Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇ ...

 

 

020.0213.040200

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ TF 27293 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ` 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 փետրվարի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար TF 27293 դրամաշնորհի` 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 371 հազար ԱՄՆ-ի դոլար գումարի չափով դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության պահպանման և կառավարման համար բարենպաստ պայմանների ստեղծման, ինստիտուցիոնալ և իրավական դաշտի բարելավման, Մշակութային վերականգնման հիմնադրամի ստեղծման, մշակութային վայրերում զբոսաշրջիկության փորձնական ծրագրի մշակման և տեղական համայնքներին այդ գործում ներգրավելու նպատակներով:

Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման ենթակա բնագավառներն են` խորհրդատվական ծառայությունների մատուցում և մշակութային ոլորտի աշխատողների ուսուցում, ապրանքների ձեռքբերում:

Համաձայնագրով նախատեսված են Կողմերի իրավունքները և պարտականությունները, մասնավորապես, խորհրդատուների ներգրավումն իրականացվելու է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունն է նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը: Այդ նպատակով ստեղծվելու է Վերահսկող հանձնաժողով` ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գլխավորությամբ:

Համաձայնագրի անքակտելի մասն են հանդիսանում Հավելվածը, որով սահմանվում են դրամաշնորհի տրամադրման նպատակները, ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև երկու Լրացումները, որոնցով սահմանվում են խորհրդատվական ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, հատուկ հաշվի բացման և դրանից վճարումների կատարման կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար TF 27293 դրամաշնորհի` 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 փետրվարի 2000 թ.

ՍԴՈ-213

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.02.2000
N ՍԴՈ-213
Որոշում