Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.1391.231117

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 նոյեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2017 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հունիսի 14-ին` Երևանում:

Համաձայնագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներն արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ` վեց ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով` հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) Տաջիկստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ազատել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցման (ըստ գտնվելու վայրի` հաշվառման կանգնելու) պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ,

բ) Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներին Համաձայնագրով սահմանված կարգով թույլատրել արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերով առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում,

գ) Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ Տաջիկստանի Հանրապետության հետ փոխանակել արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի նմուշները,

դ) դիվանագիտական ուղիներով Տաջիկստանի Հանրապետությանը տեղեկացնել մուտքի, գտնվելու և ելքի պայմանների փոփոխությունների մասին ոչ ուշ, քան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ,

ե) Համաձայնագրի գործողությունն ամբողջովին կամ մասամբ կասեցնելու պարագայում, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության անվտանգության, հասարակական կարգի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պաշտպանության ապահովման համար, անհապաղ ծանուցել Տաջիկստանի Հանրապետությանը ոչ ուշ, քան նման որոշում կայացնելուց 72 ժամ առաջ:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են նպաստելու երկու պետությունների քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի փոխադարձ այցելությունների ռեժիմի իրավական կարգավորմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված`Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1391

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.11.2017
N ՍԴՈ-1391
Որոշում