Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.04.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.06.2009  -ից մինչեւ   10.04.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 18.03.10 թիվ 269-Ն որոշում)

i

040.0064.120200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2000 թվականի N 64

 

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երեխայի որդեգրման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգով նախարարությանը` եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման կիրարկումն ապահովող համապատասխան իրավական ակտերի ընդունումը:

(2-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305 որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

i

(3-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240 որոշում)

(որոշումը փոփ. 30.04.09 թիվ 457-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

փետրվարի 12-ի N 64 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

i

3. Որդեգրվում են այն անչափահաս երեխաները, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրման ենթակա երեխաներ:

(3-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(4-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 24.12.03 թիվ 1936-Ն որոշումներ)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(5-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305 որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 30.04.09 թիվ 457-Ն որոշում)

i

(6-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305 որոշումներ)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

 

i

II. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը

 

i

8. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:

Որդեգրումն առաջանում է այն անչափահաս երեխաների նկատմամբ, որոնց միակ ծնողը կամ երկու ծնողները`

ա) մահացել են,

բ) զրկված են ծնողական իրավունքներից,

գ) դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

դ) տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,

ե) մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,

ե.1) անհայտ են (ընկեցիկ երեխաներ).

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ներքին գործերի մարմինների ներկայացրած համապատասխան ակտի առկայության դեպքում` ընկեցիկության ակտը կազմվելուց հետո 3 ամսից ոչ շուտ:

(8-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

i

9. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների մասին տեղեկատվություն են տրամադրում համապատասխան մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին:

(9-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն, 30.04.09 թիվ 457-Ն որոշումներ)

i

10. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները տվել են գրավոր համաձայնություն` իրենց երեխայի որդեգրման համար:

(10-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

i

11. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկատվություն ստանալով` մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը լրացնում է երեխայի անձնական քարտը (N 1 ձևը կցվում է)` նրան վերցնելով հաշվառման` որպես որդեգրման ենթակա երեխա:

(11-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 457-Ն որոշում)

i

12. Հաշվառման պահից եռօրյա ժամկետում մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը:

(12-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 30.04.09 թիվ 457-Ն որոշումներ)

13. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը եռօրյա ժամկետում` որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին:

(13-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 30.04.09 թիվ 457-Ն որոշումներ)

 

III. Որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության

քաղաքացիների հաշվառումը

 

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(14-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(15-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(17-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 24.12.03 թիվ 1936-Ն որոշումներ)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

(18-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305 որոշումներ)

 

IV. Որդեգրել ցանկացող օտարերկրյա

քաղաքացիների հաշվառումը

 

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(19-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(21-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

i

(23-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 24.12.03 թիվ 1936-Ն որոշումներ)

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 209-Ն որոշում)

(24-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305 որոշումներ)

 

V. Որդեգրման ենթակա երեխաների մասին

տեղեկություններ տրամադրելը

 

i

25. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրում է Հանրապետական հանձնաժողովին, մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև իրավասու մարմիններին` նրանց գրավոր հարցման հիման վրա:

(25-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 24.12.03 թիվ 1936-Ն, 30.04.09 թիվ 457-Ն որոշումներ)

i

26. Որդեգրողի թեկնածուն դիմում է իր բնակության վայրի մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին (օտարերկրյա քաղաքացին` հանրապետական հանձնաժողովին)` սույն կարգին կից N 2 ձևում նշված տվյալներին համապատասխան որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Ստացված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում Հանրապետական հանձնաժողովը, մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրողի թեկնածու ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը:

(26-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 24.12.03 թիվ 1936-Ն, 30.04.09 թիվ 457-Ն որոշումներ)

i

26.1. Որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի ծնողների միջև գրավոր նախնական համաձայնության առկայության դեպքում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում: Որդեգրողի թեկնածուի կողմից այդ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում որդեգրման ենթակա երեխան հանվում է հաշվառումից:

(26.1-րդ կետը լրաց. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

26.2. Օտարերկրյա քաղաքացիներին` որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ մայրը, խորթ հայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն:

(26.2-րդ կետը լրաց. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

i

27. Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխայի կապակցությամբ ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրողի թեկնածուներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց կենտրոնացված հաշվառման հերթականության: Մյուս որդեգրողի թեկնածուների հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջին որդեգրողի թեկնածուն 15 օրվա ընթացքում ցանկություն չի հայտնում տվյալ երեխային որդեգրելու մասին:

(27-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

i

27.1. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն օրը, ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուին: Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն 15 օրվա ընթացքում տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել:

(27.1-րդ կետը լրաց. 24.12.03 թիվ 1936-Ն որոշում)

i

28. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում Հանրապետական հանձնաժողովը, մարզպետարանը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ապահովում է ընտրված որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կասեցումը` մինչև համապատասխան համայնքի ղեկավարի` այդ երեխայի ընտրած որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրելու մասին որոշում ընդունելը:

(28-րդ կետը փոփ. 17.05.00 թիվ 240, 14.06.00 թիվ 305, 30.04.09 թիվ 457-Ն որոշումներ)

29. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրողի թեկնածուն հաշվառումից չի հանվում:

i

30. Որդեգրողի թեկնածուն իրավունք ունի Հանրապետական հանձնաժողովից, մարզպետարանից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանից`

ստանալու անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների մասին,

որդեգրվող երեխայի առողջական վիճակի զննման նպատակով դիմելու բժշկական հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:

(30-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 457-Ն որոշում)

31. Որդեգրող թեկնածուն պարտավոր է անձամբ`

մինչև որդեգրման մասին որոշում ընդունելը ծանոթանալ և շփվել որդեգրվողի երեխայի հետ,

ծանոթանալ որդեգրվող երեխայի փաստաթղթերին:

 

VI. Որդեգրման մասին որոշում ընդունելը

i

(VI գլուխն ուժը կորցրել է 30.04.09 թիվ 457-Ն որոշում)

 

Ձև N 1

_________

 

{ լուսանկար }

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N

 

__________________________________________________________________________

                              հանձնաժողովը

Լրացնելու ժամանակը _______________________

(տարեթիվը, ամիսը, օրը)

 

Տվյալներ երեխայի մասին (լրացնելու պահի դրությամբ) ________________________

 

__________________________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

Սեռը ____________, ծննդյան ժամանակը ___________________________

(տարեթիվը, ամիսը, օրը) Ազգությունը ________________________________________________ Սոցիալական վիճակը` որբ է, մնացել է առանց ծնողական խնամքի, ընկեցիկ է (ընդգծել) Ծննդյան վայրը ____________________________________________________________

__________________________________________________________________________

 

Ծննդյան վկայական ___________ N ____________

 

Ծննդյան վկայականը տալու ժամանակը ___________________________

(տարեթիվը, ամիսը, օրը) Երեխայի հատուկ նշանները __________________________________________________

(հասակը, քաշը, աչքերի գույնը, մազերի գույնը աչքի

__________________________________________________________________________

                                      ընկնող հատկանիշները)

__________________________________________________________________________

Բնութագրիչ առանձնահատկությունները ________________________________________

(շփվող, ինքնամփոփ և այլն)

__________________________________________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________________________________ Բժշկական եզրակացություն առողջական վիճակի մասին ___________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Տեղեկություններ ծնողների մասին` լրացնելու պահի դրությամբ

 

Մայրը ____________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը) Ծնվել է ---------------- թ. Գտնվելու վայրը ___________________________________________________________ Սոցիալական տեղեկանք ______________________________________________________

(աշխատանքի վայրը,

__________________________________________________________________________

        առողջական վիճակը. նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է)

 

Հայրը ____________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը) Ծնվել է ________________ թ. Գտնվելու վայրերը _________________________________________________________ Սոցիալական տեղեկանք ______________________________________________________

(աշխատանքի վայրը,

__________________________________________________________________________

        առողջական վիճակը, նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է)

 

Եղբայրներ, քույրեր, այլ ազգականներ _______________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

        (անունները, ազգանունները, հայրանունները, գտնվելու վայրը)

Որդեգրման հանձնելու իրավական հիմքերը _____________________________________

__________________________________________________________________________

(ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ակտ երեխայի ընկեցիկ

__________________________________________________________________________

լինելու մասին, ծնողներին ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի

__________________________________________________________________________

        վճիռը, որդեգրելու համար գրավոր համաձայնությունը և այլն)

 

Լրացուցիչ տեղեկություններ ________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Անձնական քարտը լրացրել է _________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը,

ստորագրությունը)

 

Ձև N 2

_________

 

{ լուսանկար }

 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N

 

__________________________________________________________________________

                              հանձնաժողովը

Լրացնելու ժամանակը _______________________

(տարեթիվը, ամիսը, օրը)

 

Տվյալներ անձի մասին (լրացնելու պահի դրությամբ) ___________________________

 

__________________________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

Սեռը ____________, ծննդյան ժամանակը ______________________________________

(տարեթիվը, ամիսը, օրը) Քաղաքացիությունը _____________________________________________ Ազգությունը _______________________________________ Ծննդյան վայրը ____________________________________________________________

__________________________________________________________________________

Անձնագիրը ___________ N ____________

 

Անձնագիրը տալու ժամանակը ___________________________  _____________

                            (տարեթիվը, ամիսը, օրը)      (ում կողմից)

 

Բնակության վայրը _________________________________________________________

__________________________________________________________________________

Աշխատանքի վայրը (պաշտոնը) ________________________________________________

__________________________________________________________________________

Ընտանեկան դրությունը______________________________________________________

(ամուսնացած է, ամուրի է և այլն) Առողջական վիճակը _________________________________________________________

(նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է և այլն) Ցանկալի երեխայի մասին տվյալներ ___________________________________________

(սեռը, տարիքը, թիվը, արտաքինը և այլ

__________________________________________________________________________

                       առանձնահատուկ հատկանիշներ)

 

Լրացուցիչ տեղեկություններ ________________________________________________

__________________________________________________________________________

 

Անձնական քարտը լրացրել է _________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը,

ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2000
N 64
Որոշում