Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1475.241117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1475-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի Փոռ բնակավայրի 2-րդ փողոց N 8 հասցեում գտնվող, 3 100 000 դրամ գնահատված արժեքով, 77.3 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.64 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքին` այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և մանկական խաղահրապարակ կառուցելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) համայնքը պարտավորվում է, համաձայն վերջինիս կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի, շենքի վերանորոգման, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և մանկական խաղահրապարակ կառուցելու նպատակով երեք տարվա ընթացքում իրականացնել 2 100 000 դրամի ներդրում` հետևյալ համամասնությամբ`

ա. 2018 թվականին` 700 000 դրամ,

բ. 2019 թվականին` 400 000 դրամ,

գ. 2020 թվականին` 1 մլն դրամ.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.

3) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 1475-Ա
Որոշում