Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ Ձ ...

(հրամանը փոփոխվելու է 01.01.2020 թվականից` 17.09.2019 թիվ 605-Ն հրաման)

i

124.0424.120118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

18 դեկտեմբերի 2017 թվականի N 424-Ն

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ և 3-րդ բաժնի 20-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

1) արտահանման հարկային հայտարարագրի ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) ներմուծման հարկային հայտարարագրի ձևը և լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող արտահանումների և (կամ) ներմուծումների նկատմամբ:

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն հրամանի 1-ին կետի համաձայն սույն հրամանն ուժի մեջ է

մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, սակայն սույն հրամանը

հրապարակվել է միայն 2018 թվականի փետրվարի 1-ին և

կարող է ուժի մեջ մտնել միայն հրապարակումից 10 օր հետո,

որը և նշվել է ԻՐՏԵԿ-ի կողմից:

-------------------------------------------------------------

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2017 թվականի դեկտեմբերի 18-ի

N 424-Ն հրամանի

Ձև

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

._____________________________________________________________________.

|1. Գործարքի համարը                   |_____________________________  |

|                                     |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     |կողմից, բացառությամբ ճշգրտման  |

|                                     |դեպքի)                         |

|_____________________________________|_______________________________|

|2. Փաստաթղթի գրանցման համարը (ՓԳՀ)   |_______________________________|

|                                     |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     |           կողմից)             |

|_____________________________________|_______________________________|

|3. Ներկայացման ամսաթիվը (օր, ամիս,   |   |   |   |   |   |   |   |   |

|տարի)                                |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|4. Կազմակերպության անվանումը, անհատ  |                               |

|ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը,     |                               |

|ազգանունը                            |                               |

|_____________________________________|_______________________________|

|4.1 Հանձնակատարի, կոմիսիոների կամ    |                               |

|գործակալի անվանումը կամ անունը,      |                               |

|ազգանունը                            |                               |

|_____________________________________|_______________________________|

|5. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|___|___|___|___|___|___|___|___|

|5.1 Հանձնակատարի, կոմիսիոների կամ    |   |   |   |   |   |   |   |   |

|գործակալի հարկ վճարողի հաշվառման     |   |   |   |   |   |   |   |   |

|համարը (ՀՎՀՀ)                        |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|6. Կազմակերպության, անհատ            |                               |

|ձեռնարկատիրոջ կամ նոտարի գտնվելու    |                               |

|վայրը (հասցեն)                       |                               |

|_____________________________________|_______________________________|

|6.1 Հանձնակատարի, կոմիսիոների կամ    |                               |

|գործակալի գտնվելու վայրը (հասցեն)    |                               |

|_____________________________________|_______________________________|

|7. Հայտարարագիրը ներկայացնող         |                               |

|կազմակերպության, անհատ               |                               |

|ձեռնարկատիրոջ, նոտարի կամ ի շահ      |                               |

|կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ |                               |

|կամ նոտարի գործող կոմիսիոների,       |                               |

|հանձնակատարի կամ գործակալի հեռախոսի  |                               |

|համարը                               |                               |

|_____________________________________|_______________________________|

|8. Ապրանքների արտահանման ամսաթիվը    |   |   |   |   |   |   |   |   |

|(օր, ամիս, տարի)                     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|9. ԵՏՄ անդամ պետությունը, որտեղ      |                               |

|արտահանվում են ապրանքները            |                               |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|10. Գնորդին վերաբերող տվյալներ       |                               |

|_____________________________________|_______________________________|

|1) գնորդի (կամ ի շահ գնորդի գործող   |                               |

|կոմիսիոների, հանձնակատարի կամ        |                               |

|գործակալի) անվանումը                 |                               |

|_____________________________________|_______________________________|

|2) գնորդի (կամ ի շահ գնորդի գործող   |                               |

|կոմիսիոների, հանձնակատարի կամ        |                               |

|գործակալի) նույնականացման կոդը       |                               |

._____________________________________________________________________.

._______________________________________. .___________________________.

|11. Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)        | |11.1. Ավելացված արժեքի     |

|                                       | |հարկից ազատված գործարքներ  |

|_______________________________________| |___________________________|

|Հարկման բազան, դրամ|Հարկի գումարը, դրամ| |Հարկման բազան (դրամ)       |

|___________________|___________________| |___________________________|

|        1          |          2        | |                           |

|___________________|___________________| |                           |

._______________________________________. .___________________________.

._____________________________________________________________________.

|12. Ակցիզային հարկ                                                   |

|_____________________________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ|Անվանումը|Հարկման|Արտա-   |Սպիրտայ- |Հարկման|Ակցի-   |Ակցի-   |

|ծածկա-|         |բազայի |հանված  |նության  |բազան  |զային   |զային   |

|գիրը  |         |չափման |ապրանք- |աստիճանը,|       |հարկի   |հարկի   |

|      |         |բնաի-  |ների    |  %      |       |դրույքա-|գումարը,|

|      |         |րային  |քանակը  |         |       |չափը    |դրամ    |

|      |         |միավորը|(ծավալը)|         |       |        |        |

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|  1   |    2    |   3   |   4    |    5    |   6   |   7    |   8    |

|____________________________________________________________|________|

|Ընդամենը                                                    |        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|13. Կից ներկայացվող փաստաթղթեր                                       |

|_____________________________________________________________________|

|1) ներմուծման պետության հարկային մարմնի կողմից    |առկա չէ| |կցվում է|

|հաստատված հայտարարություն                         |       | |        |

|__________________________________________________|_______|_|________|

|2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով     |առկա չէ| |կցվում է|

|ձևակերպված  ապրանքների ներմուծման պետության       |       | |        |

|մաքսային մարմնի վավերացրած մաքսային հայտարարագրի  |       | |        |

|պատճեն                                            |       | |        |

|__________________________________________________|_______|_|________|

|3) «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված |առկա չէ| |կցվում է|

|ապրանքների ներմուծման պետության մաքսային մարմնի   |       | |        |

|վավերացրած մաքսային հայտարարագրի պատճեն           |       | |        |

|__________________________________________________|_______|_|________|

|4) ի շահ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ |առկա չէ| |կցվում է|

|նոտարի գործելու կոմիսիայի, հանձնարարության կամ    |       | |        |

|գործակալության պայմանագիր                         |       | |        |

|__________________________________________________|_______|_|________|

|5) արտահանման գործարքը հիմնավորող համապատասխան    |առկա չէ| |կցվում է|

|հաշվարկային փաստաթուղթ (փաստաթղթեր)               |       | |        |

._____________________________________________________________________.

    Պաշտոնատար անձ      _________________________________________

                         (ստորագրությունը, անունը, ազգանունը)

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Արտահանման հարկային հայտարարագիրը (այսուհետ` Հայտարարագիր) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան: Հայտարարագիրը լրացվում է դրամներով (առանց լումաների): Հայտարարագիրը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր Հայտարարագիր` ճշգրտված տվյալներով, այդ թվում` իրացված ապրանքների գնի ավելացման (նվազեցման) պատճառով կամ իրացված ապրանքների քանակի (ծավալի) նվազեցման պատճառով, ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության հետևանքով դրանք վերադարձնելու հետ կապված ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գծով հարկման բազայի ավելացման (նվազեցման) փոփոխության դեպքում: Նույն գործարքի համար մի քանի Հայտարարագրեր ներկայացնելու դեպքում ներկայացված վերջին Հայտարարագիրը համարվում է ճշգրտված Հայտարարագիր:

2. Հայտարարագրի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից, բացառությամբ ճշգրտված հայտարարագրի ներկայացման դեպքի: Ճշգրտված հայտարարագրի ներկայացման դեպքում Հայտարարագրի 1-ին կետում լրացվում է գործարքի այն համարը, որն առաջին անգամ հայտարարագիր ներկայացնելու ժամանակ լրացվել է հարկային մարմնի կողմից:

3. Հայտարարագրի 2-րդ կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

4. Հայտարարագրի 3-րդ կետում լրացվում է հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

5. Հայտարարագրի 4-րդ կետում լրացվում է կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:

6. Հայտարարագրի 4.1-րդ կետում լրացվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի անվանումը կամ անունը, ազգանունը:

7. Հայտարարագրի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

8. Հայտարարագրի 5.1-րդ կետում լրացվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

9. Հայտարարագրի 6-րդ կետում լրացվում է կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի, գտնվելու վայրը (հասցեն):

10. Հայտարարագրի 6.1-րդ կետում լրացվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի գտնվելու վայրը (հասցեն):

11. Հայտարարագրի 7-րդ կետում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ ի շահ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործող կոմիսիոների, հանձնակատարի կամ գործակալի հեռախոսի համարը:

12. Հայտարարագրի 8-րդ կետում լրացվում է ապրանքների արտահանման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը, ամիսը, տարին (գործարքի ամսաթիվ): Ընդ որում` ապրանքները ցամաքային տրանսպորտով արտահանելու դեպքում, արտահանման ամսաթիվը լրացնելու համար, հիմք է ընդունվում տարանցման հայտարարագրում մաքսային մարմնի աշխատակցի կողմից գրավոր նշագրումը և կնքումը, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթիվը:

Այն դեպքում, երբ ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, արտահանման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթիվը:

Արտահանվող ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով կամ նմանատիպ այլ համակարգերի միջոցով հատելու դեպքում` արտահանման ամսաթիվը լրացնելու համար հիմք է ընդունվում տվյալ գործունեության առանձնահատուկ բնույթով պայմանավորված և այդ գործարքի շրջանակներում կազմված իրավական ակտերի (այդ թվում` ներքին) հիման վրա (կամ դրանցով պայմանավորված դեպքերում) ընդունվող հանձնման-ընդունման ակտերի կազմման օրը:

Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով ապրանքների արտահանման (որով նախատեսվում է դրանց սեփականության իրավունքի փոխանցումը լիզինգառուին) դեպքում 7-րդ կետում նշվում է ֆինանսական վարձակալության պայմանագրով ապրանքների արժեքի յուրաքանչյուր չափի վճարման համար նախատեսված ամսաթիվը (անկախ դրա փաստացի չափից և վճարումը կատարելու ամսաթվից):

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում համապատասխան ԵՏՄ անդամ պետության տարածքում, արտահանման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին փոխանցելու ամսաթիվը:

13. Հայտարարագրի 9-րդ կետում լրացվում է ԵՏՄ անդամ այն պետությունը, որի տարածք արտահանվում են ապրանքները:

14. Հայտարարագրի 10-րդ կետի աղյուսակում լրացվում են գնորդի (կամ գործարքի կողմ հանդիսացող անձի) տվյալները`

1) 1-ին տողում` գնորդի (կամ ի շահ գնորդի գործող կոմիսիոների, հանձնակատարի կամ գործակալի) անվանումը,

2) 2-րդ տողում` գնորդի (կամ ի շահ գնորդի գործող կոմիսիոների, հանձնակատարի կամ գործակալի) նույնականացման կոդը:

15. Հայտարարագրի 11-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է արտահանված ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազան (բացառությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքների գծով հարկման բազաների), իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը:

16. Հայտարարագրի 11.1-րդ կետի աղյուսակում լրացվում է ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազան:

17. Հայտարարագրի 12-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են արտահանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և համառոտ անվանումները` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի: Ընդ որում` ԱՏԳ ԱԱ ծածկագրի նիշերի թիվը և անվանումը պետք է համապատասխանի ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նիշերի քանակին և ապրանքախմբի անվանմանը,

2) 3-րդ սյունակում լրացվում են տվյալ ապրանքների համար Օրենսգրքի 88-րդ հոդվածով նախատեսված չափման բնաիրային միավորները,

3) 4-րդ սյունակում լրացվում է արտահանված ապրանքների քանակը (ծավալը),

4) 5-րդ սյունակում լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների սպիրտայնության աստիճանը,

5) 6-րդ սյունակում լրացվում է արտահանված ապրանքների` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը,

6) 7-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափը: Ընդ որում, 2207 ծածկագրերին դասվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված դրույքաչափերը հաշվարկելուց հաշվի են առնվում 5-րդ սյունակում նշված սպիրտայնության աստիճանը, իսկ 2208 20 ծածկագրին դասվող ապրանքների համար` նաև հնացման ժամկետները,

7) 8-րդ սյունակում լրացվում է ակցիզային հարկի գումարը, իսկ «Ընդամենը» տողում լրացվում է 8-րդ սյունակում նշված թվերի հանրագումարը:

18. Հայտարարագրի 13-րդ կետի աղյուսակում նշում է կատարվում հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի մասին` համապատասխան վանդակներում նշելով «V» նշանը:

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2017 թվականի դեկտեմբերի 18-ի

N 424-Ն հրամանի

Ձև

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

._____________________________________________________________________.

|1. Գործարքի համարը                   |______________________________ |

|                                     |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     | կողմից, բացառությամբ ճշգրտման |

|                                     | դեպքի)                        |

|_____________________________________|_______________________________|

|2. Փաստաթղթի գրանցման համարը (ՓԳՀ)   |______________________________ |

|                                     |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     |        կողմից)                |

|_____________________________________|_______________________________|

|3. Ներկայացման ամսաթիվը (օր, ամիս,   |   |   |   |   |   |   |   |   |

|տարի)                                |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|___|___|___|___|___|___|___|___|

|4. Կազմակերպության անվանումը,        |   |   |   |   |   |   |   |   |

|ֆիզիկական անձի (այդ թվում անհատ      |   |   |   |   |   |   |   |   |

|ձեռնարկատիրոջ կամ նոտարի) անունը,    |   |   |   |   |   |   |   |   |

|ազգանունը                            |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|___|___|___|___|___|___|___|___|

|4.1 Հանձնակատարի, կոմիսիոների կամ    |   |   |   |   |   |   |   |   |

|գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության    |   |   |   |   |   |   |   |   |

|ռեզիդենտի` Հայաստանի                 |   |   |   |   |   |   |   |   |

|Հանրապետությունում գտնվող մշտական    |   |   |   |   |   |   |   |   |

|հաստատության կամ Հայաստանի           |   |   |   |   |   |   |   |   |

|Հանրապետությունում կազմակերպվող      |   |   |   |   |   |   |   |   |

|տոնավաճառի կազմակերպչի անվանումը կամ |   |   |   |   |   |   |   |   |

|անունը, ազգանունը                    |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|___|___|___|___|___|___|___|___|

|5. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|___|___|___|___|___|___|___|___|

|5.1 Հանձնակատարի, կոմիսիոների կամ    |   |   |   |   |   |   |   |   |

|գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության    |   |   |   |   |   |   |   |   |

|ռեզիդենտի` Հայաստանի                 |   |   |   |   |   |   |   |   |

|Հանրապետությունում գտնվող մշտական    |   |   |   |   |   |   |   |   |

|հաստատության կամ Հայաստանի           |   |   |   |   |   |   |   |   |

|Հանրապետությունում կազմակերպվող      |   |   |   |   |   |   |   |   |

|տոնավաճառի կազմակերպչի հարկ վճարողի  |   |   |   |   |   |   |   |   |

|հաշվառման համարը (ՀՎՀՀ)              |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|___|___|___|___|___|___|___|___|

|6. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար       | | |   |   |   |   |   |   | | |

|չհանդիսացող ֆիզիկական անձի հանրային  | | |   |   |   |   |   |   | | |

|ծառայության համարանիշ (ՀԾՀ)          | | |   |   |   |   |   |   | | |

|_____________________________________|_______________________________|

|6.1 Հանձնակատարի, կոմիսիոների կամ    |                               |

|գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության    |                               |

|ռեզիդենտի` Հայաստանի                 |                               |

|Հանրապետությունում գտնվող մշտական    |                               |

|հաստատության կամ Հայաստանի           |                               |

|Հանրապետությունում կազմակերպվող      |                               |

|տոնավաճառի կազմակերպչի գտնվելու վայրը|                               |

|(հասցեն)                             |                               |

|_____________________________________|_______________________________|

|7. Կազմակերպության գտնվելու վայրը,   |                               |

|ֆիզիկական անձի (այդ թվում անհատ      |                               |

|ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող)    |                               |

|հաշվառման վայրը (հասցեն)             |                               |

|_____________________________________|_______________________________|

|7.1. Կազմակերպության կամ ֆիզիկական   |                               |

|անձի (այդ թվում անհատ ձեռնարկատեր կամ|                               |

|նոտար հանդիսացող) հեռախոսի համարը    |                               |

|_____________________________________|_______________________________|

|8. Ապրանքների ներմուծման ամսաթիվը    |   |   |   |   |   |   |   |   |

|(օր, ամիս, տարի)                     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|9. ԵՏՄ անդամ պետությունը, որտեղից    |                               |

|ներմուծվում են ապրանքները            |                               |

._____________________________________________________________________.

.__________________________. .________________________________________.

|10. Ավելացված արժեքի      | |10.2. Վճարման ժամկետը հետաձգվող         |

|հարկ (ԱԱՀ)                | |ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Հարկման     |

|                          | |բազան, դրամ Հարկի գումարը, դրամ         |

|__________________________| |________________________________________|

|Հարկման    |Հարկի գումարը,| |ԱՏԳ ԱԱ   |Հարկման|Վճարման ժամկետը       |

|բազան, դրամ|դրամ          | |ծածկագիրը|բազան  |հետաձգված ԱԱՀ գումար  |

|           |              | |         |(դրամ) |(դրամ)                |

|___________|______________| |_________|_______|______________________|

|     1     |       2      | |    1    |   2   |          3           |

|___________|______________| |_________|_______|______________________|

.__________________________. |_________|_______|______________________|

.__________________________. |_________|_______|______________________|

|10.1. Ավելացված արժեքի    | |_________|_______|______________________|

|հարկից ազատված գործարքներ | |_________|_______|______________________|

|(ԱԱՀ)                     | |_________|_______|______________________|

|__________________________| |_________|_______|______________________|

|ԱՏԳ ԱԱ     |հարկման բազան | |_________|_______|______________________|

|ծածկագիրը  |              | |_________|_______|______________________|

|___________|______________| |_________|_______|______________________|

|     1     |       2      | |_________|_______|______________________|

|___________|______________| |_________|_______|______________________|

|___________|______________| |_________|_______|______________________|

|___________|______________| |_________|_______|______________________|

|___________|______________| |_________|_______|______________________|

|Ընդամենը   |              | |Ընդամենը |       |                      |

.__________________________. .________________________________________.

._____________________________________________________________________.

|11. Բնապահպանական հարկ                                               |

|_____________________________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ       |Անվանումը    |Հարկման      |Դրույքաչափ  |Վճարման ենթակա|

|ծածկագիրը    |             |բազան, դրամ  |            |բնապահպանական |

|             |             |             |            |հարկ (դրամ)   |

|_____________|_____________|_____________|____________|______________|

|     1       |      2      |     3       |     4      |      5       |

|______________________________________________________|______________|

|Ընդամենը                                              |              |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|12. Ակցիզային հարկ                                                   |

|_____________________________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ|Անվանումը|Հարկման|Ներմուծ-|Սպիրտայ- |Հարկման|Ակցի-   |Ակցի-   |

|ծածկա-|         |բազայի |ված     |նության  |բազան  |զային   |զային   |

|գիրը  |         |չափման |ապրանք- |աստիճանը,|կամ ԱՄԳ|հարկի   |հարկի   |

|      |         |բնաի-  |ների    |  %      |       |դրույքա-|գումարը,|

|      |         |րային  |քանակը  |         |       |չափը    |դրամ    |

|      |         |միավորը|(ծավալը)|         |       |        |        |

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|  1   |    2    |   3   |   4    |    5    |   6   |   7    |   8    |

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|______|_________|_______|________|_________|_______|________|________|

|____________________________________________________________|________|

|Ընդամենը                                                    |        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|13. Նշումներ                                                         |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|14. Կցվող փաստաթղթեր                                                 |

|_____________________________________________________________________|

|1) ի շահ գնորդի գործելու կոմիսիայի,               |առկա չէ| |կցվում է|

|հանձնարարության կամ գործակալության պայմանագիր     |       | |        |

|__________________________________________________|_______|_|________|

|2) տոնավաճառի մասնակցի և  տոնավաճառի կազմակերպչի  |առկա չէ| |կցվում է|

|միջև  կնքված պայմանագրի պատճեն                    |       | |        |

|__________________________________________________|_______|_|________|

|3) այլ փաստաթղթեր                                 |       | |        |

._____________________________________________________________________.

    Պաշտոնատար անձ     _______________________________________

                        (ստորագրությունը, անունը, ազգանունը)

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Ներմուծման հարկային հայտարարագիրը (այսուհետ` Հայտարարագիր) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան: Հայտարարագիրը լրացվում է դրամներով (առանց լումաների): Հայտարարագիրը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր Հայտարարագիր` ճշգրտված տվյալներով: Նախկինում ներկայացված Հայտարարագրի փոխարեն ճշգրտված տվյալներով նոր Հայտարարագիր ներկայացվում է նաև ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով ներմուծված ապրանքների վերադարձման (այդ թվում` մասամբ) կամ ներմուծված ապրանքների արժեքի ավելացման դեպքում: Նույն գործարքի համար մի քանի Հայտարարագրեր ներկայացնելու դեպքում ներկայացված վերջին Հայտարարագիրը համարվում է ճշգրտված Հայտարարագիր: Օրենսդրությամբ սահմանված Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված Հայտարարագիրը համարվում է ուշ ներկայացված Հայտարարագիր, իսկ նույն գործարքի համար մեկ անգամից ավելի ներկայացված Հայտարարագրերը համարվում են ճշգրտված Հայտարարագրեր:

2. Հայտարարագրի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից, բացառությամբ ճշգրտված հայտարարագրի ներկայացման դեպքի: Ճշգրտված հայտարարագրի ներկայացման դեպքում Հայտարարագրի 1-ին կետում լրացվում է գործարքի այն համարը, որը լրացվել է հարկային մարմնի կողմից առաջին անգամ Հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ:

3. Հայտարարագրի 2-րդ կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

4. Հայտարարագրի 3-րդ կետում լրացվում է հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

5. Հայտարարագրի 4-րդ կետում լրացվում է կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, ֆիզիկական անձի (այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի) անունը, ազգանունը:

6. Հայտարարագրի 4.1-րդ կետում լրացվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի անվանումը կամ անունը, ազգանունը:

7. Հայտարարագրի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

8. Հայտարարագրի 5.1-րդ կետում լրացվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

9. Հայտարարագրի 6-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում):

10. Հայտարարագրի 6.1-րդ կետում լրացվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի գտնվելու վայրը (հասցեն):

11. Հայտարարագրի 7-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը (հասցեն), իսկ ֆիզիկական անձի (այդ թվում անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող) դեպքում` հաշվառման վայրը (հասցեն):

12. Հայտարարագրի 7.1-րդ կետում լրացվում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այդ թվում անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող) հեռախոսահամարը:

13. Հայտարարագրի 8-րդ կետում լրացվում է ապրանքների ներմուծման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը, ամիսը, տարին (գործարքի ամսաթիվ): Ընդ որում` ապրանքները ցամաքային տրանսպորտով ներմուծելու դեպքում ներմուծման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում տարանցման հայտարարագրում մաքսային մարմնի աշխատակցի կողմից գրավոր նշագրումը և կնքումը, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթիվը:

Այն դեպքում, երբ ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմանը հատում են օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ներմուծման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի` կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթիվը:

ԵՏՄ անդամ մյուս պետության հարկ վճարողի կողմից նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներ ձեռք բերելու դեպքում (այդ թվում, երբ ապրանքները ԵՏՄ անդամ մյուս պետության հարկ վճարողից ձեռք են բերվում կոմիսիոների, հավատարմատարի, գործակալի միջոցով), որոնց ներմուծման մասով անուղղակի հարկեր չեն վճարվել, 8-րդ կետում լրացվում է ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման ամսաթիվը:

Ներմուծվող ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով կամ նմանատիպ այլ համակարգերի միջոցով հատելու դեպքում` ներմուծման ամսաթիվը լրացնելու համար հիմք է ընդունվում տվյալ գործունեության առանձնահատուկ բնույթով պայմանավորված և այդ գործարքի շրջանակներում կազմված իրավական ակտերի (այդ թվում` ներքին) հիման վրա (կամ դրանցով պայմանավորված դեպքերում) ընդունվող հանձնման-ընդունման ակտերի կազմման օրը:

Սեփականության իրավունքի փոխանցում նախատեսող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով ապրանքների ներմուծման դեպքում 8-րդ կետում նշվում է ֆինանսական վարձակալության պայմանագրով ապրանքների արժեքի յուրաքանչյուր չափի վճարման համար նախատեսված ամսաթիվը (անկախ դրա փաստացի չափից և վճարումը կատարելու ամսաթվից):

Այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, ներմուծման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին փոխանցելու ամսաթիվը:

14. Հայտարարագրի 9-րդ կետում լրացվում է ԵՏՄ անդամ այն պետությունը, որտեղից ներմուծվում են ապրանքները:

15. Հայտարարագրի 10-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գծով հարկման բազան, իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը (բացառությամբ Հայտարարագրի 10.1-րդ և 10.2-րդ կետերով նախատեսված աղյուսակներում լրացվող ապրանքների):

16. Հայտարարագրի 10.1-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են ներմուծվող այն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, իսկ 2-րդ սյունակում` այդ ապրանքների ԱԱՀ-ով հարկման բազան:

17. Հայտարարագրի 10.2-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են ներմուծվող այն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, որոնց ներմուծման մասով կիրառվում է հաշվարկված ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգում, 2-րդ սյունակում` այդ ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազաները, 3-րդ սյունակում նշվում է վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները, իսկ «Ընդամենը» տողում յուրաքանչյուր սյունակում լրացված թվերի հանրագումարը:

18. Հայտարարագրի 11-րդ կետով նախատեսված աղյուսակը լրացվում է ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի գումարները «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում ներմուծողի կողմից ներառելու դրույթները ՀՀ հարկային Օրենսգրքի 165-րդ և 179-րդ հոդվածով սահմանված լինելու դեպքում:

Աղյուսակի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են ներմուծված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների` Օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և դրանց համապատասխան ապրանքի համառոտ անվանումները: Ընդ որում, ծածկագրի նիշերի քանակը պետք է համապատասխանի Օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,

2) 3-րդ սյունակում լրացվում է ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված` բնապահպանական հարկի հաշվարկման բազան,

3) 4-րդ սյունակում լրացվում են ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված բնապահպանական հարկի համապատասխան դրույքաչափերը,

4) 5-րդ սյունակում լրացվում է 3-րդ սյունակում նշված հաշվարկման բազայի և 4-րդ սյունակում նշված դրույքաչափի հիման վրա հաշվարկված բնապահպանական հարկի գումարը, իսկ սյունակի «Ընդամենը» տողում` 5-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը:

19. Հայտարարագրի 12-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և համառոտ անվանումները` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի: Ընդ որում, ԱՏԳ ԱԱ ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նիշերի քանակին,

2) 3-րդ սյունակում լրացվում են տվյալ ապրանքների համար Օրենսգրքի 88-րդ հոդվածով նախատեսված չափման բնաիրային միավորները,

3) 4-րդ սյունակում լրացվում է ներմուծված ապրանքների քանակը (ծավալը),

4) 5-րդ սյունակում լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների սպիրտայնության աստիճանը,

5) 6-րդ սյունակում լրացվում է ներմուծված ապրանքների մասով Օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն որոշվող հարկման բազան չափման բնաիրային մեկ միավորի հաշվով, իսկ ծխախոտի արտադրանքի համար` առավելագույն մանրածախ գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկած 1000 հատի համար,

6) 7-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) կամ հաշվարկային դրույքաչափը: Ընդ որում, 2207 ծածկագրերին դասվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված հատուկ (հաստատագրված) դրույքաչափերը հաշվարկելիս հաշվի են առնվում 5-րդ սյունակում նշված սպիրտայնության աստիճանը, իսկ 2208 20 ծածկագրին դասվող ապրանքների համար` նաև հնացման ժամկետները,

7) 8-րդ սյունակում լրացվում է ակցիզային հարկի գումարը, իսկ «Ընդամենը» տողում` 8-րդ սյունակում լրացված թվերի հանրագումարը:

20. Հայտարարագրի 13-րդ կետում տվյալ ներմուծման գործարքի մասով կարող են կատարվել նշումներ:

21. Հայտարարագրի 14-րդ կետում կատարվում է նշում Հայտարարագրին կից այլ փաստաթղթեր առկա լինելու կամ չլինելու մասին` համապատասխան վանդակներից մեկում լրացնելով «V» նշանը:

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.12.2017
N 424-Ն
Հրաման