Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ...

 

 

040.1595.141217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1595-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում` համաձայն N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացման խթանման նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ` գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) «ազատ մաքսային գոտի» ընթացակարգի կիրառում.

4) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 50 տարի:

3. Ճանաչել «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.969670) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ-ի ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N1

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1595-Ա որոշման

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1595-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՄԵՂՐԻ 2017 ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ ԵՐԵՎԱՆ, 2017

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՏԳ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմներ ԵՄ, ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, այլ երկրների և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր` ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

2017 թվականին սկիզբ է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին: Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացմանը, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տնտեսական հարաբերությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի Հայաստանում ներդրումների, միջազգային ընկերությունների ներգրավմանը, արտահանման խթանմանը, ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական արտադրանքի ճանաչմանն ու տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի նաև ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը` հօգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման:

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնադրվել է «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ-ն: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից:

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԸ

 

Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ: Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետի հարակից տարածքը` ապահովելով առաջնային ենթակառուցվածքային տարածքները, ինչը հնարավորություն կտա գործարկել գոտին և հետևողականորեն իրականացնել գոտու զարգացման և ընդլայնման ռազմավարությունը:

ՓՈՒԼ 1 - շուրջ 2 հա

- Ծառայությունների և գրասենյակային տարածք - շուրջ 1000 մ2

- Շահագործողների համար նախատեսված հողատարածք - շուրջ 10000 մ2

- Ավտոկայանատեղի / լոգիստիկ - պահեստային տարածք - շուրջ 5000 մ2

 

ՓՈՒԼ 2 - 70 հա

- Արտադրական/պահեստային տարածք - շուրջ 7000 մ2

- Ծառայությունների և գրասենյակային տարածք - շուրջ 2000 մ2

- Շահագործողների համար նախատեսված հողատարածք - շուրջ 500000 մ2

- Ավտոկայանատեղի, լոգիստիկ-պահեստային տարածք - շուրջ 10000 մ2

 

ԱՏԳ-ն նախատեսվում է կառուցապատել 2 փուլով:

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ` 2 հա ընդհանուր մակերեսով ԱՏԳ գործունեությունը մեկնարկելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հա-ով ընդլայնում ստեղծելով նախապայմաններ ծավալելու շահութաբեր բիզնես գործունեություն:

Ծրագրի իրականացման այս փուլում, ԱՏԳ ընդլայնված տարածքում, նախատեսվում է հիմնել արտադրական, զբոսաշրջային և ժամանցային ենթակառուցվածքներ:

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ

 

Նախատեսվում է, որ ազատ տնտեսական գոտին կունենա հետևյալ գոտևորումը`

. Վարչական / առևտրային գոտի - ՓՈՒԼ 1

. Արտադրական / պահեստային գոտի - ՓՈՒԼ 2

. Զբոսաշրջային, ժամանցային գոտի - ՓՈՒԼ 2

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

_______________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

ՓՈՒԼ 1

    Առաջին փուլով կառուցապատվող տարածք          2 հա

    Ենթակառուցվածքներին հատկացվող տարածք        0.5 հա

(ասֆալտապատ հիմնական և կապակցող ճանապարհ,

կազմակերպչի վարչական տարածք, էլեկտրակայան

և այլ)

    Ավտոկայանատեղի և  պահեստային տարածք         0,5 հա

    Լոտային, վաճառքի և  (կամ) վարձակալության    1 հա

ենթակա տարածք

 

ՓՈՒԼ 2

    Երկրորդ փուլով կառուցապատվող տարածք         70 հա

    Ենթակառուցվածքներին հատկացվող տարածք        10-15 հա

(ասֆալտապատ հիմնական և կապակցող

ճանապարհ, այլ)

    Ավտոկայանատեղի                              0,5 հա

    Լոտային տարածք                              շուրջ 50 հա

    Պահեստային/արտադրական տարածք                1 հա

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՏԵՎՈՐՈՒՄԸ

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում

 

ԱՏԳ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

Որպես արտահանման հիմնական շուկաներ թիրախավորվում են.

. Իրանի Իսլամական Հանրապետություն

. ԵԱՏՄ երկրներ

. Ծոցի երկրներ, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ, ԱՄՆ

Արտահանման ծավալները կանխատեսելիս հաշվի են առնվել պոտենցիալ շահագործողների քանակը, ներդրումների ծավալը, շահագործողների ներգրավվածության աստիճանը, ինչպես նաև ըստ ոլորտների մեկ ընկերության միջին արտահանման ծավալը:

 

ԱՏԳ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՄԼՆ ԴՈԼԱՐ

 

2018-2020 թթ. 2020-2023 թթ. 2024-2027 թթ.

    Արտահանման կանխատեսվող        100-120        150-200      250-300

          ծավալները              

                 

ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՔԱՆԱԿԸ

 

Նախնական կանխատեսումներով ԱՏԳ համալրման ծրագրավորված տեմպերի պարագայում շահագործողները կապահովեն նոր աշխատատեղերի զգալի ծավալ: Աշխատատեղերի քանակը կանխատեսելիս հաշվի են առնվել համապատասխան ոլորտների ընկերության աշխատատեղերի միջին քանակը և ԱՏԳ շահագործողների կանխատեսվող քանակը:

 

ԱՏԳ-ում նոր աշխատատեղերի ստեղծման կանխատեսում

 

2018-2020 թթ. 2020-2023 թթ. 2024-2027 թթ.

    Ստեղծվելիք նոր աշխատատեղերի   450-600        750-1000    1100-1500

կանխատեսվող քանակը

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

Հաշվի առնելով շահագործողների կանխատեսվող քանակը, ընկերությունների ներդրումների միջին ծավալը` ըստ ոլորտների և աշխատատեղերի քանակը կանխատեսվող ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի.

 

ԱՏԳ-ում ներդրումների կանխատեսում, մլն դոլար

 

2018-2020 թթ. 2020-2023 թթ. 2024-2027 թթ.

    Ներդրումների ծավալը            40-60          70-90       100-130

                       

                       ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքների արտահանումն արտոնյալ պայմաններով հնարավոր է հետևյալ ուղղություններով`

1. Ազատ առևտրի համաձայնագրեր 250 մլն ընդհանուր բնակչություն ունեցող ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ:

2. Հայաստանը ներկայումս օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP):

3. Հայաստանն ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում:

4. 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է առանց խոչընդոտների մուտք շուրջ 180 մլն բնակչությամբ միության շուկա:

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Շահագործող ընկերությունների ներգրավման դինամիկան / ՓՈՒԼ 1-2 /

 

2018-2020 թթ. 2021-2023 թթ. 2024-2027 թթ.

    Շահագործողների թիվը            15-20          30-40        50-70  

 

Նախատեսվում է թիրախավորել հետևյալ խմբերի պոտենցիալ շահագործողներ`

. Իրանական ընկերություններ, որոնք նպատակ ունեն իրենց արտադրանքով մուտք գործել ԵԱՏՄ և եվրոպական երկրների շուկաներ

. ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների ընկերություններ, որոնք նպատակ ունեն իրենց արտադրանքով մուտք գործել իրանական շուկա

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

 

ԱՏԳ կազմակերպիչ ընկերությունը գործունեության ընթացքում կստեղծի մոտ 45 նոր աշխատատեղ` ընկերության հիմնական աշխատակազմ ձևավորելու նպատակով (այս աշխատատեղերը չեն ներառում ազատ տնտեսական գոտու շինարարական աշխատանքների համար ներգրավվող աշխատողներին):

Աշխատակազմի 5 հոգին կլինի ղեկավար անձնակազմը (տնօրեն, տեղակալ, գլխավոր հաշվապահ, տարբեր ուղղությունների պատասխանատուներ), իսկ 35-ը` վարչատնտեսական աշխատողները (շուկայագետներ, անվտանգության աշխատողներ, բանվորներ, տարբեր մասնագետներ և այլն):

Ղեկավար անձնակազմի ամսական միջին աշխատավարձը կկազմի շուրջ 600.000 դրամ (ներառյալ բոլոր հարկերը), իսկ վարչատնտեսական աշխատակազմինը` 200.000 դրամ:

 

ԱՏԳ կազմակերպչի աշխատատեղերի ստեղծման ժամանակացույցը

 

._____________________________________________________.

|                       2017-2019 թթ.    2020-2023 թթ.|

|                                                     |

|Աշխատատեղերի քանակը       30                 45      |

._____________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Ծառայության անվանումը             |Արժեքը        |Մեկնաբանությունները|

|                                  |(ներառյալ ԱԱՀ)|                   |

|__________________________________|______________|___________________|

|Արտադրատնտեսական, պահեստային      |Պայմանագրային |գնային             |

|տարածքների վարձակալությամբ        |              |քաղաքականությունը  |

|տրամադրում                        |              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|                                  |              |գործարկման սկզբին  |

|__________________________________|______________|___________________|

|Գրասենյակային տարածքների          |Պայմանագրային |գնային             |

|վարձակալությամբ տրամադրում        |              |քաղաքականությունը  |

|                                  |              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|                                  |              |գործարկման սկզբին  |

|__________________________________|______________|___________________|

|Հողի վաճառք` լոտերով              |Պայմանագրային |գնային             |

|                                  |              |քաղաքականությունը  |

|                                  |              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|                                  |              |գործարկման սկզբին  |

|__________________________________|______________|___________________|

|Ավտոկոնտեյներների հրապարակների    |Պայմանագրային |գնային             |

|(բաց հրապարակ) վարձակալությամբ    |              |քաղաքականությունը  |

|տրամադրում                        |              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|                                  |              |գործարկման սկզբին  |

|__________________________________|______________|___________________|

|Լոգիստիկ-պահեստային               |Պայմանագրային |գնային             |

|ծառայություններ` - բեռների,       |              |քաղաքականությունը  |

|կոնտեյներների ընդունում և         |              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|բեռնաթափում, ապրանքի հսկողություն,|              |գործարկման սկզբին  |

|ներպահեստային տեղաշարժում, բեռների|              |                   |

|վերաբարձում                       |              |                   |

|__________________________________|______________|___________________|

|Կոմունալ ծառայություններ          |Ծառայության   |                   |

|(էլեկտրաէներգիա, ջուր, ջրահեռացում|մատակարարների |                   |

|(կոյուղի), գազամատակարարում)      |տարիֆներին    |                   |

|                                  |համապատասխան  |                   |

|__________________________________|______________|___________________|

|Գերարագ ինտերնետ, հեռախոսաֆիկացում|Ծառայության   |                   |

|                                  |մատակարարների |                   |

|                                  |տարիֆներին    |                   |

|                                  |համապատասխան  |                   |

|__________________________________|______________|___________________|

|Ավտոկանգառ (պահպանվող) ԱՏԳ        |Պայմանագրային |գնային             |

|շահագործողների աշխատողների թեթև   |              |քաղաքականությունը  |

|մեքենաների համար` 1 մեքենատեղ     |              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|(արտոնյալ տարիֆ)                  |              |գործարկման սկզբին  |

|__________________________________|______________|___________________|

|Ավտոկանգառ (պահպանվող) հյուրերի   |Պայմանագրային |գնային             |

|թեթև  մեքենաների համար` 1         |              |քաղաքականությունը  |

|մեքենատեղ (ԱՏԳ տարածքի սահմաններից|              |կորոշակիացվի ԱՏԳ   |

|դուրս)                            |              |գործարկման սկզբին  |

|__________________________________|______________|___________________|

|«Կենտրոնացված ընդունելության»     |Ընդգրկված է   |                   |

|ծառայություններ                   |վարձակալության|                   |

|                                  |գնի մեջ       |                   |

._____________________________________________________________________.

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Շահագործող ընկերությունների աշխատողների աշխատանքի համար լրացուցիչ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար նախատեսվում է ԱՏԳ տարածքում տեղակայել հասարակական սպասարկման բնույթի օբյեկտների համալիր: Մասնավորապես, այդպիսի օբյեկտների աշխատանքի ապահովման համար կազմակերպեի կողմից կներգրավվեն առևտրային կազմակերպություններ:

Այդպիսի օբյեկտների շարքում նախատեսվում է ունենալ, մասնավորապես`

. Հանրային սննդի օբյեկտ (ճաշարան, սրճարան),

. Հանգստի կազմակերպման օբյեկտներ,

. Շահագործողների և հյուրերի թեթև ավտոմեքենաների կայանատեղի (վճարովի),

. Բանկային և ապահովագրական ծառայություններ,

. Խորհրդատվական ծառայություններ (լոգիստիկ, հաշվապահական, իրավական խորհրդատվություն և այլն)

 

ԱՏԳ «ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

. Մեղրի ԱՏԳ-ում կգործի «Կենտրոնացված ընդունելության» ծառայությունը: Տվյալ ծառայության գործառույթների մեջ կմտնի հյուրերի ընդունումը, ԱՏԳ-ի և շահագործողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն:

 

«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

. ԱՏԳ-ում ներդրողների (շահագործողների) հարցերի լուծման նպատակով պետական մարմինների հետ համագործակցությամբ կստեղծվի պետական ծառայությունների մատուցման համակարգ` «Մեկ պատուհանի» սկզբունքով:

Ակնկալվում է, որ ԱՏԳ տարածքում կգործեն շահագործող ընկերություններին այլ ծառայություններ մատուցող ընկերություններ (օրինակ` անձնակազմի հավաքագրման, ուսուցման և վերապատրաստման և այլն):

 

ԱՏԳ օրենսդրության համապատասխանությունը

 

Սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանագիծը

Ազատ տնտեսական գոտին ապահովված կլինի տեխնիկական պահանջներին համապատասխանող սահմանագծով: Տարածքը կլինի պարսպապատված և առանձնացված այլ տարածքներից:

Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն ու մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները

Վերոնշյալ պահանջն ապահովելու համար կօգտագործվի Մեղրիի մաքսային կետը:

Ազատ տնտեսական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորությունը

ԱՏԳ տարածքում հնարավոր կլինի ապրանքների ազատ տեղաշարժումը, ինչպես նան առկա կլինի բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղի:

Անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածություն

. ԱՏԳ ամբողջ տարածքը կհամալրվի տեսահսկողության միջոցներով, կապահովվի մուտքի-ելքի անցագրային ռեժիմ, տարածքի լուսավորություն:

. ԱՏԳ ամբողջ տարածքը (ներքին և արտաքին, բացառությամբ շահագործողների կողմից վարձակալված տարածքների) կվերահսկվի տեսաձայնագրման համակարգի միջոցով:

. ԱՏԳ տարածքը կունենա 24-ժամյա անվտանգության ծառայություն:

. ԱՏԳ-ում կապահովվի հակահրդեհային համակարգը, ինչպես նան տեղակայված կլինի ամբողջությամբ սարքավորված հակահրդեհային անվտանգության կետ:

. ԱՏԳ բոլոր շահագործողներից, նրանց աշխատողներից, ինչպես նաև բոլոր այլ անձանցից կպահանջվի տեխնիկական անվտանգության սահմանված նորմերի պահպանում:

 

Անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների` առնվազն հեռախոսակապի և ինտերնետի առկայություն

ԱՏԳ տարածքն ապահովված կլինի անխափան ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, հեռախոսակապով, տարածաշրջանի համար հնարավորինս արագ ինտերնետ կապով:

ԱՏԳ ապահովված կլինի անխափան գազամատակարարմամբ և էներգամատակարարմամբ (արտադրության համար բարձր լարման, եռաֆազ):

Աղբահանությունը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը և վերահսկողությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1595-Ա որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում

գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ

 

01. .20 թ. - 01. .20 թ.

___________________________

                        (հաշվետու ժամանակաշրջանը)

 

Ազատ տնտեսական գոտու անվանումը

_________________________

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը

_________________________

Կազմակերպչի անվանումը

_________________________

Պետական գրանցման համարը

_________________________

Պետական գրանցման ամսաթիվը

_________________________

Գտնվելու վայրը

_________________________

Կոնտակտային տվյալները

_________________________

Կազմակերպության գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

__________________________________

 

Ձև N 2

 

Հաշվետվություն

 

ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|NN |           Ցուցանիշի անվանումը               |Պլանավորված|Փաստացի|

|ը/կ|                                             |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|1. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների|           |       |

|   |(այդ թվում` էլեկտրոնային) անվանումը (թվարկել |           |       |

|   |բոլոր ծառայությունները)                      |           |       |

|   |.                                            |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|2. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության     |           |       |

|   |սակագին (թվարկել բոլոր ծառայությունների      |           |       |

|   |սակագները, դրամ*)                            |           |       |

|   |.                                            |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|3. |Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում |           |       |

|   |իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և    |           |       |

|   |ուղղվածությունը                              |           |       |

|   |. Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`|           |       |

|   |սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ      |           |       |

|   |աղբյուրների)                                 |           |       |

|   |. Կապիտալ ծախսեր                             |           |       |

|   |. Ընթացիկ ծախսեր                             |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|4. |Կազմակերպեի շահույթը հաշվետու                |           |       |

|   |ժամանակաշրջանում (դրամ)                      |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|5. |Մարքեթինգային միջոցառումների համար           |           |       |

|   |իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների      |           |       |

|   |(դրամ)                                       |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|6. |Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից |           |       |

|   |որպես շահագործող ներգրավված բրենդերը         |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|7. |Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի     |           |       |

|   |քանակը                                       |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|8. |Միջին աշխատավարձի չափը (դրամ) կազմակերպչի    |           |       |

|   |կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ      |           |       |

|   |գործունեության տեսակների                     |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|9. |Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը,    |           |       |

|   |զբաղեցրած տարածքի չափը և  ժամկետները         |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|10.|Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող  |           |       |

|   |կազմակերպությունների ցանկը և  գործունեության |           |       |

|   |տեսակը (թվարկել)                             |           |       |

._____________________________________________________________________.

* Ցուցանիշն արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով:

 

Ձև N 3

 

Հաշվետվություն

 

հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի

գործունեության վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|NN|Շահա- |Շահա- |Շահա- |Շահա- |Շահա-  |Ընդհա-|Հայաս-|Շահա- |Շահա- |Միջին |

|ը/|գործո-|գործո-|գործո-|գործո-|գործողի|նուր  |տանի  |գործո-|գործո-|աշխա- |

|կ |ղի    |ղի    |ղի    |ղի    |արտա-  |իրա-  |տարած-|ղի շա-|ղի    |տավար-|

|  |անվա- |գործու|կողմից|կողմից|հանման |ցումից|քում  |հույթը|կողմից|ձի    |

|  |նումը |նեու- |զբա-  |կատար-|ծավալը |ստաց- |իրաց- |հաշվե-|ստեղծ-|չափը  |

|  |      |թյան  |ղեցրած|ված   |(դրամ)`|ված   |ման   |տու   |ված   |(դրամ)|

|  |      |տեսակը|տարած-|ներ-  |ըստ    |հա-   |ծավալը|ժամա- |աշխա- |շահա- |

|  |      |      |քի    |դրում-|ապրան- |սույթը|(դրամ)|նակա- |տատե- |գործո-|

|  |      |      |չափը  |ների  |քատե-  |(դրամ)|      |շրջա- |ղերի  |ղի    |

|  |      |      |(քառ. |ծավալը|սակների|      |      |նում  |քանակը|կողմից|

|  |      |      |մ)    |(դրամ)|(համա- |      |      |(դրամ)|      |ստեղծ-|

|  |      |      |      |      |ձայն   |      |      |      |      |ված   |

|  |      |      |      |      |ԱՏԳԱԱ  |      |      |      |      |աշխա- |

|  |      |      |      |      |դասա-  |      |      |      |      |տատե- |

|  |      |      |      |      |կարգչի)|      |      |      |      |ղերի  |

|  |      |      |      |      |և  ար- |      |      |      |      |համար`|

|  |      |      |      |      |տահան- |      |      |      |      |ըստ   |

|  |      |      |      |      |ման    |      |      |      |      |գործու|

|  |      |      |      |      |ուղղու-|      |      |      |      |նեու- |

|  |      |      |      |      |թյուն- |      |      |      |      |թյան  |

|  |      |      |      |      |ների   |      |      |      |      |տեսակ-|

|  |      |      |      |      |       |      |      |      |      |ների  |

|__|______|______|______|______|_______|______|______|______|______|______|

|1 |   2  |   3  |   4  |   5  |   6   |  7   |  8   |  9   | 10   | 11   |

|__|______|______|______|______|_______|______|______|______|______|______|

|1.|      |      |      |      |       |      |      |      |      |      |

|__|______|______|______|______|_______|______|______|______|______|______|

|2.|      |      |      |      |       |      |      |      |      |      |

|__|______|______|______|______|_______|______|______|______|______|______|

|3.|      |      |      |      |       |      |      |      |      |      |

|__|______|______|______|______|_______|______|______|______|______|______|

|  |      |      |      |      |       |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2017
N 1595-Ա
Որոշում