Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2015 թվականի N 304-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, 2-րդ մասի ա), գ), դ), ե) և է) կետերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի, պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ընդ որում` մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում կազմակերպության գործադիր մարմնի ընտրությունը (նշանակումը) կազմակերպության գործադիր մարմնի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը վերջիններս նախապես համաձայնեցնում են Երևանի քաղաքապետի հետ:

3. Երևանի ենթակայության կազմակերպության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:

4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին` իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 25-ի «Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 5551-Ա որոշումն ու «Աջափնյակի շախմատի դպրոց» և «Դավթաշենի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 76-Ա որոշման 3-րդ կետը:

 

«Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2015 թվականի մարտի 18-ի

N 304-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N  |        Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար                 |

|___|_________________________________________________________________|

|1. |«Երևանի  Աջափնյակի շախմատի դպրոց» ՀՈԱԿ                           |

|_____________________________________________________________________|

|            Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար                  |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ        |

|_____________________________________________________________________|

|           Երևանի  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար                  |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Դավթաշենի շախմատի դպրոց» ՀՈԱԿ                           |

|_____________________________________________________________________|

|           Երևանի  Էրեբունի վարչական շրջանի ղեկավար                  |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ       |

|_____________________________________________________________________|

|            Երևանի  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար                  |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Կենտրոնի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ        |

|_____________________________________________________________________|

|       Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար              |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Մալաթիա-Սեբաստիա շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ|

|_____________________________________________________________________|

|           Երևանի  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար                  |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ       |

|_____________________________________________________________________|

|          Երևանի  Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար                 |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ     |

|_____________________________________________________________________|

|          Երևանի  Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար                 |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Նուբարաշենի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ     |

|_____________________________________________________________________|

|        Երևանի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար              |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ|

._____________________________________________________________________.

 

 

pin
Երևանի ավագանի
18.03.2015
N 304-Ն
Որոշում