Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆ ...

 

 

040.1646.201217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1646-Ա

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 1279169136 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 14-ի

N 1646-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Գույքի անվանումը |Չա-|Տրամագիծը  |Երկարու|Անշարժ գույքի   |Ծանոթագրու-|

|ը/|                 |փի |           |թյունը |նկատմամբ        |թյուն      |

|կ |                 |մի-|           |կամ    |իրավունքների    |           |

|  |                 |ա- |           |քանակը |պետական գրանցման|           |

|  |                 |վո-|           |       |վկայականի համարը|           |

|  |                 |րը |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|1 |          2      | 3 |   4       |   5   |       6        |     7     |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|1.|ՀՀ Սյունիքի մարզի|   |           |       |                |           |

|  |Մեղրու համայնք`  |   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|1)|գյուղ Վահրավար,  | մ |d=168.3    |   1061|02102017-09-0029|           |

|  |Մեղրի քաղաքի     |   |           |       |                |           |

|  |բարձր ճնշման     |   |           |       |                |           |

|  |կողմնատար գազատար|   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|2)|գազաբաշխիչ կայանի|հատ|           |      1|                |Գույքի     |

|  |սարքերի և        |   |           |       |                |նկատմամբ   |

|  |սարքավորումների  |   |           |       |                |իրավունք-  |

|  |համալիր          |   |           |       |                |ների       |

|  |                 |   |           |       |                |պետական    |

|  |                 |   |           |       |                |գրանցում   |

|  |                 |   |           |       |                |չի պահանջ- |

|  |                 |   |           |       |                |վում:      |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|2.|ՀՀ Սյունիքի մարզի|   |           |       |                |           |

|  |Մեղրու համայնքի  |   |           |       |                |           |

|  |Մեղրի քաղաք`     |   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|1)|ցածր ճնշման      |գծմ|d=20-159 մմ|15517.5|                |           |

|  |գազատարներ       |   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|                |           |

|2)|միջին ճնշման     |գծմ|d=57-      |   4120|02102017-09-0030|           |

|  |գազատարներ       |   |219.1 մմ և |       |                |           |

|  |                 |   |ստորգետնյա |       |                |           |

|  |                 |   |ՊԼ d=60 մմ |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|3)|սնող միջին ճնշման|գծմ|d=219.1 մմ,|   6904|                |           |

|  |գազատարներ       |   |d=325 մմ և |       |                |           |

|  |                 |   |ստորգետնյա |       |                |           |

|  |                 |   |ՊԼ d=225 մմ|       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|4)|գլխամասային      |հատ|           |      1|                |Գազատարների|

|  |հաշվիչ հանգույց` |   |           |       |                |բաղկացուցիչ|

|  |G-650            |   |           |       |                |մասեր են և |

|__|_________________|___|___________|_______|________________|առանձին    |

|5)|պահարանային      |հատ|           |      8|                |պետական    |

|  |գազակարգավորիչ   |   |           |       |                |գրանցում   |

|  |(ՊԳԿԿ)           |   |           |       |                |չեն        |

|  |                 |   |           |       |                |պահանջում: |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|3.|ՀՀ Սյունիքի մարզի|   |           |       |                |           |

|  |Մեղրու համայնքի  |   |           |       |                |           |

|  |Ագարակ քաղաքի    |   |           |       |                |           |

|  |գազամատակարարման |   |           |       |                |           |

|  |ցանց`            |   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|1)|ցածր ճնշման      |մ  |d=32-159 մմ|   2845|                |           |

|  |գազատարներ       |   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|                |           |

| 2|միջին ճնշման     | մ |d=57-      |   1890|02102017-09-0028|           |

|  |գազատարներ       |   |219.1 մմ,  |       |                |           |

|  |                 |   |ստորգետնյա |       |                |           |

|  |                 |   |d=222 մմ,  |       |                |           |

|  |                 |   |d=159 մմ   |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|                |           |

|3)|պահարանային      |հատ|           |      4|                |Գազատարների|

|  |գազակարգավորիչ   |   |           |       |                |բաղկացուցիչ|

|  |(ՊԳԿ)            |   |           |       |                |մասեր են և |

|  |                 |   |           |       |                |առանձին    |

|  |                 |   |           |       |                |պետական    |

|  |                 |   |           |       |                |գրանցում   |

|  |                 |   |           |       |                |չեն        |

|  |                 |   |           |       |                |պահանջում: |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|4.|Այլ նյութական    |   |           |       |                |           |

|  |արժեքներ         |   |           |       |                |           |

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|1)|գազի կենցաղային  |հատ|           |   1500|                |Իրավունքնե-|

|  |հաշվիչներ G-4    |   |           |       |                |րի պետական |

|  |                 |   |           |       |                |գրանցում չի|

|  |                 |   |           |       |                |պահանջվում:|

|__|_________________|___|___________|_______|________________|___________|

|2)|խցանային փականներ|հատ|           |   5122|                |Իրավունքնե-|

|  |Pn=0.01 MPa      |   |           |       |                |րի պետական |

|  |Դպ 20 մմ         |   |           |       |                |գրանցում չի|

|  |                 |   |           |       |                |պահանջվում:|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1646-Ա
Որոշում