պահանջները և վերանայման արդյունքների հիման վրա ապահովում է, որ նպատակահարմարության դեպքում այդ ձևակերպումներն ու փաստաթղթերին ներկայացվող պահանջները.

ա) ընդունվեն և/կամ կիրառվեն ապրանքների, հատկապես արագ փչացող ապրանքների արագ բացթողման և մաքսազերծման նպատակով,

բ) ընդունվեն և/կամ կիրառվեն այնպես, որ արդյունքում կրճատվեն առևտրով զբաղվող անձանց և օպերատորների` համապատասխանությունն ապահովելու համար պահանջվող ժամանակը և ծախսերը,

գ) լինեն առևտուրը հնարավորինս սահմանափակող ընտրված միջոցներից ամենամեղմը, եթե քաղաքականության նպատակը կամ տվյալ նպատակներն իրականացնելու համար ողջամիտ կերպով հասանելի են երկու կամ ավելի այլընտրանքային միջոցներ, և

դ) չպահպանվեն, այդ թվում` նաև մասամբ, եթե այլևս դրանց պահպանման անհրաժեշտություն չկա:

1.2. Կոմիտեն նպատակահարմարության դեպքում մշակում է Անդամների միջև համապատասխան տեղեկությունների և լավագույն գործելակերպերի փոխանակման ընթացակարգեր:

 

2. Պատճենների ընդունումը

 

2.1. Յուրաքանչյուր անդամ, եթե նպատակահարմար է, ջանում է ընդունել ներմուծման, արտահանման կամ տարանցման համար պահանջվող` հիմնավորող փաստաթղթերի թղթային կամ էլեկտրոնային պատճենները:

2.2. Եթե տվյալ փաստաթղթի բնօրինակը պահվում է Անդամի որևէ կառավարական գործակալության կողմից, այդ Անդամի մյուս բոլոր գործակալությունները այն գործակալությունից, որտեղ գտնվում է բնօրինակը, պետք է ընդունեն թղթային կամ էլեկտրոնային պատճենը` բնօրինակ փաստաթղթի փոխարեն, եթե դա գործնականում հնարավոր է:

2.3. Անդամը չպետք է պահանջի արտահանող Մարմնի` մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրերի բնօրինակը կամ պատճենը` որպես ներմուծման պահանջ:12


12 Սույն պարբերությունում նշված որևէ դրույթ չի խանգարում Անդամին պահանջել այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են` վկայականները, թույլտվությունները կամ լիցենզիաները, որպես հսկողության կամ կարգավորման ենթակա ապրանքների ներմուծման պահանջ:

 

3. Միջազգային ստանդարտների կիրառումը

 

3.1. Խրախուսվում է, որ Անդամները կիրառեն համապատասխան միջազգային ստանդարտները կամ դրանց մասերը` որպես իրենց ներմուծման, արտահանման կամ տարանցման ձևակերպումների և ընթացակարգերի հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրում:

3.2. Խրախուսվում է, որ Անդամները իրենց ունեցած ռեսուրսների շրջանակներում մասնակցեն համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան միջազգային ստանդարտների մշակման և պարբերական վերանայման աշխատանքներին:

3.3. Կոմիտեն նպատակահարմարության դեպքում մշակում է Անդամների միջև համապատասխան տեղեկությունների և լավագույն գործելակերպերի փոխանակման ընթացակարգեր` միջազգային ստանդարտների իրականացման վերաբերյալ:

Կոմիտեն կարող է նաև համապատասխան միջազգային կազմակերպություններին հրավիրել` քննարկելու միջազգային ստանդարտների հետ կապված աշխատանքը: Նպատակահարմարության դեպքում Կոմիտեն կարող է նշել հատուկ ստանդարտներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն Անդամների համար:

 

4. «Մեկ պատուհան» սկզբունքը

 

4.1. Անդամները պետք է ջանան ստեղծել կամ պահպանել «մեկ պատուհան» սկզբունքը, ինչը առևտրով զբաղվող անձանց հնարավորություն կտա մասնակից մարմինների կամ գործակալությունների մուտքի մեկ կետում ներկայացնել ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցման համար փաստաթղթերը և/կամ պահանջվող տվյալները: Մասնակից մարմինների կամ գործակալությունների կողմից փաստաթղթերը և/կամ տվյալներն ուսումնասիրվելուց հետո արդյունքների մասին «մեկ պատուհան» սկզբունքով պատշաճ ժամկետում դիմումատուները ծանուցվում են:

4.2. Այն դեպքերում, երբ «մեկ պատուհան» սկզբունքով արդեն իսկ ստացվել են փաստաթղթերը և/կամ պահանջվող տվյալները, մասնակից մարմինները կամ գործակալությունները չեն պահանջում դրանք` բացառությամբ հրատապ հանգամանքների և սահմանափակ թվով այլ բացառիկ դեպքերի, որոնք պետք է հանրայնացվեն:

4.3. Անդամները Կոմիտեին ծանուցում են «մեկ պատուհան» սկզբունքով աշխատանքի մանրամասների մասին:

4.4. Եթե հնարավոր է և գործնականում կիրառելի, Անդամները, «մեկ պատուհան» համակարգի աշխատանքին աջակցելու նպատակով, պետք է կիրառեն տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

5. Նախքան առաքումն ստուգումը

 

5.1. Անդամները չպետք է պահանջեն նախքան առաքումն ստուգումների իրականացում` կապված սակագների դասակարգման և մաքսային արժեքի որոշման հետ:

5.2. Չհակասելով Անդամների` 5.1-ին պարբերությամբ սահմանված` նախքան առաքումն ստուգման այլ տեսակներ կիրառելու իրավունքներին` խրախուսվում է, որ Անդամները դրանց կիրառման հետ կապված նոր պահանջներ չներմուծեն կամ չկիրառեն:13


13 Սույն պարբերությունը վերաբերում է Նախքան առաքումն ստուգումների մասին համաձայնագրով կարգավորվող ստուգումներին և չի արգելում սանիտարական ու բուսասանիտարական նպատակներով նախքան առաքումն ստուգումների իրականացումը:

 

6. Մաքսային բրոքերների ծառայություններից օգտվելը

 

6.1. Չհակասելով Անդամների` քաղաքականությանն առնչվող լուրջ մտահոգություններին, որոնցով ներկայումս մաքսային բրոքերներին հատուկ դեր է վերապահվում, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Անդամները չպետք է ներմուծեն մաքսային բրոքերների ծառայություններից օգտվելու պարտադիր պահանջ:

6.2. Յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին ծանուցում և հրապարակում է մաքսային բրոքերների ծառայություններից օգտվելու իր միջոցների մասին: Դրանց հետագա փոփոխությունները պատշաճ ժամկետում ծանուցվում և հրապարակվում են:

6.3. Մաքսային բրոքերների լիցենզավորման առնչությամբ Անդամները կիրառում են թափանցիկ և օբյեկտիվ կանոններ:

 

7. Ընդհանուր սահմանային ընթացակարգերը և փաստաթղթերի միասնականացված պահանջները

 

7.1. Յուրաքանչյուր Անդամ, հաշվի առնելով 7.2-րդ պարբերությունը, կիրառում է ընդհանուր մաքսային ընթացակարգեր և փաստաթղթերի միասնականացված պահանջներ` իր տարածքում ապրանքները բաց թողնելու և մաքսազերծելու համար:

7.2. Սույն հոդվածով նախատեսված որևէ դրույթ Անդամին չի խոչընդոտում.

ա) տարբերակել իր ընթացակարգերն ու փաստաթղթերի պահանջները` հիմք ընդունելով ապրանքների բնույթը և տեսակը կամ դրանց փոխադրման միջոցները,

բ) տարբերակել իր ընթացակարգերն ու փաստաթղթերի պահանջները` հիմք ընդունելով ռիսկերի կառավարումը,

գ) տարբերակել իր ընթացակարգերն ու փաստաթղթերի պահանջները` ներմուծման տուրքերից կամ հարկերից լրիվ կամ մասնակի ազատում տրամադրելու համար,

դ) կիրառել տվյալների էլեկտրոնային ներկայացման կամ մշակման համակարգ, կամ

ե) տարբերակել իր ընթացակարգերն ու փաստաթղթերի պահանջները` Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին համաձայնագրին համապատասխան:

 

8. Մերժված ապրանքները

 

8.1. Եթե ներմուծման համար ներկայացված ապրանքները մերժվում են Անդամի իրավասու մարմնի կողմից` սահմանված սանիտարական և բուսասանիտարական կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով, ապա Անդամը, հաշվի առնելով իր օրենքներն ու կանոնակարգերը և գործելով դրանց համապատասխան, ներմուծողին թույլատրում է մերժված ապրանքները կրկին հանձնել կամ վերադարձնել մերժված ապրանքներն արտահանողին կամ արտահանողի կողմից նշանակված մեկ այլ անձի:

8.2. Եթե, 8.1-ին պարբերության համաձայն, այդպիսի հնարավորություն է տրվում, և ներմուծողը ողջամիտ ժամկետում դա չի իրականացնում, ապա իրավասու մարմինը կարող է չհամապատասխանող ապրանքների հետ կապված այլ գործողություններ կատարել:

 

9. Ապրանքների ժամանակավոր ընդունումը, Ժամանակավոր ներմուծումը` վերամշակելու համար, և Ժամանակավոր արտահանումը` վերամշակելու համար

 

9.1. Ապրանքների ժամանակավոր ընդունումը

Յուրաքանչյուր Անդամ, իր օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, թույլատրում է, որ ապրանքները բերվեն իր մաքսային տարածք ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի պայմանական ազատումով, եթե այդ ապրանքները բերվում են իր մաքսային տարածք հատուկ նպատակով, նախատեսված են որոշակի ժամանակահատվածում վերաարտահանման համար և որևէ փոփոխության չեն ենթարկվել` բացի բնականոն արժեզրկման և օգտագործման հետևանքով մաշվածությունից:

9.2. Ժամանակավոր ներմուծումը` վերամշակելու համար, և ժամանակավոր արտահանումը` վերամշակելու համար

ա) Յուրաքանչյուր Անդամ, իր օրենքներով ու կանոնակարգերով նախատեսված կարգով, թույլատրում է Ժամանակավոր ներմուծումը` վերամշակելու համար, և Ժամանակավոր արտահանումը` վերամշակելու համար: Վերամշակման համար ժամանակավոր արտահանման թույլատրված ապրանքները կարող են վերաներմուծվել ներմուծման տուրքերից և հարկերից լրիվ կամ մասնակի ազատումով` Անդամի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

բ) Սույն հոդվածի նպատակներով «ժամանակավոր ներմուծում` վերամշակելու համար» հասկացությունը նշանակում է` մաքսային ընթացակարգ, որով որոշակի ապրանքներ կարող են բերվել Անդամի մաքսային տարածք ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի պայմանական ազատումով կամ տուրքի վերադարձի հնարավորությամբ` այն հիմքով, որ այդ ապրանքները նախատեսված են արտադրության, վերամշակման կամ վերանորոգման և այնուհետև արտահանման համար:

գ) Սույն հոդվածի նպատակներով «ժամանակավոր արտահանումը` վերամշակելու համար» հասկացությունը նշանակում է` մաքսային ընթացակարգ, որով Անդամի մաքսային տարածքում ազատ շրջանառության մեջ գտնվող ապրանքները կարող են ժամանակավորապես արտահանվել արտասահման արտադրության, վերամշակման կամ վերանորոգման համար և այնուհետև վերաներմուծվել:

 

ՀՈԴՎԱԾ 11.
ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անդամի կողմից տարանցիկ փոխադրման առնչությամբ սահմանված կանոնակարգերը կամ ձևակերպումները չպետք է.

ա) պահպանվեն, եթե դրանց ընդունման հիմքում ընկած հանգամանքները կամ նպատակներն այլևս կան, կամ եթե փոփոխված հանգամանքները կամ նպատակները կարող են կարգավորվել ողջամտորեն հասանելի` առևտրային ավելի մեղմ սահմանափակումների միջոցով,

բ) կիրառվեն այնպիսի եղանակով, որը կառաջացնի քողարկված սահմանափակումներ տարանցիկ փոխադրման նկատմամբ:

2. Տարանցիկ փոխադրումը չպետք է պայմանավորված լինի տարանցման համար սահմանված վճարների կամ գանձումների իրականացմամբ` բացի փոխադրման համար գանձումներից կամ տարանցման հետևանքով առաջացած վարչական ծախսերին կամ մատուցված ծառայությունների արժեքին համարժեք գանձումներից:

3. Անդամները չպետք է ձգտեն, կիրառեն կամ պահպանեն կամավոր սահմանափակումներ կամ նմանատիպ այլ միջոցներ տարանցիկ փոխադրման նկատմամբ: Սա չի հակասում փոխադրման ոլորտի կարգավորման վերաբերյալ` գործող և հետագա ազգային կանոնակարգերին, երկկողմ ու բազմակողմ պայմանավորվածություններին, որոնք համապատասխանում են ԱՀԿ կանոններին:

4. Յուրաքանչյուր Անդամ որևէ այլ Անդամի տարածքով տարանցման ենթակա արտադրանքի համար ապահովում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը կտրամադրվեր այդ արտադրանքի համար, եթե այն իր ծագման վայրից նշանակման վայր փոխադրվեր առանց այդ մյուս Անդամի տարածքով անցնելու:

5. Խրախուսվում է, որ Անդամները հնարավորության դեպքում ապահովեն տարանցիկ փոխադրման համար ֆիզիկապես առանձին ենթակառուցվածքների առկայությունը (ինչպես, օրինակ` ուղիներ, նավամատույցներ և այլն):

6. Տարանցիկ փոխադրման հետ կապված ձևակերպումները, փաստաթղթային պահանջները և մաքսային հսկողությունը չպետք է ավելի բարդ լինեն, քան անհրաժեշտ է`

ա) ապրանքները նույնականացնելու, և

բ) տարանցման պահանջների կատարումն ապահովելու համար:

7. Ապրանքները տարանցման ընթացակարգի տակ դրվելու և որևէ Անդամի տարածքում գտնվող ծագման կետից տեղափոխման թույլտվության պահից ենթակա չեն մաքսային գանձման կամ անհարկի հետաձգումների կամ սահմանափակումների, քանի դեռ դրանց տարանցումը չի ավարտվել Անդամի տարածքում գտնվող նշանակման կետում:

8. Անդամները տարանցիկ ապրանքների նկատմամբ չեն կիրառում տեխնիկական կանոնակարգեր և համապատասխանության գնահատման ընթացակարգեր Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրով սահմանված նշանակությամբ:

9. Անդամները թույլատրում են, որ մինչև ապրանքների ժամանումը տարանցման փաստաթղթերն ու տվյալները ներկայացվեն ու մշակվեն նախօրոք, և նախատեսում են այդպիսի հնարավորություն:

10. Երբ տարանցիկ փոխադրումը հասնում է այն մաքսակետ, որտեղից այն դուրս է գալու Անդամի տարածքից, այդ մաքսակետը պատշաճ ժամկետում դադարեցնում է տարանցման գործողությունը, եթե բավարարվել են տարանցման պահանջները:

11. Եթե Անդամը տարանցիկ փոխադրման համար պահանջում է երաշխիք` գրավի, դեպոզիտի կամ այլ դրամական կամ ոչ դրամական14 գործիքի միջոցով, ապա այդ երաշխիքը սահմանափակվում է ապահովելով, որ կատարվեն այդ տարանցիկ փոխադրումից ծագող պահանջները:

12. Այն պահից, երբ Անդամը որոշում է, որ բավարարվել են տարանցման նկատմամբ իր պահանջները, երաշխիքը անհապաղ հետ է վերադարձվում:

13. Յուրաքանչյուր Անդամ, իր օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, թույլատրում է համապարփակ երաշխիքներ, որոնք ներառում են միևնույն օպերատորների համար բազմակի գործարքների հնարավորություն կամ հետագա խմբաքանակների համար երաշխիքների նորացում` առանց դրանք հետ վերադարձնելու:

14. Յուրաքանչյուր Անդամ հանրությանը հասանելի է դարձնում համապատասխան այն տեղեկությունները, որոնք օգտագործվում են երաշխիքը սահմանելու համար, այդ թվում` միանգամյա գործարքի և, համապատասխան դեպքերում, բազմակի գործարքների դեպքում:

15. Յուրաքանչյուր Անդամ կարող է պահանջել տարանցիկ փոխադրման համար մաքսային ուղեկցման կամ մաքսային ուղեկցորդների կիրառում միայն այնպիսի հանգամանքներում, որոնք բարձր ռիսկ են ներկայացնում, կամ երբ մաքսային օրենքների ու կանոնակարգերի հետ համապատասխանությունը չի կարող ապահովվել երաշխիքների կիրառման միջոցով: Մաքսային ուղեկցման կամ մաքսային ուղեկցորդների համար կիրառելի ընդհանուր կանոնները հրապարակվում են 1-ին հոդվածին համապատասխան:

16. Անդամները ջանքեր են ներդնում միմյանց հետ համագործակցելու և միմյանց գործողությունները համակարգելու համար` նպատակ ունենալով ամրապնդելու տարանցման ազատությունը: Այդպիսի համագործակցությունը և գործողությունների համակարգումը ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալի վերաբերյալ համաձայնությամբ.

ա) գանձումներ,

բ) ձևակերպումներ և իրավական պահանջներ, և

գ) տարանցման ռեժիմների գործնական իրականացում:

17. Յուրաքանչյուր Անդամ ջանում է նշանակել տարանցման հարցերով ազգային համակարգող, որին կարող են հասցեագրվել մյուս Անդամների բոլոր հարցումներն ու առաջարկությունները` կապված տարանցման գործողությունների պատշաճ կատարման հետ:


14 Սույն դրույթը չի արգելում, որ Անդամը պահպանի գործող այն ընթացակարգերը, որոնցով փոխադրամիջոցը կարող է օգտագործվել որպես տարանցիկ փոխադրման երաշխիք:

 

ՀՈԴՎԱԾ 12.
ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Համապատասխանությունն ու համագործակցությունը խթանող միջոցները

 

1.1. Անդամները համաձայնում են, որ կարևոր է ապահովել, որ առևտրով զբաղվող անձինք իրազեկված լինեն համապատասխանության իրենց պարտավորությունների մասին, խթանելով կամավոր համապատասխանությունը` ներմուծողներին թույլատրելով, առանց տույժի ենթարկվելու, ուղղել իրենց սխալները համապատասխան հանգամանքներում, և կիրառել համապատասխանության ապահովման միջոցներ` նախաձեռնելու առավել խիստ միջոցներ համապատասխանություն չապահովող` առևտրով զբաղվող անձանց նկատմամբ:15

1.2. Խրախուսվում է, որ Անդամները տեղեկություններ փոխանակեն մաքսային համապատասխանության կառավարման լավագույն գործելակերպերի վերաբերյալ, այդ թվում` Կոմիտեի միջոցով: Խրախուսվում է, որ Անդամները համագործակցեն տեխնիկական ուղղորդման կամ կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության հարցում` համապատասխանության միջոցների կառավարման և դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:


15 Այս գործողության ընդհանուր նպատակն է նվազեցնել անհամապատասխանությունների հաճախականությունը և, որպես հետևանք, նվազեցնել կիրարկման նպատակով տեղեկությունների փոխանակման անհրաժեշտությունը

 

2. Տեղեկությունների փոխանակումը

 

2.1. Ըստ պահանջի և սույն հոդվածի դրույթները հաշվի առնելով` Անդամները փոխանակում են 6.1-ին կետի «բ» և/կամ «գ» ենթապարբերություններում սահմանված տեղեկությունները` ներմուծման կամ արտահանման հայտարարագիրը ստուգելու նպատակով` հայտնաբերված այնպիսի դեպքերում, երբ ողջամիտ հիմքեր կան կասկածելու հայտարարագրի ճշտությանը կամ ճշգրտությանը:

2.2. Յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին հաղորդում է տեղեկությունների փոխանակման հարցերով կապի պատասխանատուի տվյալները:

 

3. Ստուգումը

 

Անդամը տեղեկություններ ստանալու համար դիմում է ներկայացնում միայն այն բանից հետո, երբ իրականացրել է ներմուծման կամ արտահանման հայտարարագրի ստուգման համապատասխան ընթացակարգերը և ստուգել է առկա համապատասխան փաստաթղթերը:

 

4. Դիմումը

 

4.1. Դիմումատու Անդամը դիմումն ստացող Անդամին ներկայացնում է գրավոր դիմում` թղթային կամ էլեկտրոնային եղանակով, փոխադարձաբար համաձայնեցված` ԱՀԿ-ի պաշտոնական լեզվով կամ փոխադարձաբար համաձայնեցված այլ լեզվով, դրա մեջ ներառելով.

ա) խնդրո առարկան` ներառյալ, նպատակահարմարության և առկայության դեպքում, տվյալ ներմուծման հայտարարագրին համապատասխանող արտահանման հայտարարագրի նույնականացման համարը,

բ) դիմումատու Անդամի` տվյալ տեղեկությունները կամ փաստաթղթերը հայցելու նպատակը, ինչպես նաև այն անձանց անուններն ու կոնտակտային տվյալները, որոնց վերաբերում է դիմումը, եթե այդպիսիք հայտնի են,

գ) ըստ դիմումն ստացող Անդամի պահանջի` ստուգման հաստատումը16` նպատակահարմարության դեպքերում,

դ) հայցվող հատուկ տեղեկությունները կամ փաստաթղթերը,

ե) դիմումը ներկայացնող սկզբնական գրասենյակի տվյալները,

զ) հղում դիմումատուի Անդամի ներպետական օրենսդրությանն ու իրավական համակարգին, որոնցով կարգավորվում են գաղտնի տեղեկությունների և անձնական տվյալների հավաքագրումը, պաշտպանությունը, օգտագործումը, բացահայտումը, պահումը և տնօրինումը:

4.2. Եթե դիմումատու Անդամն ի զորու չէ համապատասխանություն ապահովելու 4.1-ին պարբերության ենթապարբերություններից որևէ մեկի հետ, այդ մասին նշում է իր դիմումի մեջ:


16 Սա կարող է ներառել 3-րդ պարբերության համաձայն իրականացված ստուգման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Այդպիսի տեղեկությունները պետք է համապատասխանեն ստուգումն իրականացնող Անդամի սահմանած` պաշտպանության և գաղտնիության մակարդակին:

 

5. Պաշտպանությունը և գաղտնիությունը

 

5.1. Հաշվի առնելով 5.2-րդ պարբերությունը` դիմումատու Անդամը պետք է.

ա) դիմումն ստացող Անդամի կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները կամ փաստաթղթերը պահի խիստ գաղտնիության պայմաններում և դրանց համար ապահովի պաշտպանության ու գաղտնիության առնվազն այն նույն մակարդակը, որը նախատեսված է դիմումն ստացող Անդամի ներպետական օրենսդրությամբ և իրավական համակարգով` 6.1-ին պարբերության «բ» կամ «գ» ենթապարբերությունների համաձայն, Անդամի կողմից նկարագրված ձևով,

բ) տրամադրի տեղեկություններ կամ փաստաթղթեր միայն այն մաքսային մարմիններին, որոնք զբաղվում են խնդրո առարկա հարցով, և օգտագործի տեղեկություններն ու փաստաթղթերը միայն դիմումի մեջ նշված նպատակներով, եթե դիմումն ստացող Անդամի հետ գրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել,

գ) չհրապարակի տեղեկությունները կամ փաստաթղթերը` առանց դիմումն ստացող Անդամի հատուկ գրավոր թույլտվության,

դ) չօգտագործի դիմումն ստացող Անդամի կողմից տրամադրված` չստուգված տեղեկությունը կամ փաստաթուղթը որպես որոշիչ գործոն որևէ հանգամանքում կասկածները մեղմելու համար,

ե) հետևի դիմումն ստացող Անդամի` կոնկրետ դեպքի համար սահմանված պայմաններին` գաղտնի տեղեկությունների կամ փաստաթղթերի և անձնական տվյալների պահպանման ու տնօրինման առնչությամբ, և

զ) ըստ պահանջի` դիմումն ստացող Անդամին տեղեկացնի հարցի առնչությամբ կայացված որոշումների կամ ձեռնարկված գործողությունների մասին, որոնք նախաձեռնվել են տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման հետևանքով:

5.2. Դիմումատու Անդամն իր ներպետական օրենսդրության կամ իրավական համակարգի շրջանակներում կարող է ի զորու չլինել համապատասխանություն ապահովելու 5.1-ին պարբերության որևէ ենթապարբերության հետ: Այդ դեպքում դիմումատու Անդամը պետք է այդ մասին նշի դիմումի մեջ:

5.3. Դիմում ստացող Անդամը 4-րդ պարբերության համաձայն ստացված ցանկացած դիմումի և ստուգման ենթակա տեղեկությունների համար ապահովում է պաշտպանության ու գաղտնիության առնվազն այն նույն մակարդակը, որը դիմումն ստացող Անդամը սահմանել է իր համանման տեղեկությունների համար:

 

6. Տեղեկությունների տրամադրումը

 

6.1. Հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները` դիմումն ստացող Անդամը պատշաճ ժամկետում պետք է.

ա) գրավոր պատասխանի` թղթային կամ էլեկտրոնային եղանակով,

բ) տրամադրի ներմուծման կամ արտահանման հայտարարագրում նշված հատուկ տեղեկությունները կամ, որքանով հասանելի է, հայտարարագիրը դիմումատու Անդամից պահանջվող` պաշտպանության և գաղտնիության մակարդակի նկարագրության հետ միասին,

գ) ըստ պահանջի` տրամադրի հետևյալ փաստաթղթերում նշված տեղեկությունները կամ, որքանով հասանելի է, ներմուծման կամ արտահանման հայտարարագրին կից ներկայացված փաստաթղթերը` առևտրային հաշիվ-ապրանքագիր, փաթեթավորման ցանկ, ծագման վկայական և բեռնագիր` այն տեսքով, որով դրանք ներկայացվել են` թղթային կամ էլեկտրոնային եղանակով` դիմումատու Անդամից պահանջվող պաշտպանության և գաղտնիության մակարդակի նկարագրության հետ միասին,

դ) հաստատի, որ տրամադրված փաստաթղթերը ճիշտ պատճեններ են,

ե) տրամադրի տեղեկությունները կամ այլ կերպ պատասխանի դիմումին, հնարավորության սահմաններում, դիմումը ներկայացնելու օրվանից 90 օրվա ընթացքում:

6.2. Դիմումն ստացող Անդամը, իր ներպետական օրենսդրության կամ իրավական համակարգի համաձայն, տեղեկությունները տրամադրելուց առաջ կարող է պահանջել հավաստիացում առ այն, որ հատուկ տեղեկությունները չեն օգտագործվի որպես ապացույց քրեական հետաքննությունների, դատական գործընթացների կամ ոչ մաքսային գործընթացների ընթացքում` առանց դիմումը ստացող Անդամի հատուկ գրավոր թույլտվության: Եթե դիմումատու Անդամն ի վիճակի չէ ապահովելու համապատասխանությունը այս պահանջին, նա պետք է այդ մասին հայտնի դիմումն ստացող Անդամին:

 

7. Դիմումի հետաձգումը կամ մերժումը

 

7.1. Դիմումն ստացող Անդամը կարող է հետաձգել կամ մերժել տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ դիմումը ամբողջությամբ կամ մասամբ և պետք է պատճառների մասին տեղեկացնի դիմումատու Անդամին, եթե.

ա) այն հակասում է դիմումն ստացող Անդամի ներպետական օրենսդրությամբ և իրավական համակարգով սահմանված հանրային շահին,

բ) իր ներպետական օրենսդրությամբ և իրավական համակարգով արգելված է տվյալ տեղեկությունների տրամադրումը: Այդ դեպքում նա դիմումատու Անդամին տրամադրում է համապատասխան կոնկրետ հղման պատճենը,

գ) տեղեկությունների տրամադրումը կխոչընդոտի օրենքի կիրարկումը կամ այլ կերպ կազդի ընթացիկ վարչական կամ դատական հետաքննության, հետապնդման կամ վարույթի վրա,

դ) գաղտնի տեղեկությունների և անձնական տվյալների հավաքումը, պաշտպանությունը, օգտագործումը, հրապարակումը, պահումն ու տնօրինումը կարգավորող իր ներպետական օրենսդրությամբ և իրավական համակարգով պահանջվում է ներմուծողի կամ արտահանողի համաձայնությունը, և այդ համաձայնությունը չի տրվել կամ

ե) տեղեկությունների վերաբերյալ դիմումն ստացվել է դիմումն ստացող Անդամի` փաստաթղթերի պահպանման իրավական պահանջի ժամկետը լրանալուց հետո:

7.2. 4.2-րդ, 5.2-րդ կամ 6.2-րդ պարբերություններով նախատեսված հանգամանքներում դիմումի բավարարումը թողնվում է դիմումն ստացող Անդամի հայեցողությանը:

8. Փոխադարձությունը

Եթե դիմումատու Անդամն այն կարծիքին է, որ դիմումն ստացող Անդամի կողմից համանման դիմում ներկայացվելու դեպքում անկարող կլիներ այն բավարարել, կամ եթե դեռևս չի կիրարկել սույն հոդվածը, ապա նա այդ փաստի մասին նշում է դիմումի մեջ: Այդպիսի պահանջի կատարումը թողնվում է դիմումն ստացող Անդամի հայեցողությանը:

9. Վարչական բեռը

9.1. Դիմումատու Անդամը հաշվի է առնում ռեսուրսների և ծախսերի այն հետևանքները, որոնք դիմումն ստացող Անդամի համար կարող են առաջանալ տեղեկությունների վերաբերյալ դիմումներին պատասխանելիս: Դիմումատու Անդամը պետք է հաշվի առնի դիմումը բավարարվելու դեպքում իր ֆինանսական շահի և այն ջանքերի համաչափությունը, որոնք դիմումն ստացող Անդամը պետք է գործադրի տեղեկությունները տրամադրելիս:

9.2. Եթե դիմում ստացող Անդամը մեկ կամ ավել դիմումատու Անդամից (Անդամներից) ստանում է տեղեկությունների վերաբերյալ անկառավարելի թվով դիմումներ կամ տեղեկությունների վերաբերյալ այնպիսի դիմում, որի շրջանակն անկառավարելիորեն լայն է, և անկարող է ողջամիտ ժամկետում բավարարել այդ դիմումները, ապա կարող է դիմումատու Անդամից (Անդամներից) պահանջել ըստ առաջնահերթության դասակարգում կատարել` իր ռեսուրսների սահմանափակումների շրջանակում գործնական սահմանների շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Փոխադարձ համաձայնությամբ հաստատված մոտեցման բացակայության դեպքում այդ դիմումների բավարարումը թողնվում է դիմում ստացող Անդամի հայեցողությանը` հիմք ընդունելով իր իսկ սահմանած առաջնահերթությունը:

 

10. Սահմանափակումները

 

Դիմում ստացող Անդամից չի կարելի հայցել.

ա) փոփոխել ներմուծման կամ արտահանման հայտարարագրերի կամ ընթացակարգերի իր ձևաչափը,

բ) 6.1-ին պարբերության «գ» ենթապարբերության մեջ նշված` ներմուծման կամ արտահանման հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերից բացի` այլ փաստաթղթերի պահանջ սահմանել,

գ) հարցումներ անել` տեղեկությունները ձեռք բերելու համար,

դ) փոփոխել այդ տեղեկությունները պահելու ժամկետը,

ե) ներդնել թղթային փաստաթղթավորում, եթե արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային ձևաչափը,

զ) թարգմանել տեղեկությունները,

է) ստուգել տեղեկությունների հավաստիությունը, կամ

ը) տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք վնաս կհասցնեն առանձին պետական կամ մասնավոր ձեռնարկությունների իրավաչափ առևտրային շահերին:

 

11. Չլիազորված օգտագործումը կամ հրապարակումը

 

11.1. Սույն հոդվածի համաձայն փոխանակված տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման պայմանների ցանկացած խախտման դեպքում դիմումատու Անդամը, որն ստացել է տեղեկությունները, չլիազորված օգտագործման կամ հրապարակման մանրամասների մասին պատշաճ ժամկետում հաղորդում է դիմում ստացող Անդամին, որը տրամադրել է տեղեկությունները, և

ա) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` խախտումը վերացնելու համար,

բ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` հետագա խախտումները կանխելու համար, և

գ) ծանուցում է դիմում ստացող Անդամին «ա» և «բ» ենթապարբերությունների համաձայն ձեռնարկված միջոցների մասին:

11.2. Սույն հոդվածի համաձայն` դիմում ստացող Անդամը կարող է կասեցնել դիմումատու Անդամի նկատմամբ իր պարտավորությունները մինչև ձեռնարկվեն 11.1-ին պարբերությամբ սահմանված միջոցները:

 

12. Երկկողմ և տարածաշրջանային համաձայնագրեր

 

12.1. Սույն հոդվածի որևէ դրույթ չի արգելում Անդամին կնքել կամ պահպանել երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրեր մաքսային տեղեկությունների և տվյալների տրամադրման կամ փոխանակման վերաբերյալ, այդ թվում` անվտանգ ու արագ եղանակները, ինչպես, օրինակ` ավտոմատացված եղանակը կամ նախքան բեռի ժամանումը:

12.2. Սույն հոդվածի որևէ դրույթ չի մեկնաբանվում որպես այդպիսի` երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրերի ներքո Անդամի ստանձնած իրավունքները կամ պարտավորությունները փոփոխող կամ դրանց վրա ազդող դրույթ կամ որպես նման այլ համաձայնագրերի ներքո մաքսային տեղեկությունների կամ տվյալների փոխանակումը կարգավորող դրույթ:

 

ԲԱԺԻՆ II
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 13.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի 1-ից 12-րդ հոդվածների դրույթները պետք է իրականացվեն զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամների կողմից` սույն բաժնին համապատասխան, որը հիմնված է 2004 թվականի հուլիսի Շրջանակային համաձայնագրի Դ հավելվածում (WT/L/579) և Հոնկոնգի նախարարական հռչակագրի (WT/MIN(05)/DEC) 33-րդ պարբերությամբ և Ե հավելվածում նախատեսված եղանակների վրա:

2. Կարողությունների զարգացմանը17 միտված աջակցությունն ու օժանդակությունը տրամադրվում են` օգնելու համար զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամներին` իրականացնելու սույն Համաձայնագրի դրույթները` դրանց բնույթին և շրջանակին համապատասխան:

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման շրջանակը և ժամկետները կապված են զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամների` իրականացման կարողություններին: Եթե զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը դեռևս չունի անհրաժեշտ կարողություն, ապա համապատասխան դրույթի (դրույթների) իրականացումը չի պահանջվի մինչև իրականացման կարողությունների ձեռք բերվելը:

3. Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամներից պահանջվում է ստանձնել միայն այնպիսի պարտավորություններ, որոնք համապատասխանում են իրենց զարգացման, ֆինանսական և առևտրային անհատական կարիքներին կամ վարչական ու ինստիտուցիոնալ հնարավորություններին:

4. Սույն սկզբունքները կիրառվում են II բաժնում նախատեսված դրույթների միջոցով:


17 Սույն Համաձայնագրի նպատակներով «կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն» կարող է լինել տրամադրվող տեխնիկական, ֆինանսական կամ փոխադարձաբար համաձայնեցված ցանկացած այլ բնույթի աջակցություն:

 

ՀՈԴՎԱԾ 14.
ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

 

1. Գոյություն ունի դրույթների երեք կատեգորիա.

ա) Ա կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող Անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը նախատեսում է իրականացնել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կամ, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում, ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում` 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

բ) Բ կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող Անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը նախատեսում է իրականացնել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո անցումային ժամանակաշրջանից հետո` որոշակի օրվա դրությամբ` 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

գ) Գ կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող Անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը նախատեսում է իրականացնել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո անցումային ժամանակաշրջանից հետո որոշակի օրվա դրությամբ, և որոնք պահանջում են իրականացման կարողությունների ձեռքբերում` կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման միջոցով` 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Զարգացող երկիր կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ անհատական կարգով, ինքնուրույն նախատեսում է այն դրույթները, որոնք պետք է ներառվեն Ա, Բ և Գ կատեգորիաներում:

 

ՀՈԴՎԱԾ 15.
Ա ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՄԱՍՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ պետք է իրականացնի Ա կատեգորիայով նախատեսված իր պարտավորությունները: Ա կատեգորիայով նախատեսված այդ պարտավորություններն այդ կերպով դառնում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

2. Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը կարող է իր կողմից Ա կատեգորիայում ներառված դրույթների վերաբերյալ ծանուցել Կոմիտեին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` առավելագույնը մեկ տարում: Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամի` Ա կատեգորիայով նախատեսված պարտավորություններն այդ կերպով դառնում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 16.
Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՎ Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

1. Զարգացող երկիր հանդիսացող Անդամի կողմից Ա կատեգորիայում չներառված դրույթների մասով Անդամը կարող է հետաձգել իրականացումը` սույն հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

Զարգացող երկիր հանդիսացող Անդամի Բ կատեգորիա`

ա) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ ծանուցում է Կոմիտեին Բ կատեգորիայում իր կողմից ներառված դրույթների և դրանց իրականացման համապատասխան սահմանված ժամկետների վերաբերյալ:18

բ) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` ոչ ուշ, քան մեկ տարի անց, զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին ծանուցում է իր կողմից Բ կատեգորիայում ներառված դրույթների իրականացման վերջնական ժամկետների վերաբերյալ: Եթե զարգացող երկիր հանդիսացող Անդամը մինչև այս վերջնաժամկետի լրանալը համարում է, որ իրեն լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ` վերջնական ժամկետների վերաբերյալ ծանուցելու համար, ապա Անդամը կարող է դիմել Կոմիտեին, որպեսզի նա բավարար չափով երկարաձգի ժամկետների վերաբերյալ ծանուցման ժամանակահատվածը:

Զարգացող երկիր հանդիսացող Անդամի Գ կատեգորիա`

գ) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ ծանուցում է Կոմիտեին Գ կատեգորիայում իր կողմից ներառված դրույթների և դրանց իրականացման համապատասխան սահմանված ժամկետների վերաբերյալ: Թափանցիկության նկատառումներով` ներկայացվող ծանուցումները պետք է ներառեն տեղեկություններ կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության վերաբերյալ, որը պահանջվում է Անդամի կողմից համաձայնագրի իրականացման համար:19

դ) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, զարգացող երկիր հանդիսացող Անդամները և համապատասխան դոնոր Անդամները, հաշվի առնելով արդեն իսկ գործող առկա պայմանավորվածությունները, 22-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն տրամադրված ծանուցումները և վերը նշված «գ» ենթապարբերության համաձայն տրամադրված տեղեկությունները, Կոմիտեին տեղեկություններ են տրամադրում ընթացիկ կամ ձեռք բերված այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն տրամադրելու համար` Գ կատեգորիայի իրականացումն ապահովելու նպատակով:20

Զարգացող երկիր հանդիսացող մասնակից Անդամը Կոմիտեին պատշաճ ժամկետում տեղեկացնում է այդ պայմանավորվածությունների վերաբերյալ: Կոմիտեն նաև հրավիրում է Անդամ չհանդիսացող դոնորներին` տեղեկություններ տրամադրելու` առկա կամ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

ե) «դ» ենթապարբերությամբ նախատեսված տեղեկությունների տրամադրման օրվանից հետո` 18 ամսվա ընթացքում, Դոնոր Անդամները և զարգացող երկիր հանդիսացող համապատասխան Անդամները տեղեկացնում են Կոմիտեին կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման առաջընթացի վերաբերյալ: Զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ միաժամանակ տրամադրում է իրականացման վերջնական ժամկետների իր ցանկը:

2. Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի կողմից Ա կատեգորիայում չներառված դրույթների մասով` առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը կարող է հետաձգել իրականացումը` սույն հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի Բ կատեգորիա`

ա) սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` ոչ ուշ, քան մեկ տարի անց, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը ծանուցում է Կոմիտեին Բ կատեգորիայում ներառված դրույթների վերաբերյալ և կարող է ծանուցել այդ դրույթների իրականացման համապատասխան սահմանված ժամկետների մասին` հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամների համար նախատեսվող առավելագույն հնարավորությունները:

բ) Վերոնշյալ «ա» ենթապարբերությամբ նախատեսված ծանուցման ժամկետից հետո` ոչ ուշ, քան երկու տարի անց, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ ծանուցում է Կոմիտեին` նախատեսված դրույթների հաստատումն ստանալու և իրականացման իր ժամկետների մասին հայտնելու համար: Եթե առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը մինչև այս վերջնաժամկետի լրանալը համարում է, որ իրեն լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ` վերջնական ժամկետների վերաբերյալ ծանուցելու համար, ապա Անդամը կարող է դիմել Կոմիտեին` ժամկետների վերաբերյալ ծանուցման ժամանակահատվածը բավարար չափով երկարաձգելու համար:

Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի Գ կատեգորիա`

գ) Թափանցիկության նկատառումներով և դոնորների հետ պայմանավորվածությունները դյուրացնելու նպատակով առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարի անց, Կոմիտեին ծանուցում է իր կողմից Գ կատեգորիայում ներառված դրույթների վերաբերյալ` հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամների համար նախատեսվող առավելագույն հնարավորությունները:

դ) Վերոնշյալ «գ» ենթապարբերությամբ նախատեսված ժամկետից մեկ տարի անց առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամները տեղեկություններ են տրամադրում իրականացման համար պահանջվող` կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության վերաբերյալ:21

ե) Վերոնշյալ «դ» ենթապարբերությամբ նախատեսված տեղեկությունների տրամադրումից հետո` ոչ ուշ, քան երկու տարի անց, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամները և համապատասխան դոնոր Անդամները, հաշվի առնելով վերոնշյալ «դ» ենթապարբերության համաձայն ներկայացված տեղեկությունները, տեղեկություններ են տրամադրում Կոմիտեին ընթացիկ կամ ձեռք բերված այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են Գ կատեգորիայի իրականացումն ապահովելու նպատակով կարողությունների զարգացմանը միտված աջակցությունն ու օժանդակությունը տրամադրելու համար:22

Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող մասնակից Անդամը պատշաճ ժամկետում տեղեկացնում է Կոմիտեին այդ պայմանավորվածությունների վերաբերյալ: Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը միաժամանակ ծանուցում է Գ կատեգորիայում ներառված համապատասխան այն պարտավորությունների կատարման ժամկետների վերաբերյալ, որոնց վրա տարածվում են աջակցության ու օժանդակության պայմանավորվածությունները: Կոմիտեն նաև հրավիրում է Անդամ չհանդիսացող դոնորներին տեղեկություններ տրամադրել առկա կամ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

զ) «ե» ենթապարբերությամբ նախատեսված տեղեկությունների տրամադրման օրվանից ոչ ուշ, քան 18 ամիս անց Դոնոր Անդամները և առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող համապատասխան Անդամները տեղեկացնում են Կոմիտեին կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման առաջընթացի վերաբերյալ: Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին միաժամանակ տրամադրում է իրականացման վերջնական ժամկետների ցանկը:

3. Զարգացող երկիր հանդիսացող Անդամները և առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամները, որոնք դոնորների կողմից օժանդակության պակասի կամ կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման հարցում առաջընթաց չարձանագրելու պատճառով դժվարություններ են ունենում 1-ին և 2-րդ պարբերություններով նախատեսված վերջնաժամկետներում իրականացման վերջնական ժամկետները ներկայացնելու հարցում, հնարավորինս շուտ ծանուցում են Կոմիտեին մինչև այդ վերջնաժամկետների լրանալը: Անդամները համաձայնում են համագործակցել այդ դժվարությունները հաղթահարելու նպատակով աջակցություն տրամադրելու հարցում` հաշվի առնելով առանձնահատուկ հանգամանքները և առանձնահատուկ խնդիրները, որոնք տվյալ Անդամը պետք է դիմագրավի: Կոմիտեն համապատասխան դեպքերում միջոցներ է ձեռնարկում դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ, այդ թվում` անհրաժեշտության դեպքում տվյալ Անդամի համար երկարաձգելով վերջնական ժամկետների վերաբերյալ ծանուցելու վերջնաժամկետները:

4. 1-ին պարբերության «բ» կամ «ե» ենթապարբերությամբ կամ, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում, 2-րդ պարբերության «բ» կամ «զ» ենթապարբերությամբ նախատեսված վերջնաժամկետից երեք ամիս առաջ Քարտուղարությունը հիշեցում է ուղարկում Անդամին, եթե այդ Անդամը չի ծանուցել Բ կամ Գ կատեգորիայում իր կողմից ներառված դրույթների իրականացման վերջնական ժամկետի վերաբերյալ: Եթե Անդամը չի վկայակոչում 3-րդ պարբերությունը կամ, զարգացող երկիր հանդիսացող Անդամի դեպքում, 1-ին պարբերության «բ» ենթապարբերությունը կամ, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում, 2-րդ պարբերության «բ» ենթապարբերությունը` վերջնաժամկետը երկարաձգելու համար, և դեռևս չի ծանուցել իրականացման վերջնական ժամկետի վերաբերյալ, ապա Անդամն իրականացնում է դրույթները 1-ին պարբերության «բ» կամ «ե» ենթապարբերությամբ կամ, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում, 2-րդ պարբերության «բ» կամ «զ» ենթապարբերությամբ նախատեսված կամ 3-րդ պարբերության համաձայն երկարաձգված վերջնաժամկետից հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Բ և Գ կատեգորիաների դրույթների իրականացման վերջնական ժամկետների վերաբերյալ ծանուցման ամսաթվերից հետո` ոչ ուշ, քան 60 օր անց, 1-ին, 2-րդ կամ 3-րդ պարբերություններին համապատասխան, Կոմիտեն հաշվի է առնում յուրաքանչյուր Անդամի Բ և Գ կատեգորիաների դրույթների իրականացման վերջնական ժամկետները, այդ թվում` 4-րդ պարբերությամբ նախատեսված բոլոր ժամկետները ներառող հավելվածները` այդ կերպ հավելվածները դարձնելով սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մաս:


18 Ներկայացվող ծանուցումները կարող են ներառել նաև լրացուցիչ այնպիսի տեղեկություններ, որոնք ծանուցող Անդամը նպատակահարմար է համարում: Խրախուսվում է, որ Անդամները տրամադրեն իրականացման համար պատասխանատու ներպետական գործակալության կամ կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ:

19 Անդամները կարող են տեղեկություններ ներառել նաև առևտրի դյուրացման իրականացմանն ուղղված ազգային ծրագրերի կամ նախագծերի, իրականացման համար պատասխանատու այն ներպետական գործակալության կամ կազմակերպության և այն դոնորների վերաբերյալ, որոնց հետ Անդամն աջակցություն տրամադրելու վերաբերյալ գործող պայմանավորվածություն ունի:

20 Այդ պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն երկկողմ համաձայնությամբ կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով փոխադարձաբար համաձայնեցված պայմանների վրա, որոնք պետք է համապատասխանեն 21-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը:

21 Անդամները կարող են տեղեկություններ ներառել նաև առևտրի դյուրացմանն ուղղված` իրականացման ազգային ծրագրերի կամ նախագծերի, իրականացման համար պատասխանատու ներպետական մարմինների կամ կազմակերպությունների և այն դոնորների վերաբերյալ, որոնց հետ Անդամը գործող պայմանավորվածություն ունի աջակցության տրամադրման համար:

22 Այդ պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն երկկողմ համաձայնությամբ կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով փոխադարձաբար համաձայնեցված պայմանների վրա, որոնք պետք է համապատասխանեն 21-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 17.
ՎԱՂ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ. Բ ԵՎ Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

1.

ա) Զարգացող երկիր հանդիսացող Անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը, որը գտնում է, որ դժվարություններ ունի Բ կամ Գ կատեգորիայում իր կողմից ներառված որևէ դրույթ 16-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կամ «ե» ենթապարբերություններով կամ, առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում, 16-րդ հոդվածի 2-րդ պարբերության «բ» կամ «զ» ենթապարբերություններով սահմանված վերջնական ժամկետում իրականացնելու հարցում, պետք է ծանուցի Կոմիտեին: Զարգացող երկիր հանդիսացող Անդամները Կոմիտեին ծանուցում են ոչ ուշ, քան իրականացման ժամկետը լրանալուց 120 օր առաջ: Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամները Կոմիտեին ծանուցում են ոչ ուշ, քան այդ ժամկետից 90 օր առաջ:

բ) Կոմիտեին ուղղված ծանուցման մեջ նշվում է այն նոր ժամկետը, որի ընթացքում զարգացող երկիր հանդիսացող Անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամն ակնկալում է, որ ի զորու կլինի իրականացնելու տվյալ դրույթը: Ծանուցման մեջ նաև նշվում են իրականացման` ակնկալվող հետաձգման պատճառները: Այդ պատճառները կարող են ներառել կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության անհրաժեշտությունը, որը ավելի վաղ հաշվի չէր առնվել, կամ կարողությունների զարգացմանը միտված հավելյալ աջակցություն և օժանդակություն:

2. Եթե զարգացող երկիր հանդիսացող Անդամի դիմումով հայցվող իրականացման համար լրացուցիչ ժամանակը չի գերազանցում 18 ամիսը, կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դիմումով հայցվող լրացուցիչ ժամանակը չի գերազանցում 3 տարին, ապա դիմումատու Անդամին տրամադրվում է այդ լրացուցիչ ժամանակը` առանց Կոմիտեի կողմից հետագա գործողությունների:

3. Եթե զարգացող երկիր հանդիսացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը գտնում է, որ իրեն անհրաժեշտ է ժամկետի առաջին երկարաձգում 2-րդ պարբերությամբ նախատեսվածից ավելի երկար ժամանակով կամ երկրորդ կամ ցանկացած հերթական երկարաձգում, ապա Կոմիտեին ներկայացնում է 1-ին պարբերության «բ» ենթապարբերության մեջ նշված տեղեկությունները ներառող երկարաձգման մասին դիմում ոչ ուշ, քան մինչև իրականացման համար սահմանված վերջնական ժամկետը կամ հետագայում երկարաձգված ժամկետը լրանալուց 120 օր առաջ` զարգացող երկիր հանդիսացող Անդամի դեպքում, և 90 օր առաջ` առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում:

4. Կոմիտեն ըմբռնումով է քննության առնում երկարաձգման մասին դիմումները` հաշվի առնելով դիմումատու Անդամի դեպքում առկա առանձնահատուկ հանգամանքները: Այդ հանգամանքները կարող են ներառել կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն ձեռք բերելու հետ կապված դժվարությունները և ուշացումները:

 

ՀՈԴՎԱԾ 18.
Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՎ Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` եթե զարգացող երկիր հանդիսացող Անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը կատարել է 16-րդ և 17-րդ հոդվածների 1-ին կամ 2-րդ պարբերություններով սահմանված ընթացակարգերը, և եթե ժամկետի հայցվող երկարաձգումը չի տրամադրվել, կամ եթե զարգացող երկիր հանդիսացող Անդամի կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի մոտ որևէ այլ կերպ ի հայտ են եկել 17-րդ հոդվածով ժամկետի երկարաձգումը խոչընդոտող չնախատեսված հանգամանքներ, ինքնագնահատման միջոցով հաստատում է, որ դեռևս չունի Գ կատեգորիայով նախատեսված դրույթի իրականացման կարողությունը, ապա այդ Անդամը Կոմիտեին ծանուցում է համապատասխան դրույթն իրականացնելու իր անկարողության մասին:

2. Կոմիտեն անմիջապես ստեղծում է Փորձագիտական խումբ, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան համապատասխան զարգացող երկիր հանդիսացող Անդամից կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամից ծանուցումն ստանալուց հետո 60 օր անց: Փորձագիտական խումբն ուսումնասիրում է հարցը և դրա վերաբերյալ իր առաջարկությունը ներկայացնում Կոմիտե իր կազմավորումից հետո 120 օրվա ընթացքում:

3. Փորձագիտական խումբը կազմվում է հինգ անկախ անձանցից, որոնք բարձր որակավորում ունեն առևտրի դյուրացման և կարողությունների զարգացմանը միտված աջակցության ու օժանդակության ոլորտներում: Փորձագիտական խմբի կազմում պետք է ապահովվի հավասարություն զարգացող և զարգացած երկրներ հանդիսացող Անդամներից ընտրված քաղաքացիների միջև: Եթե ներգրավված է առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամ, ապա Փորձագիտական խմբում ընդգրկվում է առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամից առնվազն մեկ քաղաքացի: Եթե Կոմիտեն չի կարողանում համաձայնության գալ Փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ դրա ստեղծումից հետո 20 օրվա ընթացքում, ապա Գլխավոր տնօրենը, խորհրդակցելով Կոմիտեի նախագահի հետ, որոշում է Փորձագիտական խմբի կազմը` սույն պարբերության պայմաններին համապատասխան:

4. Փորձագիտական խումբը քննարկում է համապատասխան կարողության բացակայության մասին Անդամի կողմից կատարված ինքնագնահատումը և առաջարկություն է ներկայացնում Կոմիտե: Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի վերաբերյալ Փորձագիտական խմբի առաջարկությունը քննարկելիս Կոմիտեն, ըստ նպատակահարմարության, ձեռնարկում է այնպիսի գործողություն, որը պետք է դյուրացնի իրականացման կայուն կարողության ձեռքբերումը:

5. Սույն հարցի առնչությամբ Անդամի նկատմամբ չեն կիրառվում Վեճերի կարգավորման փոխհամաձայնության շրջանակներում նախատեսված ընթացակարգերը` զարգացող երկիր հանդիսացող Անդամի կողմից համապատասխան դրույթն իրականացնելու իր անկարողության մասին Կոմիտեին ծանուցելու պահից մինչև Փորձագիտական խմբի առաջարկությունն ստանալուց հետո կայանալիք Կոմիտեի առաջին ժողովը: Այդ ժողովի ժամանակ Կոմիտեն քննարկում է Փորձագիտական խմբի առաջարկությունը: Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի համար տվյալ դրույթի առնչությամբ չեն կիրառվում Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ նախատեսված ընթացակարգերը տվյալ դրույթն իրականացնելու իր անկարողության մասին Կոմիտեին ծանուցելու օրվանից մինչև Կոմիտեի կողմից տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացվելը կամ Կոմիտեի` վերը նշված առաջին ժողովի անցկացման օրվանից 24 ամսվա ընթացքում` կախված նրանից, թե որն է ավելի վաղ եղել:

6. Եթե առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը զրկվում է Գ կատեգորիայով նախատեսված հանձնառությունը կատարելու կարողությունից, ապա այդ մասին տեղեկացնում է Կոմիտեին և հետևում է սույն հոդվածով սահմանված ընթացակարգերին:

 

ՀՈԴՎԱԾ 19.
Բ ԵՎ Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

1. Զարգացող երկրներ հանդիսացող Անդամները և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամները, որոնք ծանուցել են Բ և Գ կատեգորիաներում ներառված դրույթների մասին, կարող են կատարել այդ կատեգորիաների միջև դրույթների տեղափոխում` այդ մասին ծանուցելով Կոմիտեին: Եթե Անդամն առաջարկում է համապատասխան դրույթը տեղափոխել Բ կատեգորիայից Գ կատեգորիա, ապա Անդամը տեղեկություններ է տրամադրում կարողությունների զարգացման համար պահանջվող աջակցության և օժանդակության մասին:

2. Եթե Բ կատեգորիայից Գ կատեգորիա տեղափոխված դրույթն իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, ապա Անդամը կարող է.

ա) օգտվել 17-րդ հոդվածի դրույթներից, այդ թվում` ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման հնարավորությունից, կամ

բ) դիմել Կոմիտեին, որպեսզի Կոմիտեն ուսումնասիրի Անդամի դիմումը` դրույթն իրականացնելու համար լրացուցիչ ժամանակ և, անհրաժեշտության դեպքում, կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն ստանալու համար, այդ թվում` ներառելով 18-րդ հոդվածի համաձայն Փորձագիտական խմբի կողմից ստուգման և առաջարկության հնարավորությունը, կամ

գ) առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեպքում` Բ կատեգորիայի ներքո ծանուցված սկզբնական ամսաթվից հետո չորս տարուց ավելի երկար ժամանակահատվածով իրականացման նոր ժամկետի համար պահանջվում է Կոմիտեի հաստատումը: Ի հավելումն` առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամը շարունակում է կիրառել 17-րդ հոդվածը: Հասկանալի է, որ դրույթների այդպիսի տեղափոխում կատարող` առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի համար պահանջվում է կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն:

 

ՀՈԴՎԱԾ 20.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում Վեճերի լուծումը կարգավորող կանոնների և ընթացակարգերի մասին փոխըմբռնման շրջանակում մշակված և դրանով կիրառվող` 1994 թվականի ՍԱԳՀ-ի XXII և XXIII հոդվածների դրույթները չեն կիրառվում զարգացող երկիր հանդիսացող Անդամի դեմ` այդ Անդամի կողմից Ա կատեգորիայում ներառված դրույթի առնչությամբ առաջացած վեճերի կարգավորման նկատմամբ:

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից վեց տարվա ընթացքում Վեճերի լուծումը կարգավորող կանոնների և ընթացակարգերի մասին փոխըմբռնման շրջանակում մշակված և դրանով կիրառվող` 1994 թվականի ՍԱԳՀ-ի XXII և XXIII հոդվածների դրույթները չեն կիրառվում առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի դեմ` այդ Անդամի կողմից Ա կատեգորիայում ներառված դրույթի առնչությամբ առաջացած վեճերի կարգավորման նկատմամբ:

3. Առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի կողմից Բ կամ Գ կատեգորիաների դրույթների իրականացումից հետո ութ տարվա ընթացքում Վեճերի լուծումը կարգավորող կանոնների և ընթացակարգերի մասին փոխըմբռնման շրջանակում մշակված և դրանով կիրառվող` 1994 թվականի ՍԱԳՀ-ի XXII և XXIII հոդվածների դրույթները չեն կիրառվում այդ դրույթի առնչությամբ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի հետ առաջացող վեճերի կարգավորման նկատմամբ:

4. Չնայած Վեճերի լուծումը կարգավորող կանոնների և ընթացակարգերի մասին փոխըմբռնման կիրառման արտոնյալ ժամանակահատվածին` նախքան 1994 թվականի ՍԱԳՀ-ի XXII կամ XXIII հոդվածներին համապատասխան խորհրդակցություններ սկսելու դիմում ներկայացնելը, իսկ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող Անդամի կողմից ձեռնարկված ցանկացած միջոցի առնչությամբ` վեճերի կարգավորման ընթացակարգերի բոլոր փուլերում, Անդամը հատուկ ուշադրություն է դարձնում առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների հատուկ վիճակին: Այս կապակցությամբ Անդամները Վեճերի լուծումը կարգավորող կանոնների և ընթացակարգերի մասին փոխըմբռնման շրջանակներում առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների մասնակցությամբ հարցեր բարձրացնելիս դրսևորում են պատշաճ զսպվածություն:

5. Սույն հոդվածով թույլատրվող արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր Անդամ, ըստ պահանջի, մյուս Անդամներին տրամադրում է սույն Համաձայնագրի իրականացմանը վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար պատշաճ հնարավորություն:

 

ՀՈԴՎԱԾ 21.
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Դոնոր Անդամները համաձայնում են փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով, երկկողմ համաձայնությամբ կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով դյուրացնել զարգացող և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամներին կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրումը: Նպատակն է աջակցել զարգացող և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամներին սույն Համաձայնագրի I բաժնի դրույթների իրականացման հարցում:

2. Հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների հատուկ կարիքները` անհրաժեշտ է առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամներին տրամադրել թիրախավորված աջակցություն և օժանդակություն` օգնելու համար զարգացնել կայուն կարողություններ իրենց հանձնառությունների կատարման համար: Զարգացման համագործակցության համապատասխան մեխանիզմների միջոցով և 3-րդ պարբերությամբ նշված կարողությունների զարգացմանը միտված տեխնիկական աջակցության և օժանդակության սկզբունքներին համահունչ, զարգացման գործընկերները ջանում են այս ոլորտում կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն տրամադրել այնպես, որ դա չազդի զարգացման առկա գերակայությունների վրա:

3. Անդամները ջանում են սույն Համաձայնագրի իրականացման առնչությամբ կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն տրամադրելիս կիրառել հետևյալ սկզբունքները.

ա) հաշվի առնել ստացող երկրների և տարածաշրջանների ընդհանուր զարգացման շրջանակը և, համապատասխան ու նպատակահարմար դեպքերում, իրականացվող բարեփոխումների և տեխնիկական աջակցության ծրագրերը,

բ) համապատասխան և նպատակահարմար դեպքերում ներառել տարածաշրջանային և ենթատարածաշրջանային խնդիրների լուծմանը միտված գործողություններ և խթանել տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային ինտեգրումը,

գ) ապահովել, որ մասնավոր հատվածում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ընդգրկվեն աջակցության աշխատանքներում,

դ) խթանել Անդամների և համապատասխան այլ կառույցների, այդ թվում` տարածաշրջանային տնտեսական համայնքների միջև և դրանց շրջանում համագործակցությունը` ապահովելու համար այդ աջակցության առավելագույն արդյունավետությունը և դրանից ստացվող առավելագույն արդյունքները: Այս նպատակով`

i) գլխավորապես այն երկրում կամ տարածաշրջանում, որտեղ պետք է տրամադրվի աջակցություն, գործընկեր Անդամների և դոնորների, երկկողմ կամ բազմակողմ դոնորների շրջանում համակարգման նպատակը պետք է լինի խուսափել աջակցության ծրագրերի համընկնումներից ու կրկնություններից և բարեփոխումների աշխատանքներում առկա անհամապատասխանություններից տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման միջամտությունների սերտ համակարգման միջոցով,

ii) առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների համար` առևտրին առնչվող աջակցություն տրամադրելու նպատակով նախատեսված` Ընդլայնված համալիր շրջանակային ծրագիրը պետք է այդ համակարգման գործընթացի մաս կազմի, և

iii) Անդամները սույն Համաձայնագիրը և տեխնիկական աջակցությունը կիրառելիս պետք է խթանեն նաև իրենց` առևտրի ու զարգացման հարցերով պաշտոնատար անձանց միջև ներքին համակարգումը թե՛ մայրաքաղաքներում, թե՛ Ժնևում,

ե) խրախուսել երկրի ներսում և տարածաշրջանում գործող համակարգման այնպիսի մեխանիզմների օգտագործումը, ինչպիսիք են կլոր սեղանները և խորհրդատվական խմբերը` իրականացման աշխատանքների համակարգման և մշտադիտարկման նպատակով, և

զ) խրախուսել զարգացող երկրներ հանդիսացող Անդամներին` կարողությունների զարգացմանը միտված աջակցություն տրամադրել զարգացող և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող այլ Անդամների և, հնարավորության դեպքում, քննարկել այդ աշխատանքներին օժանդակելու հարցը:

4. Կոմիտեն տարեկան առնվազն մեկ անգամ անցկացնում է մեկ նպատակային նիստ`

ա) քննարկելու համար սույն Համաձայնագրի դրույթների կամ դրանց ենթամասերի իրականացման հետ կապված խնդիրները,

բ) ստուգելու համար Համաձայնագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման առաջընթացը` ներառելով կարողությունների զարգացման համար բավարար չափով աջակցություն և օժանդակություն չստացող` զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամներին,

գ) իրականացնելու համար փորձի և տեղեկությունների փոխանակում կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության, ինչպես նաև իրականացման ծրագրերի վերաբերյալ` ներառյալ մարտահրավերներն ու ձեռքբերումները,

դ) ստուգելու համար 22-րդ հոդվածով սահմանված դոնորների ծանուցումները, և

ե) ստուգելու համար 2-րդ պարբերության կիրառումը:

 

ՀՈԴՎԱԾ 22.
ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Զարգացող երկրներ հանդիսացող Անդամների և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների համար I բաժինն իրականացնելու նպատակով կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման գործընթացը թափանցիկ դարձնելու նպատակով յուրաքանչյուր դոնոր Անդամ, որն աջակցում է զարգացող երկրներ հանդիսացող Անդամներին և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող անդամներին սույն Համաձայնագրի իրականացման հարցում, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից և, այնուհետև, յուրաքանչյուր տարի, կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության մասով նախորդ 12 ամսվա ընթացքում կատարված գործունեության և, եթե հնարավոր է, հաջորդ 12 ամսվա համար նախատեսված հանձնառությունների վերաբերյալ Կոմիտե է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.23

ա) կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության նկարագրությունը,

բ) կարգավիճակը և հատկացված/վճարված գումարը,

գ) աջակցության և օժանդակության տրամադրման հատկացման ընթացակարգերը,

դ) շահառու Անդամը կամ, անհրաժեշտության դեպքում, տարածաշրջանը, և

ե) Անդամի տարածքում աջակցություն և օժանդակություն տրամադրող` իրականացնող գործակալությունը:

Տեղեկությունները տրամադրվում են 1-ին Հավելվածով սահմանված ձևաչափով: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Անդամների դեպքում (այսուհետ` սույն Համաձայնագրում ՏՀԶԿ) ներկայացված տեղեկությունները կարող են հիմնված լինել ՏՀԶԿ-ի` Վարկատուի հաշվետվողականության համակարգի համապատասխան տեղեկությունների վրա: Խրախուսվում է վերը նշված տեղեկությունների տրամադրումը զարգացող երկրներ հանդիսացող այն Անդամների կողմից, որոնք հայտարարում են կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն տրամադրելու իրենց պատրաստակամության մասին:

2. Զարգացող երկրներ հանդիսացող Անդամներին և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամներին աջակցող դոնոր Անդամները Կոմիտե են ներկայացնում.

ա) սույն Համաձայնագրի I բաժինն իրականացնելու համար կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման համար պատասխանատու գործակալությունների կապի պատասխանատուի տվյալները, այդ թվում` գործնականում կիրառելի լինելու դեպքում` այն երկրում կամ տարածաշրջանում գործող կապի պատասխանատուի վերաբերյալ տեղեկությունները, որտեղ պետք է տրամադրվի աջակցությունը և օժանդակությունը,

բ) կարողությունների զարգացմանը միտված աջակցություն և օժանդակություն հայցելու գործընթացի ու մեխանիզմների վերաբերյալ տեղեկությունները:

Խրախուսվում է վերը նշված տեղեկությունների տրամադրումը զարգացող երկրներ հանդիսացող այն Անդամների կողմից, որոնք հայտարարում են աջակցություն և օժանդակություն տրամադրելու իրենց պատրաստակամության մասին:

3. Զարգացող երկրներ հանդիսացող Անդամները և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամները, որոնք մտադիր են օգտվել առևտրի դյուրացմանն առնչվող` կարողությունների զարգացմանը միտված աջակցությունից և օժանդակությունից, Կոմիտե են ներկայացնում այդ աջակցության և օժանդակության համակարգման և առաջնահերթությունների սահմանման համար պատասխանատու գրասենյակի (գրասենյակների) կապի պատասխանատուի (պատասխանատուների) վերաբերյալ տեղեկություններ:

4. Անդամները կարող են 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված տեղեկությունները տրամադրել համացանցային հղումների միջոցով և, անհրաժեշտության դեպքում, դրանք թարմացնել: Քարտուղարությունը պետք է նշված տեղեկությունները հասանելի դարձնի հանրության համար:

5. Կոմիտեն կոչ է անում համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին (ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, ՏՀԶԿ-ն, Միավորված ազգերի Առևտրի և զարգացման խորհրդաժողովը, ՀՄԿ-ն, Միավորված ազգերի տարածաշրջանային հանձնաժողովները, Համաշխարհային բանկը կամ դրանց օժանդակ մարմինները և տարածաշրջանային զարգացման բանկերը) և համագործակցության այլ գործակալություններին` տրամադրել 1-ին, 2-րդ և 4-րդ պարբերություններում նշված տեղեկությունները:


23 Տրամադրված տեղեկություններն արտացոլում են կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության` պահանջարկով պայմանավորված բնույթը:

 

ԲԱԺԻՆ III
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 23.
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

1. Առևտրի դյուրացման հարցերով կոմիտեն

 

1.1. Սույնով ստեղծվում է Առևտրի դյուրացման հարցերով կոմիտե:

1.2. Կոմիտեն բաց է բոլոր Անդամների մասնակցության համար և ընտրում է իր Նախագահին: Կոմիտեն հանդիպում է ըստ անհրաժեշտության, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` հնարավորություն ընձեռելու համար Անդամներին խորհրդակցել սույն Համաձայնագրի գործողության կամ դրա նպատակների իրականացման հետ կապված ցանկացած հարցի շուրջ: Կոմիտեն իրականացնում է սույն Համաձայնագրի շրջանակներում կամ Անդամների կողմից իրեն հանձնարարված պարտականություններ: Կոմիտեն սահմանում է իր ընթացակարգային կանոնները:

1.3. Կոմիտեն կարող է, ըստ անհրաժեշտության, ստեղծել օժանդակ մարմիններ: Բոլոր այդ մարմինները հաշվետու են Կոմիտեին:

1.4. Կոմիտեն նպատակահարմարության դեպքում մշակում է Անդամների միջև համապատասխան տեղեկությունների և լավագույն գործելակերպերի փոխանակման ընթացակարգեր:

1.5. Կոմիտեն առևտրի դյուրացման ոլորտում սերտ կապեր է պահպանում միջազգային այլ կազմակերպությունների հետ, ինչպիսին է, օրինակ` ՀՄԿ-ն, նպատակ ունենալով ապահովելու առկա լավագույն խորհրդատվությունը սույն Համաձայնագրի իրականացման և կառավարման համար և խուսափելու ջանքերի անհարկի կրկնությունից: Այս նպատակով Կոմիտեն կարող է հրավիրել այդ կազմակերպությունների կամ դրանց օժանդակ մարմինների ներկայացուցիչներին`

ա) մասնակցելու Կոմիտեի ժողովներին, և

բ) քննարկելու սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված կոնկրետ հարցեր:

1.6. Կոմիտեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց չորս տարի անց և, այնուհետև, պարբերաբար ստուգում է սույն Համաձայնագրի գործողությունը և իրականացումը:

1.7. Խրախուսվում է, որ Անդամները Կոմիտեում բարձրացնեն սույն Համաձայնագրի իրականացման և կիրառման խնդիրների հետ կապված հարցեր:

1.8. Կոմիտեն խրախուսում և դյուրացնում է սույն Համաձայնագրի շրջանակներում կոնկրետ հարցերի շուրջ Անդամների միջև ժամանակավոր (ad hoc) քննարկումները` նպատակ ունենալով պատշաճ ժամկետում գտնելու փոխադարձաբար բավարարող լուծում:

 

2. Առևտրի դյուրացման հարցերով ազգային կոմիտեն

 

Յուրաքանչյուր Անդամ ստեղծում է և/կամ պահում է առևտրի դյուրացման հարցերով ազգային կոմիտե կամ սահմանում է գործող մեխանիզմ` դյուրացնելու համար սույն Համաձայնագրի դրույթների ներպետական համակարգումը և իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 24.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակով համարվում է, որ «Անդամ» հասկացությունը ներառում է տվյալ Անդամի իրավասու մարմինը:

2. Սույն Համաձայնագրի բոլոր դրույթները պարտադիր են բոլոր Անդամների համար:

3. Անդամներն իրականացնում են սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու օրվանից: Զարգացող երկրներ հանդիսացող Անդամները և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամները, որոնք, իրենց ընտրությամբ, որոշում են կիրառել II բաժնի դրույթները, սույն Համաձայնագիրն իրականացնում են II բաժնին համապատասխան:

4. Այն Անդամը, որն ընդունել է սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո, իրականացնում է Բ և Գ կատեգորիաներով նախատեսված իր հանձնառությունները` համապատասխան ժամկետները հաշվարկելով սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Մաքսային միության կամ տարածաշրջանային տնտեսական ռեժիմի անդամները կարող են ընդունել տարածաշրջանային մոտեցումներ` աջակցելու համար սույն Համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունների կատարմանը, այդ թվում` տարածաշրջանային մարմինների ստեղծման և կիրառման միջոցով:

6. Չնայած Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի Համաձայնագրի 1Ա Հավելվածի ընդհանուր բացատրական ծանոթագրությանը` սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես 1994 թվականի ՍԱԳՀ-ով ստանձնած` Անդամների պարտավորությունների նվազեցում: Ի հավելումն` սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրով և Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին համաձայնագրով ստանձնած` Անդամների իրավունքների և պարտավորությունների նվազեցում:

7. 1994 թվականի` ՍԱԳՀ-ի բոլոր բացառություններն ու ազատումները կիրառվում են սույն Համաձայնագրի դրույթների նկատմամբ:24

1994 թվականի` ՍԱԳՀ-ի կամ նրա մասերի նկատմամբ կիրառվող ազատումները, որոնք շնորհվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագրի IX:3 ու IX:4 հոդվածներով և սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դրանում կատարված ցանկացած փոփոխության համաձայն, կիրառվում են սույն Համաձայնագրի դրույթների նկատմամբ:

8. Վեճերի լուծումը կարգավորող փոխըմբռնմամբ մշակված և կիրառվող` 1994 թվականի` ՍԱԳՀ-ի XXII և XXIII հոդվածների դրույթները կիրառվում են սույն Համաձայնագրի շրջանակներում տեղի ունեցող խորհրդակցությունների և վեճերի կարգավորման նկատմամբ, եթե կոնկրետ այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով:

9. Սույն Համաձայնագրի որևէ դրույթի առնչությամբ չեն կարող կատարվել վերապահումներ` առանց մյուս Անդամների համաձայնության:

10. Զարգացող երկրներ հանդիսացող Անդամների և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների` Ա կատեգորիայով նախատեսված հանձնառությունները, որոնք կցվում են սույն Համաձայնագրին` 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն, կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

11. Զարգացող երկրներ հանդիսացող Անդամների և առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Անդամների` Բ և Գ կատեգորիաներով նախատեսված հանձնառությունները, որոնք հաշվի են առնվում Կոմիտեի կողմից և կցվում են սույն Համաձայնագրին` 16-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն, կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:


24 Սա ներառում է 1994 թվականի` ՍԱԳՀ-ի V:7 ու X:1 հոդվածները և 1994 թվականի` ՍԱԳՀ-ի VIII հոդվածին կից ծանոթագրությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

 

Դոնոր Անդամ

Ծանուցմամբ ծածկվող ժամանակահատվածը

 

            
  Տեխնիկական ու ֆինանսական աջակցության և կարողությունների զարգացման ռեսուրսների նկարագիրը Կարգավիճակը և հատկացված/ վճարված գումարը Շահառու երկիրը/ տարածաշրջանը (անհրաժեշտության դեպքում) Անդամի՝ աջակցություն տրամադրող, իրականացնող գործակալությունը Աջակցության հատկացման ընթացակարգերը

 

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. մարտի 20-ին

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
27.11.2014
Արձանագրություն