Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 14 ...

 

 

040.1586.131217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1586-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԿՆԱԼՃԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 67-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված շենքերի հետագա տիրապետումն ու տնօրինումն ապահովող միջոցառումների մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

i

«4.1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Աբովյան 76 հասցեում գտնվող` 0.0658 հեկտար մակերեսով հողամասը և 157.7 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Բաղրամյան 1 հասցեում գտնվող` 0.195 հեկտար մակերեսով հողամասը և 165.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և շինությունները (152.9 քառ. մետր մակերեսով բժշկական ամբուլատորիա, 7.7 քառ. մետր մակերեսով հարթակ և 4.5 քառ. մետր մակերեսով ծածկ), Աղավնատան համայնքին սեփականության իրավունքով պատկանող`

Ն. Մաթևոսյան պողոտայի 27 հասցեում գտնվող` 0.0419 հեկտար մակերեսով հողամասը և 158.0 քառ. մետր մակերեսով շենքը (ընտանեկան բժշկական գրասենյակ), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Նոր Խարբերդի 1-ին փողոցի 17/2 հասցեում գտնվող` 0.08208 հեկտար մակերեսով հողամասը և 181.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և շինությունները (170.3 քառ. մետր մակերեսով ամբուլատորիա և 11.4 քառ. մետր մակերեսով պարիսպ), Սայաթ-Նովայի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Սայաթ-Նովայի Չարենցի 35 հասցեում գտնվող` 0.045 հեկտար մակերեսով հողամասն ու 174.35 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը և Քաղցրաշենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Քաղցրաշենի Նալբանդյան 30/2 հասցեում գտնվող` 0.05 հեկտար մակերեսով հողամասն ու 176.07 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Նորաբացի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Երևանյան 32 հասցեում գտնվող` 0.052 հեկտար մակերեսով հողամասը և 166.2 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը` որպես պետական սեփականություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:».

i

2) որոշման 6-րդ կետը «կառուցված շենքերը» բառերից հետո լրացնել «և սույն որոշման 4.1-ին կետով սահմանված համապատասխան հողամասերը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքի վարչական տարածքում` Ազատամարտիկների 21/1 հասցեում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող` 0.2453 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվության մասին պայմանագրով հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքին հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքի միջոցների հաշվին:

4. «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագրի շրջանակներում` պետական սեփականություն հանդիսացող` 1,22974 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված և «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող` 6546,59 քառ. մետր մակերեսով շենքերը` 1,155,679,113.35 դրամ սկզբնական արժեքով, ներդնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, շենքերի արժեքի չափով` օրենքով սահմանված կարգով ավելացնելով փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2017
N 1586-Ն
Որոշում