Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐ ...

 

 

040.1500.301117

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1500-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի շրջանակներում 3 160 100 դրամ արժողությամբ ձեռք բերված տրանսպորտային միջոցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) տասնօրյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 23-ի

N 1500-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN|Տրանսպորտային|Թողարկման|Գույնը|Շարժիչի համարը|Թափքի համարը|Շուկա- |

|ը/|միջոցի       |տարեթիվը |      |              |            |յական  |

|կ |անվանումը    |         |      |              |            |գինը   |

|  |             |         |      |              |            |(դրամ) |

|__|_____________|_________|______|______________|____________|_______|

|1.|Mitsubishi   |2008     |Արծա- |4M40HJ4162    |JMYLNV96W8J0|3160100|

|  |Pajero       |         |թափայլ|              |01487       |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 1500-Ա
Որոշում