Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԱԼԻ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԵՏԱԼԻ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆ ...

 

 

326.1220.261017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 հոկտեմբերի 2017 թվականի N 1220-Ն

 

ԱՂԵՏԱԼԻ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ի 16-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների նախարարի

2017 թվականի հոկտեմբերի 13-ի

թիվ 1220-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՂԵՏԱԼԻ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների նպատակն է`

1) մարդկանց կյանքի և առողջության փրկումը.

2) կենդանիների, պատմամշակութային և նյութական արժեքների փրկումը.

3) կենսաապահովման առաջնահերթ օբյեկտների ժամանակավոր վերականգնումը.

4) բնականոն կյանքի վերականգնումը:

3. Սույն կարգը մշակված է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) տուժածների ապաարգելափակում - արգելափակված տարածքից տուժածների դուրս բերումն անվտանգ գոտի` լողամիջոցների, օդային տրանսպորտի, ամենագնացների և այլ տեխնիկական միջոցների կիրառումով.

2) ստորջրյա փրկարարական աշխատանքներ - ջրի մակերեսից ցածր կատարվող բոլոր ջրափրկարարական աշխատանքները` ցանկացած տիպի ջրասուզական գույք-հանդերձանքի կիրառումով.

3) ջրհեղեղ` գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է.

4) աղետալի ջրածածկում` տարածքի ջրածածկում, որտեղ զոհվել են մարդիկ, սատկել են գյուղատնտեսական կենդանիներ, վնասվել են տնտեսության օբյեկտներ, էական վնաս է կրել շրջակա միջավայրը:

5. Աղետալի ջրածածկման առաջացրած հետևանքների առանձնահատկություններն են`

1) աղետի ավերիչ բնույթը.

2) խոցող գործոնների պարամետրերի արագ աճը.

3) տուժած մարդկանց կենսունակության սահմանափակ ժամանակը.

4) տուժած մարդկանց հասնելու դժվարությունները:

6. Աղետալի ջրածածկման հետևանքների հիմնական բնութագրերն են`

1) աղետալի ջրածածկման գոտում հայտնված մարդկանց թիվը.

2) աղետալի ջրածածկման գոտում հայտնված բնակավայրերի թիվը.

3) աղետալի ջրածածկման գոտում հայտնված տնտեսության օբյեկտների թիվը.

4) աղետալի ջրածածկման գոտում հայտնված երկաթգծերի, ավտոճանապարհների, կապի և այլ համակարգերի ձգվածությունը.

5) աղետալի ջրածածկման գոտում հայտնված կամուրջների, թունելների թիվը.

6) աղետալի ջրածածկման գոտում հայտնված բնակելի տների թիվը.

7) աղետալի ջրածածկման գոտում հայտնված գյուղատնտեսական հողերի մակերեսը.

8) սատկած գյուղատնտեսական կենդանիների թիվը:

 

II. ԱՂԵՏԱԼԻ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Աղետալի ջրածածկման գոտում փրկարարական աշխատանքներն իրականացվում են փուլային սկզբունքով`

1) բացահայտվում են ջրածածկման մասշտաբները և առավել խոցված հատվածները, որոշվում են արձագանքման ուղղությունները և միջոցները` յուրաքանչյուր տեղամասի կամ ուղղության համար.

2) կազմակերպվում և իրականացնում են աղետալի ջրածածկման գոտու մշտադիտարկում և հետախուզում` ըստ նախատեսված ուղղությունների.

3) հետախուզության արդյունքների հիման վրա որոշվում են մարդկանց, կենդանիների, նյութական արժեքների տարահանման ուղղություններն ու եղանակները, լրացուցիչ ուժերի ներգրավման անհրաժեշտությունը:

8. Հետախուզության հիմնական նպատակներն են`

1) աղետալի ջրածածկման գոտու սահմանների որոշումը.

2) աղետալի ջրածածկման զարգացման դինամիկայի հսկումը.

3) տուժածների, ինչպես նաև աղետալի ջրածածկման գոտուց դուրս բերման ենթակա կենդանիների, նյութական, մշակութային արժեքների, գտնվելու վայրի որոշումը.

4) տարահանման ուղիների որոշումը:

9. Հետախուզությունը աղետալի ջրածածկման գոտում`

1) աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս փրկարարական ուժերը կարող են գործել ինքնուրույն, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ մասնագիտացված ստորաբաժանումների և կազմավորումների հետ համատեղ.

2) աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար կատարվում է ջրածածկման գոտու, առաջանցման երթուղիների, բնակչության և նյութական արժեքների անվտանգ գոտիներ տեղափոխման երթուղիների հետախուզություն.

3) աղետալի ջրածածկման գոտում փրկարարական ուժերի հետախուզական խմբերը իրավիճակի գնահատումն իրականացնում են ջրային հետախուզական ուժերի հետ համատեղ: Բացի այդ, նրանք օգտագործում են օդային հետախուզության, հիդրոօդերևութաբանական, ինչպես նաև այլ կազմավորումների հետախուզական տվյալները.

4) փրկարարական ուժերի հետախուզական խմբերը, հետախուզական կազմավորումների հետ համատեղ, որոշում են ջրածածկման գոտիները, բնակավայրերի, օբյեկտների փլուզումների բնույթը, տուժածների գտնվելու վայրերը և նրանց վիճակը, նյութական արժեքների գտնվելու վայրերը, դեպի ջրածածկման գոտի տանող ճանապարհների առկայությունը, տրանսպորտային ու ջրլող միջոցների օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքների կատարման վրա ազդեցություն ունեցող տեղանքի այլ պայմաններ.

5) լողամիջոցներով հետախուզական խմբերը մարդկանց փոքր խմբերին փրկում են ինքնուրույն, մեծ քանակությամբ տուժածների գտնվելու վայրի մասին հետախուզական դետքի հրամանատարը հայտնում է վերադասին (հետախուզության ուղարկող հրամանատարին).

6) աղետալի ջրածածկման հնարավոր գոտիների տվյալներն ու մշտադիտարկման արդյունքների արձագանքող ստորաբաժանումներին տրամադրում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը.

7) աղետալի ջրածածկման գոտում հետախուզության տվյալները սահմանված կարգով հաղորդվում են տվյալ տարածքը սպասարկող ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահին:

10. Աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս փրկարարական ուժերը պետք է գործեն ինքնուրույն` համագործակցելով այլ մասնագիտացված ստորաբաժանումների, կազմավորումների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

11. Մեծ քանակությամբ տուժածների գտնվելու վայրի մասին հետախուզական խմբի հրամանատարը հայտնում է վերադասին (հետախուզության ուղարկող հրամանատարին), գիշերային ժամերին, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման դեպքում ջրլող միջոցների մատույցները լուսավորվում կամ տեղանշվում են լուսային կողմնորոշիչներով:

12. Տուժածի ապաարգելակման, ինչպես նաև ջրածածկ տարածքում աշխատանքներ իրականացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ տվյալները`

1) արգելափակման վայրը.

2) տուժածի մոտ ֆիզիոլոգիական փոփոխությունների կայացման ժամանակահատվածը տարվա տարբեր եղանակներին.

3) փրկարարական աշխատանքների կազմակերպչատեխնոլոգիական սխեման տվյալ փրկարարական աշխատանքները կատարելու համար.

4) տուժածի տարիքային, գենդերային և շարժողականության սահմանափակմամբ պայմանավորված առանձնահատկությունները.

5) մշտադիտարկման արդյունքների ու իրադարձությունների զարգացման դինամիկան,

6) տարածքային բնորոշ վտանգներն ու ռիսկերը:

7) փրկարարական աշխատանքների կատարման հնարավոր տևողությունը:

13. Ջրում գտնվող մարդու օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխությունների ժամանակահատվածն ըստ ջրի ջերմաստիճանի`

 

.__________________________________________________________________.

|Ջրի ջերմաստիճանն ըստ  |Գիտակցության կորստի |Մահվան ժամանակահատվածը|

|Ցելսիուսի             |ժամանակահատվածը     |                      |

|______________________|____________________|______________________|

|      0o              |25 վրկ              |0,25-1 րոպե           |

|______________________|____________________|______________________|

|     10o              |5-10 րոպե           |1-2 րոպե              |

|______________________|____________________|______________________|

|     15o              |20-40 րոպե          |6-8 րոպե              |

|______________________|____________________|______________________|

|     20o              |30-70 րոպե          |Հարաբերական անվտանգ   |

|______________________|____________________|______________________|

|     25o              |120 րոպե            |Հարաբերական անվտանգ   |

|______________________|____________________|______________________|

|     30o              |70 րոպե             |72-75 րոպե            |

.__________________________________________________________________.

 

14. Փրկարարական աշխատանքների տեխնոլոգիական դասավորվածքը ընտրվում է ըստ աշխատանքային տեղամասերի հատվածների հերթականության, բաշխված խմբերի և կիրառվող տեխնոլոգիաների, աշխատանքների տեսակի և ծավալի: Աշխատանքների պլանավորված ժամանակացույցը չպետք է գերազանցի թույլատրված տևողությունը: Հակառակ դեպքում աշխատողների ղեկավարը պետք է փոխի կատարվող աշխատանքների կատարման սխեման և այլ (թարմ) ստորաբաժանումներ ներառի կատարվող աշխատանքներում:

15. Ջրածածկ տարածքներում տուժածները կարող են արգելափակված լինել հետևյալ տեղերում`

1) ջրի մեջ.

2) շենքերում, շինություններում, դրանց տանիքներում.

3) ջրի տակ.

4) տրանսպորտային միջոցներում:

16. Աղետալի ջրածածկման գոտուն հարակից անվտանգ տարածքներում նախատեսվում են մարդկանց, կենդանիների, նյութական արժեքների կուտակման վայրեր (այսուհետ` հավաքատեղի), ինչպես նաև բուժկետեր` տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Անհապաղ բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է տեղում կամ տարհանման ճանապարհին:

17. Տուժածներին փրկելու և նրանց տեղափոխվելու ենթակա վիճակին հասցնելու համար նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն: Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերվում է տուժածներին ջրից հանելուց անմիջապես հետո` տեղում: Այն դեպքերում, երբ տուժածի առողջությանը վտանգ չի սպառնում, առաջին բուժօգնությունը ցուցաբերվում է հավաքատեղի բուժկետում` վտանգավոր գոտուց տարահանվելուց հետո:

18. Որոնողական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ է`

1) ուսումնասիրել ջրածածկ տարածքն ամբողջությամբ.

2) որոշել (ճշտել) և նշել տուժածների գտնվելու տեղերը.

3) ճշտել տուժածների առողջական վիճակը, ստացած վնասվածքների ձևն ու տեսակը և առաջին բուժօգնության ցուցաբերման տարբերակները.

4) որոշել տուժածների դուրս բերման ճանապարհները.

5) սահմանափակել կամ վերացնել տուժածների վրա երկրորդական խոցման գործոնների ազդակները:

 

III. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

19. Աշխատանքների իրականացման վայր հասնելով, ստորաբաժանման հրամանատարն անհապաղ կազմակերպում է դրված առաջադրանքի կատարումը: Իրավիճակի մասին ամբողջական տվյալների բացակայությունը ոչ մի կերպ չպետք է խոչընդոտի փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անհապաղ իրականացմանը:

20. Ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավված ստորաբաժանումներն իրականացնում են ջրածածկման գոտիներում մարդկանց որոնումը, նրանց տեղավորում են ջրլող միջոցների վրա և տարահանում անվտանգ տարածքներ: Դուրս են բերում այն նյութական արժեքները և սարքավորումները, որոնք կարող են վնասվել ջրից, կառուցում են ջրլող մատույցներ:

21. Լողամիջոցներով հագեցված մեքենայացված ստորաբաժանումները ջրածածկման գոտուց փրկում և տարահանում են մարդկանց, կազմակերպում են նյութական արժեքների դուրս բերման աշխատանքներ և իրականացնում պարեկային ծառայություն:

22. Ինժեներատեխնիկական ստորաբաժանումները ջրանցքների և պատվարների միջոցով կրճատում են ջրածածկման տարածքները` ջրի ազդեցությունից պաշտպանելով օբյեկտները, սարքավորումները, նյութական արժեքները, բնակելի և արտադրական շենքերը:

23. Հրշեջ-փրկարարական և ջրամատակարարման ստորաբաժանումները ջրի մակարդակի իջնելուց հետո դուրս են մղում ջուրը բնակելի ու արտադրական տարածքների նկուղային հարկերից և այլ ստորգետնյա տարածքներից:

24. Բժշկական և փրկարարական ստորաբաժանումները տուժածներին ցուցաբերում են առաջին օգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում տուժածներին նախապատրաստում են բուժհիմնարկներ տարահանելու համար:

25. Ջրածածկման գոտիներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացմանը ներգրավված անձնակազմը պետք է գիտենա ջրում վարքի կանոնները, կիսաջրածածկված շենքերից և տարբեր օբյեկտներից մարդկանց փրկման ձևերը, ջրում խեղդվողների փրկման և նրանց առաջին օգնության ցուցաբերման ձևերը, գետանցման միջոցների հնարավորությունները և դրանց օգտագործման կարգը, ինչպես նաև անվտանգության միջոցառումները:

26. Լողամիջոցների վրա աշխատող ստորաբաժանումները ապահովվում են կեռաձողերով, պարաններով փրկարարական բաճկոններով ու օղակներով և այլ հարմարանքներով ու միջոցներով: Մարդկանց նստեցման և իջեցման համար պատրաստվում են ժամանակավոր մատույցներ, իսկ լողամիջոցներն ապահովվում են տախտակամածներով և կիսաջրածածկ շենքերից, ծառերի վրայից և այլ վայրերից մարդկանց փրկության համար նախատեսված հարմարանքներով:

27. Ջրածածկման գոտիներում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ պետք է հաշվի առնել իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավորությունը: Այդ նպատակով ներգրավված ստորաբաժանումներից առանձնացվում են դիտորդներ: Ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացման դեպքում նախօրոք որոշվում են ստորաբաժանումների անձնակազմի նահանջի ուղիները:

28. Բնակչության տարահանման հիմնական աշխատանքների ավարտից հետո հետախուզական ուղեկալների պարեկավորումը շարունակվում է մինչև ջրի մակարդակի նվազումը:

29. Որոնողափրկարարական աշխատանքներ կատարելիս պետք է պահպանվեն տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները, աշխատանքի թույլատրելի պայմանները, փրկարարների վերականգնումն ու հանգիստը, որպեսզի պահպանվի նրանց արդյունավետ աշխատունակությունը: Բացառիկ դեպքերում մարդկային կյանքեր փրկելու համար, կարող են թույլատրվել անխուսափելի շեղումներ ղեկավարող նորմատիվային փաստաթղթերի պահանջներից, որոնք կարգավորում են ջրասուզակի անվտանգությունը: Այդ դեպքում ևս պետք է միջոցներ ձեռնարկվեն ջրասուզակի և սպասարկող անձնակազմի, առողջության և անվտանգության պահպանման համար:

30. Նորմատիվային կանոններից և պահանջներից շեղումով աշխատանքների կատարման վերջնական որոշումը ընդունում է ջրասուզակը: Խստիվ արգելվում է ստիպել, համոզել կամ դրդել ջրասուզակին նման աշխատանքի կատարման` առանց վերջինիս համաձայնության:

31. Փրկարարական աշխատանքները ներառում են`

1) տուժածների որոնում.

2) տուժածի փրկում.

3) տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերում.

4) տուժածների դուրս բերում վտանգավոր տարածքներից:

32. Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները ջրհեղեղի հետևանքների վերացման դեպքում ներառում են`

1) ցանկապատող ամբարտակների ամրացում (մոնտաժում).

2) դրենաժային (ջրահեռացման) ջրանցքների կառուցում.

3) սառցե պատնեշների վերացում.

4) փրկարարական միջոցների համար ճոպանների սարքավորում.

5) ճանապարհային կառույցների պահպանում և վերականգնում.

6) կոմունալ-էներգետիկ ցանցի վերականգնում.

7) երկրորդական վնասակար գործոնների աղբյուրների տեղայնացում.

8) բնակչության կենսաապահովման առաջնահերթ օբյեկտների ժամանակավոր վերականգնում:

33. Ջրածածկման գոտում հայտնված բնակչության պաշտպանության հիմնական ձևը հանդիսանում է մարդկանց տարահանումը:

34. Կախված բնակեցված վայրի գտնվելու տեղից, ջրածածկման սկսվելու պահից, փոխադրամիջոցների վիճակից և ուրիշ գործոններից, տարահանումը կարող է իրականացվել անհապաղ` մինչև տվյալ տեղանքի հնարավոր ջրածածկման մասին անմիջական վտանգի ազդանշանի ստացումը: Բացի բնակչության տարահանումից, կարող է կազմակերպված իրականացվել գյուղատնտեսական կենդանիների, նյութական և մշակութային արժեքների դուրսբերումը:

35. Որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը պայմանավորված է`

1) փրկարարական ստորաբաժանումների և կառավարման մարմինների պլանային, ժամանակին նախապատրաստմամբ.

2) հետախուզության և կառավարման համակարգի ծավալման արդյունավետ կազմակերպմամբ.

3) դեպքի վայր արագ և օպերատիվ ժամանմամբ.

4) փրկության արդյունավետ միջոցների և տեխնոլոգիաների կիրառմամբ.

5) վտանգի մասին ժամանակին զգուշացմամբ, բնակչության պատրաստվածությամբ, ինչպես նաև ազդարարման համակարգի արդյունավետությամբ:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
13.10.2017
N 1220-Ն
Հրաման