110.0009.220118
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 01 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11018020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 հունվարի 2018 թվականի N 09-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թ. հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտության «Իրավագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1055-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) հրամանի վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «0201» թվերը փոխարինել «0421.01.5» թվերով,
2) հավելվածի 1-ին կետի «Ֆինանսիստ» բառը փոխարինել «Իրավագետ» բառով,
i
3) հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «11) «Քրեակատարողական ծառայող»:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: