Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՀԱՏՈՒԿ ...

19.08.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2007  -ից մինչեւ   19.08.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 05.08.10 թիվ 966-Ն որոշում)

i

040.0086.230200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2000 թվականի N 86

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 9 և 10 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

փետրվարի 23-ի N 86 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, անհրաժեշտ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգը:

2. Փախստականի կարգավիճակ հայցողին Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը նրան տեղավորում է հատուկ կացարանում` մեկամսյա ժամկետով:

3. Փախստականի կարգավիճակ հայցողին բժշկական զննման ենթարկելուց և փաստաթղթային ստուգումներ անցկացնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը նրան տեղափոխում է ժամանակավոր կացարան:

4. Հատուկ կացարանում գործող ծառայությունների միջոցով իրականացվում է փախստականի կարգավիճակ հայցողի ընդհանուր բժշկական զննումը, ինչպես նաև ապահովում է նրա կեցությունը` հատուկ կացարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:

5. Առողջական վիճակը հետազոտելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է ենթարկվել բժշկական զննման: Բժշկական հետազոտությունն անցկացվում է ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած ցանկի և ծավալի` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի մասնագիտացված բժշկական հիմնարկների միջոցով:

6. Որպես ժամանակավոր կացարան են ծառայում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնօրինության տակ գտնվող հանրակացարանները:

7. Ժամանակավոր կացարանում բնակելի տարածք հատկացնելիս հաշվի են առնվում կոմունալ հարմարությունները, փախստականի կարգավիճակ հայցողի ընտանիքի անդամների թիվը, սեռը, տարիքը և այլ հանգամանքներ:

8. Փախստականի կարգավիճակ հայցողի հանրակացարանում բնակվելու կարգն ու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

9. Փախստականի կարգավիճակ հայցողին մատուցվում են թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ` հատուկ կացարանի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատողների միջոցով: Անհրաժեշտության դեպքում նշված ծառայությունների մատուցման նպատակով կարող են պայմանագրային հիմունքներով ներգրավվել այլ մասնագետներ, որոնց վարձատրության ծախսերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պահպանման ընդհանուր բյուջետային հատկացումներում:

10. Բժշկական զննման արդյունքում հիվանդություն հայտնաբերելու դեպքում փախստականի կարգավիճակ հայցողը սահմանված կարգով բուժվում է համապատասխան մասնագիտացված բժշկական հիմնարկներում:

11. Բժշկական հետազոտության անցկացման ամբողջ ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ հայցողը կարող է շփվել այլ անձանց հետ միայն բժշկի թույլտվությամբ:

12. Մասնագիտացված բժշկական հիմնարկներում բժշկական հետազոտության կազմակերպումը, ինչպես նաև փախստականի կարգավիճակ հայցողին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում են անվճար` նշված նպատակների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2000
N 86
Որոշում