Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐ ...

17.08.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.12.2017  -ից մինչեւ   17.08.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 16.08.18 թիվ 1102-Ա որոշում)

i

041.1512.201217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2017 թվականի N 1512-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից` Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. դեկտեմբերի 20-ի

N 1512-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Վ. Գևորգյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

    Վ. Մեջլումյան      - «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Եգանյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական

                         քաղաքականության վարչության պետ (աշխատանքային

                         խմբի համակարգող քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.12.2017
N 1512-Ա
Որոշում