Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ, 51- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ

 

28 նոյեմբերի 2017 թվականի N 146-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ, 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «ա» ենթակետով, 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ, 51-րդ հոդվածի 9-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը»` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին` սույն հրամանի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական պարզաբանումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` հրապարակման նպատակով:

 

Հավելված

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների

և բնական պաշարների նախարարի

2017 թվականի նոյեմբերի 28-ի

թիվ 146-Ն հրամանի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ, 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 367-Ն որոշման հավելվածի (այսուհետ` որոշման հավելված) 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրված` հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հարկային մարմնի տեղեկանք)` դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերի համաձայն, եթե դիմումատուի ֆինանսական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում (այսուհետ` սահմանված ժամկետ) վերացնում է նշված թերությունները: Ընդ որում, հարկային մարմնի տեղեկանքը ներկայացված չլինելու, այսինքն` դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջական չլինելու դեպքում ևս կիրառելի է օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով նախատեսված թերի լինելու հետևանքը:

Այսպիսով, ստացվում է, որ դիմումատուն, փաստորեն, հնարավորություն չի ունենում ներկայացնել հարկային մարմնի տեղեկանքը դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ, քանի որ սահմանված ժամկետում հարկային մարմնից ստացված տեղեկանքը կլինի տրված ոչ թե դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ, այլ դրանից հետո: Արդյունքում, առաջանում է տարաբնույթ ընկալում այն մասով, որ որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթն ի սկզբանե խոչընդոտում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված ժամկետի կիրառմանը:

Իրավական խնդիրն է պարզել` արդյո՞ք որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթը խոչընդոտում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված ժամկետի կիրառմանը:

Որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով, ըստ էության, սահմանվում է հարկային մարմնի տեղեկանքի արժանահավատության նվազագույն ժամկետ: Միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է` եթե իրավական ակտն ընդունվել է համաձայն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները: ՈՒստի, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշումն ընդունվել է համաձայն օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերի համաձայն, ապա հենց ի ապահովումն այդ կետերի` օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված ժամկետում (այդ թվում նաև մինչև այդ ժամկետը, բայց ոչ շուտ քան դիմումը ներկայացնելուն նախորդող 5-րդ օրը) տրված հարկային մարմնի տեղեկանքի ներկայացումը նույնպես պետք է համարել արժանահավատ:

Ելնելով վերոգրյալից, համադրելով և վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 367-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված նորմի կիրառմանը:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
28.11.2017
N 146
Պաշտոնական պարզաբանում