Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

110.1251.131117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 նոյեմբերի 2017 թվականի N 1251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին» N 257-Ն հրամանով հաստատված հավելվածի`

i

1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «հայրենասիրական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,

i

2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «սոցիալական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,

i

3) 9-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական» բառից հետո լրացնել «իրավական» բառը,

i

4) 10-րդ կետի 5-րդ ենթակետում «գեղարվեստագեղագիտական զարգացման,» բառերից հետո լրացնել «օրենքի գաղափարի և կարևորության» բառերը,

i

5) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «համամարդկային արժեքներին» բառերից հետո լրացնել «օրինականության գաղափարին» բառերը,

i

6) 20-րդ կետի 41-րդ ենթակետում «օրհներգ» բառից հետո լրացնել «ՀՀ Սահմանադրություն» բառերը,

i

7) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Հուզական, անձնային և սոցիալական զարգացում» ենթաբաժնի`

ա. «Փոխհարաբերություններ հասակակիցների հետ» մասը լրացնել նոր` 5.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

._____________________________________________________________________.

|«5.1 Ապագա սովորողի սոցիալական   |1) Երեխան իրեն ապահով է զգում      |

|կարգավիճակին հարմարվելու համար   |դպրոցական միջավայրում:             |

|ավագ նախադպրոցականն ունի ոչ միայն|2) Ձեռք է բերում նոր ընկերներ,     |

|համակարգված տարրական գիտելիքներ  |անկաշկանդ կարող է դիմել նրանց      |

|և  ճանաչողական կարողություններ,  |օգնությանը:                        |

|այլև  բարոյակամային որակներ,     |3) Վստահորեն հաղորդակցվում է       |

|հաղորդակցվելու ունակություններ և |ուսուցիչների դեր ստանձնած          |

|սոցիալական հմտություններ:        |դաստիարակների և  տարեկիցների հետ   |

|                                 |(դերային խաղեր):                   |

|                                 |4) Կարողանում է արտահայտել իր      |

|                                 |մտքերը, ազատ դրսևորում  է իր       |

|                                 |զգացմունքները տարեկիցների նկատմամբ,|

|                                 |չի թաքցնում իր հուզական վիճակները:»|

._____________________________________________________________________.

 

բ. «Հուզական զարգացում» մասը լրացնել նոր` 14-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

._____________________________________________________________________.

|«14. Գիտակցում է սոցիալական նոր` |1) Երեխան զգում է, որ ինքը         |

|սովորողի դերակատարումը,          |դպրոցական միջավայրում է և  սովորում|

|մասնակցում է խաղերի, որոնք       |է ենթարկվել այդ կանոններին:        |

|նպաստում են նրա ինչպես մտավոր և  |2) Նոր միջավայրում իրեն անվտանգ է  |

|սոցիալական, այնպես էլ            |զգում` ընկերների նկատմամբ          |

|հուզակամային ոլորտի զարգացմանը:  |դրսևորելով  սեփական զգացմունքները` |

|                                 |արձագանքելով նրանց զգացմունքներին, |

|                                 |հանդուրժող է նրանց կարծիքների և    |

|                                 |արարքների հանդեպ:»:                |

._____________________________________________________________________.

 

8) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Վերաբերմունք սովորելու նկատմամբ» ենթաբաժնի «Մասնակցություն և հետևողականություն» մասը լրացնել նոր` 3.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

._____________________________________________________________________.

«|3.1 Ծանոթանում է տարրական        |1) Թեմատիկ սյուժետադերային և       |

|դպրոցում իրականացվող ուսումնական |կանոններով խաղերի ընթացքում երեխան |

|գործունեության ձևերին,           |աստիճանաբար սովորում է ուշադիր     |

|կարողանում է ըմբռնել և           |լսել, մտապահել անհրաժեշտ նյութը և  |

|վերարտադրել ուսումնական նյութը   |վերարտադրել այն:                   |

|(նկար, տեքստ, կառուցողական       |2) Ակտիվ է պարապմունքների          |

|աշխատանք, պատմվածք), գնահատել    |ընթացքում, կարողանում է ուշադիր    |

|ինչպես տարեկիցների, այնպես էլ իր |հետևել  դաստիարակին, սովորում է    |

|կարողությունները, ունի           |իրեն հուզող հարցերը ճիշտ           |

|ինքնագնահատման ձգտում:           |ձևակերպել,  հարցեր տալ չընկալված   |

|                                 |նյութի վերաբերյալ, պատասխանել իրեն |

|                                 |տրված հարցերին:                    |

|                                 |3) Կարողանում է գնահատել ոչ միայն  |

|                                 |իր գործողությունները, այլև  ընկերոջ|

|                                 |աշխատանքը, մասնակցում է համատեղ    |

|                                 |քննարկումներին:                    |

|                                 |4) Անհրաժեշտության դեպքում իր      |

|                                 |օգնությունն է առաջարկում           |

|                                 |ընկերներին:»:                      |

._____________________________________________________________________.

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.11.2017
N 1251-Ն
Հրաման