Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը` մի կողմից, և Ղրղզստանի Հանրապետությունը` մյուս կողմից, այսուհետ` Կողմեր,

հաստատելով Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված ձգտումները,

վճռականորեն տրամադրված լինելով նորովի խթանելու առավել սերտ ինտեգրումն ու Կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով,

հաստատելով եվրասիական ինտեգրման գործընթացի զարգացման հարցում իրենց շահագրգռվածությունը,

առաջնորդվելով եվրասիական ինտեգրման գործընթացին Ղրղզստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության ղեկավարների կողմից 2014 թվականի մայիսի 29-ին և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին արված հայտարարությամբ,

հաշվի առնելով, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ստորագրումը, որը ևս նախատեսում է փոփոխություններ կատարել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում,

հաշվի առնելով, որ այն միջազգային պայմանագրերը, որոնց հիման վրա ձևավորվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը, դարձել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հիմքը, փաստելով նշված միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները կատարելու հարցում Ղրղզստանի Հանրապետության պատրաստակամության մասին, հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին` Ղրղզստանի Հանրապետության միանալու հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Պայմանագրով Ղրղզստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի` սույն Պայմանագրի հավելվածով սահմանված ցանկին համապատասխան և սույն Պայմանագիրը և սույն հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված արձանագրությունների ուժի մեջ մտնելու ամսաթվից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Ղրղզստանի Հանրապետության միանալու առնչությամբ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և սույն Պայմանագրի հավելվածում նշված միջազգային պայմանագրերում (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ («Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 2-րդ հավելված) կատարված փոփոխությունները) կատարվում են փոփոխություններ` առանձին արձանագրությանը համապատասխան, որը կհանդիսանա սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Պայմանագրի հավելվածով նախատեսված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է առանձին արձանագրությամբ սահմանված պայմաններին և անցումային դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այդ արձանագրությամբ սահմանված ցանկով նախատեսված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Եթե մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը ստորագրվի կամ ուժի մեջ մտնի Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև կնքված` Եվրասիական տնտեսական միության մաս կազմող Եվրասիական տնտեսական միության գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերով միջազգային պայմանագիր, որի մասին նշված չէ սույն Պայմանագրի հավելվածում, ապա Ղրղզստանի Հանրապետությունը ստանձնում է առանձին արձանագրությամբ այդ միջազգային պայմանագրին միանալու պարտավորություն` ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, սակայն ոչ շուտ, քան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:

Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից պետական սահմանի ղրղզաղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին որոշման ընդունման ամսաթվից` հաշվի առնելով սույն Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում նշված արձանագրությամբ սահմանված դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով սույն Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում նշված արձանագրությամբ սահմանված դրույթները և սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ղրղզստանի Հանրապետության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթները սահմանված են սույն Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում նշված արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից պետական սահմանի ղրղզաղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կքննարկի սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված որոշման ընդունման հարցը, ոչ ուշ, քան 2015 թվականի մայիսի 8-ը` հաշվի առնելով մաքսային հսկողության համակարգի գնահատականը հետևյալ միջոցառումների իրականացումից հետո.

Ղրղզստանի Հանրապետության «Մանաս», «Օշ» օդային անցման կետերի և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին «Իրկեշտամ», «Տորուգարտ» ավտոմոբիլային անցման կետերի զինումը կշռման սարքավորումներով, զննման ճառագայթային սարքերով, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեսաամրագրման համակարգով, ճառագայթային հսկողության, թմրանյութերի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերման մշտական և (կամ) տեղափոխվող ապարատուրայով, օպերատիվ ռեժիմով տեղեկատվական համակարգերի աշխատանքն ապահովող կապի տեխնիկական միջոցներով և ուղիներով, ինչպես նաև անցակետերի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով,

Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպում, որն անհրաժեշտ է անուղղակի հարկերի ամբողջական վճարումն ապահովելու համար,

Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային ձևով տեղեկությունների փոխանակման կազմակերպում հետևյալ գործընթացների մասով. ապրանքների փոխադրումների հսկողություն մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան,

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման հսկողություն և հաստատում,

Ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների և միջազգային տեղափոխման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման հսկողություն,

տեղեկատվության փոխանակում «Մաքսային միության անդամ-պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պետական սահմանի ղրղզաղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժական-սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության (վերահսկողության) վերացման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կքննարկի սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված որոշման ընդունման հարցը, ոչ ուշ, քան 2015 թվականի մայիսի 8-ը` հաշվի առնելով անասնաբուժական-սանիտարական և ֆիտոսանիտարական հսկողության համակարգի գնահատականը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների լիազոր մարմինների կողմից Ղրղզստանի Հանրապետության սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) համակարգի հետ ծանոթացումը:

Մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից` պետական սահմանի ղրղզաղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժական-սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության (վերահսկողության) վերացման մասին որոշման ընդունումը Ղրղզստանի Հանրապետության տարածքում սանիտարական, անասնաբուժական-սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցների իրականացման ոլորտում կգործեն Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) պահանջները և ընթացակարգերը և Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի կիրառումից սկսած երեք տարի ժամկետով «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) մեջ կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով հետևյալը`

12-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով`

Հայաստանի Հանրապետություն` 1,11 տոկոս,

Բելառուսի Հանրապետություն` 4,56 տոկոս,

Ղազախստանի Հանրապետություն` 7,11 տոկոս,

Ղրղզստանի Հանրապետություն` 1,9 տոկոս,

Ռուսաստանի Դաշնություն` 85,32 տոկոս»:

40-րդ կետում «Աստանա քաղաքի ժամանակով» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության համար` Բիշկեկ քաղաքի ժամանակով»:

53-րդ կետում «Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեն» բառերից հետո լրացնել փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության հաշվիչ պալատը» բառերով:

2. «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) և Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին կանոնակարգը (»Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելվածի հավելված) Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի` Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառումը սկսելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Պայմանագրի նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Պայմանագիրը դառնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում դրա մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն Պայմանագրի 1-ին հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված արձանագրություններից վերջինի ուժի մեջ մտնելու օրը:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին մեկ օրինակից` ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ղրղզստանի Հանրապետության`

«Եվրասիական տնտեսական միության

մասին»

2014 թվականի մայիսի 29-ի

պայմանագրին միանալու մասին»

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԻԱՆՈՒՄ Է ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր

2. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր (»»Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3. «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրություն

4. «Զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիր

5. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիր (»»Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

7. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

8. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր (»»Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

9. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու և ներկայացնելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

10. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

11. «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

12. «Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

13. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր («Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

14. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

15. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

16. «ՈՒղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

17. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների առնչությամբ մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

18. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

19. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր

20. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր

21. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագիր

22. «Երրորդ երկրներից անօրինական աշխատանքային միգրացիային հակազդելու համար համագործակցության մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագիր

23. «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագիր (*)

--------------------

*) «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագիրը կիրառվում է 2012 թվականի օգոստոսի 22-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Նշված Պայմանագրում Ղրղզստանի Հանրապետության մասնակցությունը չի հանգեցնում «Առևտրի համաշխարհային կազմակերպության ձևավորման մասին Մարաքեշյան համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների տարածմանը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության վրա` բացառությամբ «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում նշված դեպքերի:

 

24. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագիր

25. «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագիր

26. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագիր

27. «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի

19-ի պայմանագիր

28. «Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային միության անդամ չհանդիսացող` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի համաձայնագիր

29. «Մաքսային միության մաքսային տարածքով թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման կարգի մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի համաձայնագիր

30. «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու այլ տիպի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագիր

31. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման հսկողության լիազորությունների իրականացման ժամանակ գաղտնի տեղեկատվության պահպանման և դրա հրապարակման համար պատասխանատվության կարգի մասին» 2014 թվականի դեկտեմբերի 24-ի համաձայնագիր

32. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 24-ի համաձայնագիր

33. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրանքի (բժշկական նշանակության արտադրանքի և բժշկական տեխնիկայի) շրջանառության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 24-ի համաձայնագիր

34. «Ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 24-ի համաձայնագիր

 

 

pin
23.12.2014
Միջազգային պայմանագիր