Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

041.1510.201217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2017 թվականի N 1510-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշման N 2 հավելվածում «Շ. Հարությունյան» բառերը փոխարինել «Թ. Ավետիսյան» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 154-Ա որոշման N 1 հավելվածում`

1) «Ջ. Բաղդասարյան» բառերը փոխարինել «Թ. Ավետիսյան» բառերով.

2) «Մ. Բիչախչյան» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան» բառերով.

3) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 427-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. դեկտեմբերի 20-ի

N 1510-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թ. մայիսի 23-ի

N 427-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Թ. Ավետիսյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Ավթանդիլյան     - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ

 

Դ. Մելիք-Նուբարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի

ժամանակավոր պաշտոնակատար

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի փրկարար ուժերի վարչության պետ

 

    Ա. Սիմոնյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         բժշկասոցիալական փորձաքննության գործակալության

                         կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին

                         գործառույթներ համակարգող խորհրդատու

 

Հ. Հարությունյան  - ՀՀ զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվորների

և սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման

բաժանմունքի պետ

 

    Գ. Վարդանյան       - «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Կեսոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի հաշմանդամների և տարեցների

                         հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի

                         քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.12.2017
N 1510-Ա
Որոշում