Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1617.151217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1617-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 51,632.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով` 2016 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի ինն ամսվա գործունեության արդյունքների հիման վրա` սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2016 և 2017 թվականների պետական բյուջեներից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 29,111.3 հազ. դրամ.

2) եկամտային հարկի գծով` 2016 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի ինն ամսվա գործունեության արդյունքների հիման վրա` սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2016 և 2017 թվականների պետական բյուջեներից չփոխհատուցված գումարների մասնակի փոխհատուցման համար` 22,521.3 հազ. դրամ:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2016 և 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`

ա. 2016 և 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների վերաբերյալ հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի հաշվարկների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

6. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2016 և 2017 թվականների պետական բյուջեներ վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

_______________________

ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 14-ի

N 1617-Ն որոշման

 

2016 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Ընկերու-    |2016 թվականի 4-րդ |2017 թվականի ինն  |Ընդամենը          |

|ը/կ|թյունների   |եռամսյակում ընկե- |ամսում ընկերության|                  |

|   |անվանում    |րության կողմից    |կողմից վճարված    |                  |

|   |ները        |վճարված գումարները|գումարները        |                  |

|   |            |__________________|__________________|__________________|

|   |            |ավելացված |եկամտա-|ավելացված|եկամտա- |ավելացված|եկամտա- |

|   |            |արժեքի    |յին    |արժեքի   |յին     |արժեքի   |յին     |

|   |            |հարկի գծով|հարկի  |հարկի    |հարկի   |հարկի    |հարկի   |

|   |            |          |գծով   |գծով     |գծով    |գծով     |գծով    |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|1. |ՀԿՄ «Երևանի |   4,511.7|  702.1| 13,073.6| 2,254.7| 17,585.3| 2,956.8|

|   |թիվ 2       |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|2. |ՀԿՄ «Երևանի |     813.9|  823.7|  3,132.0| 2,196.9|  3,945.9| 3,020.6|

|   |թիվ 3       |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|3. |ՀԿՄ         |          |1,703.3|         | 4,955.8|        -| 6,659.1|

|   |«Էջմիածնի   |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|4. |ՀԿՄ         |      69.3|  181.9|    212.4|   593.8|    281.7|   775.7|

|   |«Արմավիրի   |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|5. |ՀԿՄ «Կապանի |     640.2|  300.9|  2,127.4|   362.5|  2,767.6|   663.4|

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|6. |ՀԿՄ         |      54.0|  276.3|      5.4|   784.0|     59.4| 1,060.3|

|   |«Աշտարակի   |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|7. |ՀԿՄ         |          |   34.9|         |   665.1|        -|   700.0|

|   |«Գյումրու   |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|8. |ՀԿՄ «Սևանի  |          |  263.5|     15.3|   440.0|     15.3|   703.5|

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|9. |ՀԿՄ «Հրատա- |   1,315.7|  758.8|  2,265.4| 2,416.3|  3,581.1| 3,175.1|

|   |րակչություն»|          |       |         |        |         |        |

|   |ՍՊԸ         |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|10.|ՀԿՄ         |          |  183.6|         | 1,000.3|        -| 1,183.9|

|   |«Վանաձորի   |          |       |         |        |         |        |

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|11.|ՀԿՄ «Երաժշտա|      73.3|  298.0|    320.6|   735.0|    393.9| 1,033.0|

|   |կան կոլեկտիվ|          |       |         |        |         |        |

|   |ներ» ՍՊԸ    |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|12.|ՀԿՄ «Սոկրատ |     111.4|  147.6|    369.7|   442.3|    481.1|   589.9|

|   |Շահնազարյանի|          |       |         |        |         |        |

|   |անվան       |          |       |         |        |         |        |

|   |մշակույթի   |          |       |         |        |         |        |

|   |տուն» ՍՊԸ   |          |       |         |        |         |        |

|___|____________|__________|_______|_________|________|_________|________|

|   |Ընդամենը    |   7,589.5|5,674.6| 21,521.8|16,846.7| 29,111.3|22,521.3|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1617-Ն
Որոշում