(ուժը կորցրել է 27.09.18 թիվ 1066-Ա որոշում)
i
040.0015.120118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2018 թվականի N 15-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ ու 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 2 ա հասցեում գտնվող շենքի տեխնիկական հարկից` 8 056 000 դրամ գնահատված արժեքով, 76.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) 5 (հինգ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արտ Սոսե» մշակութային հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` (գտնվելու վայրը` Հովնաթան 12 փող. /Տ/ 71, Մալաթիա-Սեբաստիա 0032 Երևան, Հայաստան)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ`
1) կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում` սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ