Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈ ...

 

 

040.0173.260218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2018 թվականի N 173-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած` Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) նվիրաբերելուն` որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ղեկավարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո տասնօրյա ժամկետում հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանները և, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Առաջարկել հիմնադրամի տնօրենին սույն որոշման 3-րդ կետի երկրորդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո այդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձի կողմից արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ստեղծված կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կնքելով հողամասի փոխանցման պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 15-ի

N 173-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ (97.3709 ՀԵԿՏԱՐ)

 

_______________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

._____________________________________________.

|Շրջադարձային|      Կոորդինատները      |Գծային|

|(բեկման)    |_________________________|չափերը|

|կետերը      |     Y      |      X     |(մետր)|

|____________|____________|____________|______|

|     1      |8561119,8555|4454460,1224|276,19|

|____________|____________|____________|______|

|     2      |8560954,3871|4454681,2610|116,43|

|____________|____________|____________|______|

|     3      |8560904,1609|4454786,2978|447,71|

|____________|____________|____________|______|

|     4      |8560711,0215|4455190,2052|198,90|

|____________|____________|____________|______|

|     5      |8560908,6657|4455212,5150|400,43|

|____________|____________|____________|______|

|     6      |8561402,3295|4455266,6119|400,43|

|____________|____________|____________|______|

|     7      |8561793,5210|4455181,0899|255,07|

|____________|____________|____________|______|

|     8      |8562048,5680|4455184,4239|191,91|

|____________|____________|____________|______|

|     9      |8562210,3797|4455287,5968|219,63|

|____________|____________|____________|______|

|    10      |8562411,7522|4455375,2692|535,49|

|____________|____________|____________|______|

|    11      |8562520,1308|4454850,8569| 88,37|

|____________|____________|____________|______|

|    12      |8562452,1489|4454794,3969| 93,79|

|____________|____________|____________|______|

|    13      |8562466,5590|4454701,7211|587,51|

|____________|____________|____________|______|

|    14      |8561879,1444|4454712,5803|536,60|

|____________|____________|____________|______|

|    15      |8561358,0098|4454584,6775|268,76|

._____________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 15-ի

N 173-Ա որոշման

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

    քաղ. Երևան                                            __ ____ 201_ թ.

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ի դեմս (________ _____________)-ի (այսուհետ` հիմնադրամ) մի կողմից,

ԵՎ (_____________), ի դեմս (________ _____________) - (այսուհետ` ընկերություն) մյուս կողմից,

 

Հաշվի առնելով, որ`

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանություն է տրվել Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին:

(__ ____ 2018 թ.) Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի կատարումն ներդրումային ծրագրի կայացրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին N (___) որոշումը, որով համաձայնություն է տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը հիմնադրամին նվիրաբերելուն:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման 4-րղ կետով առաջարկ է ներկայացվել հիմնադրամին հողամասը փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից Արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ստեղծված կազմակերպությանը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «________» կազմակերպությունը, ում կողմից ___ _____ թ.-ին ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է «________» ___ ընկերությունը, ինչպես նաև, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով, կնքեցին սույն հողամասի փոխանցման պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Հասկացություններ

 

1.1. Պայմանագիր` սույն հողամասի փոխանցման պայմանագիրը, դրա հավելվածները, փոփոխությունները և լրացումները:

1.2. Հիմնադրամ` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, նրա իրավահաջորդները, ցեսիոներները:

1.3. Ընկերություն` «________» ընկերությունը, նրա իրավահաջորդները, թույլատրելի ցեսիոներները:

1.4. Ներդրումային ծրագիր` Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով:

1.5. Որոշում` Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին (_____) թվականի N (_____) որոշումը:

1.6. Հողամաս` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի տարածքում գտնվող 97.3709 հեկտար մակերեսով, ( ) դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (սեփականության վկայական N (_____), ըստ պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի:

1.7. Գերակա գույք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով գերակա գույք, որի սեփականատիրոջ օգտին սահմանված է այլ հողամասի կամ անշարժ գույքի սահմանափակ օգտագործման իրավունք (իրավունքներ)` սերվիտուտ (գույքային և (կամ) հարկադիր):

1.8. Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նրա իրավահաջորդները:

1.9. Լիցենզիա` Հանձնաժողովի որոշմամբ տրամադրվող էլեկտրակայանի կառուցման և էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա (հանձնաժողովի (տարի) թվականի (ամիս)-ի (ամսաթիվ)-ի N ( ) որոշմամբ հաստատված լիցենզիայի պայմաններին համապատասխան):

1.10. Կարգ` Հանձնաժողովի կողմից 2013 թ.-ի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և դրա հավելվածները, հաջորդող բոլոր փոփոխություններով և ավելացումներով:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Սույն պայմանագրով հիմնադրամն ընկերության սեփականությանն է հանձնում հողամասը, իսկ ընկերությունը պարտավորվում է պահպանել հողամասը և օգտագործել բացառապես սույն պայմանագրով սահմանված նպատակով և պահպանել պայմանագրով սահմանված պայմանները:

 

3. Հողամասը

 

3.1. (__ ____ 2018 թ.-ին) ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի և հիմնադրամի միջև կնքվել է հողամասի նվիրաբերության պայմանագիր, որի հիման վրա հողամասը նվիրաբերվել է հիմնադրամին:

3.2. Հողամասը հանդիսանում է գերակա գույք և դրա փոխանցման հետ մեկտեղ փոխանցվում է դրա օգտին սահմանված սահմանափակ օգտագործման իրավունքը (իրավունքները)` սերվիտուտը:

3.3. Պայմանագրի կնքման պահին հողամասը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրամին:

3.4. Սույն պայմանագրի կնքման ամսաթվի դրությամբ հողամասի նպատակային նշանակությունը սահմանված է որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության:

 

4. Հողամասի օգտագործման նպատակը

 

4.1. Ընկերությունը պարտավորվում է հողամասն օգտագործել բացառապես ներդրումային ծրագրի իրականացման նպատակով` արևային ֆոտովոլտային կայանի (կայանների) կառուցման և շահագործման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան:

 

5. Հողամասի հանձնումն ընկերությանը

 

5.1. Հիմնադրամը, սույն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության ու ընկերության միջև «Հայաստանում` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» կառավարության աջակցության համաձայնագրի (այսուհետ` ԿԱՀ) կնքումից հետո (տասնօրյա ժամկետում) պարտավորվում է ընկերությանը փաստացի հանձնել հողամասը:

5.2. Հողամասի հանձնումն ընկերությանն իրականացվում է հիմնադրամի և ընկերության միջև փոխանցման ակտի հիման վրա:

5.3. Հողամասն ընկերությանը հանձնելու հիմնադրամի պարտավորությունը համարվում է պատշաճ ձևով կատարված փոխանցման ակտը կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրելու պահից:

 

6. Հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումները

 

6.1. Կողմերը հաստատում են, որ հողամասը փոխանցվում է ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման նպատակով և այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը սահմանում է ընկերության` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի հետևյալ սահմանափակումները`

6.1.1. Ընկերությունը պարտավորվում է չվաճառել կամ այլ կերպ չօտարել կամ փոխանցել հողամասը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն պայմանագրով և ԿԱՀ-ով սահմանված ընկերության բոլոր իրավունքները և պարտավորությունները զիջվում կամ այլ կերպ փոխանցվում են ի շահ ընկերության իրավահաջորդների կամ ցեսիոներների պայմանագրի 10-րդ կետով սահմանված կարգով: Սույն կետով սահմանված սահմանափակումից բացառություն է համարվում նաև Error! Reference source not found.-րդ կետով սահմանված կարգով հողամասի վերադարձը հիմնադրամին:

6.1.2. Ընկերությունը պարտավորվում է չհանձնել հողամասը վարձակալության կամ այլ կերպով փոխանցել հողամասի նկատմամբ իր օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքները երրորդ անձանց:

6.1.3. Ընկերությունը պարտավորվում է լիցենզիայով և ԿԱՀ-ով սահմանված կարգով և ժամանակահատվածի ընթացքում հողամասի վրա կառուցել (_____) ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան (կայաններ) ներդրումային ծրագրին համապատասխան և շահագործել դրանք:

 

7. Պայմանագրի լուծումը

 

7.1. Կողմերն ընդունում են, որ սույն կետով սահմանված դեպքերը հանդիսանում են պայմանագրի էական խախտում և հիմնադրամի մոտ առաջացնում են իրավունք` միակողմանիորեն արտադատական կարգով լուծել պայմանագիրը և պահանջել ընկերությանը վերադարձնել հողամասը:

7.2. Ընկերության կողմից սույն պայմանագրի էական խախտում են հանդիսանում հետևյալ դեպքերը`

7.2.1. ԿԱՀ-ի համաձայն հողամասի վերադարձման հիմքի առաջացում.

7.2.2. Ընկերությունը, խախտելով սույն պայմանագրի 6.1.1-ին կետը, վաճառել կամ այլ կերպ օտարել կամ փոխանցել է հողամասը երրորդ անձի, կամ պայմանագրով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները կամ դրանց մի մասը փոխանցել է իր իրավահաջորդներին և ցեսիոներներին և չի պահպանել 10-րդ կետի պայմանները.

7.2.3. Լրացել է լիցենզիայում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության իրականացման ժամանակահատվածը և ընկերությունը սահմանված կարգով հայտ չի ներկայացրել հանձնաժողովին արտադրության գործունեության իրականացման ժամկետը երկարաձգելու մասին կամ հանձնաժողովի կողմից որոշում է ընդունվել ներկայացված հայտը մերժելու մասին, պայմանով, որ լիցենզիայի գործողության ժամանակահատվածի լրանալուց հետո չկան էլեկտրական էներգիայի (հզորության) էներգիայի արտադրության գործունեություն իրականացնելու այլ օրինական հիմքեր և ընկերությունը չի շարունակում արտադրել արևային էներգիա նշված հիմքերով:

7.3. Ընկերության կողմից պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում հիմնադրամն ընկերությանն է ներկայացնում պայմանագրի միակողմանի արտադատական կարգով լուծման և հողամասը վերադարձնելու պահանջի մասին ծանուցում` սահմանելով հողամասը վերադարձնելու ժամկետ, որը չի կարող պակաս լինել ծանուցումն ստանալու պահից (6 ամիս) ժամկետից:

7.4. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը հիմնադրամին իրականացվում է հիմնադրամի և ընկերության միջև փոխանցման ակտի հիման վրա: Եթե հողամասի վերադարձման պահին ընկերության կատարած բաժանելի բարելավումները չեն ապամոնտաժվել կամ այլ կերպով հեռացվել հողամասի տարածքից, հողամասի փոխանցման հետ մեկտեղ, հիմնադրամին է փոխանցվում նշված բաժանելի բարելավումների նկատմամբ սեփականության իրավունքը, եթե այլ բան չի սահմանվել կողմերի համաձայնությամբ:

7.5. Հողամասը հիմնադրամին վերադարձնելու պարտավորությունը համարվում է կատարված և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հիմնադրամին փոխանցման ակտը կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրելու պահից:

7.6. Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմքով է հողամասը վերադարձվում հիմնադրամին, ընկերության կատարած անբաժանելի բարելավումները և վերադարձման պահին հողամասի տարածքում գտնվող բաժանելի բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան չի սահմանվել կողմերի միջև կնքված գրավոր համաձայնությամբ:

 

8. Պայմանագրի փոփոխումը

 

8.1. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ենթակա են նոտարական կարգով վավերացման:

 

9. Ծանուցումներ

 

9.1. Սույն պայմանագրի ներքո կատարման ենթակա ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդակցություն կատարվում է գրավոր ձևով: Պայմանագրի շրջանակներում իրականացված ծանուցումը կամ հաղորդակցությունը համարվում է պատշաճ կերպով իրականացված, երբ այն ուղարկվում է կողմի ներքոնշյալ հասցեով (ծանուցման ամսաթիվ է համարվում ստացման մասին փոստային ծանուցման մեջ նշված ստացման ամսաթիվը) կամ էլեկտրոնային փոստի միջոցով` ստորև նշված կողմի էլեկտրոնային հասցեին (ծանուցման օր է համարվում էլեկտրոնային նամակը կողմի էլեկտրոնային փոստին ուղարկելու ամսաթիվը): Կողմերի կոնտակտային տվյալներն են`

 

Հիմնադրամի համար`

Փոստային հասցե`

Էլ. փոստ`

Կոնտակտային անձ`

 

Ընկերության համար`

Փոստային հասցե`

Էլ. փոստ`

Կոնտակտային անձ`

 

10. Իրավահաջորդներ և ցեսիոներներ

 

10.1. Սույն պայմանագիրը պարտավորեցնում է և գործում է ի շահ կողմերի իրավահաջորդների և ցեսիոներների:

10.2. Ընկերությունը սույն պայմանագրով սահմանված իր իրավունքները և պարտավորությունները կարող է զիջել կամ այլ կերպով փոխանցել միայն ԿԱՀ-ով սահմանված իրավունքների և պարտավորությունների հետ միաժամանակ` ԿԱՀ 20.2 հոդվածին համապատասխան:

10.3. Եթե ԿԱՀ լուծման հետևանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է ընկերությունից ԿԱՀ համապատասխան կառուցված կայանը ձեռք բերելու իր իրավունքը կամ պարտականությունը, հողամասը ենթակա է տնօրինման` ԿԱՀ-ով սահմանված կարգով:

10.4. Հիմնադրամը սույն պայմանագրով սահմանված իր բոլոր իրավունքները և պարտավորությունները, կամ դրանց մի մասը կարող է զիջել կամ այլ կերպով փոխանցել` այդ մասին առնվազն 1 օր առաջ նախապես ծանուցելով ընկերությանը:

 

11. Այլ պայմաններ

 

11.1. Սույն պայմանագրի շրջանակներում կամ առնչությամբ տրվող կամ ներկայացվող ծանուցումները և այլ փաստաթղթերը կատարվում են անգլերեն լեզվով:

11.2. Պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքով և մեկնաբանվում է դրա համաձայն` բացառելով կոլիզիոն նորմերի կիրառումը:

11.3. Սույն պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կրում է հիմնադրամը:

11.4. Սույն պայմանագիրը կնքված է (հայերեն և անգլերեն լեզուներով: Հայերեն և անգլերեն լեզուներով տեքստերի միջև տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տեքստին):

 

12. Մասնակիցների վավերապայմանները և ստորագրությունները

 

    Հայաստանի վերականգնվող                      Ընկերություն

էներգետիկայի և էներգախնայողության

հիմնադրամ

 

    Գտնվելու վայրը` (_____)                     Գտնվելու վայրը` (_____)

    Էլ. հասցեն` (_____)                         Էլ. հասցեն` (_____)     

    ՀՎՀՀ 02580459                               ՀՎՀՀ         

    Տնօրեն`                                     Տնօրեն`

    __________________                          __________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 173-Ա
Որոշում