Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արաբական Միացյալ էմիրությունների կառավարությունը (այսուհետ` «Պայմանավորվող Կողմեր»),

լինելով 1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրման համար բացված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի կողմեր,

ցանկանալով նշված Կոնվենցիային համապատասխան և ի լրումն դրա կնքել Համաձայնագիր` միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով,

գիտակցելով օդային փոխադրումների կարևորությունը` որպես երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության ստեղծման և խթանման միջոց,

ցանկանալով դյուրացնել միջազգային օդային տրանսպորտի հնարավորությունների զարգացմանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակով, բացառությամբ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.

ա) «Ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետության դեպքում' Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, և Արաբական Միացյալ էմիրությունների դեպքում` Հաղորդակցության նախարարը, կամ երկու դեպքում էլ` ցանկացած այլ անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու սույն Համաձայնագրին վերաբերող ցանկացած գործառույթ,

բ) «Համաձայնեցված հաղորդակցություններ» տերմինը նշանակում է կանոնավոր օդային հաղորդակցություններ, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս ուղևորների, ուղեբեռների, բեռների, ներառյալ` փոստի, առանձին կամ համակցված փոխադրման համար,

գ) «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը, դրան կից Հավելվածը, և սույն Համաձայնագրի կամ Հավելվածի ցանկացած փոփոխություն, որը համաձայնեցված է սույն Համաձայնագրի 19-րդ Հոդվածի դրույթներին համապատասխան,

դ) «Օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն», «միջազգային օդային հաղորդակցություն», և «կանգառ ոչ երթևեկության նպատակներով» տերմիններն ունեն Կոնվենցիայի 96-րդ Հոդվածով նրանց համապատասխանաբար վերագրված իմաստները,

ե) «Հավելված» տերմինը ներառում է սույն Համաձայնագրին կից երթուղիների ցանկը, ցանկացած դրույթներ կամ ծանոթագրություններ և դրանց ցանկացած փոփոխություն` արված սույն Համաձայնագրի 19-րդ Հոդվածի դրույթներին համապատասխան,

զ) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է 1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրման համար բացված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիան, և ներառում է` (i) ցանկացած փոփոխություն, որը ընդունվել է Կոնվենցիայի 94-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան և վավերացվել է երկու Պայմանավորվող կողմերի կողմից և (ii) ցանկացած Հավելված և դրա փոփոխություն, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, այնքանով, որքանով այդ Հավելվածը կամ փոփոխությունը տվյալ ժամանակահատվածում գործում է երկու Պայմանավորվող կողմերի համար,

է) «Նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն կամ ավիաընկերություններ, որոնք նշանակվել են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն,

ը) «Սահմանված երթուղիներ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրին կցված երթուղիների ցանկում սահմանված երթուղիները,

թ) «Սակագին» տերմինը նշանակում է ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման համար վճարվելիք գները, և պայմանները, որոնց ներքո կիրառվում են այդ գները, բացառությամբ փոստի փոխադրման համար վարձատրության և պայմանների,

Ժ) «Տարածք» տերմինը, կապված Պետության հետ, ունի այն իմաստը, որը նրան վերագրված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով,

ի) «Օգտագործողի վճարումներ» տերմինը նշանակում է իրավասու իշխանությունների կողմից ավիաընկերություններից գանձվող կամ թույլատրված վճարումը օդանավակայանի սարքավորումների, գույքի և/կամ օդագնացային սարքավորումների տրամադրման համար, ներառյալ` օդանավի, դրանց անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռների և բեռների համար առնչվող ծառայությունների և սարքավորումների տրամադրումը:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածը հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

3. Սույն Համաձայնագիրն իրականացնելիս` Պայմանավորվող կողմերը գործում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, այնքանով, որքանով այդ դրույթները կիրառելի են միջազգային օդային հաղորդակցության համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները` վերջինիս նշանակված ավիաընկերության կողմից համաձայնեցված հաղորդակցություններ հաստատելու և իրականացնելու համար:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները, համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելիս, օգտվում են հետևյալ իրավունքներից`

ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու,

բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ երթևեկության նպատակներով կանգառ կատարելու,

գ) մի Պայմանավորվող կողմի տարածքից կամ դեպի տարածք ուղևորների, ուղեբեռների, բեռների, ներառյալ` փոստի, առանձին կամ համակցված միջազգային փոխադրման նպատակով` դրանց վերցնելու կամ իջեցնելու համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կանգառ կատարելու:

3. Ի լրումն վերը նշվածի, մի Պայմանավորվող կողմի ավիաընկերությունը, որը նշանակված չէ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, նույնպես օգտվում է սույն Հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված իրավունքներից:

4. Ոչինչ սույն հոդվածում չի ենթադրում, որ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերությանը վարձատրմամբ կամ պարգևատրմամբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` դեպի այդ Պայմանավորվող կողմի տարածքի մեկ այլ կետ փոխադրման նպատակով, ուղևորներ, ուղեբեռներ և բեռներ, ներառյալ` փոստ, օդանավ վերցնելու իրավունք է տրամադրվում:

5. Եթե զինված հակամարտության, քաղաքական խռովության կամ զարգացումների կամ հատուկ և անսովոր հանգամանքների պատճառով մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը չի կարող հաղորդակցություն իրականացնել իր նորմալ երթուղով, մյուս Պայմանավորվող կողմն անում է հնարավորը, որպեսզի դյուրացնի այդ հաղորդակցության շարունակական իրականացումն այնպիսի երթուղիների ժամանակավոր վերադասավորման միջոցով, որոնք համատեղ կորոշվեն Պայմանավորվող կողմերի կողմից:

6. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն իրավունք ունի առանց խտրականության օգտվել Պայմանավորվող կողմերի տրամադրած բոլոր օդային ուղիներից, օդանավակայաններից և այլ սարքավորումներից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ԼԻԱԶՈՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություն իրավունք ունի նշանակելու մեկ կամ ավելի ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելու և հանել կամ փոփոխել ցանկացած այդպիսի ավիաընկերության նշանակումը կամ փոխարինել սկզբնապես նշանակվածին մեկ այլ ավիաընկերությամբ: Այդ նշանակումները կամ դրանց ցանկացած փոփոխություն կատարվում են գրավոր` ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանության կողմից մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությանը:

2. Նշանակման, փոխարինման կամ դրա փոփոխության ծանուցումը ստանալուց հետո, մյուս Պայմանավորվող կողմը, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների պահպանմամբ, առանց հապաղման նշանակված ավիաընկերությանը տրամադրում է շահագործման համապատասխան լիազորություններ:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը կարող է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պահանջել, որպեսզի վերջինս ներկայացնի բավարար կերպով, որ որակավորված է կատարել այն օրենքներով և կանոնակարգերով սահմանված պայմանները, որոնք սովորաբար և ողջամտորեն կիրառվում են միջազգային օդային հաղորդակցությունների նկատմամբ այդ իշխանության կողմից` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված շահագործման լիազորությունների տրամադրումը կամ այնպիսի պայմաններ դնել Նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքների իրականացման վրա, որոնք անհրաժեշտ կհամարի, ցանկացած դեպքում, երբ, Պայմանավորվող կողմերի միջև հատուկ համաձայնության պայմանով, ավիաընկերության սեփականության իրավունքը կամ իրական վերահսկողությունը չի պատկանում ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:

5. Երբ ավիաընկերությունը նման ձևով նշանակվել և լիազորվել է, այն կարող է ցանկացած ժամանակ սկսել համաձայնեցված հաղորդակցությունների իրականացումը ամբողջությամբ կամ մասնակիորեն` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունն իրավունք ունի չեղյալ հայտարարել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը տրամադրված շահագործման լիազորությունը կամ կասեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կամ, անհրաժեշտության դեպքում, ժամանակավոր կամ մշտական պայմաններ դնել այդ իրավունքների իրականացման վրա`

ա) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի համապատասխանում այն օրենքներին և կանոնակարգերին, որոնք սովորաբար և ողջամտորեն կիրառվում են այդ իրավունքները տրամադրած Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանության կողմից` Կոնվենցիային համապատասխան, կամ

բ) այն դեպքում, երբ ավիաընկերությունն այլ կերպ չի գործում սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին համապատասխան, կամ

գ) ցանկացած այն դեպքում, երբ, Պայմանավորվող կողմերի միջև հատուկ համաձայնության պայմանով, ավիաընկերության սեփականության իրավունքը կամ իրական վերահսկողությունը չի պատկանում ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին, կամ

դ) Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան,

ե) այն դեպքում, երբ մյուս Պայմանավորվող կողմը չի իրականացնում համապատասխան գործողություններ անվտանգությունը բարելավելու համար` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կամ

զ) ամեն դեպքում, երբ մյուս Պայմանավորվող կողմը չի պահպանում սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածից բխող ցանկացած որոշում կամ պայման:

2. Եթե շահագործման լիազորության անհապաղ չեղյալ հայտարարելը, կասեցնելը կամ սույն Հոդվածի 1-ին կետում նշված պայմանների պարտադրումը էական չէ օրենքների և կանոնակարգերի հետագա խախտումները կանխելու համար, նման իրավունքը իրականացվում է միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո, ինչպես նախատեսված է 17-րդ հոդվածում:

3. Մի Պայմանավորվող կողմի` սույն Հոդվածով նախատեսված գործողությունը, չպետք է վնաս հասցնի մյուս Պայմանավորվող կողմի` 18-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է իր իրավազորության ներքո բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի վերացվեն խտրականության բոլոր ձևերը և անարդար, հակամրցակցային և զավթիչ գործելակերպերը, որոնք անբարենպաստ կերպով են ազդում մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության մրցակցային դիրքի վրա` սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքները իրականացնելիս:

2. Երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները համաձայնում են շահագործման տարողության շուրջ հետևյալ սկզբունքներին համապատասխան`

i) երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների համար համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման համար պետք է լինեն արդար և հավասար պայմաններ,

ii) համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելիս` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը հաշվի է առնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության շահերը, որպեսզի անպատեհ ձևով չազդի այն հաղորդակցությունների վրա, որ վերջիններս իրականացնում են ընդհանուր երթուղիների կամ դրանց մասի վրա,

iii) Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից միմյանց համապատասխան տարածքների միջև սահմանված երթուղիներով իրականացվող համաձայնեցված հաղորդակցությունները պետք է սերտ հարաբերակցության մեջ գտնվեն փոխադրման նկատմամբ հանրային պահանջների հետ և որպես իրենց առաջնային խնդիր պետք է ունենան այնպիսի տարողության տրամադրումը, որը բավական է բավարարելու ուղևորների և/կամ, բեռների փոխադրման նկատմամբ ներկայիս և բանականորեն ակնկալվելիք պահանջները: Երրորդ երկրների տարածքներում սահմանված երթուղիների կայաններում օդանավ վերցված և իջեցված ուղևորների և բեռների, այդ թվում փոստի փոխադրումների ապահովումը կատարվում է տարողության ընդհանուր սկզբունքների համաձայն, որոնք վերաբերում են.

ա) Ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածք մուտքի և ելքի երթևեկության պահանջներին,

բ) այն երթևեկության պահանջներին, որոնք վերաբերում են այն տարածքին, որոնց վրայով անցնում են համաձայնեցված հաղորդակցությունները, տեղական և տարածաշրջանային ծառայությունները հաշվի առնելուց հետո, և

գ) միջանցիկ չվագծային շահագործումների պահանջներին:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից սույն հոդվածի համաձայն սահմանված երթուղիներով տրամադրվող տարողությունը որոշվում է Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների միջև նախքան շահագրգիռ նշանակված ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցությունների սկսելը և դրանից հետո ժամանակ առ ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին ազատում է ներմուծման սահմանափակումներից, մաքսային տուրքերից, անուղղակի հարկերից, տեսչական գանձումներից և այլ պետական և/կամ տեղական տուրքերից և վճարումներից, կապված դրանց օդանավերի և դրանց հիմնական սարքավորումների, վառելիքի, քսայուղերի, սպառվող տեխնիկական պարագաների, պահեստամասերի, ներառյալ` շարժիչները, օդանավի պաշարների հետ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով այնպիսի ապրանքներով, ինչպիսիք են սննդամթերքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և թռիչքի ընթացքում վաճառքի կամ ուղևորների կողմից օգտագործման համար նախատեսված այլ ապրանքներ, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք նախատեսված են կամ բացառապես օգտագործվում են համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնող տվյալ նշանակված ավիաընկերության կողմից օդանավի շահագործման կամ սպասարկման կապակցությամբ, ինչպես նաև տպագիր տոմսերը, ավիաուղիների հաշիվները, ցանկացած այլ տպագիր նյութերը, որոնք կրում են նշանակված ավիաընկերության տարբերանշանները, ինչպես նաև սովորական հրապարակային կամ գովազդային նյութերը, որոնք անվճար տրամադրվում են տվյալ նշանակված ավիաընկերության կողմից:

2. Սույն հոդվածով տրամադրվող ազատումները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների վրա, որոնք`

ա) բերվում են մի Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից կամ դրա անունից,

բ) մնում են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավում ժամանելուց հետո մինչև մյուս Պայմանավորվող կողմի տարածքը լքելը կամ սպառվում են այդ տարածքով թռիչքի ընթացքում,

գ) բերվում են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և նախատեսված են համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելիս օգտագործվելու համար` անկախ նրանից, թե այդ ապրանքները օգտագործվել են կամ սպառվել են, ամբողջությամբ կամ մասամբ, ազատումը տրամադրող Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ այդ ապրանքները չեն օտարվում նշված Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Օդանավի հիմնական սարքավորումները, ինչպես նաև նյութերը, պարագաները և պաշարները, որոնք սովորաբար մնում են Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կողմից շահագործվող օդանավում, կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների թույլտվությամբ: Այս դեպքում, այդ սարքավորումների և ապրանքների վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված ազատումները` պայմանով, որ նշված իշխանությունները կարող են պահանջվել, որ դրանք իրենց հսկողության տակ դրվեն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային օրենսդրության համաձայն դրանք պետք է վերարտահանվեն կամ այլ կերպ տնօրինվեն:

4. Սույն հոդվածով նախատեսված ազատումները պետք է կիրառվեն նաև այնպիսի իրավիճակներում, երբ Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի նշանակված ավիաընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել այլ ավիաընկերությունների հետ մյուս Պայմանավորվող Կողմի տարածքով հիմնական սարքավորումների և սույն հոդվածի 1-ին մասում նշված այլ ապրանքների տեղափոխման համար` պայմանով, որ այդ մյուս Պայմանավորվող Կողմը այդ մյուս ավիաընկերությանը տրամադրել է նույն ազատումները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված օդանավերի մուտքին իր տարածք կամ իր տարածքից մեկնելուն, կամ որոնք վերաբերում են նման օդանավերի շահագործմանը և օդագնացությանը իր տարածքում գտնվելիս, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավերի նկատմամբ առանց տարբերության, և պետք է կիրառվեն նման օդանավերի նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս, այնտեղ գտնվելիս կամ տարածքից մեկնելիս:

2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնակարգերը, որոնք վերաբերում են օդանավերում գտնվող ուղևորների, ուղեբեռների, անձնակազմերի և բեռների մուտքին իր տարածք կամ իր տարածքից մեկնելուն, ինչպիսիք են կանոնակարգերը, որոնք վերաբերում են մուտք գործելուն, մաքսազերծմանը, ավիացիոն անվտանգությանը, ներգաղթին, անձնագրերին, մաքսային և սանիտարական կանոնները կամ, փոստի դեպքում, փոստային կանոնակարգերը, պետք է բավարարվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների նման ուղևորների, ուղեբեռների, անձնակազմերի և բեռների կողմից կամ անունից` մեկ Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս, այնտեղ գտնվելիս կամ մեկնելիս:

3. Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կարող սույն հոդվածով նախատեսված օրենքների և կանոնակարգերի կիրառման առումով նախապատվություն տա իր սեփական կամ ցանկացած այլ ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ:

4. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով ուղիղ տարանցման մեջ գտնվող ուղևորները, ուղեբեռը և բեռը, ներառյալ փոստը, որոնք չեն լքում օդանավակայանի` այդպիսի նպատակների համար նախատեսված տարածքները, ենթարկվում են ոչ ավել, քան պարզեցված հսկողության` բացառությամբ անվտանգության, օդային ծովահենության, թմրամիջոցների հսկման նպատակներով և այլ հատուկ դեպքերում: Նման ուղեբեռը և բեռը, ներառյալ փոստը, ազատվում են մաքսային տուրքերից, ակցիզային հարկերից և այլ նմանատիպ ազգային և/կամ տարածքային վճարներից:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ, ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

 

1. Թռիչքային պիտանության վկայականները, օդանավ շահագործողի սերտիֆիկատներն ու լիցենզիաները, որոնք տրվել կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և դեռևս ուժի մեջ են, պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից` համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման նպատակով` պայմանով, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել նման սերտիֆիկատները կամ լիցենզիաները, հավասար լինեն Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին կամ գերազանցեն դրանք:

2. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու, իր պետության տարածքի վրայով թռիչքների համար, մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր քաղաքացիներին տրված կամ նրանց համար վավեր ճանաչված` օդանավ շահագործողի սերտիֆիկատներն ու լիցենզիաները:

3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից տրված կամ վավեր ճանաչված հավաստագրերի կամ վկայականների արտոնությունները կամ պայմանները թույլ են տալիս Կոնվենցիայով սահմանված չափանիշներից տարբերություններ, անկախ այդ տարբերությունների` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ներկայացված լինելուց, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են, չսահմանափակելով առաջին Պայմանավորվող կողմի` 9-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված իրավունքները, պահանջել 17-րդ հոդվածին համապատասխան մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցություններ` խնդրո առարկա հանդիսացող սովորույթի երկու կողմերի համար ընդունելի լինելը պարզելու նպատակով: Կողմերին բավարարող համաձայնություն ձեռք բերելու անհնարինությունը հիմք է հանդիսանում սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման համար:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է պահանջել խորհրդակցություններ թռիչքային անվտանգության չափանիշների վերաբերյալ, որոնք ընդունվել են մյուս Պայմանավորվող կողմի կողմից` թռիչքային անձնակազմերին, օդանավերին և դրանց շահագործմանն առնչվող ոլորտներում: Նման խորհրդակցությունները տեղի են ունենում այդ պահանջը ներկայացնելու օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Եթե նման խորհրդակցություններից հետո Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը արդյունավետորեն չի պահպանում և կատարում թռիչքային անվտանգության չափանիշները որևէ նման ոլորտում, որոնք առնվազն հավասար են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին նման հայտնաբերումների մասին, և մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի համապատասխան ուղղիչ գործողություն: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից տասնհինգ (15) օրվա ընթացքում կամ այնպիսի ավելի երկար ժամանակահատվածում, որի շուրջ կարելի է համաձայնություն ձեռք բերել, համապատասխան գործողություն չձեռնարկելը կարող է հիմք հանդիսանալ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման համար:

3. Համաձայնություն է ձեռք բերվում, որ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կողմից շահագործվող ցանկացած օդանավ կարող է, դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից հաղորդակցությունների վրա, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելիս ենթարկվել ստուգման մյուս Պայմանավորվող կողմի իշխանությունների ներկայացուցչի կողմից` օդանավի ներսում և օդանավի շրջակայքում, ստուգելու օդանավի և դրա անձնակազմի փաստաթղթերի վավերությունը և օդանավի ու դրա սարքավորումների ակնհայտ վիճակը (սույն հոդվածում` կառամատուցային ստուգում)` պայմանով, որ այս ամենը չհանգեցնի անհիմն ձգձգման:

4. Եթե որևէ նման կառամատուցային ստուգում կամ կառամատուցային ստուգումների շարք առաջացնում է.

ա) լուրջ մտահոգություններ, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ) լուրջ մտահոգություններ, որ բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և իրականացումը, ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակներով ազատ է եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել սերտիֆիկատները կամ լիցենզիաները այդ օդանավի առնչությամբ կամ այդ օդանավի շահագործողի կամ անձնակազմի առնչությամբ, հավասար չեն կամ չեն գերազանցում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից մերժվում է սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն շահագործվող օդանավի կառամատուցային ստուգումը, մյուս Պայմանավորվող կողմն ազատ է ենթադրելու, որ առաջանում են սույն հոդվածի 4-րդ կետում նշված լուրջ մտահոգություններ, և կարող է անել այդ կետում նշված եզրակացությունները:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորությունն այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային ստուգման, կառամատուցային ստուգումների շարքի, կառամատուցային տեսչական ստուգման մուտքի մերժման, խորհրդակցության կամ այլ տեսակի գործողության արդյունքում, որ անհրաժեշտ են անհապաղ գործողություններ ավիաընկերության շահագործման անվտանգության համար:

7. Պայմանավորվող կողմերից մեկի ցանկացած գործողություն, սույն հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի համաձայն, պետք է դադարեցվի, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալուց:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՎՃԱՐՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ջանքեր է գործադրում ապահովելու համար, որպեսզի օգտագործողի վճարները, որոնք սահմանվում են կամ թույլատրվում է, որ սահմանվեն վճարներ գանձող իր իրավասու մարմինների կողմից մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ` օդանավակայանները և այլ ավիացիոն ենթակառուցվածքներն օգտագործելու համար, լինեն արդարացի և ողջամիտ: Այդ վճարները հիմնված են կայուն տնտեսական սկզբունքների վրա և չպետք է լինեն ավելի բարձր, քան այն վճարները, որոնք կատարվում են այլ ավիաընկերությունների կողմից նմանատիպ ծառայությունների համար:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է արտոնություն տրամադրի, օգտագործողի վճարների մասով, նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող իր կամ որևէ այլ ավիաընկերության (ավիաընկերությունների), և չպետք է սահմանի կամ թույլատրի սահմանել օգտագործողի վճարներ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ, որոնք ավելի բարձր են այն վճարներից, որոնք սահմանված են իր նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ` նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար` նմանատիպ օդանավ կամ հարակից ենթակառուցվածքներ և ծառայություններ օգտագործելիս:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է խորհրդակցությունները վճարներ գանձող իր իրավասու մարմինների և ծառայություններն ու ենթակառուցվածքներն օգտագործող նշանակված ավիաընկերությունների միջև: Հնարավորության դեպքում, այդպիսի օգտագործողներին ողջամիտ կերպով պետք է ծանուցել օգտագործողի վճարներում փոփոխություն կատարելու որևէ առաջարկի վերաբերյալ` դրա հետ մեկտեղ տրամադրելով համապատասխան օժանդակ տեղեկատվություն և տվյալներ` հնարավորություն ընձեռելով նրանց իրենց տեսակետը հայտնելու մինչև վճարների վերանայումը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապօրինի միջամտություններից պաշտպանելու` միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2, Չսահմանափակելով միջազգային իրավունքի ներքո իրենց ստանձնած իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր բնույթը` Պայմանավորվող կողմերը գործում են մասնավորապես, «Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ գործողությունների մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիային, «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիային, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիային և, 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում անօրինական գործողությունները ճնշելու վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությանը` ի լրումն «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը կարգավորող ցանկացած այլ համաձայնագրի համապատասխան, որոնք պարտադիր ուժ ունեն երկու Պայմանավորվող կողմերի համար:

3. Պայմանավորվող կողմերը, խնդրանքի դեպքում, միմյանց տրամադրում են անհրաժեշտ ողջ օժանդակությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

4. Պայմանավորվող կողմերը, իրենց փոխադարձ հարաբերություններում, գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և որպես Կոնվենցիայի հավելվածներ սահմանված ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով անվտանգության վերաբերյալ այդպիսի դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ:

5. Բացի դրանից Պայմանավորվող կողմերը պետք է պահանջեն, որ իրենց գրանցամատյաններում ընդգրկված` օդանավեր շահագործողները կամ այն օդանավեր շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում տեղակայված օդանավակայաններ շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ այնպիսի դրույթներին համապատասխան, որոնք կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ իր օդանավ շահագործողներից կարող է պահանջվել պահպանել սույն հոդվածի 4-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթները, որ կիրառվում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, տարածքից մեկնելու և տարածքում գտնվելու ժամանակ:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ արդյունավետորեն կիրառվեն միջոցներ իր տարածքում` օդանավը պաշտպանելու, ուղևորներին, անձնակազմին և ձեռնածանրոցները ստուգելու, նախքան բեռնումը կամ բեռնաթափումը` ուղեբեռի, բեռի, այդ թվում` փոստի, և օդանավի պաշարների համապատասխան զննումներ անցկացնելու նպատակով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նաև համաձայնում է դրական արձագանքել կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու` մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանքի:

8. Երբ տեղի է ունենում քաղաքացիական օդանավի անօրինական զավթման միջադեպ կամ միջադեպի սպառնալիք կամ այլ անօրինական գործողություն` ուղղված այդպիսի օդանավի, դրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց աջակցում են` դյուրացնելով հաղորդակցությունն ու մյուս համապատասխան միջոցները, որոնք նախատեսված են հնարավորինս արագ, նվազագույնի հասցնելով կյանքի նկատմամբ վտանգը, նման միջադեպը կամ դրա սպառնալիքը կասեցնելու համար:

9. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք այն կիրառելի է համարում ապահովելու համար, որ մյուս Պայմանավորվող կողմի օդանավը, որը ենթարկվել է անօրինական զավթման գործողության կամ անօրինական միջամտության այլ գործողությունների, որոնք տեղի են ունեցել իր տարածքում, կանգնեցվի այնտեղ, եթե դրա մեկնումը անհրաժեշտ չէ այդ օդանավի ուղևորների և անձնակազմի կյանքը պաշտպանելու գերակա պարտավորության մասով:

10. Երբ մի Պայմանավորվող կողմը բավարար հիմքեր ունի հավատալու, որ մյուս Պայմանավորվող կողմը շեղում է կատարել սույն հոդվածի դրույթներից, առաջին Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը կարող է պահանջել անհապաղ խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանության հետ: Այդպիսի պահանջի պահից տասնհինգ (15) օր հետո գոհացուցիչ համաձայնություն ձեռք չբերելը հիմք է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման համար: Հրատապության դեպքից կախված` Պայմանավորվող կողմը կարող է ձեռնարկել միջանկյալ գործողություն` 4-րդ հոդվածի 1-ին կետի ներքո` մինչև տասնհինգ (15) օրվա ժամկետի լրանալը: Սույն պարբերության համաձայն ձեռնարկված ցանկացած գործողություն դադարեցվում է` մյուս Պայմանավորվող կողմի կողմից սույն հոդվածի անվտանգության վերաբերյալ դրույթները կատարելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններն իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ստեղծել գրասենյակներ, օդային փոխադրումներին նպաստելու և տրանսպորտային փաստաթղթերի վաճառքի նպատակով, ինչպես նաև օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող այլ հնարավորությունների նպատակով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններն իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և այնտեղ պահպանել իրենց ղեկավար, առևտրային, գործառնական, վաճառքի գծով, տեխնիկական և մասնագիտական անձնակազմի այլ անդամների և ներկայացուցիչների, որոնք կարող են պահանջվել օդային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ:

3. Այդպիսի ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պահանջները կարող են, նշանակված ավիաընկերության հայեցողությամբ, բավարարվել ցանկացած քաղաքացիություն ունեցող սեփական անձնակազմի միջոցով, կամ օգտագործելով որևէ այլ ավիաընկերության, կազմակերպության կամ ընկերության ծառայությունները, որոնք գործում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և լիազորված են մատուցելու այդպիսի ծառայություններ այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները անմիջականորեն կամ իրենց հայեցողությամբ` գործակալների միջոցով, իրավունք ունեն ներգրավվել օդային փոխադրումների վաճառքում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն իրավունք ունի այդ նպատակով օգտագործել փոխադրման իր փաստաթղթերը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն իրավունք ունի վաճառել, և ցանկացած անձ պետք է ազատորեն ձեռք բերի այդպիսի փոխադրում տեղական արժույթով, կամ եթե դա համապատասխանում է տեղական արժույթի մասին կանոնակարգերին` ցանկացած այլ ազատ փոխարկելի արժույթներով: Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները իրավունք ունեն վճարել տեղական ծախսերի համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում տեղական արժույթով, կամ եթե դա համապատասխանում է տեղական արժույթի մասին կանոնակարգերին` ցանկացած այլ ազատ փոխարկելի արժույթներով:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կիրառում է ՔԱՄԿ [ICAO] վարքագծի կանոնագիրքը` իր տարածքում Ամրագրման համակարգչային համակարգերը կանոնակարգելու և շահագործելու համար` Ամրագրման համակարգչային համակարգերին առնչվող` կիրառելի կանոնակարգերին և պարտավորություններին համապատասխան:

6. Փոխադարձության սկզբունքի հիման վրա` Պայմանավորվող կողմի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընտրել այդ մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից լիազորված` ուղևորների ձևակերպումների հարցերով զբաղվող գործակալների կազմից ցանկացած գործակալի` ամբողջությամբ կամ մասնակիորեն ուղևորների ձևակերպումների հարցերով ծառայություններ մատուցելու նպատակով:

7. Ի հավելումն սույն հոդվածի 6-րդ կետով շնորհված իրավունքի` յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն իրավունք ունի իրականացնել ուղևորների տեղում ձևակերպումներ` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների գրանցման գործողությունների մասով: Այս իրավունքը չպետք է ներառի վերգետնյա սպասարկման ծառայությունները և ենթակա կլինի միայն այնպիսի սահմանափակումների, որոնք բխում են օդանավակայանի ապահովության, անվտանգության և օդանավակայանի ենթակառուցվածքների մասով պահանջներից: Եթե ապահովության և անվտանգության նկատառումներով բացառվում է սույն կետում նշված իրավունքի իրականացումը, ապա վերգետնյա սպասարկման այդպիսի ծառայությունները հասանելի են առանց որևէ արտոնության կամ խտրականության` նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված ցանկացած ավիաընկերության մասով:

8. Վերը նշված գործունեությունը իրականացվում է` պահպանելով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներն ու կանոնակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին տրամադրում է իր տարածքում օդային փոխադրումների և առնչվող ցանկացած ծառայությունների վաճառքի կապակցությամբ ծախսերի նկատմամբ եկամուտների ավելցուկը և այդպիսի եկամուտների վրա գոյացած առևտրային տոկոսները (ներառյալ փոխանցմանը սպասող ավանդներից գոյացած տոկոսները) ազատորեն փոխանցելու իրավունք: Այդպիսի փոխանցումներն իրականացվում են ցանկացած փոխարկելի արժույթով, այն Պայմանավորվող կողմի օրենքներին և արտարժույթի կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում այդ եկամուտը գոյացել է: Այդպիսի փոխանցումն իրականացվում է պաշտոնական փոխարժեքի հիման վրա և, երբ պաշտոնական փոխարժեք չկա, ապա այդպիսի փոխանցումն իրականացվում է ընթացիկ վճարումների համար արտարժույթի փոխանակման շուկայում գերակայող փոխարժեքի հիման վրա:

2. Եթե Պայմանավորվող կողմը սահմանափակումներ է դնում մյուս Պայմանավորվող կողմի Նշանակված ավիաընկերության կողմից ծախսերի նկատմամբ եկամուտների ավելցուկի փոխանցման վրա, վերջինս իրավունք ունի փոխադարձության սկզբունքով սահմանափակումներ դնել առաջին Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների վրա:

3. Եթե Պայմանավորվող կողմերի միջև գոյություն ունի կիրառելի հատուկ պայմանագիր շահույթի և եկամուտի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին, կամ եթե ուժի մեջ է հատուկ պայմանագիր, որը կարգավորում է գումարների փոխանցումը Պայմանավորվող կողմերի միջև, նման պայմանագիրը պետք է գերակայի:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

 

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների չվացուցակները ներկայացվում են մյուս Պայմանավորվող կողմի Ավիացիոն իշխանությունների հաստատմանը: Այդ չվացուցակները ներկայացվում են շահագործումները սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ և սահմանում են, մասնավորապես, չվերթների ժամանակացույցը, հաղորդակցությունների հաճախականությունը, օդանավերի տիպերը և գործողության ժամկետը: Այս պահանջը գործում է նաև չվացուցակների փոփոխության դեպքում: Որոշ դեպքերում, երեսուն (30) օրվա ժամկետը կարող է կրճատվել երկու Պայմանավորվող կողմերի Ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ:

2. Եթե նշանակված ավիաընկերությունը ցանկանում է իրականացնել ժամանակավոր թռիչքներ, որոնք տարբերվում են հաստատված չվացուցակում նախատեսվածներից, նա պետք է նախապես ստանա համապատասխան Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանության թույլտվությունը: Վերջինս պետք է դրականորեն և բարյացակամորեն քննարկի այդ խնդրանքը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից սույն Համաձայնագրով կարգավորվող հաղորդակցությունների համար կիրառվող սակագինը հաստատվում է ողջամիտ մակարդակով, պատշաճ ուշադրություն դարձնելով բոլոր համապատասխան գործոններին, ներառյալ` օգտվողների շահերը, շահագործման արժեքը, հաղորդակցությունների բնույթը, միջնորդավճարների դրույքաչափերը, ողջամիտ շահույթը, մյուս ավիաընկերությունների սակագները և շուկայում առկա այլ առևտրային նկատառումները:

2. Պայմանավորվող կողմը համաձայնում է հատուկ ուշադրություն դարձնել սակագներին, որոնք կարող են առարկելի լինել, որովհետև դրանք անողջամտորեն խտրական են, անպատշաճ կերպով բարձր են կամ սահմանափակիչ գերիշխող դիրքի չարաշահման պատճառով, արհեստականորեն ցածր են ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորման կամ աջակցության պատճառով կամ զավթիչ են:

3. Սակագները, հնարավորության դեպքում, համաձայնեցվում են երկու Պայմանավորվող կողմերի շահագրգիռ ավիաընկերությունների կողմից, պահանջի դեպքում, իրենց համապատասխան կառավարությունների հետ խորհրդակցությունից, և, եթե կիրառելի է, այլ ավիաընկերությունների հետ խորհրդակցությունից հետո: Այդպիսի համաձայնությունը, հնարավորության դեպքում, ձեռք է բերվում Սակագների համակարգման միջազգային համապատասխանի մեխանիզմի օգտագործմամբ: Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ համաձայնության չգալու դեպքում, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն սակագները մշակում է ինքնուրույն:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել դեպի իր տարածք կամ իր տարածքից փոխադրումների համար երկու Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունների կողմից առաջարկվող սակագների ծանուցում կամ հայտավորում: Նման ծանուցումը կամ հայտավորումը կարող է պահանջվել ոչ ավել, քան սակագնի կիրառման առաջարկվող ժամկետից վաթսուն (60) օր առաջ: Առանձին դեպքերում, այս առավելագույն ժամկետը կարող է կրճատվել:

5. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաստատել կամ չհաստատել երկու Պայմանավորվող կողմերի տարածքների միջև իր տարածքից սկիզբ առնող միակողմ կամ երկկողմ փոխադրման սակագները: Ոչ մի Պայմանավորվող կողմ չի կարող միակողմանիորեն գործողություններ ձեռնարկել երկու Պայմանավորվող կողմերի տարածքների միջև մյուս Պայմանավորվող կողմի տարածքից սկիզբ առնող միակողմ կամ երկկողմ փոխադրման համար առաջարկվող սակագները կիրառելը կամ գործող սակագները կանխելու համար:

6. Պայմանավորվող կողմերի տարածքների միջև փոխադրման համար, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ թույլատրում է մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերություններին կիրառել ցանկացած սակագին, որն այդ պահին թույլատրված է որևէ Պայմանավորվող կողմի կամ երրորդ պետության ավիաընկերության կիրառման համար:

7. Վերը նշված 5-րդ և 6-րդ կետերի դրույթների համաձայն Սակագների հաստատումը կարող է հստակորեն տրվել Պայմանավորվող կողմերից մեկի մեկի կողմից սակագները հայտավորող ավիաընկերությանը (ավիաընկերություններին): Այնուամենայնիվ, եթե համապատասխան Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին չի տվել այդ կողմի ավիաընկերության սակագինը չհաստատելու մասին գրավոր ծանուցում դրանց ներկայացումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում, համապատասխան սակագները համարվում են հաստատված: Այն դեպքում, երբ հայտավորման ժամկետը կրճատվել է սույն հոդվածի 4-րդ կետի համապատասխան, կողմերը կարող են համաձայնել, որ չհաստատման ծանուցման ժամկետը կրճատվում է համապատասխանաբար: Երբ Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ դեպի իր տարածք փոխադրման սակագինը համապատասխանում է վերը նշված 2-րդ կետում նկարագրված կատեգորիաներին, այդ Պայմանավորվող կողմը անբավարարության ծանուցում է տալիս մյուս Պայմանավորվող կողմի հնարավորինս սեղմ ժամկետներում կամ ամենաուշը սակագնի ծանուցման կամ հայտավորման ժամկետից տասնհինգ (15) օրվա ընթացքում և կարող է օգտվել ստորև նշված 9-րդ կետում նշված խորհրդակցության ընթացակարգերից:

8. Մինչև Պայմանավորվող կողմի որոշումը համապատասխան ավիաընկերությունները կարող են ձեռնարկել մարկետինգ, գովազդ և վաճառք առաջարկվող սակագներով, սկսելով այդ սակագները գործողության մեջ դնելու առաջարկվող օրը կամ դրանից հետո, պայմանով, որ դրանք որակված լինեն որպես «ենթակա է կառավարության հաստատմանը»: Ոչ մի դեպքում, գովազդումը կամ վաճառքը չի կարող իրականացվել նախքան երկու կողմերի մոտ առաջարկվող սակագների հայտավորումը:

9. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել խորհրդակցություն սույն Համաձայնագրով կարգավորվող հաղորդակցությունների համար Պայմանավորվող կողմերից մեկի սակագնի վերաբերյալ, ներառյալ, երբ համապատասխան սակագինը ենթակա է չհաստատման կամ անբավարարության: Այդպիսի խորհրդակցությունները անցկացվում են պահանջը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեսուներորդ օրը: Կողմերը համագործակցում են` ապահովելով խնդիրների հիմնավորված լուծման համար անհրաժեշտ տեղեկությունը: Եթե Կողմերը համաձայնություն են ձեռք բերում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անում է ամեն հնարավորը համաձայնությունը գործողության մեջ դնելու համար: Եթե համաձայնություն ձեռք չի բերվում, ապա այն Պայմանավորվող կողմի որոշումը, որի տարածքում փոխադրումը սկիզբ է առնում, գերակայում է:

10. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագները ուժի մեջ են մնում, եթե համապատասխան ավիաընկերության կողմից դրանք նախքան ժամկետի սպառումը չեն հանվել կամ նոր սակագները չեն հաստատվել: Համապատասխան սակագների կիրառումը կարող է երկարաձգվել սկզբնական գործողության ժամկետից հետո համապատասխան Պայմանավորվող կողմի համաձայնությամբ: Եթե սակագինը հաստատվել է առանց գործողության ժամկետի և եթե նոր սակագին չի հայտավորվել կամ հաստատվել, այդ սակագինը ուժի մեջ է մնում մինչև համապատասխան Պայմանավորվող կողմի` իր նախաձեռնությամբ կամ համապատասխան ավիաընկերության խնդրանքով իր հաստատումը դադարեցնելու ծանուցում տալը: Այդ դադարումը չի կարող տեղի ունենալ ավելի շուտ, քան ծանուցումից հետո վաթսուներորդ (60-րդ) օրը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները որքան հնարավոր է արագ փոխանակում են տեղեկատվություն իրենց համապատասխան նշանակված ավիաընկերություններին դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք, այդ տարածքով և այդ տարածքից ծառայություններ մատուցելու համար տրամադրված առկա լիազորությունների վերաբերյալ: Տեղեկատվությունը ներառում է առաջարկվող երթուղիներով ծառայությունների գործող վկայականների և լիազորությունների պատճենները, փոփոխությունների և ազատման հրամանների հետ միասին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների խնդրանքի դեպքում տրամադրում են այնպիսի` պարբերական կամ համանման այլ վիճակագրական տվյալներ, որոնք կարող են արդարացիորեն պահանջվել:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սերտ համագործակցության ոգով' Պայմանավորվող կողմերի Ավիացիոն իշխանությունները պարբերաբար խորհրդակցում են միմյանց հետ սույն Համաձայնագրի դրույթների իրականացումը և բավարար համապատասխանեցումն ապահովելու նպատակով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի առաջարկել սույն Համաձայնագրի իրականացման, մեկնաբանման, կիրարկման կամ փոփոխման շուրջ խորհրդակցություններ:

2. 4-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածների պահպանմամբ` նման խորհրդակցությունները, որոնք կարող են անցկացվել քննարկումների կամ գրագրության միջոցով, սկսվում են նման առաջարկի ստացման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ տարաձայնություն է ծագում, կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ, ապա Պայմանավորվող կողմերը առաջին հերթին փորձում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում հասնել կարգավորման բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են համաձայնվել հղելու տարաձայնությունը որևէ անձի կամ միջնորդ մարմնի` որոշում կայացնելու համար:

3. Եթե Պայմանավորվող կողմերը չեն համաձայնում միջնորդության, կամ եթե չեն կարողանում հասնել կարգավորման բանակցությունների միջոցով, ապա տարաձայնությունը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով ներկայացվում է որոշում կայացնելու համար երեք միջնորդ դատավորներից բաղկացած միջնորդ դատարան, որը կազմավորվում է հետևյալ կերպ.

ա) Միջնորդ դատարան դիմելու պահանջի ստացման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ միջնորդ դատավոր: Միջնորդ դատավորներից երկրորդի նշանակման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում երկու նշանակված միջնորդ դատավորների կողմից որպես երրորդ դատավոր նշանակվում է երրորդ պետության քաղաքացի, որը հանդիսանում է միջնորդ դատարանի նախագահ:

բ) Եթե վերը նշված ժամկետներում նշանակումներից որևէ մեկը չի կատարվում, ապա Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կարող է դիմել Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության Խորհրդի Նախագահին` երեսուն (30) օրվա ընթացքում անհրաժեշտ նշանակումը կատարելու խնդրանքով: Եթե Նախագահն ունի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացիությունը, ապա նշանակումը կատարում է առավել ավագ այն Փոխնախագահը, որը որակազրկված չէ նույն հիմքով: Նման դեպքում վերը նշված Նախագահի կամ, ըստ անհրաժեշտության, Փոխնախագահի կողմից նշանակված միջնորդ դատավորը կամ դատավորները չեն կարող հանդիսանալ սույն Համաձայնագրի կողմ հանդիսացող պետությունների քաղաքացի կամ մշտական ռեզիդենտ:

4. Բացառությամբ սույն հոդվածում նշված կամ Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնության առկայության դեպքերի, միջնորդ դատարանը նշանակում է վարույթի իրականացման վայրը և սույն Համաձայնագրի համաձայն իր իրավասության շրջանակը: Միջնորդ դատարանը հաստատում է իր ընթացակարգը: Որոշման ենթակա կոնկրետ առարկան սահմանելու նպատակով համաժողովը տեղի է ունենում միջնորդ դատարանի կազմավորման պահից առնվազն երեսուն (30) օրվա ընթացքում:

5. Բացառությամբ Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնության առկայության կամ միջնորդ դատարանի կողմից սահմանված լինելու դեպքերի, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացնում է հուշագիր` միջնորդ դատարանի ամբողջական կազմավորման պահից քառասունհինգ (45) օրվա ընթացքում: Պատասխանները ստացվում են դրանից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում: Միջնորդ դատարանը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ անցկացնում է լսումներ պատասխանները ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

6. Միջնորդ դատարանը ջանում է իր գրավոր որոշումը կայացնել լսումների ավարտից կամ, եթե լսումներ տեղի չեն ունեցել, երկու պատասխանների ներկայացման պահից հետո երեսուն (30) օրվա ընթացքում: Որոշումը կայացվում է ձայների մեծամասնությամբ:

7. Պայմանավորվող կողմերը կարող են որոշման պարզաբանման նպատակով դիմում ներկայացնել միջնորդ դատարանի որոշումը ստանալուց հետո տասնհինգ (15) օրվա ընթացքում, և պարզաբանումը պետք է տրամադրվի այդ մասին դիմումը ստանալուց հետո տասնհինգ (15) օրվա ընթացքում:

8. Պայմանավորվող կողմերը ենթարկվում են միջնորդ դատարանի ցանկացած ամրագրմանը, նախնական կարգավորմանը կամ վերջնական որոշմանը:

9. Միջնորդ դատարանի վերջնական որոշման արդյունքներով, Պայմանավորվող կողմերը հոգում են իրենց միջնորդ դատավորների ծախսերը և հավասարապես հոգում են միջնորդ դատարանի այլ ծախսերը, ներառյալ Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության Խորհրդի Նախագահի կամ Փոխնախագահի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված գործընթացն իրականացնելու ընթացքում առաջացած ցանկացած ծախս:

10. Եթե և քանի դեռ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը, հակասելով սույն հոդվածի 8-րդ կետին, չի ենթարկվում որոշմանը, ապա մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել, կասեցնել կամ մերժել ցանկացած իրավունք կամ արտոնություն, որ սույն Համաձայնագրի ներքո տրվել է իրավախախտ Պայմանավորվող կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը ցանկալի է համարում փոփոխել սույն Համաձայնագիրը, և եթե այդ փոփոխությունը համաձայնեցվել է 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ապա այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

2. Սույն Համաձայնագրի` Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Այդ արձանագրությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

3. Եթե սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երկու Պայմանավորվող կողմերը դառնում են սույն Համաձայնագրով կարգավորվող հարցերին առնչվող բազմակողմ համաձայնագրի կողմ, ապա այդ համաձայնագրի դրույթները գերակայում են: Երկու Պայմանավորվող կողմերը կարող են խորհրդակցություններ անցկացնել 17-րդ հոդվածի համաձայն, որոշելու համար, թե ինչքանով են բազմակողմ պայմանագրի դրույթներն ազդում սույն Համաձայնագրի վրա և արդյոք սույն Համաձայնագիրը պետք է վերանայվի Պայմանավորվող կողմերի համար պարտադիր դարձող բազմակողմ համաձայնագրի դրույթները հաշվի առնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՐԱՆՑՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը և դրա հետագա ցանկացած փոփոխություն, բացառությամբ երթուղիների ցանկում կատարված փոփոխությունների, Պայմանավորվող կողմերի կողմից ներկայացվում են Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպությունում գրանցման:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին: Նման ծանուցումը միաժամանակ ուղարկվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Նման ծանուցման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացման օրվանից տասներկու (12) ամիս անց, եթե մինչև այդ ժամանակահատվածի ավարտը Համաձայնագրի գործողության դադարեցման մասին ծանուցումը հետ չի վերցվել Պայմանավորվող կողմերի միջև համաձայնությամբ:

2. Մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացման հավաստման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից դրա պատճենն ստանալուց տասնչորս (14) օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ սահմանադրական պահանջների կատարման մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի միմյանց հայտագրերի փոխանակմամբ տեղեկացնելու օրվանից երեսուն (30) օր հետո:

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են, և պահեցին յուրաքանչյուր լեզվով մեկական օրինակ իրականացման համար: Մեկնաբանության ժամանակ տարաձայնության առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Կատարված է քաղաք Աբու Դաբիում, 2012 թվականի նոյեմբերի 20-ին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿ

Բաժին 1:
Արաբական Միացյալ էմիրություններում նշանակված ավիաընկերությունների կողմից շահագործվելիք երթուղիներ.

 

Կետերի սկիզբը Միջանկյալ կետեր Նպատակակետ կետեր Կետեր տարածքիցդուրս
Ցանկացած կետ կամ կետեր Արաբական Միացյալ էմիրություններում Ցանկացած կետ կամ կետեր Ցանկացած կետ կամ կետեր Հայաստանի Հանրապետությունում Ցանկացած կետ կամ կետեր

 

Բաժին 2:
Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից շահագործվելիք երթուղիներ.

 

Կետերի սկիզբը Միջանկյալ կետեր Նպատակակետ կետեր Կետեր տարածքից դուրս
Ցանկացած կետ կամ կետեր Հայաստանի Հանրապետությունում Ցանկացած Կետ կամ կետեր Ցանկացած կետ կամ կետեր Արաբական Միացյալ էմիրություններում Ցանկացած
Կետ կամ կետեր

 

Ծանոթագրություններ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները կարող են ցանկացած կամ բոլոր հաղորդակցությունների ընթացքում, ըստ հնարավորության.

- թռիչքներ իրականացնել մեկ կամ երկու ուղղություններով.

- բաց թողնել կանգառները ցանկացած կամ բոլոր միջանկյալ կետերում կամ տարածքից դուրս կետերում.

- փոփոխել հաղորդակցության հերթականությունը (ներառյալ` միջանկյալ կետերը որպես տարածքից դուրս կետեր սպասարկելու հնարավորությունը կամ հակառակը և հաղորդակցության մի ուղղությամբ կանգառներ բաց թողնել).

- ավարտել հաղորդակցությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ դրանից դուրս`

պայմանով, որ այս երթուղիներում համաձայնեցված հաղորդակցությունները սկսվեն կամ ավարտվեն ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները կարող են ցանկացած կամ բոլոր հաղորդակցություններում, ըստ հնարավորության, միջանկյալ կամ տարածքից դուրս կետեր սպասարկել, պայմանով, որ երթևեկության հինգերորդ ազատության ոչ մի իրավունք չի իրականացվի այդ կետերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետերի միջև, բացառությամբ Ավիացիոն իշխանությունների միջև համաձայնագրով հստակորեն թույլատրված լինելու դեպքերի:

3. Երթևեկության հինգերորդ ազատության իրավունքները յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից կարող են իրականացվել երրորդ երկրներում գտնվող միջանկյալ կետերի կամ տարածքներից դուրս կետերի և մյուս Կողմի պետության տարածքի միջև երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնագրին համապատասխան:

4. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման համար իրավունք ունեն օգտագործել սեփական կամ վարձակալված ցանկացած տիպի օդանավ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 9-ին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.2012
Համաձայնագիր